Մարսա Ալամ (արաբ․՝ مرسى علم‎‎ Marsā ʿAlam), քաղաք Եգիպտոսի հարավարևելյան մասում, Կարմիր ծովի արևելյան ափին։ Միջազգային օդանավակայանի՝ 2003 թվականի ապրիլին տեղի ունեցած բացումից հետո քաղաքի բնակչությունն ու այցելող զբոսաշրջիկների թիվը կտրուկ կերպով աճել է։

Բնակավայր
Marsa Alam, Egypt 2007feb08 byDanielCsorfoly.JPG
ԵրկիրԵգիպտոս Եգիպտոս
ԲԾՄ18±1 մետր
Բնակչություն1918 մարդ (նոյեմբերի 11, 2006)[1]
Ժամային գոտիUTC+2
##Մարսա Ալամ (Եգիպտոս)
Red pog.png

Ափամերձ ջրի մաքրության և ավազուտ լողափերի շնորհիվ Մարսա Ալամը համբավվել է իբրև եգիպտական Մալդիվներ[2][3]։ Զբոսաշրջիկներին գրավում են նաև լողափերին հաճախակի հանդիպող կրիաները, ծովի ափամերձ ջրերում լողացող կոկորդիլոսաձկները, ութոտնուկները և էկզոտիկ այլ կենդանիներ։

Մարսա Ալամը հռչակվել է որպես քայթսերֆինգով զբաղվելու հիանալի վայր և սաֆարիի մեկնելու սկզբնակետ[4]։

Քաղաքի շրջագծում ևս կան տեսարժան վայրեր, որոնցից հիշարժան են հատկապես զմրուխտի հանքերն ու Սեթի Առաջինի տաճարը։

ԿլիմաԽմբագրել

Թեև Մարսա Ալամն ընկած է արևադարձային գոտուց մոտավորապես 135 կիլոմետր դեպի հյուսիս, նրան բնորոշ է անապատային շոգ կլիման (Köppen climate classification-ի դասակարգմամբ՝ BWh)[5]:

Կարմիր ծովի ջրի ջերմաստիճանն այստեղ կլոր տարին տատանվում է 22-ից 29°C-ի միջակայքում[6]։

Քաղաքում ամենաբարձր ջերմաստիճանն արձանագրվել է 2010 թվականի մայիս 10-ին՝ 45 °C (113 °F), ամենացածրը՝ 2008 թվականի հունվարի 3-ին՝ 5 °C (41 °F)[7]:

Մարսա Ալամի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 29
(84)
32
(90)
35
(95)
39
(102)
45
(113)
43
(109)
43
(109)
42
(108)
39
(102)
38
(100)
34
(93)
31
(88)
45
(113)
Միջին բարձր °C (°F) 24.1
(75.4)
25.1
(77.2)
26.9
(80.4)
29.8
(85.6)
33.1
(91.6)
34.7
(94.5)
35.5
(95.9)
35.6
(96.1)
34.2
(93.6)
32.6
(90.7)
29.3
(84.7)
25.5
(77.9)
30.53
(86.97)
Միջին օրական °C (°F) 18.6
(65.5)
19.4
(66.9)
21.4
(70.5)
24.2
(75.6)
27.9
(82.2)
29.5
(85.1)
30.5
(86.9)
30.8
(87.4)
29.3
(84.7)
27.4
(81.3)
24.0
(75.2)
20.1
(68.2)
25.26
(77.46)
Միջին ցածր °C (°F) 13.2
(55.8)
13.8
(56.8)
15.9
(60.6)
18.7
(65.7)
22.7
(72.9)
24.3
(75.7)
25.5
(77.9)
26.0
(78.8)
24.4
(75.9)
22.3
(72.1)
18.7
(65.7)
14.8
(58.6)
20.03
(68.04)
Ռեկորդային ցածր °C (°F) 5
(41)
8
(46)
11
(52)
15
(59)
16
(61)
19
(66)
22
(72)
20
(68)
19
(66)
15
(59)
12
(54)
10
(50)
5
(41)
Տեղումներ մմ (դյույմ) 0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
1
(0.04)
3
(0.12)
1
(0.04)
5
(0.2)
Միջ. անձրևոտ օրեր 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0
Միջին ամսական արևային ժամ 279 283 310 330 372 390 403 372 330 310 300 279 3958
Աղբյուր #1: Climate-Data.org[5], Weather2Travel for sunshine and rainy days[8]
Աղբյուր #2: Voodoo Skies[7] and MarsaAlam.com[9] for record temperatures, HolidayCheck.com[6]
Ծովի ջրի միջին ջերմաստիճանը[6][8][9]
Հունվ փետր մարտ ապր մայ հուն հուլ օգ սեպտ հոկտ նոյ դեկտ
73 °F

23 °C

72 °F

22 °C

72 °F

22 °C

73 °F

23 °C

77 °F

25 °C

81 °F

27 °C

82 °F

28 °C

84 °F

29 °C

82 °F

28 °C

81 °F

27 °C

79 °F

26 °C

75 °F

24 °C

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. مرسى علمWebCite.
  2. «In photos: Marsa Alam, Sharm el-Sheikh among 10 best beaches in Middle East – TripAdvisor»։ www.egyptindependent.com։ Egypt Independent։ Արխիվացված օրիգինալից 23 September 2021-ին։ Վերցված է 24 October 2021։ «With its crystal clear water and surreal nature view, Marsa Alam is often dubbed as the “Egyptian Maldives” on the shores of the Red Sea.» 
  3. «Discover Marsa Alam, Also Known As The Egyptian Maldives»։ www.thisiscairo.com։ Արխիվացված օրիգինալից 23 September 2021-ին։ Վերցված է 24 October 2021 
  4. «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2021-03-06-ին։ Վերցված է 2021-10-24 
  5. 5,0 5,1 «Climate: Marsa Alam - Climate graph, Temperature graph, Climate table»։ climate-data.org։ Վերցված է 13 August 2013 
  6. 6,0 6,1 6,2 «Marsa Alam/ El Quseir - Holiday facts and Information»։ HolidayCheck.com։ Արխիվացված է օրիգինալից 12 August 2013-ին։ Վերցված է 12 August 2013 
  7. 7,0 7,1 «Marsa Alam, Egypt»։ Voodoo Skies։ Վերցված է 13 August 2013 
  8. 8,0 8,1 «Marsa Alam, Egypt: Climate, Global Warming, and Daylight Charts and Data»։ Weather2Travel։ Արխիվացված է օրիգինալից 31 December 2011-ին։ Վերցված է 12 July 2013 
  9. 9,0 9,1 «MARSA ALAM WEATHER»։ MarsaAlam.com։ Վերցված է 12 July 2013 

Արտաքին հղումներԽմբագրել