Պորտ Սաիդ (արաբ․՝ بورسعيد, Բուր-Սաիդ, քաղաք և նավահանգիստ Եգիպտոսի հյուսիս-արևելքում, Միջերկրական ծովի ափին, Սուեզի ջրանցքի հյուսիսային մուտքի մոտ։ Համանուն մուհաֆազայի վարչական կենտրոնն է։ 263 հազար բնակիչ (1976)։ Առևտրատրանսպորտային և բունկերավորման միջազգային կենտրոն է։ Կան սննդի, տեքստիլ և նավաշինական արդյունաբերության ձեռնարկություններ, սառնարանային կայանքներ, պահեստներ։ Եղել է հակաանգլիական և հակաիմպերիալիստական շարժումների կենտրոն։ Հիմնադրվել է ջրանցքի կառուցման ժամանակ (1859)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 390)։