Մարկոս Ավետարանիչ
Մարկոս Ավետարանիչ (լատին․՝ Mārcus, հուն․՝ Μᾶρκος, Հռոմեացված՝ Mârkos, մոտ 12, Պաղեստին - ապրիլի 25, 68, Ալեքսանդրիա, Եգիպտոս (Հռոմեական պրովինցիա), Հռոմեական կայսրություն), ավանդաբար համարվում է Մարկոսի Ավետարանի հեղինակը։ Ասվում է, որ Մարկոսը եղել է վաղ Քրիստոնեության ամենակարևոր եպիսկոպոսական աթոռներից մեկի՝ Ալեքսանդրիայի եկեղեցու հիմնադիրը։ Ապրիլի 25-ը նրա հիշատակության օրն է, իսկ թևավոր առյուծը՝ նրա խորհրդանիշը[1]։
Մարկոս Ավետարանիչ արամեերեն՝ ܡܪܩܘܣ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մոտ 12 |
Ծննդավայր | Պաղեստին |
Մահացել է | ապրիլի 25, 68 |
Մահվան վայր | Ալեքսանդրիա, Եգիպտոս (Հռոմեական պրովինցիա), Հռոմեական կայսրություն |
Գերեզման | Սուրբ Մարկոսի տաճար |
Քաղաքացիություն | Հին Հռոմ |
Կրոն | քրիստոնեություն |
Մասնագիտություն | քրիստոնյա քահանա |
Զբաղեցրած պաշտոններ | Ալեքսանդրիայի պատրիարք |
![]() |
Պատմություն խմբագրել
Անունն այլ լեզուներով խմբագրել
Մարկոս Ավետարանչի անունը տարբեր լեզուներով հնչում է տարբեր կերպ.
լատին․՝ Mārcus, հուն․՝ Μᾶρκος, Mârkos, ղպտ.՝ Ⲙⲁⲣⲕⲟⲥ (Markos), եբրայերեն՝ מרקוס (Marqos), արաբ․՝ مَرْقُس (Marqus), ամհարերեն՝ ማርቆስ (Marḳos), լիբիա-բերբերերեն՝ ⵎⴰⵔⵇⵓⵙ:
Մարկոսի ինքնությունը խմբագրել
Խաղաղություն ձեզ, Մարկոս, իմ Ավետարանիչ |
Ըստ Վիլլիամ Լեյնի (1974), «անխախտ ավանդությունը» Մարկոս Ավետարանչին նույնացնում է Հովհաննես Մարկոսի հետ[2], վերջինը ներկայացվում է որպես Բառնաբասի զարմիկ[3]։ Այնուամենայնիվ, Հիպողիտոս Հռոմեացին իր Յոթանասուն Առաքյալների Մասին աշխատության մեջ տարբերակում է Մարկոս Ավետարանչին (Բ. Տիմ. 4:11), Հովհաննես Մարկոսին (Գործք 12:12, 25; 13:5; 13; 15:37) և Բառնաբասի զարմիկ Մարկոսին (Կող. 4:10; Փիլ. 1:24)[4]: Ըստ Հիպողիտոսի, նրանք բոլորը պատկանել են «Յոթանասուն Աշակերտների» խմբին, ովքեր Հիսուսի կողմից առաքվել են Հուդայի երկիր Ավետարանը քարոզելու (Ղուկ. 10:1):
Ըստ Եվսեբիոս Կեսարացու (Եկ. Պատմ. 2.9.1-4), Հերովդես Ա Ագգրիպացին (Ք. հ. 41 թվականին) Հրեաստանում իր կառավարության առաջին տարում հրամայել է սպանել Զեբեդեոսի որդի Հակոբոսին և կալանավորել Պետրոսին՝ պլանավորելով սպանել նրան Պասեքից հետո։ Պետրոսը հրեշտակների կողմից հրաշքով փրկվելով փախել է Հերովդեսից (Գործք 12:1-19)։ Պետրոսը գնացել է Անտիոք, հետո` Փոքր Ասիա (Պոնտոս, Գաղատա, Կապադովկիա, Ասիա և Բյութանիա, ինչպես նշված է Ա Պետրոս 1:1 համարում), ապա ժամանել է Հռոմ Կլավդիոս կայսեր կառավարման երկրորդ տարում (Ք. հ. 42 թվական, Եվսեբիոս, Եկ. Պատմ. 2.14.6): Ճանապարհին Պետրոսը հանդիպել է Մարկոսին, ով ընկերակցել է Պետրոսի հետ՝ դառնալով նրա գործընկերն ու թարգմանը։ Մարկոս Ավետարանիչը գրի է առել Պետրոսի քարոզները, որոնց հիման վրա շարադրել է Մարկոսի Ավետարանը (Եկ. Պատմ. 15-16): Մարկոսն իր Ավետարանը գրել է Կլավդիոսի կառավարման երրորդ տարում՝ նախքան իր Ալեքսանդրիա մեկնելը (Ք. հ. 43 թվականին)[5]։
