Փորլուծություն

(Վերահղված է Լուծից)

Փորլուծություն, հաճախացած, գրեթե ամեն օր, առնվազն երեք անգամ, չմարսված, հեղուկ, ջրային արտաթորանքի արտազատումը[3]։ Այն հաճախ տևում է մի քանի օր՝ հանգեցնելով ջրազրկման[3]։ Ջրազրկման նշանները հաճախ սկսվում են մաշկի առաձգականության կորստով և դյուրագրգռությամբ[3]։ Փորլուծությանը զուգընթաց կարող է նկատվել միզարձակման նվազում, գունատության, հաճախասրտություն և գիտակցության փոփոխություն[3]։ Կրծքով կերակրվող նորածինների մոտ չմարսված, բայց ոչ ջրիկ կղանքն համարվում է նորմալ[3]։

Փորլուծություն
Multiple rotavirus particles.jpg
Ռոտավիրուսի էլեկտրոնային պատկերը,որը պատասխանատու է երեխաների փորլուծությամբ հոսպիտալացման դեպքերի 40%-ի համար[1]
ՏեսակԻնֆեկցիոն հիվանդություններ, գաստրոէնտերոլոգիա
ՊատճառՊատճառն հաճախ ինֆեկցիաներն են՝ վիրուսային, բակտերիալ, մակաբուծային[2]
Փոխանցման ձևՎարակված սննդի և ջրի միջոցով[2]
Հիվանդության ախտանշաններհեղուկ, ջրային արտաթորանքի արտազատում, ջրազրկում[2]
Բժշկական մասնագիտությունվարակաբանություն և աղեստամոքսաբանություն
ՀՄԴ-10K59.1 և A09
ԲուժումՕրալ ռեհիդրատացիոն թերապիա, ցինկի հավելումներ[2]
ԿանխարգելումՁեռքերի լվացում, ռոտավիրուսի դեմ պատվաստում, երեխայի կրծքով կերակրում[2]
Commons-logo.svg Diarrhea Վիքիպահեստում
Լուծով հիվանդի ծաղրաքանդակ (Թայլանդ)

Փորլուծության ամենատարածված պատճառը աղիքների ինֆեկցիան է վիրուսի, բակտերիաների կամ մակաբույծների հետևանքով, որը հայտնի է որպես գաստրոէնտերիտ[3]։ Վարակումը հաճախ տեղի է ունենում վարակված սննդի կամ ջրի միջոցով[3]։ Փորլուծությունը լինում է երեք տեսակի՝ սուր ջրային կարճատև, սուր արյունային կարճատև, տևական փորլուծություն (տևում է ավելի քան երկու շաբաթ, կարող է լինել ջրային կամ արյունային)[3]։ Ջրային լուծը ավելի բնորոշ է խոլերային, չնայած զարգացած երկրներում հազվադեպ է հանդիպում[3]։ Արյան առկայության դեպքում լուծն անվանվում է նաև դիզենտերիա[3]։ Փորլուծության ոչ վարակիչ պատճառներից են՝ լակտոզային անտանելիությունը, աղիքի գրգռման համախտանիշը, ցելիական, աղիքների բորբոքային հիվանդությունները, ինչպիսիք են՝ ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտը, Կրոնի հիվանդությունը, հիպերթիրեոզը, և մի շարք դեղամիջոցներ[4][5][6]։  

Դիարեան հնարավոր է կանխել սանիտարական միջոցների բարելավման, մաքուր խմելու ջրի և ձեռքի հաճախակի օճառով լվացման միջոցով[3]։ Երեխաներին առնվազն վեց ամիս կրծքով կերակրելը և ռոտավիրուսի դեմ պատվաստումը նույնպես կանխարգելիչ միջոցառումների մաս են կազմում[3]։ Օրալ ռեհիդրատացիոն հեղուկներն (ORS) համարվում են բուժման առաջին ընտրություն[3]։ Բուժման նպատակով օգտագործում են նաև ցինկի հաբեր[3]։ Բուժման այս մեթոդները վերջին 25 տարիների ընթացքում փրկել են 50 միլիոն երեխայի կյանք[7]։ Փորլուծության դեպքում խորհուրդ է տրվում նախապատվություն տալ առողջ սննդին, իսկ նորածիններին դեպքում շարունակել կրծքով կերակրումը[3]։ Վաճառքային օրալ ռեհիդրատացիոն հեղուկների անբավարարության պայմաններում կարելի է օգտագործել տնային պայմաններում պատրաստված հեղուկներ[8]։ Ծանր ջրազրկման դեպքում կատարվում է ներերակային հեղուկների ներմուծում[3]։ Հակաբիոտիկների կիրառումը սահմանափակ է։ Հակաբիոտիկներ նշանակվում են արյունային լուծի և բարձր ջերմության, ճանապարհորդությունից հետո սուր փորլուծության դեպքում[9]։ Լոպերամիդը կարող է նվազեցնել աղիքների շարժունակությունը, բայց խորհուրդ չի տրվում կիրառել ծանր դեպքերում[9]։

Տարեկան մոտ 1,7-ից 5 միլիոն փորլուծության դեպք է արձանագրվում[3][4][10]։ Փորլուծությունն առավել տարածված է զարգացող երկրներում[3]։ Փորլուծությունից մահացածների ընդհանուր թիվը կազմել է 1,26 միլիոն 2013-ին, 2,58 միլիոն՝ 1990թ-ին[11]։ 2012 թ.-ին դիարեան համարվել է մանկական մահացության երկրորդ ամենատարածված պատճառը՝ հինգ տարեկանից փոքր երեխաների շրջանում[3][12]։ Դիարեան համավում է նաև հինգ տարեկանից փոքր երեխաների մոտ թերսնուցման հիմնական պատճառը[3]։

Վիդեո մեկնաբանություն

ՍահմանումԽմբագրել

 
Կղանքի տիպերն ըստ Բրիստոլի սանդղակի

Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից փորլուծությունը սահմանվում է, որպես օրական երեք կամ ավելի անգամ, չամրսված կամ հեղուկ կղանքային զանգվածի արտազատումը[3]։

Սուր փորլուծությունը գաստրոէնտերոլոգիայի համաշխարհային կազմակերպության կողմից սահմանվում է, որպես հեղուկ կղանքի առկայություն 14 օրից քից ժամկետում[13]։

ՍեկրետորԽմբագրել

Սեկրետոր լուծը պայմանավորված է կա՛մ ակտիվ սեկրեցիայով, կա՛մ ներծծման նվազմամբ։ Այս տեսակի փորլուծության ամենատարածված պատճառը խոլերայի տոքսինն է, որը խթանում է անիոնների, հատկապես քլորի իոնների (Cl - ) սեկրեցիան։ Հետևաբար հավասարակշռությունը պահպանելու համար դեպի աղիքի խոռոչ է արտազատվում նաև նատրիումը (Na + )՝ ջրի հետ միասին։ Սեկրետոր փորլուծության դեպքում աղիքային պարունակությունը իզոտոնիկ է[14][15]։ Փորլուծությունը շարունակվում է նույնիսկ սննդի ընդունման բացակայության դեպքում։

