Օգյուստ Մարիետ
Ֆրանսուա Օդյուստ Ֆերդինան Մարիետ (ֆր.՝ François Auguste Ferdinand Mariette, փետրվարի 11, 1821[1][2][3][…], Բոլուն սյուր Մեր[4][5] - հունվարի 18, 1881[5][6], Կահիրե, Եգիպտոս[4][5]), ֆրանսիացի եգիպտագետ, ով 19-րդ դարի կեսերին եգիպտական իշխանություններից ստացել է մենաշնորհ երկրում հնագիտական հետազոտություններ կատարելու համար։ Կահիրեի Եգիպտական թանգարանի հիմնադիրն ու առաջին ղեկավարը։
Ծնվել է | փետրվարի 11, 1821[1][2][3][…] Բոլուն սյուր Մեր[4][5] |
---|---|
Մահացել է | հունվարի 18, 1881[5][6] (59 տարեկան) Կահիրե, Եգիպտոս[4][5] բնական մահով |
Գերեզման | Կահիրե |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | եգիպտագետ, հնագետ, ֆոնդապահ և գրող |
Գործունեության ոլորտ | Եգիպտագիտություն |
Պաշտոն(ներ) | թանգարանի տնօրեն, տնօրեն և ֆոնդապահ |
Անդամակցություն | Արձանագրությունների և բելետրիստիկայի ակադեմիա[7][8][9], Թուրինի գիտությունների ակադեմիա[5][10], Société nationale des Antiquaires de France?[11], Academia Imperial de Belas Artes (Brazil)?[12], Արձանագրությունների և բելետրիստիկայի ակադեմիա[13], Բելգիայի գիտությունների, գրականության և կերպարվեստի թագավորական ակադեմիա[14], Բրիտանացի ճարտարապետների թագավորական ինստիտուտ[15], Société nationale des Antiquaires de France?[16] և Royal Academy of Archaeology of Belgium?[17] |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[1] |
Պարգևներ | |
Ստորագրություն | |
Auguste Mariette Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՄարիետը Հին Եգիպտոսով տարվել է, ուսումնասիրելով իր կուզենի՝ մոտիկ ընկեր և ուղեկից Շամպոլյոնի թղթերը։ 1849 թվականին նա ծառայության մտավ Լուվրում և հաջորդ տարի ուղարկվեց Եգիպտոս՝ հին ձեռագրերի որոնման համար։ Գրադարանի լռության մեջ աշխատելու փոխարեն նա ուղևորվեց Սահարայում գտնվող Աստիճանավոր բուրգ և սկսեց ուսումնասիրել նրա շրջակայքը։ Շուտով նրա կողմից հայտնաբերվեցին Սֆինքսների Ալլեան և Սերապեումը՝ սուրբ ցուլերի հուղարկավորության վայրը։ Մարիետը 4 տարի շարունակում էր իր հնագիտական հետազոտությունները Սահարայում, Լուվր ուղարկելով բազում գտածոներ, ինչի համար Ֆրանսիա վերադառնալուց հետո նշանակվեց հսկիչ։ Հենց նա է ներշնչել Ջուզեպպե Վերդիին գրել հին եգիպտական թեմայով օպերա։
1858 թվականին Մարիետը ընդունեց եգիպտական իշխանությունների «Պեղումների և եգիպտական հնությունների» բաժնում հնությունների վերակացու աշխատելու հրավերը և նորից ուղևորվեց Եգիպտոս, բայց այս անգամ ընդմիշտ։ Նա արգելք դրեց հնությունների վաճառքի և երկրից արտահանելու վրա, ինչպես նաև վճռական միջոցներ ձեռնարկեց հնագետ - սիրահարների կողոպտիչ գործունեության դեմ։ Պատմության մեջ առաջին անգամ նա պեղումներ իրականացրեց Կառնակում, Աբիդոսում, Դեյր էլ-Բահարիում, Թանիսում և Ջեբել - Բարկալում։ Նրա հայտնագործություններից են՝ հրաշալի պահպանված Սեթի I - ի տաճարը, Էդֆուի և Դանդերի տաճարները։ Նրա կողմից հրապարակված Սահարայի պատերի գրությունները թույլ տվեցին վերստեղծել Հին Թագավորության կյանքի մանրամասն պատկերը։ Մեծ Սֆինքսը նրա ղեկավարությամբ ազատվել է բազմադարյա ավազոտ շերտերից և ձեռք է բերել իր ներկայիս տեսքը։
