Գաստոն Մասպերո
Գաստոն Մասպերո (ֆր.՝ Gaston Camille Charles Maspero, հունիսի 23, 1846[1][2][3][…], Փարիզ[4][5] - հունիսի 30, 1916[1][2][3][…], Փարիզ[5]), ֆրանսիացի եգիպտագետ։ Վիմագրությունների ֆրանսիական ակադեմիայի անդամ (1883 թվական)։ Պատվավոր լեգեոնի շքանշանի կոմանդոր(1896)[8]:
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է Փարիզում, Իտալիայի քաղաքացիների ընտանիքում: Գաստոնի ծնողները եկել են Լոմբարդիայից և ունեն հրեական արմատներ[9]: 14 տարեկանից հետաքրքրվում էր եգիպտագիտությամբ: 1867 թվականին Մասպերոն հանդիպեց Ֆրանսիայի առաջատար եգիպտագետ Օգյուստ Մարիետին, ով առաջարկեց նրան երկու համեմատաբար բարդ հիերոգլիֆական տեքստեր, Մասպերոն դրանք թարգմանեց երկու շաբաթվա ընթացքում: Այդ թարգմանությունների հրապարակումը ուսանող Մասպերոյին բերեց ճանաչման ակադեմիական շրջանակներում, սակայն նա մեկնեց Պերու ուղեկցելու բազմաթիվ «հետախույզներից» մեկին, ով փորձում էր կապ հաստատել հնդկացիների և հնդեվրոպացիների միջև:
1868 թվականին Գաստոն Մասպերոն վերադարձավ Ֆրանսիա և հաջորդ տարի դարձավ եգիպտերեն լեզվի և հնագիտության դասախոս Սորբոնում, իսկ 1874 թվականին գլխավորեց Քոլեջ դե Ֆրանսում Ժան Ֆրանսուա Շամպոլյոնի անվան եգիպտագիտության ամբիոնը[10]: 1880 թվականի նոյեմբերին Նրան հրավիրեցին Եգիպտոս Օգյուստ Մարիետի փոխարեն տնօրինելու հնությունները և պեղումները: 1881 թվականին Կահիրեում հիմնում է Արևելյան հնագիտության ֆրանսիական ինստիտուտը։ 1881-1886 թվականներին և 1899-1914 թվականներին եղել է «Հնությունների ծառայության» և Եգիպտական թանգարանի տնօրեն։ Դեյր էլ-Բահարիում հայտնաբերել է XVII-XXII դինաստիաների փարավոնների մումիաներով գաղտնարանը և այլ նյութեր։ Սկզբնավորել է Կահիրեի թանգարանի գլխավոր կատալոգի հրապարակումը։ Մասպերոյի աշխատություններն ընդգրկում են եգիպտագիտության բոլոր բնագավառները։ «Դասական Արևելքի ժողովուրդների հին պատմություն» (հատոր 1-3, 1895-1899 թվականներ) երկում (որ գրել է իր ժամանակին հայտնի փաստերի հիման վրա) հանրագումարի է բերել Մերձավոր Արևելքի հին ժողովուրդների ամբողջ պատմությունը։ «Արևելքի պատմություն» 1894 թվական) աշխատության մեջ խոսում է նաև Հայաստանի, հայ-ասուրական, հայ-պարսկական հարաբերությունների մասին։ Մասպերոն հին արևելյան հասարակությունը բնորոշել է որպես ֆեոդալական, թեև ընդունել է ստրուկների աշխատանքի լայն օգտագործումը։
ՀիշատակԽմբագրել
Գաստոն Մասպերոյի կիսանդրին գտնվում է Կահիրեի Եգիպտական թանգարանի մեծ եգիպտագետներին նվիրված հուշահամալիրում[11]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Комитет исторических и научных работ — 1834.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 https://aleph.nkp.cz/F/?func=find-c&local_base=aut&ccl_term=ica=ola364313
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 Туринская академия наук — 1757.
- ↑ Список профессоров Коллеж де Франс
- ↑ http://www.aibl.fr/membres/academiciens-depuis-1663/article/maspero-gaston-camille-charles
- ↑ Notice 1896, Base Léonore.
- ↑ Paul R. Katz "Religion in China and Its Modern Fate", Brandeis University Press, Waltham, 2014, p. 214
- ↑ egyptologues.net
- ↑ Dans la cour du musée du Caire, le monument de Mariette... et les bustes qui l'entourent
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 274)։ |