ՕսմոտիկԽմբագրել

Օսմոտիկ փորլուծություն դիտվում է այն ժամանակ, երբ մեծ քանակությամբ ջուրն անցնում է աղիքի լուսանցք։ Շաքարավազի կամ աղի ավելցուկ քանակով հեղուկներ օգտագործելու դեպքում, ջուրն օրգանիզմից անցնում է աղիքի լուսանցք՝ առաջացնելով օսմոտիկ փորլուծություն[15][16]։ Օսմոտիկ փորլուծության կարող է հանգեցնել նաև մարսողության անբավարարությունը, օրինակ՝ ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների կամ ցելիակայի ժամանակ, երբ սննդանյութերը մնալով աղիքի լուսանցքում դեպի լուսանցք են բերում նաև ջուրը։ Օսմոտիկ փորլուծություն կարող է առաջանալ նաև լուծողականների կիրառման հետևանքով (փորկապության ժամանակ դրանք տեղափոխում են ջուրը դեպի աղիքի լուսանցք)։ Մագնեզիումի, վիտամին C-ի կամ չմարսված կաթնաշաքարի ավելցուկ քանակները նույնպես կարող են օսմոտիկ փորլուծության պատճառ դառնալ։ Լակտոզային անտանելիություն ունեցողների մոտ լակտոզը դժվար է յուրացվում։ Ֆրուկտոզային յուրացման խանգարման դեպքում, ֆրուկտոզայի ավելցուկ ընդունումը նույնպես կարող է առաջացնել փորլուծություն։ Բարձր ֆրուկտոզա պարունակող մթերքները, որոնք ունեն գլյուկոզի բարձր պարունակություն, ավելի լավ են յուրացվում, և հազվադեպ առաջացնում փորլուծություն։ Սորբիտոլը (հաճախ կիրառվում է շաքարազերծված սննդամթերքներում), օրգանիզմի կողմից դժվար է յուրացվում, մեծ քանակություններով կարող է հանգեցնել օսմոտիկ փորլուծության[14]։ Նման դեպքերում օսմոտիկ փորլուծության բուժումը, նամն սննդանյութերի բացառումն է։

ԷքսուդատիվԽմբագրել

Էքսուդատիվ լուծի դեպքում կղանքային զանգվածը պարունակում է արյուն կամ թարախ։ Հաճախ հանդիպում է աղիքների բորբոքային հիվանդությունների ժամանակ, ինչպիսիք են՝ Կրոնի հիվանդությունը, ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտը կամ այլ ծանր վարակների դեպքում, ինչպիսիք են E. coli- ն կամ սննդային թունավորումների այլ ձևերը[14][15]։

ԲորբոքայինԽմբագրել

Բորբոքային դիարեայի դեպքում վնասվում է աղիքի լորձաթաղանթը կամ խոզանակավոր երիզը, ինչը հանգեցնում է սպիտակուցով հարուստ հեղուկի պասիվ կորստի և կլանման ունակության նվազման[17]։ Բորբոքային դիարեան կարող է առաջանալ բակտերիալ, վիրուսային, մակաբուծային վարակների կամ աուտոիմուն հիվանդությունների հետևանքով, ինչպիսիք են՝ աղիքների բորբոքային հիվանդությունները։ Այն կարող է առաջանալ նաև տուբերկուլյոզի, հաստ աղիքի քաղցկեղի և էնտերիտների հետևանքով[15]։

ԴիզենտերիաԽմբագրել

Կղանքային զանգվածում արյան առկայության դեպքում լուծն անվանում են նաև դիզենտերիա։ Դիզենտերիան ախտանիշ է, որն հանդիպում էShigella-ով, Entamoeba histolytica-ով և Salmonella-ով հարուցվող հիվանդությունների դեպքում[15]։

ՀետևանքներԽմբագրել

Փորլուծությունը կարող է բացասաբար անդրադառնալ ինչպես ֆիզիկական, այնպես էլ մտավոր զարգացման վրա։ Փորլուծությունը մանկական հասակում թերսնուցման հիմնական պատճառն է, որն հետագայում նվազեցնում է մեծահասակների ֆիզիկական պատրաստվածությունն ու աշխատունակությունը[18][19]։ Ավելին, ապացույցված է, որ փորլուծությունն էականորեն ազդում է նաև մտավոր զարգացման և առողջության վրա։ Ապացուցված է նաև, որ նույնիսկ կրծքով կերակրված երեխաների, ովքեր ունեցել են ծանր փորլուծություն, տարբեր թեստերով գրանցել են մտավոր ավելի ցածր զարգացվածություն[18][20]։

Փորլուծությունը կարող է հանգեցնել էլեկտրոլիտային անհավասարակշռության, երիկամների անբավարարության, ջրազրկման և իմունային համակարգի ակտիվության նվազման։ Դեղամիջոցների բերանացի ընդունման դեպքում, դեղերի թերապևտիկ ազդեցություն կարող է նվազել, որը պայմանավորված է մարսողական համակարգով դեղի արագ անցմանբ, հետևաբար դեղի ներծծման ժամանակի նվազմամբ։ Բժիշկները բուժում են լուծը` նվազեցնելով դեղորայքի դեղաչափը, փոխելով դեղի ներմուծման գրաֆիկը և նշանակելով ռեհիդրատացիոն բուժում։ Փորլուծության դեմ պայքարի միջոցառումները հաճախ այնքան էլ արդյունավետ չեն։ Փորլուծությունը ազդում կյանքի որակի վրա։ Ակամա կղազատումը հանդիսանում է տարեցներին հատուկ խնամքի ծերանոցներ տեղափոխելու հիմնական պատճառը[15]։

ՊատճառներԽմբագրել

 
Մարդու ստամոքս-աղիքային համակարգը

Մինչև հինգ տարեկան երեխաների մոտ, դեպքերի 40%-ում, սուր փորլուծության առավել հաճախ հանդիպող պատճառը ռոտավիրուսով պայմանավորված գաստրոէնտերիտն է[21]։ Ճանապարհորդների դեպքում գերակշռում են մանրէային վարակները[22]։ Սուր փորլուծության պատճառներից են նաև բազմաթիվ տոքսիններ, ինչպիսիք են՝ սնկային թունավորումները և թմրանյութերը։

Քրոնիկ փորլուծության պատճառներից են՝ ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտը, Կրոնի հիվանդությունը, ցելիական, աղիքի գրգռման համախտանիշը և այլն։

ՎարակներԽմբագրել

Վարակային փորլուծության պատճառներից են՝ վիրուսները, բակտերիաները և մակաբույծները[23]։ Վարակային լուծը հաճախ անվանում են գաստրոէնտերիտ[24]։ Նորովիրուսը մեծահասակների մոտ վարակային փորլուծիության ամենատարածված պատճառն է[25], իսկ մինչև հինգ տարեկան երեխաների մոտ ամենատարածված պատճառը ռոտավիրուսային վարակն է[26]։ Ադենովիրուսի 40 և 41 տիպերը[27], և աստղավիրուսներն առաջացնում են զգալի քանակությամբ վարակներ[28]։ Escherichia coli-ի կողմից արտադրված Shiga տոքսինը, Միացյալ Նահանգներում հանդիսանում է վարակիչ արյունոտ լուծի ամենատարածված պատճառը։

Campylobacter -ը բակտերիալ փորլուծության հիմնական պատճառն է։ Salmonella-ն, Shigella-ն, Escherichia coli- ի որոշ շտամներ նույնպես հաճախ են հանդիսանում փորլուծության պատճառ[29]։

Ծերերի շրջանում, մասնավորապես հաճախ հակաբիոտիկային բուժում ստացածների՝ Clostridioides difficile- ի կողմից արտադրված տոքսինը առաջացնում է ծանր փորլուծություն[30]։

Պարազիտները, մասնավորապես` պրոտոզոները, օրինակ, Cryptosporidium, Giardia, Entamoeba histolytica, Blastocystis, Cyclospora cayetanensis հաճախ քրոնիկական վարակային լուծի պատճառ են հանդիսանում։ Լայն սպեկտրի հակապարազիտային դեղերը, օրինակ՝ nitazoxanide-ը արդյունավետ են պարազիտներով պայմանավորված փորլուծության դեպքում[31]։

Մակաբույծները կամ բակտերիալ տոքսինները, կարող են ուժեղացնել փորլուծության ախտանիշները[22]։ Սանիտարական լավ պայմաններում, բավականաչափ սննդի և մաքուր ջրի առկայության դեպքում, առողջ մարդը սովորաբար լավանում է վիրուսային փորլուծությունից մի քանի օրվա ընթացքում։ Այնուամենայնիվ, հիվանդ կամ թերսնուցված անհատների դեպքում լուծը կարող է հանգեցնել խիստ ջրազրկման և նույնիսկ դառնալ կյանքին սպառնացող վիճակ[32]։

