Արքայից արքա, միապետի բարձրագույն կոչում է, որը հավասար է կայսր կոչմանը։ Այս կոչումն առաջացել է Առաջավոր Ասիայում։ Առաջին հայտնի միապետը, ով հանդես է եկել այս տիտղոսով, Տուկուլտի-Նինուրտան է՝ Ասորեստանի միապետը (Ք. ա. 13-րդ դար)։ Հայերը ունեցել են այդպիսի միապետներ, որոնցից ամենահայտնին Տիգրան Մեծն է և նրա որդին՝ Արտավազդը։

Աղբյուրներ խմբագրել

  • Chisholm, Hugh, ed. (1911). Encyclopædia Britannica (11th ed.). Cambridge University Press.