Ասուան (արաբ․՝ أسوان‎‎, Ասվան[2]; ղպտ. ⲥⲟⲩⲁⲛ (Սուան), հին հունարեն՝ Συήνη), քաղաք Եգիպտոսում, Ասուանի նահանգապետության կենտրոնը։ Նախկինում կոչվում էր Սիենե կամ Սիենա։

Բնակավայր
Դրոշ

ԵրկիրԵգիպտոս Եգիպտոս
ԲԾՄ99±1 մետր, 99 մետր
Բնակչություն351 332 մարդ (2021)[1]
Ժամային գոտիUTC+2
Ասուան (Եգիպտոս)##
Ասուան (Եգիպտոս)

Բնակչությունը 2012 թվականի դրությամբ կազմում էր 290 327 մարդ։

Աշխարհագրություն խմբագրել

Գետային նավահանգիստ է Նեղոս գետի աջ ափին, առաջին քարվաստից ներքև։

Կլիմա խմբագրել

Ասուանը աշխարհի ամենաչոր (և շոգ) բնակավայրերից մեկն է։ Տարեկան թափվում են ընդամենը 1,4 մմ տեղումներ (այդքան տեղումներ թափվում են մեկ ժամվա ընթացքում)։ Բազմաթիվ ամիսների ընթացքում անձրև ընդհանրապես չի տեղում։

Ձմռանը ցերեկը ջերմաստիճանը սովորաբար կազմում է +20…+25 ˚C, գիշերը՝ մոտ +10 ˚C: Ամռանը ջերմաստիճանը սովորաբար գերազանցում է +40 ˚C ցերեկը և կազմում է մոտ +25 ˚C գիշերը։ Ձմռանը ջերմաստիճանը կարող է իջնել գրեթե մինչև 0 ˚C-ը, ամռանը՝ գերազանցում է +50 ˚C:

Ամենաբարձր ջերմաստիճանը պատմության ընթացքում գրանցվել է 1973 թվականի մայիսի 22-ին (51 ˚C), իսկ ամենացածր ջերմաստիճանը՝ 1989 թվականի հունվարի 6-ին (-2 ˚C)[3]:

  Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Ասուան
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
բացարձակ առավելագույնը (°C) 34,8 38,5 44,0 46,1 51,0 48,9 48,1 48,0 47,8 45,3 42,2 37,2 51,0
միջին առավելագույնը (°C) 22,6 24,6 29,3 35,0 38,9 41,1 41,3 41,1 39,5 35,7 29,0 24,2 33,5
միջին ջերմաստիճանը (°C) 16,0 17,4 22,2 27,7 31,8 33,9 34,5 34,2 32,3 28,7 22,0 17,5 26,5
միջին նվազագույնը (°C) 9,5 10,9 14,9 19,8 24,1 26,1 27,3 27,1 25,0 21,6 15,7 11,4 19,5
բացարձակ նվազագույնը (°C) 2,2 3,9 5,0 7,8 13,4 18,9 20,0 18,7 16,1 12,0 6,1 3,9 2,2
տեղումների քանակը (մմ) 0,1 0,0 0,5 0,2 0,2 0,0 0,0 0,0 0,05 0,3 0,05 0,1 1,5
Աղբյուր՝ pogoda.ru.net

Տնտեսություն խմբագրել

Ասուան քաղաքում կան քիմիական, տեքստիլ, կաշվի-կոշիկի արդյունաբերության ձեռնարկություններ, շրջակայքում՝ երկաթի և շինարարական քարի (սիենիտի) արդյունահանություն։ Ասուանի մոտ Սովետական Միության օգնությամբ, կառուցվել է Ասուանի բարձրադիր ամբարտակի ջրաէներգետիկական կոմպլեքսը։ Զբոսաշրջության կենտրոն է, մուսուլմանական ուխտատեղի։ Ասուանում գործում են բուսաբանական այգին, Կահիրեի հնությունների թանգարանի մասնաճյուղը։

Քաղաքում է տեղակայված Եգիպտոսի զինված ուժերի ցամաքային զորքերի Հարավային ռազմական շրջանի ղեկավարությունը։

Տեսարժան վայրեր խմբագրել

Քաղաքում են գտնվում[4]՝

  • Էլեֆանտինա կղզին
  • Բուսաբանական այգին
  • Աղա խանի ամառանոցը և դամբարատունը
  • Իշխանավորների գերեզմանոցները
  • Սուրբ Սիմեոնի տաճարի ավերակները

Քաղաքի տեսարժան վայրերի դիտումը հիմնականում իրականացնում են Նեղոս գետով ոչ մեծ առագաստանավով[5]։ Առագաստանավի ստանդարտ երթուղին անցնում է վերոնշյալ տեսարժան վայրերով։ Սուրբ Սիմեոնի տաճարի ավերակների այցելության համար առաջարկվում են ուղտեր Աղա խանի դամբարանատնից ոչ հեռու։ Այնտեղից կարելի է ուղևորվել դեպի նուբիական գյուղ, որը գտնվում է անապատում։

Մի քանի տասնյակ կիլոմետր դեպի հարավ գտնվում են՝

  • Ֆիլե կղու տաճարները,
  • Ասուանի ջրամբարը,
  • Ասուանի քարհանքերը (կոթող)

Տրանսպորտ խմբագրել

Քաղաքը սպասարկում է Ասուանի միջազգային օդանավակայանը։ Հասանելի են նաև գնացքները և ավտոբուսները։ Քաղաքում գործում են նաև տաքսիներ և ռիկշաներ։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://worldpopulationreview.com/world-cities/aswan-population
  2. Инструкция по передаче на картах географических названий арабских стран. — М.: Наука, 1966. — С. 20.
  3. «Aswan, Egypt»։ Voodoo Skies։ Վերցված է 2013 թ․ հուլիսի 9 
  4. Aswan, City of in Egypt
  5. Ճանապարհորդություն Ասուանով

Գրականություն խմբագրել

  • Պ.Վ. Գուստերին Արաբական Արևելքի քաղաքները։ — Մ.: Восток—Запад, 2007. — 352 с. — (Հանրագիտարանային տեղեկատու). — 2000 օր. — ISBN 978-5-478-00729-4
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 596