ՍանիտարահիգիենիկԽմբագրել

 
Աղքատությունը հաճախ բերում է ոչ հիգիենիկ կենսապայմանների, ինչպես Հնդկական Հիմալայների այս համայնքում: Նման վատ սանիտարահիգիենիկ պայմանները մեծացնում են փորլուծության զարգացման հավանականությունը:

Բաց տարածքներում կղազատելը վարակիչ փորլուծության և մահվան հիմնական պատճառն է[33]։

Բնակչության աղքատությունը վարակային փորլուծության տեմպի ցուցանիշ է համարվում։ Այս ասոցիացիան ինքնին չի բխում աղքատությունից, այլ այն պայմաններից, որտեղ ապրում են աղքատ մարդիկ։ Որոշ սանիտարահիգիենիկ պայմանների բացակայությունը հանգեցնում է վարակային փորլուծության հաճախականության ավելացման։ Աղքատությունն ասոցացվում է վատ բնակարանային պայմանների, մարդաշատության, կեղտոտ հատակների, մաքուր ջրի բացակայության, կղանքային զանգվածների կոյուղային համակարգով հեռացման բացակայության, մարդու համար ախտածին մանրէներ կրող տնային կենդանիների հետ համատեղ բնակության, սննդի սառնարանային պայմաններում պահպանման բացակայության հետ, որոնք ինքնին մեծացնում են փորլուծության հանդիպման հաճախականությունը։ Աղքատությունը խորացնում է նաև փորլուծության հետևանքով զարգացած թերսնուցումը։ Փորլուծության հետևանքները սրվում են մատչելի բժշկական օգնության բացակայության պայմաններում[34]։

Վարակային փորլուծության ամենատարածված պատճառներից մեկը մաքուր խմելու ջրի բացակայությունն է։ Կոյուղային համակարգի բացակայությունը բերում է ստորերկրյա ջրերի աղտոտմանը։ Սա կարող է տարածել վարակը բնակչության շրջանում, հատկապես ջրի մաքրման և ֆիլտրման բացակայության պայմաններում։ Մարդու կղանքը պարունակում է մի շարք պայմանական ախտածին հարուցիչներ[35]։

ՍննդայինԽմբագրել

Լիարժեք սնուցումը կարևոր է առողջության պահպանման, ինչպես նաև վարակային փորլուծության կանխարգելման գործում։ Հատկապես կարևոր է փոքր երեխաների համար, որոնց մոտ իմունային համակարգը դեռ լիովին զարգացած չէ։ Ցինկի անբավարարությունը, զարգացող երկրներում հաճախ է հանդիպում երեխաների շրջանում։ Ցինկի նույնիսկ աննշան անբավարարությունը կարող է էական ազդեցություն ունենալ երեխայի իմունային համակարգի զարգացման և պատշաճ գործունեության վրա[36][37]։ Ցինկի անբավարարություն ունեցող երեխաների մոտ ավելի հաճախ են հանդիպում փորլուծության դրվագները, սուր փորլուծությունն ու փորլուծություն ասոցացված տենդը[38]։ Վիտամին A-ի անբավարարությունը նույնպես կարող է ավելացնել փորլուծության ծանրության աստիճանը։ Այնուամենայնիվ, կա որոշակի անհամապատասխանություն, վիտամին A-ի անբավարարության և փորլուծության ծանրության միջև։ Մինչ ոմանք պնդում են, որ չկա կապ հիվանդության ծանրության և A վիտամինային անբավարարության միջև[39], մյուսները ենթադրում են հիվանդության ծանրության աստիճանի ավելացում[40]։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամբողջ աշխարհում 127 միլիոն նախադպրոցական տարիքի երեխաներ ունեն վիտամին A-ի անբավարարություն, բնակչությունն ունի փորլուծության զարգացման ռիսկի բարձր հավանականություն[41]։

ՄալաբսորբցիաԽմբագրել

Մալաբսորբցիան սննդի լիարժեք ներծծման անկարողություն է, հիմնականում աղիքային հիվանդությունների կամ ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների պատճառով։

Պատճառներն են՝

Աղիքի բորբոքային հիվանդություններԽմբագրել

Գրգռված աղիքի համախտանիշԽմբագրել

Փորլուծության մեկ այլ հնարավոր պատճառ է գրգռված աղիքի համախտանիշը (ԳԱՀ)։ Այն բնութագրվում է որովայնի անհանգստությամբ, որն հանգստանում է դեֆեկացիայից հետո և փորլուծություն կամ փորկապություն դրվագներով` շաբաթվա ընթացքում առնվազն երեք օր` նախորդ երեք ամիսների ընթացքում[42]։ ԳԱՀ-ի փորլուծությամբ գերակշռվող ախտանիշները կարող է կառավարվել սննդակարգի փոփոխության, լուծվող մանրաթելային հավելումների և դեղորայքի միջոցով, ինչպիսիք են լոպերամիդը կամ կոդեինը։  

Այլ հիվանդություններԽմբագրել

    • Էթանոլի քրոնիկական օգտագործում[43]
    • Հիպերթիրեոզ[44]
    • Որոշ դեղամիջոցներ[44]
    • Լեղաթթվի անբավարար արտադրությամբ պայմանավորված մալաբսորբցիա[44]
    • Աղիքների իշեմիկ հիվանդություն. հանդիպում է հիմնականում տարեցների շրջանում, պատճառը զարկերակի ստենոզն է։
    • Մանրադիտակային կոլիտ, որն աղիքների բորբոքային հիվանդության տեսակ է, երբ փոփոխություններ դիտվում են միայն մանրադիտակային հետազոտության ժամանակ։
    • Հորմոն արտադրող ուռուցքներ։ Որոշ հորմոններ, օրինակ ՝ սերոտոնինը, ավելցուկ արտադրվելու պարագայում կարող են առաջացնել փորլուծություն։
    • Նորածնային փորլուծությունը կարող է առաջանալ առանց ակնհայտ պատճառի և ընթանալ առանց լուրջ հետևանքների։
    • Շրջակա միջավայրային էնտերոպաթիա
    • Ճառագայթային էնտերոպաթիա

ԴեղամոջոցներԽմբագրել

Որոշ դեղամիջոցներ, օրինակ՝ պենիցիլինը, կարող են առաջացնել փորլուծություն[45][46]։ Հայտնի է փորլուծություն առաջացնող մոտ 700 դեղորայք։ Փորլուծություն առաջացնող դեղորայքի խմբերն են՝ լուծողականները, անտացիդները, հակաբիոտիկները, հակա-նեոպլաստիկ դեղերը, հակաբորբոքային դեղերը[15]։

ԱխտաֆիզիոլոգիաԽմբագրել

ԷվոլյուցիաԽմբագրել

Ըստ երկու հետազոտողներ՝ Նեսսենի և Վիլիամսի, փորլուծությունը կարող է հանդիսանալ, որպես պաշտպանական մեխանիզմ։ Արդյունքում, լուծի դադարեցումը կբերի օրգանիզմի վերականգնման հետաձգման[47]։ Նրանք վկայակոչում են 1973 թ.-ին հրապարակված հետազոտության տվյալները, որը ցույց է տալիս, որ Shigella-ով պայմանավորված փորլուծության դեպքում հակալուծային դեղամիջոցներով (Co-phenotrope, Lomotil) բուժումն հանգեցրել է տենդի տևողության կրկնակի երկարացման, բուժում չստացածների համեմատ։ Դիարեան այս դեպքում կարող է գործել, որպես պաշտպանական մեխանիզմ[48]։

ԱխտորոշումԽմբագրել

Փորլուծության հետևյալ տեսակների դեպքում կա հետագա հոտազոտման անհրաժեշտություն՝

    • Նորածնային
    • Փոքր երեխաների միջին կամ ծանր աստիճանի փորլուծություն
    • Արյունային զանգվածներով փորլուծություն
    • Փորլուծություն, որը շարունակվում է ավելի քան երկու օր
    • Որովայնի ցավերով, տենդով և քաշի կորուստով ուղեկցվող փորլուծություն
    • Ճանապարհորդների փորլուծություն
    • Սննդի բեռնափոխադրումներ իրականացնող անձանց մոտ՝ հետագա վարակի տարածման հնարավորությունը կանխելու նպատակով։
    • Այնպիսի հաստատություններում գրանցվող դեպքերն, ինչպիսիք են հիվանդանոցները, երեխաների խնամքի կենտրոնները կամ ծերանոցներն ու ծերերի խնամքի տները։

