Սինայի թերակղզի (արաբ․՝ شبه جزيرة سيناء‎‎, Shibh Jazirat Sina; եբրայերեն՝ סיני‎), թերակղզի Ասիայի արևմուտքում, Կարմիր ծովի Սուեզի և Աքաբա ծոցերի միջև, Եգիպտոսի տարածքի մաս։ Տարածությունը մոտ 25 հզ․ կմ2 է։ Հարավում ձգվում են մինչև 2637 մ բարձրությամբ Կատերինե լեռները։ Հյուսիսում մակերևույթն իջնում է մինչև 500 մ։ Տիրապետում են խիստ կտրտված քարային սարավանդները։ Կան նավթի և մանգանի հանքավայրեր։

Սինայի թերակղզի
արաբ․՝ شبه جزيرة سيناء‎‎

Սինայի թերակղզու արբանյակային լուսանկար
Տեղագրություն Ասիա և Աֆրիկա
Ողողող ջրեր Կարմիր ծով
Ակաբայի ծոց
Սուեզի ծոց
Միջերկրական ծով
Ընդհանուր մակերեսը 25 000 - 60 000 կմ²
Երկիր Եգիպտոս Եգիպտոս

Սինայի թերակղզի
Սինայի թերակղզի (Եգիպտոս)##
Սինայի թերակղզի (Եգիպտոս)
Վիքիպահեստում

Կլիման չոր արևադարձային է։ Տարեկան տեղումները մինչև 50 մմ են։ Մշտահոս գետեր չկան։ Բուսածածկույթը նոսր անապատային է։ Զբաղվում են քոչվոր անասնապահությամբ, օազիսներում՝ փյունիկյան արմավենու, գարու, կորեկի, եգիպտացորենի մշակությամբ։ Սինայի թերակղզում է Սբ․ Եկատերինայի վանքը (IV դ․)։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սինայի թերակղզի» հոդվածին։