Դակահլիա (մուհաֆազ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դակահլիա (այլ կիրառումներ)
Դակահլիայի մարզ (արաբ․՝ الدقهلية), Եգիպտոսի Արաբական Հանրապետության 29 մուհաֆազաներից մեկը[3]։ Դակահլիայի մաուֆազայի վարչական կենտրոնը համարվում է Ալ-Մանսուր քաղաքը, որը հանդիսանում է նաև վարչական միավորի ամենախոշոր բնակավայրը։ Մուհաֆազան դեպի ծով ելք ունի։
Դակահլիա արաբ․՝ الدقهلية | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Երկիր | Եգիպտոս | ||||
Կարգավիճակ | մուհաֆազա | ||||
Մտնում է | Եգիպտոսի խեդիվատ, Եգիպտական սուլթանություն և Եգիպտոսի Հանրապետություն | ||||
Վարչկենտրոն | Ալ-Մանսուրա[1] | ||||
Խոշորագույն քաղաք | վարչական կենտրոն | ||||
ԲԾՄ | 4 մետր | ||||
Հիմնական լեզու | արաբերեն | ||||
Բնակչություն (2006) | 4 985 187[2] (3-րդ տեղ) | ||||
Խտություն | 1409,04 ( 5-րդ տեղ) | ||||
Տարածք | 3 538 (18-րդ տեղ) | ||||
Սահմանակցում է | Ղարբիա, Շարկիա, Դումյաթ, Քալյուբիա, Պորտ Սաիդ (մուհաֆազա) և Կաֆր աշ-Շեյխ (մուհաֆազա) | ||||
Ժամային գոտի | UTC+2 | ||||
ISO 3166-2 կոդ | EG-DK | ||||
Անվանված է | Դաքալա | ||||
Պաշտոնական կայք | |||||
Մաուֆազան զբաղեցնում է 3 538 կմ² տարածք և համարվում է 18-րդ ամենամեծ վարչական միավորը երկրի ներսում։ Համարվում է Եգիպտոսի Արաբական Հանրապետության զբոսաշրջային կենտրոններից մեկը։
Վարչական բաժանում
խմբագրելՄաուֆազան կազմված է 16 վարչական կենտրոններից, ինչպես նաև 3 քաղաքային և 110 գյուղական խորհուրդներից։ Այստեղ կան 336 գյուղեր և 2072 փոքրիկ բնակավայրեր։ Դակահլիայի մարզի կազմի մեջ մտնող շրջաններն են
- Ալ-Մանզալա (արաբ․՝ المنزلة)
- Մաթարյա (արաբ․՝ مطرية)
- Ալ-Ջամալիա (արաբ․՝ الجمالية)
- Դիկիրնիս (արաբ․՝ دكرنس)
- և այլն
Բնակչություն
խմբագրել2014 թվականի տվյալներով մաուֆազայի ընդհանուր բնակչությունը կազմում է 4 985 187 մարդ։ Այդ ցուցանիշով այն գրավում է 3-րդ տեղը Եգիպտոսի Արաբական Հանրապետության մարզերի շարքերում։ Բնակչության միջին խտությունը կազմում է 1409,04 մարդ/կմ²։
Հիմնական բնակիչները արաբներն են, որոնք մեծ մասամբ դավանում են իսլամ։ Մյուս խոշոր ազգային փոքրամասնություններն են բեդվիններն[Ն 1] ու նուբիացիները։
Դակահլիայի մուհաֆազայի պաշտոնական լեզուն արաբերեն է, որը աֆրասիական ընտանիքի սեմական լեզվախմբին պատկանող լեզու է։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Եգիպտոսի Արաբական Հանրապետության վարչատարածքային բաժանում Մարզեր և շրջաններ
- ↑ Եգիպտոսի Արաբական Հանրապետության մասին Որոշում Եգիպտոսի վարչատարածքային բաժանման վերաբերյալ և տվյալներ բնակչության թվերի մասին
- ↑ Եգիպտոսի մուհաֆազաներ և բնակչության թիվ Եգիպտոսի Արաբական Հանրապետության վարչատարածքային բաժանում և վիճակագրական տվյալներ
Նշումներ
խմբագրել- ↑ Բեդվին են կոչում արաբական այն ցեղերին, անկախ ազգությունից և կրոնական պատկանելիությունից անմիջականորեն առնչվում են անասնաբուծությունն ու անասնապահությունը երկրագործության հետ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դակահլիա (մուհաֆազ)» հոդվածին։ |