Գրատպության թանգարան (Երևան)

Գրատպության թանգարան, Հայաստանի ազգային գրադարանի շենքում[1] գործող թանգարան, որը ներկայացնում է հայ գրատպության անցած պատմությունը[2]։

Գրատպության թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՎայրՀայաստանի Ազգային Գրադարան
ՀասցեՏերյան 720009
Հիմնադրվել է2017
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Գրատպության անցած ճանապարհը ներկայացնելու համար հայերեն տպագիր ամենամեծ պահոցում՝ Հայաստանի ազգային գրադարանում, գործում է նոր տեխնոլոգիաներով հագեցած թանգարան[3]։

2017 թվականի սեպտեմբերի 25-ին Հայաստանի ազգային գրադարանում բացվել է տարածաշրջանում իր տեսակի մեջ եզակի Գրատպության թանգարանը։ Տպագրության պատմությունն արտացոլված է Գրատպության թանգարանի վեց սրահներում։ «Գրի ակունքները» սրահում ներկայացված է նախագրային շրջանից մինչև գիրն ընկած ժամանակահատվածում ստեղծված գրավոր մշակույթի նմուշներ՝ ժայռապատկերներ, սեպագիր արձանագրություններ։ «Հայոց այբուբենը» սրահում ներկայացված են գրչության տեսակները և եվրոպացի հրատարակիչների գրքերում փայտափորագիր հայոց այբուբենը։ «Հայ գրատպության առաջնեկները» սրահում ներկայացված են հայերեն տպագիր առաջին գիրքը՝ «Ուրբաթագիրքը» (Վենետիկ, 1512), Ոսկանյան Աստվածաշունչը (Ամստերդամ, 1666-1668), առաջին տպագիր քարտեզը՝ «Համատարած աշխարհացոյցը» (Ամստերդամ, 1695թ.), առաջին տպագիր պարբերականը՝ «Ազդարարը» (Մադրաս, 1794-1796)։ «Հայկական գրատպության սփյուռք» սրահում ներկայացված են այն հիմնական օջախները, որտեղ գործել են հայկական տպարաններ և տպագրվել են հայերեն գրքեր։ Սրահում կարելի է ծանոթանալ տպագրավայրերի համառոտ պատմությանը։ «Գրահրատարակչություն» սրահում ցուցադրված են տպագրական մեքենաներ, կլիշեներ, տարբեր երկրներում գործած հայկական տպարանների նկարներ։ Հոլոգրաֆիկ ցուցադրության միջոցով ներկայացված են տպագրության հիմնական ձևերը։ «Գրի հավերժությունը» սրահում ներկայացված է տպագրության սկզբնավորումը ներկայիս Հայաստանի տարածքում։ Ցուցադրված են Հայաստանի և Արցախի մամուլի եզակի նմուշներ:.Թանգարանը հագեցած է նոր տեխնոլոգիաներով, որը ստեղծում է ոչ ֆորմալ կրթության ինտերակտիվ միջավայր։

2018 թվականի հունվարից Հայաստանի ազգային գրադարանի Գրատպության թանգարանը դարձել է Եվրոպական գրատպության թանգարանների ասոցիացիայի անդամ[4][5]։

Սրահներ խմբագրել

«Գրի ակունքներ»[3] խմբագրել

Գրքի ստեղծման ճանապարհը սկսվում է գրից։ Առանց գրի գրքի մասին մտածելն անիմաստ կլինի։ Առաջին սրահում ներկայացվում է նախագրային շրջանին։ Հին ժողովուրդները (եգիպտացիներ, բաբելոնացիներ, ասորեստանցիներ, հրեաներ, հույներ, հայեր և այլն) գիրը  համարում էին աստվածային պարգև, իսկ գրերի հեղինակներին՝ աստվածներ կամ սրբեր։ Հին հայկական դիցաբանության մեջ Տիրն էր դպրության, իմաստության և ուսման աստվածը։ Մեր հեռավոր նախնիները սկսել են գրել պատկերներով։ Պատահական չէ, որ շատ լեզուներում «գիր» և «նկար» հասկացությունները գրեթե միշտ համընկել են՝ «գրել» նշանակել է և՛ գրել, և՛ նկարել։ Ք.ա. IV-III հազարամյակներում Հայաստանում արդեն կիրառվում էին գրչության ամենապարզ տեսակները՝ նշանագիրը, պատկերագիրը և գաղափարագիրը։ Նման «գրություններ» Հայաստանում հանդիպում են Գեղամա լեռների, Արագածի, Արմավիրի, Ցոլակերտի, Սյունիքի Ք. ա. III-I հազարամյակների հուշարձաններում[6]։