Երեխաների մոտ փորլուծությունն ախտորոշելու համար օգտագործում են ծանրության աստիճանի միավորներ[49]։

Քրոնիկ փորլուծությունԽմբագրել

  Չորս շաբաթից ավելի երկար տևող փորլուծության դեպքում առաջարկվում է կատարել մի շարք հետազոտություններ[50]՝

2019-ի ուղեցույցով առաջարկվում է կղանքի մակաբուծային թեստավորում իրականացնել միայն ռիսկի խմբում գտնվող անձանց[51]։ Էրիթրոցիտների նստեցման արագությունը (ESR) և C-ռեակտիվ սպիտակուցի (CRP) որոշման անհրաժեշտություն չկա[51]։

ԿանխարգելումԽմբագրել


Սանիտարահիգիենիկ

Բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ խմելու ջրի և ջրահեռացման համակարգի բարելավումը հանգեցնում են փորլուծության հաճախականության նվազման[52]։ Նման բարելավումներից են՝ ջրի ֆիլտրերի օգտագործումը, խմելու ջրի խողովակային համակարգի և կոյուղու միացումների ապահովումը[52]։

Հաստատություններում, համայնքներում և տնային պայմաններում օճառով ձեռքերի լվացման միջոցները նպաստում են փորլուծության հաճախականության նվազմանը[53]։ Նույնը վերաբերում է համայնքային մակարդակով բացօդյա դեֆեկցիան կանխելուն և բարելաված սանիտարական հասանելիության ապահովմանը[54][55]։ Սա ներառում է զուգարանների օգտագործումը և զուգարանակոնքին միացված ամբողջ սանիտարական ցանցի ապահովումը։

Ձեռքերի լվացումԽմբագրել

Հիգիենայի տարրական կանոններին հետևելը նվազեցնում է վարակաին փորլոիծության փոխանցման հավանականությունը։ Օրինակ՝ օճառով և ջրով ձեռքերի լվացումը նվազեցնում է փորլուծության դեպքերը մոտավորապես 42–48%-ով[56][57]։  

ՋուրԽմբագրել

Հաշվի առնելով, փորլուծության փոխանցման գործում ջրային ուղու հսկայական դերը, մաքուր խմելու ջրի մատակարարման ապահովումն ու սանիտարական պայմանների բարելավմանն ուղղված ջանքերը հնարավորինս նվազեցնում են փորլուծության դեպքերի հաճախականությունը։ Ապացուցված է, երեխաների փորլուծությամբ պայմանավորված մահացության դեպքերի 88%-ը կարելի է կանխել՝ ջրի սանիտարական վիճակի բարելավման և հիգիենայի ապահովման արդյունքում[35][58]։ Նմանապես, ջրամատակարարման և ջրահեռացման բարելավման վերաբերյալ բազմաթիվ ուսումնասիրությունների մետա-վերլուծությունը ցույց է տալիս հիվանդության դեպքերի 22–27% –ով նվազում, իսկ մահացության մակարդակի 21–30% –ով նվազում[59]։

ՊատվաստումԽմբագրել

Դիարեա առաջացնող պաթոգենների դեմ իմունիզացիան կանխարգելման ռազմավարություններց մեկն է, սակայն այն պահանջում է պատվաստումների համար պաթոգենների թիրախավորում։ Ռոտավիրուսը, որը պատասխանատու էր զարգացող երկրներում փորլուծության դեպքերի շուրջ 6%-ի, իսկ փորլուծությամբ պայմանավորված մահվան դեպքերի 20%-ի համար, 1985 թ.-ին կատարված փորձարկումներում՝ «Ռոտավիրուս» պատվաստանյութի օգտագործումը բերեց փորլուծության դեպքերի գրանցման աննշան (2-3%) նվազման, իսկ փորլուծությամբ պայմանավորված մահացությունը նվազեց 6-10%-ով։ Խոլերայի պատվաստանյութը նույնպես նվազեցրեց հիվանդացության և մահացության մակարդակը, չնայած խոլերան չի համարվում փորլուծության հիմնական պաթոգեններից մեկը[60]։ Այս պահից ի վեր, մշակվել են ավելի արդյունավետ պատվաստանյութեր, որոնք հնարավորություն են տալիս փրկել հազարավոր կյանքեր զարգացող երկրներում՝ միաժամանակ նվազեցնելով հասարակության համար նախատեսված ծախսերը[61][62]։

Ռոտավիրուսային պատվաստանյութը նվազեցնում է բնակչության շրջանում փորլուծության հաճախականությունը[63]։ Այժմ վերամշակման փուլում են գտնվում ռոտավիրուսի, Shigella-ի, Enterotoxigenic Escherichia coli-ի և խոլերայի դեմ նոր պատվաստանյութեր։    

ՍննդայինԽմբագրել

Ցինկի հավելումները նվազեցնում են փորլուծության զարգացման հաճախականությունը[64][65]։ Ըստ գրականության տվյալների վիտամին A-ի հավելումները նույնպես նվազեցնում են փորլուծության դեպքերը[66]։ Միայն վիտամին A-ի հավելումների օգտագործումը նվազ արդյունավետ է, ավելի արդյունավետ է համարվում վիտամին A-ի և ցինկի հավելումների զուգակցումը[67]։

Կրծքով կերակրումԽմբագրել

Աղքատ բնակչության շրջանում կրծքով կերակրմն էական ազդեցություն է ունենում փորլուծության կանխարգելման գործում։ Զարգացող երկրներում կատարված որոշ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ այն երեխաներն, ովքեր իրենց կյանքի առաջին 6 ամիսների ընթացքում սնվում են բացառապես կրծքի կաթով, ավելի լավ են պաշտպանված[68]։ Բրազիլիայում կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ կրծքով չկերակրված նորածինները 14 անգամ ավելի հաճախ են մահանում փորլուծությունից, քան բացառապես կրծքով կերակրված նորածինները[69]։ ԱՀԿ-ն առաջարկում է նորածնին կյանքի առաջին վեց ամիսների ընթացքում կերակրել բացառապես կրծքի կաթով[70][71]՝ շարունակելով կերակրումն առնվազն մինչև երկու տարեկան[71]։

ԱյլԽմբագրել

Պրոբիոտիկները նվազեցնում են փորլուծության վտանգը հակաբիոտիկներ ընդունողների մոտ[72]։

ԲուժումԽմբագրել

Փորլուծության շատ դեպքերում, կորցրած հեղուկի և հանքային աղերի փոխարինումը միակ անհրաժեշտ բուժումն է։ Հեղուկի և էլեկտրոլիտների փոխարինումն իրականացվում է օրալ ռեհիդրատացիոն թերապիայի, կամ ծանր դեպքերում՝ ներերակային հեղուկների ներմուծուման ճանապարհով[73]։ Հետազոտությունները ապացուցել են, որ կաթի սահմանափակումը երեխաների շրջանում չի ազդում փորլուծության տևողության վրա[74]։ Ընդհակառակը, ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս փորլուծություն ունեցող երեխաներին շարունակել կերակրել՝ նպաստելով սննդանյութերի ներծծմանը, աճին և քաշի ավելացմանը։ Կերակակրումը նաև արագացնում է աղիքների նորմալ գործունեության վերականգնումը[75]։ Խոլերայով հիվանդ երեխաները և մեծահասակները նույնպես պետք է շարունակեն ուտել[76]։

Լոպերամիդը (Իմոդիում) և բիսմութի սուբսալիցիլատը նույնպես օգտակար են։ Այնուամենայնիվ, դրանք հակացուցված են որոշակի իրավիճակներում[77]։