Ըստ Գործք 15:39 համարի, Մարկոսը Բառնաբասի հետ գնացել է Կիպրոս Երուսաղեմի ժողովից հետո։ Ավանդության համաձայն, Ք. հ. 49 թվականին՝ Քրիստոսի Համբարձումից մոտավորապես 19 տարի հետո, Մարկոսը ճամփորդել է Ալեքսանդիա և հիմնադրել Ալեքսանդիայի Եկեղեցին։ Ներկայիս Ղպտի Ուղղափառ, Ալեքսանդիայի Հույն Ուղղափառ և Ղպտի Կաթոլիկ Եկեղեցիները սկզբնավորվել են Մարկոս առաքյալի կողմից հիմնադրած այս քրիստոնեական համայնքից[6]։ Ղպտի Եկեղեցու ծիսական առանձնահատկությունները կապվում են Մարկոսի անվան հետ[7]։ Նա դարձել է Ալեքսանդիայի առաջին եպիսկոպոսը և համարվում է Քրիստոնեության սկզբնավորողը Աֆրիկայում[8]։
Ըստ Եվսեբիոսի (Եկ. Պատմ. 2.24.1), Ներոնի թագավորության ութերորդ տարում (62/63 թվականներին)՝ հավանաբար Մարկոս առաքյալի մահից հետո, Աննիանոսը հաջորդել է Մարկոսին՝ որպես Ալեքսանդիրայի եպիսկոպոս։ Ավելի ուշ Ղպտի ավանդությունը փաստում է, որ Մարկոսը նահատակվել է 68 թվականին[9][10][11][12][13]։ Սուրբ գրքի ժամանակակից մասնագետները պնդում են, որ Մարկոսի Ավետարանը գրվել է ոչ թե իրադարձությունների անմիջական ականատեսի, այլ անհայտ հեղինակի կողմից[Ն 1][15][16][17][18]:
Մարկոս առաքյալը Սուրբ Գրքում և եկեղեցական ավանդության մեջ խմբագրել
Մարկոսին՝ որպես իր անունը կրող Ավետարանի հեղինակ, հիշատակում է Պապիասը[19][20]։ Երրորդություն Ավետարանական աստվածաբանական դպրոցի մասնագետները «գրեթե համոզված են», որ Պապիասը անդրադառնում է Հովհաննես Մարկոսին[21]։ Սուրբ Գրքի ժամանակակից մասնագետները հրաժարվում են Պապիասի հաղորդած տեղեկությունից որպես ոչ վստահելի աղբյուր[Ն 2]: Եվսեբիոսը ևս կասկածի տակ է առնում Պապիասի հաղորդած տեղեկությունը[23]։
Մարկոս Ավետարանիչը և Հովհաննես Մարկոսը նույնացվում են այն մարդու հետ, ով ջուր է տարել Վերնատուն, որտեղ տեղի է ունեցել Վերջին ընթրիքը (Մարկ. 14:13)[24] կամ այն երիտասարդի հետ, ով Քրիստոսի ձերբակության ժամանակ մերկ փախել է (Մարկ. 14:51-52)[25]:
Ղպտի եկեղեցու ավանդությունը նույնացնում է Մարկոս Ավետարանչին և Հովհաննես Մարկոսին, ինչպես նաև ընդունում Հիպողիտոսի կողմից հաղորդված այն տեղեկությունը, որ Մարկոսը եղել է Քրիստոսի կողմից ուղարկված Յոթանասուն առաքյալների թվում (Ղուկ. 10:1)[26]: Ղպտի ավանդության համաձայն՝ Մարկոս Ավետարանիչը Քրիստոսի մահից հետո հյուրընկալել է առաքյալներին իր տանը։ Այդ նույն տանն է Հարուցյալ Քրիստոս հայտնվել է իր աշակարետներին (Հովհ. 20), և այդ նույն տանն էին գտնվել առաքյալները, երբ Հոգեգալստի օրը Սուրբ Հոգին իջել է նրանց վրա[26]։ Ավելին, Մարկոսը Կանայի հարսանիքի ժամանակ այն ծառաների մեջ է եղել, ովքեր լցրել են ջուրը, որը Քրիստոս վերածել է գինու (Հովհ. 2:1-11)[26]:
Ղպտի եկեղեցու ավանդությունը պնդում է, որ Մարկոսը ծնվել է Կիրենում՝ քաղաք Հյուսիսային Աֆրիկայի Պենտապոլիսում (այժմ Լիբիա)։ Նույն ավանդությունը պատմում է, որ Մարկոսը վերադարձել է Պենտապոլիս ավելի ուշ՝ Պողոսի կողմից Կողոսիա ուղարկվելուց հետո ( Կող. 4:10, Փիլ. 24. թեև շատերը կարծում են, որ այս տեղեկությունը վերաբերում է Բառնաբասի զարմիկ Մարկոսին) իր հետ Հռոմում ծառայելու համար (Բ Տիմ. 4:11)[27][28]: Այնուհետև, Պենեպոլիսից Մարկոսը գնում է Ալեքսանդիրա, որտեղ հեթանոս տեղաբնիկներին զայրացնում են ալեքսանդրիացիներին հելլենիստական աստվածների պաշտամունքներից հեռու պահելու Մարկոսի ջանքերը։ Ք. հ. 68 թվականին, տեղացի հեթանոսները պարանով կապում են առաքյալի պարանոցը և քաղաքի փողոցներով նրան քարշ տալով՝ ի վերջո սպանում են[26]։
Հիշատակության օր խմբագրել
Ապրիլի 25-ը Մարկոս առաքյալի հիշատակության օրն է Կաթոլիկ և Ուղղափառ Եկեղեցիներում։ Ղպտի Եկեղեցին Մարկոս առաքյալի տոնը նշում է Պարմոտի 30-ին (այդ օրը Ղպտի եկեղեցական օրացույցում համապատասխանում է Հուլյան տոմարով ապրիլի 25-ին)։ Որտեղ Հովհաննես Մարկոսը զանազանվում է Մարկոս Ավետարանչից և նրա հիշատակության օրը նշվում է սեպտեմբերի 27-ին (համաձայն Հռոմեական Մարտիրոսաբանության), իսկ Մարկոս Ավետարանչինը՝ ապրիլի 25-ին։
Սուրբ Մարկոսի մասունքներ խմբագրել
Ավանդության համաձայն՝ 828 թվականին, երկու վենետիկյան առևտրականներ՝ երկու հույն վանականների օգնությամբ, Ալեքսանդրիայից գողացել են Սուրբ Մարկոսի մասունքները (Աբբասյան Խալիֆայության կառավարման շրջանում) և տարել են Վենետիկ[29]։ Սուրբ Մարկոսի Տաճարի խճանկարը պատկերում է նավաստիներին, որոնք ծածկում են մասունքները խոզի մսի շերտերով և կաղամբի տերևներով։ Դա արվել է միտումնավոր, որով կարողացել են հսկիչներին խոչընդոտել մանրամասնորեն զննելու նավի բեռը, քանի որ մուսուլմաններին արգելված է ուտել խոզի միս[30]։
Դոնալդ Նիկոլը բացատրում է, որ այս քայլը « ավելի շատ մոտիվացված է եղել քաղաքական, քան կրոնական նպատակներով» և «հաշվարկված քայլ է եղել ընդդեմ Աքուիլեայի Պատրիարքության հավակնությունների»։ Գրադոյի եկեղեցին զարդարելու փոխարեն, որտեղ գտնվել է Սուրբ Մարկոսի գահը, մասունքները գաղտնի կերպով պահվել են Դոգ Գուստինիանո Պարտիքիպազիոյի համեստ պալատում։ Ըստ Նիկոլի՝ Սուրբ Մարկոսի մասունքները «ո՛չ Գրադոյի Պատրիարքության, և ո՛չ էլ Օլիվոլոյի եպիսկոպոսական թեմի, այլ Վենետիկ քաղաքի խորհրդանիշն է եղել»։ Դոգ Գուստինիանոյի այրին՝ նրա կամքի համաձայն՝ կառուցել է Սուրբ Մարկոսին նվիրված տաճար իր պալատի և Սուրբ Թեոդոր Ստրատիլատի մատուռի միջև։ Վերջինս Վենետիկ քաղաքի հովհանավոր սուրբն էր մինչ այդ[31]։ 1063 թվականին, Վենետիկի Սուրբ Մարկոսի տաճարի կառուցման ժամանակ, Սուրբ Մարկոսի մասունքները չեն գտնվել։ Չնայած, ավանդության համաձայն, 1094 թվականին, Սուրբն ինքը հայտնվել է իր մասունքների գտնվելու վայրում՝ տարածելով իր ձեռքը դեպի սյունը[32]։ Նորագյուտ մասունքները տեղադրվել են տաճարի քարե տապանի մեջ[33]։
