Կամբյուսես II
Կամբյուսես II (հին պարսկերեն՝ Կամբուջիե), ծն.թ. անհայտ - մ.թ.ա. 522, պարսից արքայից արքա մ.թ.ա. 529-ից։ Աքեմենյանների դինաստիայից։
Կամբյուսես II | |
---|---|
Ծնվել է՝ | մ. թ. ա. 559[1] |
Ծննդավայր | Եկբատան, Համադան, Իրան |
Մահացել է՝ | մ. թ. ա. 522 |
Վախճանի վայր | Եկբատան, Համադան, Իրան |
Պասարգադ | |
Ուղեկից | Ռոկսանա |
Տոհմ | Աքեմենյաններ |
գերիշխան | |
Հայր | Կյուրոս Բ Մեծ[2][3] |
Մայր | Cassandane? |
Հավատք | Զրադաշտականություն |
Եղել է հոր՝ Կյուրոս II Մեծի ավագ որդին և գահակիցը, ապա հաջորդել է նրան։ Կյուրոս II-ը թագադրել է Կամբյուսեսին 539 թ. Բաբելոնը գրավելուց հետո։ Թագադրությունը տեղի է ունեցել ավանդական արարողակարգով՝ 538 թ. նոր տարվա օրը՝ նիսանի 4-ին (մարտի 27-ին)։ Վախենալով մրցակցությունից՝ սպանել է եղբորը՝ Սմերդիսին։ Մ.թ.ա. 526-ին արշավել է Եգիպտոս, Նեղոսի դելտայում՝ Պելուսիոնի մոտ, հաղթել փարավոն Պսամմետիկոս III -ին՝ գրավելով մայրաքաղաք Մեմփիսը, և իրեն հռչակել փարավոն՝ հիմնելով նոր՝ XXVII դինաստիան։ Մ.թ.ա. 522-ին ապստամբություն է բռնկվել ամբողջ տերության մեջ՝ մոգ Գաումատայի գլխավորությամբ, որը ներկայացել է որպես Կամբյուսեսի սպանված եղբայր Սմերդիս։ Աքեմենյանների դեմ ապստամբել է նաև Հայաստանը։ Եգիպտոսից Պարսկաստան վերադառնալու ճանապարհին Կաբմբյուսեսը մահացել է անհայտ հանգամանքներում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Dictionary of African Biography / E. K. Akyeampong, Henry Louis Gates, Jr. — NYC: OUP, 2012.
- ↑ Любкер Ф. Cambyses (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. Канский — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 241—242.
- ↑ Камбиз (ռուս.) // Военная энциклопедия — СПб.: Иван Дмитриевич Сытин, 1913. — Т. 12. — С. 324.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կամբյուսես II» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 200)։ |