ՀեղուկներԽմբագրել

 
Օրալ ռեհիդրատացիոն թերապիա ստացող հիվանդ:

Ջրազրկումը կանխելու նպատակով կատարում են օրալ ռեհիդրատացիոն թերապիա (ORS): Կարելի է օրալ ռեհիդրատացիոն թերապիայի համար օգտագործել ստանդարտ տնային հեղուկներ՝ բրնձի աղի ջուր, մածունի աղի ըմպելիք, բանջարեղենի և հավի ապուրներ աղով։ Որպես հեղուկ կարելի է խմել նաև մաքուր պարզ ջուր[78]։ ԱՀԿ բժիշկների համար խորհուրդ է տալիս տնական օրալ ռեհիդրատացիոն հեղուկներ, որոնք բաղկացած են մեկ լիտր ջրից, մեկ թեյի գդալ աղավ (3 գրամ) և երկու ճաշի գդալ շաքարով (18 գրամ)[78]։ Չափից ավելի շաքար կամ աղ պարունակող լուծույթները կարող են վատթարացնել ջրազրկումը[78][79]։

 Ցինկ և կալիում ավելացնում են ըստ անհրաժեշտության։ Ինչպես նշում է ԱՀԿ-ն, ամենակարևորը ջրազրկման վաղ կանխարգելումն է[80]։ Հիվանդությունների Կանխարգելման և Վերահսկման Կենտրոնը, որպես խոլերայի բուժում և ջրազրկման կանխարգելում, խորհուրդ է տալիս օրալ ռեհիդրատացիոն հեղուկների կիրառում ճանապարհորդությունների ընթացքում[76]։

Օրալ ռեհիդրատացիոն թերապիան սկսելու առաջին ժամերին հաճախ երեխան փսխում է, մանավանդ, եթե շատ արագ է խմում հեղուկը, բայց դա հազվադեպ է կանխում հաջող ռեհիդրատացիոն, քանի որ հեղուկի մեծ մասը հասցնում է ներծծվել։ ԱՀԿ-ն առաջարկում է երեխայի փսխելուց հետո սպասել 5-10 րոպե, ապա շարունակել ռեհիդրատացիան[81]։

ՍնուցումԽմբագրել

ԱՀԿ-ն առաջարկում է շարունակել փորլուծություն ունեցող երեխաների կերակրումը։ Շարունակվող կերակրումը արագացնում է աղիքների նորմալ ֆունկցիայի վերականգնումը։ Ի հակադրություն, այն երեխաները, որոնց սնուցումը սահմանափակվում է, վերականգնման պրոցեսն ավելի դանդաղ է ընթանում[82]։ Խոլերայի օրինակում, Հիվանդությունների Վերահսկման և Կանխարգելման Կենտրոնն արաջարկում է նույն մոտեցումը[76]։ Փորլուծության դեպքում կրծքով կերակրվող երեխաները պետք է ավելի հաճախ կերակրվեն[82]։

ԴեղամիջոցներԽմբագրել

Հակալուծային դեղամիջոցները դասակարգվում են չորս տարբեր խմբերի՝ աղիքների շարժունակությունը նվազեցնողներ, հակասեկրետորներ, ադսորբենտներ և հակաինֆեկցիոն դեղեր[83]։ Չնայած հակաբիոտիկներն արդյունավետ են սուր փորլուծության որոշ տեսակների դեպքում, դրանք սովորաբար չեն օգտագործվում, բացառությամբ հատուկենտ իրավիճակների[84][85]։ Հակաբիոտիկները կարող են մեծացնել հեմոլիտիկ-ուրեմիկ համախտանիշի ռիսկը Escherichia coli O157: H7 շճատիպով հարուցված փորլուծության դեպքում[86]։ Այլ ռեսուրսների բացակայության պայմաններում հակաբիոտիկներով բուժումը կարող է արդյունավետ լինել[85]։ Հակաբիոտիկները կարող են պատճառ դառնալ հակաբիոտիկ-կախյալ դիարեայի առաջացման, որը հակաբիոտիկներով բուժման ամենատարածված կողմնակի ազդեցությունն է։

Թեև բիսմութի պրեպարատները (Պեպտո-Բիսմոլ) նվազեցնում են աղիքի շարժունակությունը ճանապարհորդների փորլուծությամբ հիվանդների մոտ, դրանք չեն նվազեցնում հիվանդության տևողությունը[87]։ Լոպերամիդը նույնպես նվազեցնում է աղիքների շարժունակությունը, բայց չի ազդում հիվանդության տևողության վրա[9]։ Այս դեղամիջոցները կարելի է օգտագործել միայն արյունային լուծի բացակայության պայմաններում[88]։

Դիոսմեկտիտը՝ ալյումինամագնեզիումի բնական սիլիկատային կավը, կիրառվում է երեխաների սուր փորլուծության դեպքում[89], ինչպես նաև որոշ ազդեցություն ունի քրոնիկական ֆունկցիոնալ փորլուծության, ճառագայթային փորլուծության և քիմիաթերապիայի հետևանքով առաջացած փորլուծության դեպքում[44]։  

Երեխաների և մեծահասակների փորլուծության դեմ մեկ այլ միջոց է Racecadotril-ը[83]։ Այս դեղամոջոցն ի տարբերություն լոպերամիդի հազվադեպ է առաջացնում փորկապություն և փորփքանք[90]։

Այլընտրանքային բուժումԽմբագրել

Ցինկի հավելումներն օգտակար են վեց ամսականից մեծ երեխաների դեպքում՝ թերսնուցման կամ ցինկի անբավարարության բարձր մակարդակ ունեցող տարածքներում[91]։ Այս տեսակետն առաջարկվում է, ըստ Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության ուղեցույցների։

Պրոբիոտիկները (օրինակ՝ Lactobacillus GG-ն և Saccharomyces boulardii-ն[83]) նվազեցնում են ախտանիշների տևողությունը մեկ օրով, 60% -ով նվազեցնում են չորս օրից ավել տևող ախտանիշների հավանականությունը[92]։ Պրոբիոտիկ լակտոբացիլուսը օգնում է կանխել հակաբիոտիկներով պայմանավորված փորլուծությունը մեծահասակների մոտ[93]։ Լակտոզային անտանելիության ժամանակ լակտազ ֆերմենտի օգտագործումը հաճախ բարելավում է ախտանիշները։

ՀամաճարակաբանությունԽմբագրել

 
2012թ.-ին փորլուծությամբ պայմանավորված մահերի թիվը 1մլն բնակչության հաշվով՝
     0–2     3–10     11–18     19–30     31–46     47–80     81–221     222–450     451–606     607–1799
 
2004 թ.-ին փորլուծությամբ պայմանավորված հաշմանդամության տվյալները 100,000 բնակչի հաշվով՝[94]
     տվյալ չկա      < 500      500–1000      1000–1500      1500–2000      2000–2500      2500–3000      3000–3500      3500–4000      4000–4500      4500–5000      5000–6000      > 6000

2004 թ.-ին ամբողջ աշխարհում գրանցվել է փորլուծության մոտ 2,5 միլիարդ դեպք, մինչև 5 տարեկան երեխաների շրջանում 1,5 միլիոն մահով[1]։ Դեպքերի կեսից ավելին գրանցվել են Աֆրիկայում և Հարավային Ասիայում[1]։ Դեպքերը թվով զիջել են 1980-ին գրանցված 4,5 միլիոն գաստրոէնտերիտից մահացությանը[95]։ Դիարենան այս տարիքային խմբում շարունակում է մնալ նորածինների մահացության երկրորդ գլխավոր պատճառը (16%)՝ թոքաբորբից հետո (17%)[1]։

Դեպքերի մեծ մասը գրանցվում է զարգացող երկրներում, ավելի քան կեսը Աֆրիկայում և Ասիայում, համապատասխանաբար 696 միլիոն և 1,2 միլիարդ գրանցված դեպքերով, համեմատած աշխարհի միայն 480 միլիոնի հետ[96]։