Ղպտիները հավատում են, որ Սուրբ Մարկոսի գլուխը պահվում է Ալեքսանդրիայում՝ իր անունը կրող եկեղեցում, իսկ մասունքների մի մասը գտնվում է Սուրբ Մարկոսի անունը կրող Ղպտի Ուղղափառ Եկեղեցու Մայր Տաճարում (Կահիրե)։ Մասունքների մնացած մասը Վենետիկում է[34]։ Ամեն տարի Պաոպա ամսի 30-ին, Ղպտի Ուղղափառ Եկեղեցին տոնում է Սուրբ Մարկոսի Եկեղեցու կառուցման հիշատակի և Ալեքսանդրիայում Սրբի գլխի հայտնվելու օրը։ Արարողությունը կատարվում է Ալեքսանդրիայի Սուրբ Մարկոս Ղպտի Ողղափառ Մայր Տաճարում[35]։
1968 թվականի հունիսին, Կյուրեղ VI Ալեքսանդրացի Պապը ուղարկել է պաշտոնական նամակ Հռոմ՝ Պողոս VI Պապին՝ Սուրբ Մարկոսի մասունքները ստանալու նպատակով։ Պատվիրակությունը բաղկացած է եղել տասը մետրոպոլիտներից և եպիսկոպոսներից (նրանցից յոթը ղպտի էին, իսկ երեքը՝ եթովպիացի) և երեք հայտնի ղպտի աշխարհական առաջնորդներից։ Ասվում է, որ մասունքը եղել է ոսկորի փոքր կտոր, որը տրվել է Հռոմի Պապին՝ Վենետիկի Պատրիարք Ջիովաննի Ուրբանոս Կարդինալի կողմից։ Պողոս Պապը պատվիրակությանն ուղղված իր խոսքում ասել է, որ Սուրբ Մարկոսի մասունքների մի մասը պահպանվել է Վենետիկում։
Պատվիրակությունը ստացել է մասունքը 1968 թվականի հունիսի 22-ին։ Հաջորդ օրը, ի նշանավորումն այս իրադարձության՝ պատվիրակությունը կատարել է հատուկ եկեղեցական արարողություն Հռոմի Սուրբ Աթանասի Առաքյալական Տաճարում։ Մետրոպոլիտները, եպիկոպոսները և պատվիրակության քահանաները բոլորը մասնակցել են արարողությանը։ Պապական պատվիրակության անդամները, Հռոմում ապրող ղպտիները, լրագրողներ և շատ ուրիշ բարձրաստիճան պաշտոնյաներ մասնակցել են այդ եկեղեցական արարողությանը։
Արվեստում խմբագրել
Մարկոս ավետարանիչը հաճախ պատկերվում է իր Ավետարանը ձեռքին[36]։ Քրիստոնեական ավանդության մեջ Մարկոս Ավետարանչի խորհրդանիշը առյուծն է[37]։
Մարկոս Ավետարանիչը պատկերվում է տարբեր կերպ՝ որպես առյուծ անապատում, եպիկոպոս՝ նստած առյուծներով զարդարված գահին և վենետիկյան նավաստիներին օգնող մարդ։ Նա հաճախ պատկերվում է ձեռքին արմավենի կամ «pax tibi Marce» (Խաղաղություն ձեզ, Մարկոս) մակագրությամբ գիրք։ Այլ սրբապատկերներում Մարկոս Ավետարանիչը ներկայացվում է գրքով կամ մագաղաթով մարդ՝ թևավոր առյուծի ուղեկցությամբ։ Նրան պատկերում են նաև պարանը վզին, ինչպես նաև՝ քրիստոնյա ստրուկներին սարակինոսներից փրկելուց։
Պատկերասրահ խմբագրել
- Սուրբ Մարկոս Ավետարանիչը սրբապատկերներում
-
Մանրանկարում պատկերված է Սուրբ Մարկոսը: Վերցված է Հայկական Ավետարանի ձեռագրից (1609), պահվում է Բոդլեյան գրադարանում
-
Երկու հույն վանականների օգնությամբ վենետիկյան առևտրականները տանում են Մարկոս Ավետարանչի մարմինը, Տինտորետտո (Վենետիկ)
-
Մարկոս Ավետարանիչը նայում է առյուծին (823)
-
Մարկոս Ավետարանչը, Անդրեա Մանտենյա (1450)
-
Սուրբ Մարկոս սրբապատկերը Կազանի տաճարի թագավորական դարպասներին Սանկտ Պետերբուրգ (1804):
-
Սուրբ Մարկոս Ավետարանչի սրբապատկերը (1657).