ՈՒրարտական գիր։ Ք.ա. IX դ. կեսերին Հայկական լեռնաշխարհի ցեղերն ու ցեղային միությունները միավորվեցին մի պետության մեջ, որը հայտնի է Ուրարտու անվանումով (Բիայնիլի, Արարատյան թագավորություն)։ Երկրի պաշտոնական գրագրությունների լեզուն ուրարտերենն էր, գիրը՝ սեպագիրը։ Ուրարտական սեպագիրը փոխառված էր ասսուրականից, սակայն ի տարբերություն վերջինս, սեպանշաններն անհամեմատ ավելի պարզ էին։ Ինչպես բոլոր սեպագրերը, ուրարտականը ևս կարդացվում է ձախից աջ։ Ուրարտերեն առաջին արձանագրությունները թվագրվում են Ք.ա. IX դարի վերջին քառորդով, ամենաուշ տեքստերը պատկանում են Ք.ա. VI դ. սկզբին։ Ներկայումս հայտնի են շուրջ 600 ուրարտերեն տեքստեր։ Հայաստանի Հանրապետության տարածքից՝ Արմավիր–Արգիշտիխինիլի, Երևան –Կարմիր բլուր, Էրեբունի, Շիրակ, Գեղարքունիք, Սյունիք, հայտնաբերվել են ուրարտերեն բազմաթիվ արձանագրություններ՝ արված քարի, մետաղի, ոսկրի և կավի վրա[7]։

Հայաստանում շրջանառվող օտարալեզու գիրը։ Ք.ա. III դարից սկսած արամեերենը դարձավ հայոց թագավորական դիվանի և խոսակցական լեզուն։ Այն  եղել է գրասենյակային լեզու և այդպիսին էլ մնացել մինչև վերջ՝ տեղի տալով հայերենին։ Ղ. Փարպեցու վկայությամբ, արամեերենին զուգահեռ  ասորերենն էր օգտագործվում։ Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներից հետո նպաստավոր պայմաններ ստեղծվեցին Արևելքում հունարեն լեզվի տարածման համար։ Արմավիրից հայտնաբերված արձանագրությունները վկայում են, որ Ք.ա. III դ. Երվանդունիների պետական գրասենյակային լեզուն իրոք հունարենն էր[8]։

«Հայոց այբուբեն»[3] խմբագրել

387 թվականին Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև բաժանված Հայաստանը դարձել էր երկու տիրակալ երկրների առճակատումների կենտրոն և առարկա։ 405 թվականին Մեսրոպ Մաշտոցը՝ Վռամշապուհ թագավորի և Սահակ Պարթև կաթողիկոսի գործուն աջակցությամբ, ստեղծեց հայերենի այբուբենը՝ 36 տառերով։ Անմիջապես հաջորդեց դպրոցների լայն ցանցի ստեղծումը, ապա՝ թարգմանական և մշակութային հսկա մի աշխատանք, որի արդյունքով հայերենացվեց  Աստվածաշունչը, և ապա՝ քրիստոնեության դավանաբանական ու ծիսական հիմնական գրականությունը։

 
Հայոց այբուբեն
Հայերենի գրչության տեսակները[9] խմբագրել

Երկաթագիր անունն է կրում հայերեն գիրը, որ ստեղծեց Մեսրոպ Մաշտոցը՝ հելլեն գրիչ Հռոփանոսի օգնությամբ։ Երկաթագիր բառն ունի բացատրության երկու տարբերակ. ա) տառերը քարի վրա գրվել են երկաթե գրչով, բ) թանաքը պատրաստվել է երկաթի օքսիդի գործածությամբ։ Երկաթագրի երկու հիմնական տեսակներն են՝ բոլորգիծ (բուն մեսրոպյան)  և ուղղագիծ (միջին մեսրոպյան)։ Գրչության մյուս ձևերը մեր այբուբենի պատմական զարգացման արդյունքն են։

Բոլորգիր տեսակի գրերը տեղավորվում են չորս տողագծի մեջ. բառը թեև նշանակում է բոլորակ՝ կլոր գիր, սակայն այս տեսակի տառերը կլոր չեն։ Բոլորգիրը գրչության տիրապետող տեսակ է եղել XIII - XVI դարերում։ Ծիսական գրքեր բոլորգրով գրվել են ընդհուպ մինչև XVIII դ. վերջ։ Հայկական տպագիր առավել գործածական տառատեսակները մշակվել են բոլորգրի հիմքի վրա։ 