Վարակային լուծից 2011-ին հինգ տարեկան երեխաների շրջանում գրանցվել է մոտ 0,7 միլիոն մահվան դեպք[97][98]։ Ամերիկայում, փորլուծությունը կազմում է ընդհանուր մահացության 10% -ը 1-59 ամսական երեխաների շրջանում, մինչ Հարավարևելյան Ասիայում, այն կազմում է ընդհանուր մահացության 31.3% -ը[99]։ Ենթադրվում է, որ զարգացող երկրներում երեխաների մահացության շուրջ 21% -ը պայմանավորված է փորլուծությամբ[100]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «whqlibdoc.who.int»։ World Health Organization։ Արխիվացված է օրիգինալից նոյեմբերի 8, 2010-ին 
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ WHO2013 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 3,18 3,19 3,20 «Diarrhoeal disease Fact sheet N°330»։ World Health Organization։ April 2013։ Արխիվացված է օրիգինալից հուլիսի 17, 2014-ին։ Վերցված է հուլիսի 9, 2014 
  4. 4,0 4,1 Basem Abdelmalak, John Doyle, eds. (2013)։ Anesthesia for otolaryngologic surgery։ Cambridge University Press։ էջեր 282–287։ ISBN 978-1-107-01867-9 
  5. «Spectrum of gluten-related disorders: consensus on new nomenclature and classification»։ BMC Medicine (Review) 10: 13։ February 2012։ PMC 3292448։ PMID 22313950։ doi:10.1186/1741-7015-10-13   
  6. «Systematic review with meta-analysis: the prevalence of bile acid malabsorption in the irritable bowel syndrome with diarrhoea»։ Alimentary Pharmacology & Therapeutics 42 (1): 3–11։ July 2015։ PMID 25913530։ doi:10.1111/apt.13227 
  7. «whqlibdoc.who.int»։ World Health Organization։ Արխիվացված է օրիգինալից նոյեմբերի 8, 2010-ին 
  8. «Protection of Travelers»։ Principles and practice of pediatric infectious diseases (4th ed.)։ Edinburgh: Elsevier Saunders։ 2012։ էջ 82։ ISBN 978-1-4557-3985-1 
  9. 9,0 9,1 9,2 «Acute infectious diarrhea in immunocompetent adults»։ The New England Journal of Medicine 370 (16): 1532–40։ April 2014։ PMID 24738670։ doi:10.1056/nejmra1301069 
  10. Global Burden of Disease Study 2013 Collaborators (August 2015)։ «Global, regional, and national incidence, prevalence, and years lived with disability for 301 acute and chronic diseases and injuries in 188 countries, 1990–2013: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2013»։ Lancet 386 (9995): 743–800։ PMC 4561509։ PMID 26063472։ doi:10.1016/s0140-6736(15)60692-4 
  11. GBD 2013 Mortality and Causes of Death Collaborators (January 2015)։ «Global, regional, and national age-sex specific all-cause and cause-specific mortality for 240 causes of death, 1990–2013: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2013»։ Lancet 385 (9963): 117–71։ PMC 4340604։ PMID 25530442։ doi:10.1016/S0140-6736(14)61682-2 
  12. «Global Diarrhea Burden»։ CDC։ հունվարի 24, 2013։ Արխիվացված է օրիգինալից հուլիսի 7, 2014-ին։ Վերցված է հունիսի 18, 2014 
  13. «WGO Practice Guideline – Acute diarrhea»։ Արխիվացված է օրիգինալից փետրվարի 22, 2011-ին։ Վերցված է մարտի 9, 2011 
  14. 14,0 14,1 14,2 «The Basics of Diarrhea»։ Webmd.com։ փետրվարի 17, 2011։ Արխիվացված է օրիգինալից մարտի 11, 2011-ին։ Վերցված է մարտի 9, 2011 
  15. 15,0 15,1 15,2 15,3 15,4 15,5 15,6 «Drug-induced secretory diarrhea: A role for CFTR»։ Pharmacological Research 102: 107–112։ December 2015։ PMC 4684461։ PMID 26429773։ doi:10.1016/j.phrs.2015.08.024 
  16. «The Treatment Of Diarrhea, A manual for physicians and other senior health workers»։ World Health Organization։ 2005։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 19, 2011-ին 
  17. «Evaluating the patient with diarrhea: a case-based approach»։ Mayo Clinic Proceedings 87 (6): 596–602։ June 2012։ PMC 3538472։ PMID 22677080։ doi:10.1016/j.mayocp.2012.02.015 
  18. 18,0 18,1 Disease Control Priorities Project։ «Public Health Significance of Diarrheal Illnesses»։ The World Bank Group։ Արխիվացված է օրիգինալից հունվարի 25, 2014-ին։ Վերցված է հոկտեմբերի 12, 2013 
  19. «Diarrhea as a cause and an effect of malnutrition: diarrhea prevents catch-up growth and malnutrition increases diarrhea frequency and duration»։ The American Journal of Tropical Medicine and Hygiene 47 (1 Pt 2): 28–35։ July 1992։ PMID 1632474։ doi:10.4269/ajtmh.1992.47.28 
  20. «Nutritional deficiencies and later behavioural development»։ The Proceedings of the Nutrition Society 59 (1): 47–54։ February 2000։ PMID 10828173։ doi:10.1017/S0029665100000069 
  21. «whqlibdoc.who.int»։ World Health Organization։ Արխիվացված է օրիգինալից նոյեմբերի 8, 2010-ին 
  22. 22,0 22,1 «Diarrhea in nontravelers: risk and etiology»։ Clinical Infectious Diseases։ 41։ 41 Suppl 8 (Suppl 8): S541–6։ December 2005։ PMID 16267716։ doi:10.1086/432949 
  23. «Mechanisms of infectious diarrhea»։ Nature Clinical Practice. Gastroenterology & Hepatology 5 (11): 637–47։ November 2008։ PMID 18813221։ doi:10.1038/ncpgasthep1264 
  24. Schlossberg D (2008)։ Clinical Infectious Disease։ Cambridge University Press։ էջ 349։ ISBN 978-1-139-57665-9 
  25. «Noroviruses: a comprehensive review»։ Journal of Clinical Virology 44 (1): 1–8։ January 2009։ PMID 19084472։ doi:10.1016/j.jcv.2008.10.009 
  26. «Rotaviruses: from pathogenesis to vaccination»։ Gastroenterology 136 (6): 1939–51։ May 2009։ PMC 3690811։ PMID 19457420։ doi:10.1053/j.gastro.2009.02.076 
  27. «Enteric adenoviruses»։ Baillière's Clinical Gastroenterology 4 (3): 627–42։ September 1990։ PMID 1962727։ doi:10.1016/0950-3528(90)90053-J 
  28. «Astrovirus gastroenteritis»։ The Pediatric Infectious Disease Journal 21 (11): 1067–9։ November 2002։ PMID 12442031։ doi:10.1097/00006454-200211000-00018 
  29. «Enteric infection meets intestinal function: how bacterial pathogens cause diarrhoea»։ Nature Reviews. Microbiology 7 (2): 110–9։ February 2009։ PMC 3326399։ PMID 19116615։ doi:10.1038/nrmicro2053 
  30. «Clostridium difficile infection: new developments in epidemiology and pathogenesis»։ Nature Reviews. Microbiology 7 (7): 526–36։ July 2009։ PMID 19528959։ doi:10.1038/nrmicro2164 
  31. «Nitazoxanide for the empiric treatment of pediatric infectious diarrhea»։ Transactions of the Royal Society of Tropical Medicine and Hygiene 106 (3): 167–73։ March 2012։ PMID 22301075։ doi:10.1016/j.trstmh.2011.11.007 
  32. «Treatment of infectious diarrhea in children»։ Paediatric Drugs 5 (3): 151–65։ 2003։ PMID 12608880։ doi:10.2165/00128072-200305030-00002 
  33. «WHO | Diarrhoeal disease»։ Who.int։ Արխիվացված է օրիգինալից ապրիլի 1, 2014-ին։ Վերցված է մարտի 10, 2014 
  34. Jamison Dean T. (2006)։ Disease control priorities in developing countries (2nd ed.)։ New York: Oxford Univ. Press։ ISBN 978-0-8213-6179-5 
