Սինծիան
"Սինծիան" (Ույղուրերեն: شىنجاڭ; Լատինատառ: Xinjang; (Չինարեն՝ 新疆 ,Xīnjiāng), պաշտոնապես "Սինծիանի Ույղուրական ինքնավար շրջան"[2] (XUAR), Չինաստանի հյուսիս-արևմուտքում Չինաստանի ինքնավար մարզ է, ինչպես նաև այն իր տարածքով ամենամեծ շրջանն է Չինաստանում և ութերորդ մարզը ամբողջ աշխարհում՝ զբաղեցնելով ավելի քան 1,6 միլիոն կմ2: Սինծիանի մեջ է մտնում, վիճելի տարածք հանդիսացող Ակսայ Չինը, որը մտնում է Չինաստանի կազմում, իսկ Հնդկաստանը այդ տարածքի նկատմամբ ունի հավակնություններ: Սինծիանը սահմանակցում է Մոնղոլիային, Ռուսաստանին, Ղազախստանին, Տաջիկստանին, Աֆղանստանին, Պակիստանին և Հնդկաստանին: Սինծիանը սահմանակցում է նաև Տիբեթի ինքնավար շրջանին և Գանսույի և Ցինհայի շրջաններին: Հայտնի Մետաքսի ճանապարհը անցել է այս շրջանով սկսելով շրջանի արևելքից մինչև իր հյուսիսարևմտյան սահման: Վերջին տասնամյակներում Սինծիանում հայտնաբերվել է առատ քանակությամբ նավթի և հանքանյութերի պաշարներ, և այժմ այն համարվում է Չինաստանի ամենախոշոր բնական գազ արտադրող շրջանը:
![]() | |
Երկիր | ![]() |
Կարգավիճակ | autonomous region of the People's Republic of China? |
Մտնում է | Չինաստան |
Վարչկենտրոն | Ուրումչի |
Ամենաբարձր կետ | Չոգորի |
Բնակչություն | 21 813 334 մարդ (2010) |
Տարածք | 1 664 897,17 կմ²[1] |
![]() | |
Հիմնադրված է | հոկտեմբերի 1, 1955 թ. |
Սահմանակցում է | Ցինհայ, Գանսու, Տիբեթի ինքնավար շրջան, Ալթայի հանրապետություն, Օշի մարզ, Նարինի մարզ, Իսիք Քուլի մարզ, Խովդի շրջան, Կաչին և Բայան Ուլգի |
Ժամային գոտի | UTC+8 |
Փոխարինեց | ՉԺԿ-ի Սինծիան շրջան |
ISO 3166-2 կոդ | CN-XJ |
xinjiang.gov.cn |
Այն տարբեր էթնիկ խմբերի հայրենիքն է, ներառյալ ույղուրների, հաների, ղազախների, տիբեթցիների, հույերի, տաջիկների, ղրղզների, մոնղոլների, ռուսների և սիբեների:[3] Ազգային փոքրամասնությունների համար Սինծիանում կա վելի քան մեկ տասնյակ ինքնավար երկրներ և մարզեր: Հաճախ այս տարածքը հղվում է որպես "Չինական Թուրքստան":[4] Սինծիանի տարածքի ընդամենը 9.7%-է պիտանի մարդկանց բնակության համար, քանի որ Սինծիանի հիմնական տարածքի պատված է լեռնաշղթաներով:[5]
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 http://www.gov.cn/test/2013-04/07/content_2371589.htm
- ↑ «______»։ The Government of Xinjiang Uygur Autonomous Region of China։ Արխիվացված է օրիգինալից 2017-12-01-ին։ Վերցված է 2018-08-19
- ↑ «Regions and territories: Xinjiang»։ BBC News։ May 7, 2011։ Արխիվացված է օրիգինալից 2011-05-20-ին
- ↑ «Turkestan»։ Catholic Encyclopedia XV։ New York: Robert Appleton Company։ 1912։ Արխիվացված օրիգինալից April 20, 2008-ին։ Վերցված է 2008-11-26
- ↑ 新疆绿洲面积已从4.3%增至9.7% [Xinjiang oasis area has increased from 4.3% to 9.7%]։ 人民网 [People's Network] (չինարեն)։ August 3, 2015։ Արխիվացված օրիգինալից October 11, 2017-ին։ Վերցված է May 27, 2017