Որսոդրություն, վայրի կենդանիների ու թռչունների որս, որը մարդու տնտեսական գործունեության հնագույն ձևերից է։ Սկզբնապես որսորդությունը (նաև որսի սպառումը) կրել է կոլեկտիվ բնույթ և սովորաբար զուգակցվել է հավաքչության, ձկնորսության, ավելի ուշ՝ երկրագործության ու անասնապահության հետ։

Որսորդը որսի հետ
Ձկնորսության ժամանակ

Որսորդական զենքեր

խմբագրել

Որսորդության հնագույն զենքեր են ծառայել քարը, քարե, փայտե, ոսկրե կացինը, տեգը, նիզակը, պարսատիկը, ցանցը, թակարդը, իսկ մետաղամշակությունից հետո՝ մետաղե սուրը, թուրը, դաշույնը, կացինը և այլն։ Որսորդության զարգացման համար մեծ նշանակություն է ունեցել նետ ու աղեղի գյուտը, մինչև հրազենի երևան գալը (12-րդ դար) այն եղել է որսորդության հիմն, զենքը։ Նոր քարի դարաշրջանից որսորդության համար օգտագործել են շներ, հետագայում՝ նաև ձիեր, որսկան թռչուններ, խայծեր և այլն։

Որսը հին ժամանակներում

խմբագրել

Հայաստանում որսորդության լայն տարածման մասին վկայում են նեոլիթի և բրոնզի դարաշրջանների ժայռապատկերները, մ.թ.ա. 11-1 հազարամյակների առարկաներն ու որմնանկարները, որոնցում պատկերված են որսի տեսարաններ։ Հայ ժողովրդի անվանադիր նախնի Հայկը հնագույն ավանդազրույցներում ներկայացվում է որպես քաջ որսորդ։ Ավատատիրական դարաշրջանում զինվոր, դասի և ազնըվականության համար որսախաղերը, զվարճանքից ու հրապուրանքից բացի, եղել են նաև ռազմ, դաստիարակության յուրահատուկ միջոց։ Հին Հայաստանում, բնական որսատեղերից (Շահապիվան, Մասյացոտն, Կոգո- վիտ և այլն) բացի, ստեղծվել են արքունի և իշխ. որսատեղեր (Ծննդոց անտառ, Խոսրովակերտ և այլն)։

Հայաստանում կենդանիների որսը

խմբագրել

Ըստ օգտագործվող որսորդ, գործիքների՝ տարբերում են հրացանով, որոգայթներով, որսկան կենդանիներով (շուն, թռչուն, ձի), ըստ նպատակի՝ արդյունագործության, սիրող, սպորտային ու գիտական որսորդության տեսակներ։ Որսորդության զարգացմանը նպաստում են որսորդ, տնտեսությունները, որոնք Հայաստանում կազմակերպված են Եղեգնաձորում, Կապանում, Ապարանում։ Հայաստանում ամենուր հանդիպող որսարդյունագործության կենդանիներ են. կաթնասուններից՝ գայլը, աղվեսը, քարակզաքիսը, շրային առնետը, թռչուններից՝ կռնչան բադը, սուլող ու չքչքան մրտիմները, կարմրագլուխ ու փուփուլավոր սուզաբադերը, լորը, կտցարը, թխակապույտ աղավնին, երկկենցաղներից՝ լճագորտը, փոքրասիական գորտը, ձկներից՝ լոքոն, կարմրախայտը։ Հայաստանում թույլատրված որսի կենդանատեսակներից են եվրոպ. այծյամը, վայրի խոզը, լուսանը, գորշուկը, շնագայլը, նապաստակը, կաքավը, լորը, փասիանը և այլն։ Հայաստանում որսորդները միավորված են «Որսորդների և ձկնորսների միություն», «Որսորդ» ՍՊԸ և «Հայկական զինվորական որսորդական ընկերություն» կազմակերպություններում, որոնց գործունեությունը վերահսկում է Հայաստանի բնապահպանության նախարարությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։