Նուբար Փաշայի հուշարձան (Եգիպտոս)
Նուբար Փաշայի հուշարձանը գտնվում է Ալեքսանդրիայի ազգային օպերային թատրոնի բակում։
Նուբար Փաշայի հուշարձան (Եգիպտոս) | |
---|---|
Շինության ձև | Հուշարձան |
Ներկա վիճակ | Կանգուն |
Պատմություն
խմբագրելԵգիպտոսի առաջին վարչապետ, Նուբարյաններ հայ գերդաստանի անդամ Նուբար Փաշայի Ալեքսանդրիայի ազգային օպերայի բակում գտնվող բրոնզե արձանի հեղինակն է Դ. Պուեչը[1][2]։ Կյանքի ընթացքում Նուբար Փաշան վարչապետի պաշտոնը զբաղեցրել է երեք անգամ 1878-1879 թթ. փետրվարի 23-ը, 1884 թվականի հունվարի 23-ից 1888 թվականի հունիսի 9-ը և 1894 թվականի ապրիլի 16-ից 1895 թվականի նոյեմբերի 12–ը։
Նուբար Փաշայի անունով են կոչվել երկու փողոց, մեկը Կահիրեում, մյուսը՝ Ալեքսանդրիայում։ Նրա անունով է կոչվում նաև Երևան քաղաքի Նուբարաշեն թաղամասը[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «10 հայկական հուշարձաններ աշխարհում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 15-ին.
- ↑ Նուբար Փաշայի արձանը(չաշխատող հղում)
- ↑ «Նուբար Փաշայի (Նուբար Նուբարյան,Եգիպտոսի առաջին վարչապետ) արձանը Ալեքսանդրիայում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 15-ին.