Դահաբ
Դահաբ (արաբ․՝ دهب), առողջարանային ոչ մեծ քաղաք Եգիպտոսում՝ Սինայի թերակղզու հարավարևելյան մասում, Կարմիր ծովի Աքաբայի ծոցի ափին։ Ընկած է տարածաշրջանի խոշորագույն բնակավայրից՝ Շարմ էլ Շեյխից մոտավորապես 80 կիլոմետր դեպի հարավ։ Սինայի բազմաթիվ այլ բնակավայրերի պես՝ Դահաբն էլ իր տարեգրության սկզբնական շրջանում եղել է բեդվինական գյուղ (ձկնորսական կեցավայր)։ 2006 թվականի տվյալներով Դահաբում ապրում էին մոտավորապս 5 հազար բեդվիններ և 7 հարյուր այլազգիներ։ Քաղաքում գործում են հարյուրից ավելի հյուրանոցներ և խորասուզման (դայվինգի) հիսունից ավելի կենտրոններ[2]։ Պահպանվել է հին քաղաքամասը, որի առափնյա փողոցի եզրերին գտնվում են համեմատաբար էժան քեմփինգներ, հոսթելներ, ոչ մեծ հյուրանոցներ, ռեստորաններ, ճաշարաններ, հուշանվերների, մրգերի, քաղցրավենիքի խանութներ։ Ծովախորշի ափին կարելի է տեսնել մեր թվականությունից առաջ 2-րդ դարում կառուցված փարոսի և նաբաթացիների օգտագործած հին նավահանգստի մնացորդները։
Բնակավայր | ||
---|---|---|
Դահաբ | ||
մասրի՝ دهب | ||
Երկիր | Եգիպտոս | |
Համայնք | Հարավային Սինայ | |
ԲԾՄ | 21±1 մետր | |
Բնակչություն | 4479 մարդ (նոյեմբեր 2006)[1] | |
Ժամային գոտի | Եգիպտոսի ստանդարտ ժամանակ | |
Փոստային դասիչ | 46617 | |
| ||
Դահաբը հռչակվել է որպես վինդսերֆինգով զբաղվելու լավագույն վայր։ Քամիներն այստեղ մշտապես փչում են և ափից ոչ շատ հեռու բարձր ալիքներ են առաջացնում։ Այստեղ իրենց մարզումներն ու հանգիստն են անցկացնում նաև սնորքելինգի և դայվինգի սիրահարները։ Նրանց սիրած վայրը այսպես կոչված՝ Կապույտ անցքն է. դա Դահաբից հյուսիս ընկած կորալային մեծ փոս է և համբավվել է նրանով, որ դարձել է մեծաթիվ դժբախտ պատահարների վայր, ընդ որում՝ այդ պատահարների զգալի մասը մահացու ավարտ է ունեցել[3]։ Դահաբի գրավիչ տեսարժան վայրերից է սբ. Եկատերինայի վանքը, որն ըստ ավանդազրույցի՝ կառուցվել է հենց այն վայրում, որտեղ Մովսեսը տեսել է Անկեզ մորենին։
2006 թվականի ապրիլի 24-ին Դահաբում տեղի է ունեցել պայթյուն, որի կազմակերպիչները միմյանց դեմ հակամարտող բեդվինական թշնամի խավերի ներկայացուցիչներ էին։ Այդ պայթյունի հետևանքով զոհվել է 23 մարդ (ոչ զբոսաշրջիկներ)[4][5]։
Պատկերասրահ
խմբագրել-
Բեդուինն իր ուղտով
-
Դահաբի Կապույտ անցքը
-
Դահաբի առափնյան
-
Տեսարան քաղաքից
-
Դահաբն ու Աքաբայի ծոցը երեկոյան
-
Փողոցներից մեկը
-
Blue Hole-ը քաղաքի մերձակայքում
-
Քաղաքի տեսքը տիեզերքից
-
Ծովախութի մերձակայքում
-
Քաղաքի արվարձանը և Սաուդյան Արաբիայի ափը
Կլիմա
խմբագրելԴահաբին բնորոշ է անապատային շոգ կլիման (Köppen-Geiger climate classification system-ի դասակարգմամբ՝ BWh[6] as the rest of Egypt. Weather on summer days is very hot and also quite hot at night. Winter days are warm and nights are mild. Dahab has a very dry climate and rain is rare, even during the winter months. The precipitation peaks in February.[6]:
Դահաբի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 21.0 (69.8) |