-
Սուրբ Մարկոսի խճանկարը, Սուրբ Մարկոսի Տաճար, Վենետիկ
Նշումներ խմբագրել
- ↑ Մենք չգիտենք, թե ում կողմից են գրվել Ավետարանները։ Այժմ դրանք ունեն վերնագրեր՝ «Ավետարան ըստ Մատթեոսի», «Ավետարան ըստ Մարկոսի», «Ավետարանը ըստ Ղուկասի», «Ավետարան ըստ Հովհաննեսի»։ Մատթեոսը և Հովհաննեսը եղել են Քրիստոսի տասներկու առաքյալներից։ Մարկոսը եղել է Պողոսի, հավանաբար նաև Պետրոսի հետևորդը, Ղուկասը դարձի է եկել Պողոսի կողմից։5 Մատթեոսը, Մարկոսը, Ղուկասը և Հովհաննեսը պատմական անձինք են եղել, բայց հայտնի չէ նրանք իսկապես գրել են Ավետարաններ, թե՝ ոչ։ Հայտնի է, որ Ավետարանները եղել են անվերնագիր մինչև երկրորդ դարի առաջին կեսը[14]։
- ↑ Ի վերջո կարևոր է հասկանալ, որ Ավետարաններից ոչ մեկը մեզ չի հասել իր սկզբնական տարբերակով։ Ներկայիս ավետարանական տեքստերը գրվել են անհայտ հեղինակների կողմից, և ըստ Եվսեբիոսի՝ Պապիասի 120-130 թվականներին արված վկայությունը այն մասին, թե մենք կարող ենք լրացուցիչ տեղեկություններ փնտրել պարզաբանելու համար Ավետարանների հեղինակային պատկանելիության հարցը, անվստահելի է։ Այդ է պատճառը, որ ժամանակակից մասնագետները ձևավորում են իրենց կարծիքը ելնելով պարզապես Ավետարանների բովանդակությունից, և միայն հետո փնտրում են արտաքին վկայություններ իրենց ուսումնասիրությունները հաստատելու համար[22]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Senior, Donald P. (1998) Encyclopedia of early Christianity (Second edition ed.)։ New York and London։ ISBN 978-1-136-61158-2։ OCLC 890137175 page = 720 "Mark", in Ferguson, Everett (ed.) Garland Publishing
- ↑ Lane William L. (1974)։ «The Author of the Gospel»։ The Gospel According to Mark։ New International Commentary on the New Testament։ Grand Rapids: Eerdmans։ էջեր 21–3։ ISBN 978-0-8028-2502-5
- ↑ Mark: Images of an Apostolic Interpreter p55 C. Clifton Black – 2001 –"... infrequent occurrence in the Septuagint (Num 36:11; Tob 7:2) to its presence in Josephus (JW 1.662; Ant 1.290, 15.250) and Philo (On the Embassy to Gaius 67), anepsios consistently carries the connotation of "cousin," though ..."
- ↑ Hippolytus։ «The same Hippolytus on the Seventy Apostles»։ Ante-Nicene Fathers
- ↑ Finegan Jack (1998)։ Handbook of Biblical Chronology։ Peabody, MA: Hendrickson։ էջ 374։ ISBN 978-1-56563-143-4
- ↑ «Egypt»։ Berkley Center for Religion, Peace, and World Affairs։ Արխիվացված է օրիգինալից December 20, 2011-ին։ Վերցված է December 14, 2011 See drop-down essay on "Islamic Conquest and the Ottoman Empire"
- ↑ «The Christian Coptic Orthodox Church Of Egypt»։ Encyclopedia Coptica։ Արխիվացված է օրիգինալից August 31, 2005-ին։ Վերցված է 26 January 2018
- ↑ Bunson Matthew, Bunson Margaret, Bunson Stephen (1998)։ Our Sunday Visitor's Encyclopedia of Saints։ Huntington, Indiana: Our Sunday Visitor Publishing Division։ էջ 401։ ISBN 0-87973-588-0
- ↑ «St. Mark The Apostle, Evangelist»։ Coptic Orthodox Church Network։ Վերցված է November 21, 2012
- ↑ «Catholic Encyclopedia, St. Mark»։ Վերցված է March 1, 2013
- ↑ «Acts 15:36–40»։ Bible Gateway
- ↑ «2timothy 4:11 NASB – Only Luke is with me. Pick up Mark and – Bible Gateway»։ Bible Gateway
- ↑ «Philemon 1:24»։ Bible Gateway
- ↑ E. P. Sanders (30 November 1995)։ The Historical Figure of Jesus։ Penguin Books Limited։ էջ 103.։ ISBN 978-0-14-192822-7
- ↑ Bart D. Ehrman (2000:43) The New Testament: a historical introduction to early Christian writings. Oxford University Press.
