HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լուքսոր (այլ կիրառումներ)

Լուքսոր (արաբ․՝ الأقصر‎‎), քաղաք Վերին (Հարավային) Եգիպտոսում, նույնանուն նահանգի վարչական կենտրոնը: 2012 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 506,588[2]: Զբաղեցնում է շուրջ 417| քառակուսի կիլոմետր տարածք[3]: Կլիմայաբուժական առողջավայր է, զբոսաշրջիկության կենտրոն։ Հիմնադրվել է Թեբե (Եգիպտոսի մայրաքաղաքը 21-11-րդ դդ. մ.թ.ա.) քաղաքի տեղում։ Լուքսորի արևմտյան ծայրամասում է (հին Թեբեի մի մասը) Ամոն-Ռա, Մուտ և Հոնսու աստվածների տաճարը։ Հյուսիսից հարավ ձգված կառույցը բաղկացած է՝ սրբարանից, հիպոստիլ նախասրահից (32 սյուն), ուղղանկյուն, 45 x 51 մ չափերի երկշար 64 սյուներով բակից, կենտրոնական մեծ սյունաշարից (մ.թ.ա. 15-րդ դ. 2-րդ կես, ճարտ. Ամենհոտեպ Կրտսեր և ուրիշներ)։ 2-րդ պիլոնը (առջևում Ռամզես 11[փա՞ստ] 6 արձաններն են) և պարագծային երկշար 74 սյուներով ու մեկընդմեջ՝ փարավոնների արձաններով բակը կառուցվել են մ.թ.ա. 1317-1251 թվականներին (ճարտ. Բեկենհոնսու

Քաղաք
Լուքսոր
Դրոշ Զինանշան
Eg luxor1.png Emblem Luxor Governorate.jpg

Egypt.LuxorTemple.River.01.jpg
Կոորդինատներ: 25°41′49″ հս․ լ. 32°38′32″ ավ. ե. / 25.69694° հս․. լ. 32.64222° ավ. ե. / 25.69694; 32.64222
ԵրկիրԵգիպտոս Եգիպտոս
Մակերես416 000 000 քառակուսի մետր
ԲԾՄ89±1 մետր
Բնակչություն202 232 մարդ (նոյեմբերի 11, 2006)[1]
Ժամային գոտիUTC+2
Հեռախոսային կոդ0952
Փոստային ինդեքսներ85511
Պաշտոնական կայքluxor.gov.eg
##Լուքսոր (Եգիպտոս)
Red pog.png

Լուքսորը հաճախ բնորոշվում է որպես «աշխարհի ամենամեծ բացցթյա թանգարան». Կառնակի և Լուքսորի հուշարձանների համալիրների ավերակները ընկած են ժամանակակից քաղաքի շրջագծում; Անմիջականորեն դրանց դիմաց՝ Նեղոսի հակառակ ափին, ընկած են Թեբեի նեկրոպոլիսի տաճարներն ու դամբանները՝ ներառելով Թագավորների հովիտը և Թագուհիների հովիտը:

Ամեն տարի աշխարհի տարբեր ծայրերից հազարավոր զբոսաշրջիկներ են գալիս՝ դիտելու պատմաճարտարապետական, մշակութային եզակի հուշարձանները և զգալի ավանդ են ներդնում ժամանակակից քաղաքի զարգացման գործում:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. http://www.citypopulation.de/Egypt-Cities.html
  2. «World Gazetteer – Egypt: largest cities and towns and statistics of their population»։ Արխիվացված է օրիգինալից 10 December 2012-ին . Retrieved on 27 July 2010.
  3. «Data from Luxor.gov.eg»։ Արխիվացված է օրիգինալից 2007-06-09-ին։ Վերցված է 2007-06-04 
 
Լուքսորի տեսարանը
 
Լուքսորի տեսարանը Նեղոսից
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 698