Նոտրգիր  նշանակում է  նոտարական գիր՝ հունարեն գրագիր բառից։ Առաջացել է բոլորգրի հիմքի վրա, հիմնական բնորոշ հատկանիշը տառերի սեղմությունն է։ Տիրապետող տեսակ է  եղել XVIդ. կեսերից մինչև XVIIIդ. վերջերը։ Ներկայումս շատ է գործածվում նկարչական ձևավորումների մեջ։

Շղագիր  նշանակում է թեք  (շեղ) կամ շյուղով գրված գիր։ Առաջացել է բոլորգրի հիմքի վրա և նրա նման տեղավորվում է  չորս տողագծի մեջ։ Տիրապետող է դարձել XVIII դ. կեսերից ի վեր և գործածական է մինչ օրս։

Ձեռագիր մատյան կամ գիրք։ V դարից սկսած` Հայաստանի շատ վանքերում ընդօրինակվում էին գրքեր և տարածվում ամբողջ երկրով։ V- XVIII դարերում հայերեն ձեռագիր գրքերը գրվել են նախ մագաղաթի, ապա՝ թղթի վրա (գոյություն ունի պապիրուսի վրա գրված VII դարի հայատառ հունարեն միայն մի պատառիկ)։ Գրքերը պատրաստվել են մեծ մասամբ վանքերին կից գրչության արհեստանոցներում՝ մասնագետ գրիչների, նկարիչ-ծաղկողների և կազմարարների ձեռքով։ Առաջին ձեռագիր մատյաններում տեքստի բնույթից ելնելով` նյութի աջ ու ձախ կողմերը նկարազարդվում էին։

Միջնադարյան Հայաստանում գոյություն են ունեցել ձեռագիր գրքերի անհատական, եկեղեցական և վանական գրադարաններ։ Ներկայիս հայկական մատենադարանում պահվում է մեզ հասած հայերեն ավելի քան 20․000 ձեռագրերի մատյան։

Հայկական մանրանկարչություն խմբագրել

Մեզ հասած հնագույն 4 մանրանկարները (Զաքարիայի ավետում, Ավետում, Մոգերի երկրպագությունը, Մկրտություն ) թվագրվում  են VIդարով (Մատենադարան ձեռ. No2374), իսկ ամենաուշ օրինակները վերաբերում են XIX դարի վերջին։ X դարից ի վեր հայկական  մանրանկարչության մեջ ի հայտ են գալիս  մի շարք դպրոցներ, ինչպես  բուն Հայաստանում (Բարձր Հայք, Անի, Սյունիք, Վասպուրական, Նախիջևան, Արցախ, Ուտիք և այլն), Կիլիկիայում (Սիս, Հռոմկլա, Դրազարկ և այլն), այնպես էլ  հայկական գաղթավայրերում (Ղրիմ, Իտալիա, Իրան, ՌուսաստանՀնդկաստան, Եգիպտոս և այլն)։ Բարձրարվեստ ստեղծագործությունների հեղինակ հայ մանրանկարիչների անունների մի մասն է մեզ հասել, չնայած դրան քիչ չեն նաև համաշխարհային հռչակ վայելող անունները՝  Թորոս Ռոսլին, Սարգիս Պիծակ, Գրիգոր  ծաղկող, Մոմիկ, Առաքել Գեղամացի, Նիկողայոս Մելանավոր և այլք։

«Հայ գրատպության առաջնեկներ»[3] խմբագրել

 
Ուրբաթագրքի առաջին էջը

Ձեռագիր գրքի ստեղծումը աշխատատար էր և քանակով սահմանափակ, ոչ բոլորին  հասանելի։ Մարդը մտածեց գտնել գիրքը բազմացնելու ճանապարհը։ Գիրք տպագրելու գաղափարը արևելքից է թափանցել Եվրոպա։ Կարևոր դերն են կատարել հայտնի ճանապարհորդ Մարկո Պոլոն և վենետիկցի հայազգի ծովագնաց Անտոն Հայը (Հայկազունը) և հայր Օդերիկը։ Եվրոպայում տպագրության սկզբնավորողը Յոհան Գուտենբերգն էր 1440 –ական թթ.: Նա մեծարվում է իբրև գերմանական առաջին տպագրիչ։ Հայ մշակույթի պատմության մեջ այդպիսի գործիչ է Հակոբ Մեղապարտը՝ հայ առաջին տպագրիչը[10]։