22.4 (72.3) |
25.3 (77.5) |
28.7 (83.7) |
32.2 (90) |
34.7 (94.5) |
35.5 (95.9) |
35.8 (96.4) |
33.5 (92.3) |
30.5 (86.9) |
26.5 (79.7) |
22.2 (72) |
29.03 (84.25) |
Միջին օրական °C (°F) | 15.6 (60.1) |
16.7 (62.1) |
19.6 (67.3) |
22.9 (73.2) |
26.1 (79) |
29.0 (84.2) |
30.2 (86.4) |
30.4 (86.7) |
28.4 (83.1) |
25.1 (77.2) |
21.1 (70) |
16.8 (62.2) |
23.49 (74.29) |
Միջին ցածր °C (°F) | 10.2 (50.4) |
11.0 (51.8) |
14.0 (57.2) |
17.1 (62.8) |
20.1 (68.2) |
23.4 (74.1) |
24.9 (76.8) |
25.0 (77) |
23.4 (74.1) |
19.8 (67.6) |
15.7 (60.3) |
11.5 (52.7) |
18.01 (64.42) |
Տեղումներ մմ (դյույմ) | 1 (0.04) |
2 (0.08) |
2 (0.08) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
1 (0.04) |
1 (0.04) |
2 (0.08) |
9 (0.36) |
Միջ. անձրևոտ օրեր | 1 | 1 | 1 | 1 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 1 | 1 | 8 |
Միջին օրական արևային ժամ | 8 | 9 | 9 | 10 | 11 | 13 | 13 | 12 | 11 | 10 | 9 | 8 | 10.3 |
Աղբյուր #1: Climate-Data.org[6] | |||||||||||||
Աղբյուր #2: Weather to Travel for rainy days and sunshine[7] |
հունվ | փետր | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգ | սեպտ | հոկտ | նոյ | դեկտ |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
22 °C (72 °F) | 21 °C (70 °F) | 21 °C (70 °F) | 23 °C (73 °F) | 25 °C (77 °F) | 26 °C (79 °F) | 28 °C (82 °F) | 28 °C (82 °F) | 28 °C (82 °F) | 27 °C (81 °F) | 25 °C (77 °F) | 23 °C (73 °F) |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://www.webcitation.org/69vr2r34o
- ↑ http://www.cdws.travel
- ↑ http://zco1999.wordpress.com/2010/06/10/las-tragedias-del-blue-hole-de-dahab/ |título = Las tragedias del “Blue Hole” de Dahab |fechaacceso = 10 de mayo de 2010 |autor = ZCO-1999 }}
- ↑ At least 21 Killed at Egyptian Resort
- ↑ Citace elektronického periodika |titul=Egypt resort blasts kill at least 23 |url=http://english.aljazeera.net/NR/exeres/1B7E3152-4207-4249-8EC8-AC5A1E65C2B6.htm |datum přístupu=2017-07-11 |url archivu=https://web.archive.org/web/20060629225929/http://english.aljazeera.net/NR/exeres/1B7E3152-4207-4249-8EC8-AC5A1E65C2B6.htm |datum archivace=2006-06-29 |nedostupné=ano
- ↑ 6,0 6,1 6,2 «Climate: Dahab - Climate graph, Temperature graph, Climate table». climate-data.org. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ 7,0 7,1 «Dahab Climate and Weather Averages, Egypt». Weather to Travel. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 5-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիճամփորդն ունի Dahabին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։ |
- Дахаб на сайте государственной информационной службы
- Дахаб на сайте Палаты водных видов спорта при Министерстве туризма Египта
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դահաբ» հոդվածին։ |