Մուհամմադ Աբդո, (1849[1][2][3][…], Shubra Khit, Եգիպտոս, Օսմանյան կայսրություն - հուլիսի 11, 1905(1905-07-11)[4][2][5], Ալեքսանդրիա, Եգիպտոսի խեդիվատ, Օսմանյան կայսրություն) եգիպտացի ամենահայտնի հրապարակախոսներից, որի ներդրումը արաբական հրապարակախոսության մեջ ահռելի է։

Մուհամմադ Աբդո
արաբ․՝ محمد عبده‎‎
Դիմանկար
Ծնվել է1849[1][2][3][…]
ԾննդավայրShubra Khit, Եգիպտոս, Օսմանյան կայսրություն
Մահացել էհուլիսի 11, 1905(1905-07-11)[4][2][5]
Մահվան վայրԱլեքսանդրիա, Եգիպտոսի խեդիվատ, Օսմանյան կայսրություն
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
Կրոնիսլամ և սուննի իսլամ
Կրթությունալ-Ազհար համալսարան
ԵրկերՏաֆիս ալ-Մանար
Մասնագիտությունիրավաբան, աստվածաբան, դատավոր, հրապարակախոս, քաղաքական գործիչ, փաստաբան, գրող և փիլիսոփա
Աշխատավայրալ-Ազհար համալսարան
Զբաղեցրած պաշտոններդատավոր և Grand Mufti of Egypt?
Անդամությունալ-Ուրվա ալ-վուսկա հասարակություն
 Mohammed Abduh Վիքիպահեստում

Ծնվել է Վերին Եգիպտոսում, նախնական կրթությունը ստացել է մզկիթներից մեկին կից դպրոցում, ապա շարունակել ուսումը Ալ-Ազհարում։ Այստեղ էլ նա ծանոթացել է Աֆղանիի ռեֆորմիստական գաղափարների հետ, և դարձել նրա ամենանշանավոր աշակերտներից և կողմնակիցներից մեկը։ Աֆղանիի ազդեցության տակ Ալ-Ահրամ թերթում հրապարակվում է հոդվածների մի ամբողջ շարք՝ նվիրված Արևմուտքի և Արևելքի մշակութային փոխհամագործակցությանը։ 1880 թվականին նշանակվում է «Ալ-Վուկաա Ալ-Միսրիյա» թերթի գլխավոր խմբագիր։ Միաժամանակ նա համագործակցում է ազգային ազատագրական շարժման հետ կապված «Միսր» և «Ալ-Թիջարա» թերթերի հետ, որոնցում պաշտպանում է սոցիալական, մշակութային և քաղաքական ռեֆորմների գաղափարը, սակայն ընդդիմանում է զինված ապստամբությանը՝ համարելով, որ ժողովուրդն այժմ պատրաստ չէ դրան, իսկ պարտությունը կհանգեցնի երկրի օկուպացմանը։ Այդ ամենի հետ մեկտեղ 1881-82 թվականների Արաբի փաշայի ապստամբության ժամանակ աջակցում է նրան, ինչի արդյունքում ապստամբության պարտությունից հետո արտաքսվում է Եգիպտոսից։

Որոշ ժամանակ բնակվելով Բեյրությում, Աֆղանիի հրավերով մեկնում է Փարիզ։ Հսկայական է Աբդոյի դերը իսլամի արդիականացման և Եգիպտոսի զարգացման մեջ։ Նա հանդիսանում է մոդեռնիստների «Ալ-Մանար» ամսագրի և նոր գրական ոճի՝ հրապարակախոսության հիմնադիրը։ Նրա աշխարհայացքը ռացիոնալ-կրոնական էր։ Նա իսլամը համարում էր բանականության կրոն, որի նպատակը մարդում կատարյալ դարձնելն է և բարեկեցության ապահովումը ոչ միայն հանդերձյալ, այլև իրական կյանքում։ Այս ամենի մասին նա խոսում է «Ռիսալաթուլ թաուհիդ» (Միաստվածության ուղերձ) և Թաֆսիր ալ-Ղուրան (Ղուրանի մեկնաբանություն) աշխատություններում։ Թաֆսիր ալ-Ղուրանը ընդգրկում է առաջինից մինչև չորրորդ սուրաների մեկնաբանությունը և բաղկացած է ինը հատորից[6]։

Ծանոթագրություններ խմբագրել