Իր բազում ծառայությունների համար Մարիետը, բացի եվրոպական ակադեմիաների անդամակցությունից, արժանացել է տեղական իշխանությունների կողմից արժանացել է փաշայի և բեյի կոչումների։ 1859 թվականին նա թույլատվություն է ստացել իր գտածոները ցուցադրել Կահիրեում հատուկ այդ նպատակով կառուցված շենքում։
1869 թվականի հոկտեմբեր - նոյեմբեր ամիսներին Մարիետը եղել է Եվգենյա կայսրուհու անձնական զբոսավարը, նրա Եգիպտոս այցելության ժամանակ, երբ եկել էր Սուեզի ջրանցքի բացումը կատարելու։
1859 թվականին Մուհամեդ Սաիդ փաշայի կառավարման ժամանակ, որպեսզի վերջ դնի հնագիտական պեղումների վայրերի կողոպուտներին և փրկի թանկագին գտածոները ֆրանսիացի եգիպտագետ Օգյուստ Մարիետը գլխավորեց «Եգիպտական հնությունների ծառայությունը»[23]։ 1878 թվականին նրա կողմից գլխավորած Բուլակյան թանգարանը տուժեց ջրհեղեղից, որը վնասեց ցուցանմուշները, ոչնչացրեց նկարներն ու գրառումները։ Թանգարանը փակեցին վերակառուցողական աշխատանքների համար մինչև 1881 թվականը[23]։ Կուրացած ու թույլ գիտնականը հետնորդ նշանակեց Գաստոն Մասպերոյին։
Նրա կտակի համաձայն Մարիետին դրել էին մարմարե սարկոֆագի մեջ և թաղել Թահրիր հրապարակում իր կողմից հիմնված թանգարանի այգում[23]։
Հիշատակ
խմբագրելՕգյուստ Մարիետի հուշարձանը գտնվում է Կահիրեի Եգիպտական թանգարանի մեծ եգիպտագետներին նվիրված հուշահամալիրում[24]։ Բրոնզե արձանը հիշեցնում է երկաթյա կամքով, եգիպտական արտեֆակտները պահպանող գիտնականի մասին[23]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 www.accademiadellescienze.it (իտալ.)
- ↑ 6,0 6,1 6,2 Annuaire prosopographique : la France savante / B. Delmas — 2009.
- ↑ http://www.aibl.fr/membres/academiciens-depuis-1663/article/auguste-mariette
- ↑ https://gallica.bnf.fr/ark:/12148/btv1b525134292/f842.item
- ↑ https://aibl.fr/academiciens-depuis-1663/
- ↑ https://gallica.bnf.fr/ark:/12148/btv1b525134292/f718.item
- ↑ https://gallica.bnf.fr/ark:/12148/btv1b525134292/f699.item
- ↑ https://gallica.bnf.fr/ark:/12148/btv1b525134292/f722.item
- ↑ https://gallica.bnf.fr/ark:/12148/btv1b525134292/f759.item
- ↑ https://gallica.bnf.fr/ark:/12148/btv1b525134292/f795.item
- ↑ https://gallica.bnf.fr/ark:/12148/btv1b525134292/f831.item
- ↑ https://gallica.bnf.fr/ark:/12148/btv1b525134292/f838.item
- ↑ https://gallica.bnf.fr/ark:/12148/btv1b525134292/f845.item
- ↑ https://gallica.bnf.fr/ark:/12148/btv1b525134292/f705.item
- ↑ https://gallica.bnf.fr/ark:/12148/btv1b525134292/f771.item
- ↑ https://gallica.bnf.fr/ark:/12148/btv1b525134292/f778.item
- ↑ https://gallica.bnf.fr/ark:/12148/btv1b525134292/f806.item
- ↑ https://gallica.bnf.fr/ark:/12148/btv1b525134292/f823.item.zoom
- ↑ 23,0 23,1 23,2 23,3 REVIVAL OF THE EGYPTIAN MUSEUM (англ.) // Foreign Office of the Federal Republic of Germany. — С. 10. Архивировано из первоисточника 29 Մարտի 2017.
- ↑ Dans la cour du musée du Caire, le monument de Mariette... et les bustes qui l'entourent