Զակազիկ
քաղաք Եգիպտոսում
Զակազիկ, Էզ-Զակազիկ (արաբ․՝ الزقازيق), քաղաք Եգիպտոսում, Նեղոսի դելտայի արևելյան մասում, Շարքիա նահանգի վարչական կենտրոնը։ Քաղաքը գտնվում է Կահիրեից հյուսիս-արևելք (76 կմ երկաթուղով)։ Զակազիկը համարվում է բամբակի և հացահատիկի առևտրի կենտրոնը Եգիպտոսում։
Քաղաք | ||
---|---|---|
Զակազիկ | ||
արաբ․՝ الزقازيق | ||
Երկիր | Եգիպտոս | |
Մուհաֆազ | Շարքիա | |
Համայնք | Շարկիա | |
Հիմնադրված է | 1830 թ. | |
ԲԾՄ | 16±1 մետր | |
Բնակչություն | 314 331 մարդ (2010) | |
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | |
Հեռախոսային կոդ | +20 55 | |
| ||
Զակազիկում է ծնվել գնդապետ Արաբի փաշան, որը 1882 թ. ապստամբություն է բարձրացրել բրիտանական իշխանության դեմ։
Զակազիկի համալսարանը Եգիպտոսի ամենախոշոր համալսարաններից մեկն է։ Զակազիկում կա նաև Կահիրեի Ալ-Ազհար համալսարանի մասնաճյուղը։
Հին եգիպտական Բուբաստիս քաղաքի ավերակները գտնվում են Զակազիկից 3 կմ հարավ-արևելք։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զակազիկ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 7)։ |