- ↑ Ehrman Bart D. (2005)։ Lost Christianities: The Battles for Scripture and the Faiths We Never Knew։ Oxford University Press։ էջ 235։ ISBN 978-0-19-518249-1
- ↑ Nickle Keith Fullerton (January 1, 2001)։ The Synoptic Gospels: An Introduction։ Westminster John Knox Press։ էջ 43։ ISBN 978-0-664-22349-6
- ↑ Ehrman Bart D. (November 1, 2004)։ Truth and Fiction in The Da Vinci Code : A Historian Reveals What We Really Know about Jesus, Mary Magdalene, and Constantine։ Oxford University Press, USA։ էջ 110։ ISBN 978-0-19-534616-9
- ↑ Hierapolis Papias of։ «Exposition of the Oracles of the Lord»։ newadvent.org VI
- ↑ Harrington, Daniel J. (1990), «The Gospel According to Mark», in Brown, Raymond E.; Fitzmyer, Joseph A.; Murphy, Roland E., The New Jerome Biblical Commentary, Englewood Cliffs, NJ: Prentice Hall, p. 596, ISBN 0-13-614934-0
- ↑ D. A. Carson, Douglas J. Moo and Leon Morris, An Introduction to the New Testament (Apollos, 1992), 93.
- ↑ Wansbrough Henry (22 April 2010)։ Muddiman John, Barton John, eds.։ The Gospels։ Oxford University Press։ էջ 243։ ISBN 978-0-19-958025-5
- ↑ Moessner David P. (23 June 2004)։ Snodgrass Klyne, ed.։ «Response to Dunn»։ Ex Auditu - Volume 16: An International Journal for the Theological Interpretation of Scripture (Wipf and Stock Publishers): 51։ ISBN 978-1-4982-3252-4։ ISSN 0883-0053
- ↑
- ↑
- ↑ 26,0 26,1 26,2 26,3 Pope Shenouda III, The Beholder of God Mark the Evangelist Saint and Martyr, Chapter One. Tasbeha.org
- ↑ «About the Diocese»։ Coptic Orthodox Diocese of the Southern United States
- ↑ «Saint Mark»։ Վերցված է May 14, 2009
- ↑ Donald M. Nicol, Byzantium and Venice: A Study in diplomatic and cultural relations (Cambridge: University Press, 1988), p. 24
- ↑ «St. Marks Basilica»։ Avventure Bellissime – Italy Tours։ Արխիվացված է օրիգինալից January 18, 2013-ին։ Վերցված է November 21, 2012
- ↑ Nicol, Byzantium and Venice, pp. 24–6
- ↑ Okey, Thomas (1904), Venice and Its Story, London: J. M. Dent & Co.
- ↑ «Section dedicated to the recovery of St. Mark's body»։ Basilicasanmarco.it։ Արխիվացված է օրիգինալից September 26, 2009-ին։ Վերցված է February 17, 2010
- ↑ "St. Mark The Apostle, Evangelist". Coptic Orthodox Church Network. Retrieved November 21, 2012.
- ↑ Meinardus Otto F.A. (March 21, 2006)։ «About the Laity of the Coptic Church»։ Coptic Church Review 27 (1): 11–12։ Վերցված է November 22, 2016
- ↑ Didron Adolphe Napoléon (February 20, 1886)։ Christian Iconography: The Trinity. Angels. Devils. Death. The soul. The Christian scheme. Appendices։ G. Bell։ էջ 356 – via Internet Archive։ «St. Mark iconography.»
- ↑ «St. Mark in Art»։ www.christianiconography.info
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մարկոս Ավետարանիչ կատեգորիայում։ |