  35. 35,0 35,1 «Water, sanitation, hygiene and enteric infections in children»։ Archives of Disease in Childhood 98 (8): 629–34։ August 2013։ PMC 3717778։ PMID 23761692։ doi:10.1136/archdischild-2011-301528 
  36. «Zinc and childhood infectious disease morbidity and mortality»։ The British Journal of Nutrition։ 85 Suppl 2: S125–9։ May 2001։ PMID 11509100։ doi:10.1079/bjn2000304 
  37. «Zinc and immune function: the biological basis of altered resistance to infection»։ The American Journal of Clinical Nutrition 68 (2 Suppl): 447S–463S։ August 1998։ PMID 9701160։ doi:10.1093/ajcn/68.2.447S 
  38. «Plasma zinc as a predictor of diarrheal and respiratory morbidity in children in an urban slum setting»։ The American Journal of Clinical Nutrition 68 (2 Suppl): 414S–417S։ August 1998։ PMID 9701154։ doi:10.1093/ajcn/68.2.414S 
  39. «Vitamin A deficiency»։ Comparative quantification of health risks: global and regional burden of disease attributes to selected major risk factors. 1։ Geneva: World Health Organization։ 2004։ էջեր 211–56, especially 238–240 
  40. «Increased risk of respiratory disease and diarrhea in children with preexisting mild vitamin A deficiency»։ The American Journal of Clinical Nutrition 40 (5): 1090–5։ November 1984։ PMID 6496388։ doi:10.1093/ajcn/40.5.1090 
  41. «Extent of vitamin A deficiency among preschool children and women of reproductive age»։ The Journal of Nutrition 132 (9 Suppl): 2857S–2866S։ September 2002։ PMID 12221262։ doi:10.1093/jn/132.9.2857S 
  42. «Functional bowel disorders»։ Gastroenterology 130 (5): 1480–91։ April 2006։ PMID 16678561։ doi:10.1053/j.gastro.2005.11.061 
  43. Harrison's Principles of Internal Medicine։ New York: McGraw-Hill։ 2005։ ISBN 978-0-07-139140-5 
  44. 44,0 44,1 44,2 44,3 «Pharmacologic Agents for Chronic Diarrhea»։ Intestinal Research 13 (4): 306–12։ October 2015։ PMC 4641856։ PMID 26576135։ doi:10.5217/ir.2015.13.4.306 
  45. Vallerand A (2017)։ Davis's drug guide for nurses։ Philadelphia: F.A. Davis Company։ էջեր 989–994։ ISBN 978-0-8036-5705-2 
  46. «Diarrhea & Incontinence Caused by Medication»։ International Foundation for Gastrointestinal Disorders (IFFGD)։ Արխիվացված է օրիգինալից փետրվարի 24, 2017-ին։ Վերցված է մայիսի 18, 2017 
  47. Williams G, Nesse RM (1996)։ Why we get sick: the new science of Darwinian medicine։ New York: Vintage Books։ էջեր 36–38։ ISBN 978-0-679-74674-4 
  48. «Adverse effect of lomotil therapy in shigellosis»։ JAMA 226 (13): 1525–8։ December 1973։ PMID 4587313։ doi:10.1001/jama.226.13.1525 
  49. «Rotavirus disease in Finnish children: use of numerical scores for clinical severity of diarrhoeal episodes»։ Scandinavian Journal of Infectious Diseases 22 (3): 259–67։ 1990։ PMID 2371542։ doi:10.3109/00365549009027046 
  50. Arasaradnam RP, Brown S, Forbes A, Fox MR, Hungin P, Kelman L, Major G, O'Connor M, Sanders DS (August 2018)։ «Guidelines for the investigation of chronic diarrhoea in adults: British Society of Gastroenterology, 3rd edition.»։ Gut 67 (8): 1380–1399։ PMC 6204957 ։ PMID 29653941։ doi:10.1136/gutjnl-2017-315909 
  51. 51,0 51,1 Smalley W, Falck-Ytter C, Carrasco-Labra A, Wani S, Lytvyn L, Falck-Ytter Y (September 2019)։ «AGA Clinical Practice Guidelines on the Laboratory Evaluation of Functional Diarrhea and Diarrhea-Predominant Irritable Bowel Syndrome in Adults (IBS-D).»։ Gastroenterology 157 (3): 851–854։ PMID 31302098 ։ doi:10.1053/j.gastro.2019.07.004 
  52. 52,0 52,1 «Assessing the impact of drinking water and sanitation on diarrhoeal disease in low- and middle-income settings: systematic review and meta-regression»։ Tropical Medicine & International Health 19 (8): 928–42։ August 2014։ PMID 24811732։ doi:10.1111/tmi.12331 
  53. «Hand washing promotion for preventing diarrhoea»։ The Cochrane Database of Systematic Reviews (9): CD004265։ September 2015։ PMC 4563982։ PMID 26346329։ doi:10.1002/14651858.CD004265.pub3 
  54. «Call to action on sanitation»։ United Nations։ Արխիվացված է օրիգինալից օգոստոսի 19, 2014-ին։ Վերցված է օգոստոսի 15, 2014 
  55. «Open defecation and childhood stunting in India: an ecological analysis of new data from 112 districts»։ PLOS ONE 8 (9): e73784։ 2013։ Bibcode:2013PLoSO...873784S։ PMC 3774764։ PMID 24066070։ doi:10.1371/journal.pone.0073784 
  56. «Effect of washing hands with soap on diarrhoea risk in the community: a systematic review»։ The Lancet. Infectious Diseases 3 (5): 275–81։ May 2003։ PMID 12726975։ doi:10.1016/S1473-3099(03)00606-6 
  57. «Water, sanitation and hygiene for the prevention of diarrhoea»։ International Journal of Epidemiology։ 39 Suppl 1 (Suppl 1): i193–205։ April 2010։ PMC 2845874։ PMID 20348121։ doi:10.1093/ije/dyq035 
  58. «Where and why are 10 million children dying every year?»։ Lancet 361 (9376): 2226–34։ June 2003։ PMID 12842379։ doi:10.1016/S0140-6736(03)13779-8 
  59. «Interventions for the control of diarrhoeal diseases among young children: improving water supplies and excreta disposal facilities»։ Bulletin of the World Health Organization 63 (4): 757–72։ 1985։ PMC 2536385։ PMID 3878742 
  60. «Interventions for the control of diarrhoeal diseases among young children: rotavirus and cholera immunization»։ Bulletin of the World Health Organization 63 (3): 569–83։ 1985։ PMC 2536413։ PMID 3876173 
  61. «Economic costs of rotavirus gastroenteritis and cost-effectiveness of vaccination in developing countries»։ The Journal of Infectious Diseases։ 200 Suppl 1: S16–27։ November 2009։ PMID 19817595։ doi:10.1086/605026 
  62. Oral cholera vaccines in mass immunization campaigns։ WHO։ 2010։ էջեր 6–8։ ISBN 978-92-4-150043-2։ Արխիվացված է օրիգինալից սեպտեմբերի 3, 2014-ին 
  63. «whqlibdoc.who.int»։ World Health Organization։ Արխիվացված է օրիգինալից նոյեմբերի 8, 2010-ին 
  64. «Zinc deficiency, infectious disease and mortality in the developing world»։ The Journal of Nutrition 133 (5 Suppl 1): 1485S–9S։ May 2003։ PMID 12730449։ doi:10.1093/jn/133.5.1485S 
  65. «Prevention of diarrhea and pneumonia by zinc supplementation in children in developing countries: pooled analysis of randomized controlled trials. Zinc Investigators' Collaborative Group»։ The Journal of Pediatrics 135 (6): 689–97։ December 1999։ PMID 10586170։ doi:10.1016/S0022-3476(99)70086-7 
  66. «Vitamin A supplements for preventing mortality, illness, and blindness in children aged under 5: systematic review and meta-analysis»։ BMJ 343: d5094։ August 2011։ PMC 3162042։ PMID 21868478։ doi:10.1136/bmj.d5094 
  67. «Cost of childhood diarrhoea in rural South Africa: exploring cost-effectiveness of universal zinc supplementation»։ Public Health Nutrition 17 (9): 2138–45։ September 2014։ PMID 23930984։ doi:10.1017/S1368980013002152 
