Ֆուստատ (արաբ․՝ الفسطاط‎‎), բնակչությամբ և չափերով Վաղ միջնադարի խոշորագույն քաղաքներից մեկը, Եգիպտոսի մայրաքաղաքը Օմայանների և Աբբասյանների օրոք, ժամանակակից Կահիրեի պատմական նախորդն է:

Բնակավայր
Ֆուստատ
Fostat-329.jpg
ԵրկիրԵգիպտոս Եգիպտոս
Հիմնադրված է641 թ.
Մակերես54,49 հեկտար
Ժամային գոտիUTC+2
##Ֆուստատ (Եգիպտոս)
Red pog.png

Քաղաքը հիմնադրել է արաբ հրամանատար Ամր իբն ալ-Ասը, 641 թվականին, Նեղոսի դելտայի վրա: Հենց այստեղ է կառուցվել Աֆրիկայի առաջին մզկիթը, որը կոչվել է հիմնադրողի անունով` Ամրի մզկիթ: Ֆուստատում գոյություն է ունեցել հրեական թաղամաս և սինագոգ: Բնակչությունը տատանվել է 120-ից և 200 հազար բնակչի սահմաններում, որն ավելի շատ էր, քան վաղ միջնադարյան եվրոպական ցանկացած քաղաքի բնակչությունը:

Քաղաքի կառուցումն առանձնանում էր քաոտիկությամբ: Մի քանի խոշոր մզկիթների և պալատների մոտ անկարգ կառուցապատումներ են եղել` առանց նախագծի: Հրդեհները և համաճարակները սովորական երևույթներ էին: Այս ամենը ստիպում է աբբասյան փոխարքաներին բնակություն հաստատել քաղաքի հյուսիսում, սկզբում Ալ Ասկարի արվարձանում, իսկ հետո Տուլունիդների օրոք` Ալ Կատաիում:

969 թվականին Ֆաթիմյանները գրավում են Ֆուստատը, որոնք Եգիպտոսի նահանգապետի նստավայրը տեղափոխում են ժամանակակից Կահիրեի կենտրոն: Ֆուստատը շարունակում էր մնալ մարդաշատ քաղաքում մինչև 1169 թվականը, երբ խալիֆի վեզիրի հրամանով այրում են քաղաքը, որպեսզի խուսափեն Երուսաղեմի Ամորի Առաջինի քրիստոնեական բանակի կողմից գրավումից:

Սալահ ադ-Դինի օրոք Ֆուստատը վերադառնում է բնականոն կյանքի, բայց ոչ թե որպես անկախ քաղաք, այլ` Կահիրեի արվարձան: Եգիպտոսի մայրաքաղաքի շրջանը, որը ձևավորվել է հնագույն Ֆուստատի տեղում, կոչվում է Հին Կահիրե:

Նշանավոր հրեա փիլիսոփա, ռաբբի, բժիշկ Ռաբբի Մայմոնիդը բնակվել է Ֆուստատում 1168 թվականին[1], որտեղ շուտով դարձել է հրեական համայնքի ղեկավարը Եգիպտոսում, միևնույն ժամանակ և` Սալահ ադ-Դինի, նրա վեզիրի և ապագա կառավարիչների ընտանեկան բժիշկը: Այնտեղ Մայմոնդը ստեղծում է իր հիմնականն աշխատանքները` «Միշնե Տորան»[2] և «Մոլորվածների ուղեցույցը»[3]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. [Letters of Medieval Jewish Traders. Princeton University Press, 1973 (ISBN 0-691-05212-3), p. 208]
  2. «Мишнэ Тора» Маймонид (Рамбам). Культурно-религиозный центр «Маханаим».
  3. «Путеводитель растеряных». Рабби Моше бен Маймон(Рамбам). Перевод и комментарий М. А. Шнейдера. Культурно-религиозный центр «Маханаим».

ԱղբյուրներԽմբագրել