Ալ-Մաքրիզի (Թակի ալ-Դին Ահմադ իբն Ալի ալ-Մաքրիզի (1364[1][2][3][…], Կահիրե, Եգիպտոս - փետրվարի 8, 1445[1], Կահիրե, Եգիպտոս), արաբ միջնադարյան պատմիչ, միջնադարի այն բացառիկ հեղինակներից, ով իր աշխատություններում բազմիցս անդրադարձել է Եգիպտոսում ապրող հայերին, նրանց գործունեությանը և դասել հայկական համայնքը օրինակելի համայնքների շարքին։ Ալ-Մաքրիզին բովանդակալից է ներկայացնում ֆաթիմյանների, այուբյանների և մամլուքների ժամանակաշրջանում գործած հայերի մասին տեղեկություններ, որոնց մեջ առանձնացնում է քաղաքական գործիչների, ում գործունեության հետ էր ուղղակիորեն կապված Եգիպտոսի գոյության և տնտեսության զարգացման հարցերը։ Նրա գրչին են պատկանում հետևյալ աշխատությունները՝ (արաբ․՝ كتاب المواعظ والاعتبار بذكر الخطط والآثار‎‎) և (արաբ․՝ السلوك لمعرفة دول الملوك‎‎)։

Ալ-Մաքրիզի
արաբ․՝ أحمد بن علي بن عبد القادر بن مُحمَّد المقريزي الشافعي الأثري‎‎
Ծնվել է1364[1][2][3][…]
Կահիրե, Եգիպտոս
Մահացել էփետրվարի 8, 1445[1]
Կահիրե, Եգիպտոս
Դավանանքիսլամ
Մասնագիտությունպատմաբան, գրող և տնտեսագետ
Գործունեության ոլորտhistory of Islam? և տնտեսագիտություն
Տիրապետում է լեզուներինարաբերեն[1]
Հայտնի աշակերտներIbn Taghribirdi? և Al-Sakhawi?

ԾանոթագրություններԽմբագրել