Ջոսերի բուրգ, Եգիպտոսի Սաքքարա բնակավայրում կառուցված աշխարհի ամենահին և խոշոր քարե շինություններից մեկը, որ պահպանվել է մինչ այսօր։ Բուրգը կառուցել է Իմհոթեպ ճարտարապետը մոտավորապես մ․ թ․ ա․ 2780 թվականին։ Համարվում է բուրգերից ամենահինը։ Ջոսերի բուրգն իրենից ներկայացնում է մի համալիր, որը զբաղեցնում է 15 հա տարածք։ Բուրգի բարձրությունը 60 մ է։ Շուրջը դասավորված են տաճարային տարբեր կառուցվածքներ, միջանցքներ և այլն։

Ջոսերի բուրգն անցում է հանդիսանում մաստաբայից դեպի բուրգերի ավարտուն տիպը և հուղարկավորության տաճարը։ Համալիրի կառուցվածքներում օգտագործված են եգիպտական օրդերի նախատիպը հանդիսացող կիսասյուներ, որոնց դետալները մշակված են Եգիպտոսի բուսական աշխարհի ներկայացուցիչների՝ լոտոսի, արմավենու և պապիրուսի մոտիվներով[1]։

Բուրգի ձևը խմբագրել

 
տեսարան դեպի հրապարակ խեբ-սեդ և արևմտյան ժամատուն

Վեցաստիճան բուրգը(չափերը 125 մ,115 մ ,բարձրությունը մոտավոր 62 մ)դարձավ եգիպտական բուրգերից առաջինը:Մինչև այսօր Ջոսերի բուրգը պահպանվել է բավականին լավ վիճակում,չնայած անցած հազարամյակի ընթացքում ծածկվել էր ավազով:Այդ է պատճառը, որ նրա չափերը ներկայումս 121մ x 109մ x 61մ է։ Այս բուրգի կառուցման ոճը և ձևերը քարե կառուցապատման համար հետագայում կրկնօրինակման առարկան դարձան ոչ միայն Եգիպտոսում,այլև Հին աշխարհի այլ շրջաններում։

Տես նաև խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Վարազդատ Հարությունյան, Հին աշխարհի ճարտարապետություն (խմբ. Մ․ Գ․ Գասպարյան), Երևան, «Լույս հրատարակչություն», 1978, էջ 14-15 — 319 էջ։