  68. «Effect of breastfeeding on infant and child mortality due to infectious diseases in less developed countries: a pooled analysis. WHO Collaborative Study Team on the Role of Breastfeeding on the Prevention of Infant Mortality»։ Lancet 355 (9202): 451–5։ February 2000։ PMID 10841125։ doi:10.1016/S0140-6736(00)82011-5 
  69. Lawrence R (2016)։ Breastfeeding : a guide for the medical profession, 8th edition։ Philadelphia, PA: Elsevier։ էջ 28։ ISBN 978-0-323-35776-0 
  70. Sguassero Y.։ «Optimal duration of exclusive breastfeeding: RHL commentary»։ WHO։ Արխիվացված է օրիգինալից նոյեմբերի 3, 2013-ին։ Վերցված է հոկտեմբերի 14, 2013 
  71. 71,0 71,1 «Infant and young child feeding»։ World Health Organization։ հոկտեմբերի 3, 2017։ Վերցված է հունվարի 5, 2018 
  72. «Probiotics for the prevention and treatment of antibiotic-associated diarrhea: a systematic review and meta-analysis»։ JAMA: The Journal of the American Medical Association 307 (18): 1959–69։ May 2012։ PMID 22570464։ doi:10.1001/jama.2012.3507 
  73. «whqlibdoc.who.int»։ World Health Organization։ Արխիվացված է օրիգինալից նոյեմբերի 8, 2010-ին 
  74. «BestBets: Does Withholding milk feeds reduce the duration of diarrhoea in children with acute gastroenteritis?»։ Արխիվացված է օրիգինալից մայիսի 4, 2009-ին 
  75. «The Treatment Of Diarrhea, A manual for physicians and other senior health workers»։ World Health Organization։ 2005։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 19, 2011-ին 
  76. 76,0 76,1 76,2 Community Health Worker Training Materials for Cholera Prevention and Control Error in webarchive template: Check |url= value. Empty., CDC, slides at back are dated 17 November 2010. Page 7 states "...  Continue to breastfeed your baby if the baby has watery diarrhea, even when traveling to get treatment. Adults and older children should continue to eat frequently."
  77. «Management of diarrhea in clinical practice: strategies for primary care physicians»։ Reviews in Gastroenterological Disorders։ 7 Suppl 3 (Suppl 3): S27–38։ 2007։ PMID 18192963 
  78. 78,0 78,1 78,2 «The Treatment Of Diarrhea, A manual for physicians and other senior health workers»։ World Health Organization։ 2005։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 19, 2011-ին 
  79. Rehydration Project, «Diarrhoea, Diarrhea, Dehydration, Oral Rehydration, Mother and Child Nutrition, Water, Sanitation, Hygiene – Rehydration Project»։ Արխիվացված է օրիգինալից հունիսի 8, 2015-ին։ Վերցված է հունիսի 22, 2015  Homemade Oral Rehydration Solution Recipe.
  80. «The Treatment Of Diarrhea, A manual for physicians and other senior health workers»։ World Health Organization։ 2005։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 19, 2011-ին 
  81. «The Treatment Of Diarrhea, A manual for physicians and other senior health workers»։ World Health Organization։ 2005։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 19, 2011-ին 
  82. 82,0 82,1 «The Treatment Of Diarrhea, A manual for physicians and other senior health workers»։ World Health Organization։ 2005։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 19, 2011-ին 
  83. 83,0 83,1 83,2 Guarino A, Lo Vecchio A, Pirozzi MR. (2009)։ «Clinical role of diosmectite in the management of diarrhea.»։ Expert Opin Drug Metab Toxicol.։ doi:10.1517/17425250902865594 
  84. «Empirical treatment of severe acute community-acquired gastroenteritis with ciprofloxacin»։ Clinical Infectious Diseases 22 (6): 1019–25։ June 1996։ PMID 8783703։ doi:10.1093/clinids/22.6.1019 
  85. 85,0 85,1 «Diarrhoea in adults (acute)»։ BMJ Clinical Evidence 2008: 0901։ March 2008։ PMC 2907942։ PMID 19450323 
  86. «The risk of the hemolytic-uremic syndrome after antibiotic treatment of Escherichia coli O157:H7 infections»։ The New England Journal of Medicine 342 (26): 1930–6։ June 2000։ PMC 3659814։ PMID 10874060։ doi:10.1056/NEJM200006293422601 
  87. «Expert review of the evidence base for self-therapy of travelers' diarrhea»։ Journal of Travel Medicine 16 (3): 161–71։ 2009։ PMID 19538576։ doi:10.1111/j.1708-8305.2009.00300.x 
  88. «Diagnosis and treatment of acute or persistent diarrhea»։ Gastroenterology 136 (6): 1874–86։ May 2009։ PMC 2723735։ PMID 19457416։ doi:10.1053/j.gastro.2009.02.072 
  89. «Anti-diarrheal effects of diosmectite in the treatment of acute diarrhea in children: a review»։ Paediatric Drugs 11 (2): 89–99։ 2009։ PMID 19301931։ doi:10.2165/00148581-200911020-00001 
  90. Dinnendahl, V, Fricke, U (eds.)։ Arzneistoff-Profile (German)։ Eschborn, Germany: Govi Pharmazeutischer Verlag։ ISBN 978-3-7741-9846-3 
  91. «Oral zinc for treating diarrhoea in children»։ The Cochrane Database of Systematic Reviews 12 (12): CD005436։ December 2016։ PMC 5450879 ։ PMID 27996088։ doi:10.1002/14651858.CD005436.pub5 
  92. «Probiotics for treating acute infectious diarrhoea»։ The Cochrane Database of Systematic Reviews 2010 (11): CD003048։ November 2010։ PMC 6532699 ։ PMID 21069673։ doi:10.1002/14651858.CD003048.pub3 
  93. «Role of Lactobacillus in the prevention of antibiotic-associated diarrhea: a meta-analysis»։ Pharmacotherapy 30 (2): 119–26։ February 2010։ PMID 20099986։ doi:10.1592/phco.30.2.119 
  94. «Mortality and Burden of Disease Estimates for WHO Member States in 2004» (xls)։ World Health Organization 
  95. Mandell GL, Bennett JE, Dolin R (2004)։ Mandell's Principles and Practices of Infection Diseases (6th ed.)։ Churchill Livingstone։ ISBN 978-0-443-06643-6։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 18, 2013-ին 
  96. «Diarrhoea: why children are still dying and what can be done»։ World Health Organization։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 19, 2013-ին։ Վերցված է հոկտեմբերի 12, 2013 
  97. «Call to action on sanitation»։ United Nations։ Արխիվացված է օրիգինալից օգոստոսի 19, 2014-ին։ Վերցված է օգոստոսի 15, 2014 
  98. «Global burden of childhood pneumonia and diarrhoea»։ Lancet 381 (9875): 1405–1416։ April 2013։ PMID 23582727։ doi:10.1016/S0140-6736(13)60222-6 
  99. «Estimating diarrhea mortality among young children in low and middle income countries»։ PLOS ONE 7 (1): e29151։ 2012։ Bibcode:2012PLoSO...729151F։ PMC 3250411։ PMID 22235266։ doi:10.1371/journal.pone.0029151 
  100. «The global burden of diarrhoeal disease, as estimated from studies published between 1992 and 2000»։ Bulletin of the World Health Organization 81 (3): 197–204։ 2003։ PMC 2572419։ PMID 12764516 

Արտաքին հղումներԽմբագրել


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 677