Դումյաթ (մուհաֆազ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դումյաթ (այլ կիրառումներ)
Դումյաթի մարզ (արաբ․՝ دمياط), Եգիպտոսի Արաբական Հանրապետության 29 մուհաֆազաներից մեկը[3]։ Դումյաթի մաուֆազայի վարչական կենտրոնը համարվում է համանուն քաղաքը, որը հանդիսանում է նաև վարչական միավորի ամենախոշոր բնակավայրը։ Մուհաֆազան դեպի ծով ելք ունի։
Դումյաթ արաբ․՝ دمياط | |||
---|---|---|---|
| |||
Երկիր | Եգիպտոս | ||
Կարգավիճակ | մուհաֆազա | ||
Մտնում է | Եգիպտոս | ||
Վարչկենտրոն | Դումյաթ[1] | ||
Խոշորագույն քաղաք | վարչական կենտրոն | ||
Հիմնական լեզու | արաբերեն | ||
Բնակչություն (2006) | 1 092 316[2] (18-րդ տեղ) | ||
Խտություն | 1200,35 ( 7-րդ տեղ) | ||
Տարածք | 910 (27-րդ տեղ) | ||
ISO 3166-2 կոդ | EG-DT | ||
Պաշտոնական կայք | |||
Մաուֆազան զբաղեցնում է 1 942 կմ² տարածք և համարվում է 27-րդ ամենամեծ վարչական միավորը երկրի ներսում։ Համարվում է Եգիպտոսի Արաբական Հանրապետության զբոսաշրջային կենտրոններից մեկը։
Վարչական բաժանում
խմբագրելՄաուֆազան կազմված է 4 վարչական կենտրոններից, ինչպես նաև 10 քաղաքային և 35 գյուղական խորհուրդներից։ Այստեղ կան 59 գյուղեր և 722 փոքրիկ բնակավայրեր։ Դումյաթի մարզի կազմի մեջ մտնող շրջաններն են
- Դումյաթ (արաբ․՝ دمياط)
- Կաֆր Սաադ (արաբ․՝ كفر سعد)
- Բասյուն (արաբ․՝ ابسيون)
- Ֆարիսկուր (արաբ․՝ فارسكور)
- և այլն։
Բնակչություն
խմբագրել2014 թվականի տվյալներով մաուֆազայի ընդհանուր բնակչությունը կազմում է 1 092 316 մարդ։ Այդ ցուցանիշով այն գրավում է 18-րդ տեղը Եգիպտոսի Արաբական Հանրապետության մարզերի շարքերում։ Բնակչության միջին խտությունը կազմում է 1200,35 մարդ/կմ²։
Հիմնական բնակիչները արաբներն են, որոնք մեծ մասամբ դավանում են իսլամ։ Մյուս խոշոր ազգային փոքրամասնություններն են բեդվիններն[Ն 1] ու նուբիացիները։
Դումյաթի մուհաֆազայի պաշտոնական լեզուն արաբերեն է, որը աֆրասիական ընտանիքի սեմական լեզվախմբին պատկանող լեզու է։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Եգիպտոսի Արաբական Հանրապետության վարչատարածքային բաժանում Մարզեր և շրջաններ
- ↑ Եգիպտոսի Արաբական Հանրապետության մասին Որոշում Եգիպտոսի վարչատարածքային բաժանման վերաբերյալ և տվյալներ բնակչության թվերի մասին
- ↑ Եգիպտոսի մուհաֆազաներ և բնակչության թիվ Եգիպտոսի Արաբական Հանրապետության վարչատարածքային բաժանում և վիճակագրական տվյալներ
Նշումներ
խմբագրել- ↑ Բեդվին են կոչում արաբական այն ցեղերին, անկախ ազգությունից և կրոնական պատկանելիությունից անմիջականորեն առնչվում են անասնաբուծությունն ու անասնապահությունը երկրագործության հետ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դումյաթ (մուհաֆազ)» հոդվածին։ |