XVI դ. սկզբին Վենետիկը համարվում էր Եվրոպայի ամենատպարանաշատ քաղաքը, որն ուներ 200-ից ավելի տպարան։ Գուտենբերգի գյուտից 57 տարի անց Հակոբ Մեղապարտը Վենետիկում տպագրեց հայատառ առաջին գիրքը։ Նա համագործակցեց Դեմոկրիտո Տերրաչինա անունով մի իտալացու հետ, ով 1498թ. Վենետիկի հանրապետության իշխանությունից արևելյան 6 լեզվով, այդ թվում՝ հայերեն գրքեր հրատարակելու 25 տարվա արտոնություն էր ստացել։ Հայերեն գրքերի հրատարակությանը աջակցել են նաև Վենետիկի Հայոց տանը հաճախ իջևանող հայ վաճառականները, ովքեր Վենետիկի  հանրապետությանը մատուցած ծառայությունների համար որոշակի արտոնություններ ունեին։ 1512-1513թթ. տպագրել է հինգ գիրք՝ Ուրբաթագիրք, Պատարագատետր (պատարագների կանոնագիրք), Աղթարք (գուշակություններ, աստղագուշակություն), Պարզատումար (մի շարք տարիների օրացույց), Տաղարան (գեղարվեստական գիրք-միջնադարյան հայ բանաստեղծների` Նարեկացու, Շնորհալու, Ֆրիկի երկերը )[11]։

«Ուրբաթագիրք» խմբագրել

Մասամբ հոգևոր, մասամբ աշխարհիկ գիրք է։  Գրքի սկզբում դրված աղոթքը կոչվում է Սուրբ ուրբաթ և սկսվում հետևյալ բացատրությամբ. «Ուրբաթ աւր կամ չորեքշաբթի տանին զհիւանդն ի դուռն եկեղեցոյն։ Եւ ասէն զհարցին սաղմոսն մինչեւ ի գործքն»։ ժողովածուում զետեղված են աղոթքներ, մաղթանքներ, ընդարձակ հատվածներ Ավետարաններից, հոգևոր բանաստեղծություններ։ Ուրբաթագրքում կան նաև Կիպրիանոս Անտիոքացու աղոթքը, «Պատմութիւն Յուստիանէ Կուսին» երկը, Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան» ստեղծագործությունից մի գլուխ և այլն։ Հակոբ Մեղապարտի անունը հայտնի դարձավ 1892թ.-ին Երուսաղեմում հայտնաբերված Պատարագատետրով։ Այս գիրքը վերջում ուներ հիշատակարան` հրատարակության վայրի, թվականի և տպագրիչի նշումով։ Բնագրի վերջում խաչաձև լատինական տառերով  Հակոբ Մեղապարտի տպանշանն է` D. I. Z. A.: D - Dei servus հայերեն` Աստծու ծառա, I - Iacobos՝ Հակոբ, Z - Zanni՝ Ծաննի՝, Հովհաննես(յան), A - Armenius՝ hայ։ Հայ առաջին տպագրիչը տառերը ձուլելու համար ընտրել է ձեռագրի նմանվող տառանմուշներ։ Ապա ձուլել է տվել երկու տեսակի տառեր` խոշոր (12 կետաչափ) բոլորագիր հիմնական շարվածքի համար և ավելի խոշոր գլխագրեր։ Հակոբ Մեղապարտը իր գրքերում օգտագործել է զարդագրեր, զարդեր, որոնք պատրաստել է տվել ըստ ընտրած նմուշների։ Տպագրությունը կատարել է երկու գույնով, հիմնականում սև և տեղ-տեղ կարմիր[12]։

«Հայերեն տպագիր առաջին աստվածաշունչ» խմբագրել

 
«Ոսկանյան Աստվածաշունչ»

Հայերեն առաջին տպագիր Աստվածաշունչը լույս է տեսել Ամստերդամում 1666-1668թթ. Ոսկան Երևանցու տպարանում, ով 1662 թվականին Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսի հանձնարարականով մեկնել էր Ամստերդամ Աստվածաշունչը հայերեն տպագրելու[13]։ Աստվածաշնչի տպագրության համար որպես բնագիր օգտագործվել է Կիլիկիայի Հեթում Բ թագավորի պատվերով 1295թ. ձեռագիր գրված Աստվածաշունչը, որն  այժմ գտնվում է Մաշտոցի անվան Մատենադարանում։ Գրչագրի մեջ պահպանվել  են Ոսկանի ձեռքով կատարված լրացումներն ու խմբագրումները։ Ոսկանյան Աստվածաշունչը  բաղկացած է 50 տողանի 1462 երկսյուն էջերից /2924սյունակ/, 159 պատկերից, որոնցից 150 հեղինակը գերմանացի նկարիչ Քրիստոֆել վան Զիխեմն է, տպագրվել է 2 տարի 7 ամսվա ընթացքում։ Տպագրությունը կատարվել է վարպետորեն ու խնամքով, ունի շատ մաքուր շարվածք, պահպանվել են տողերի, սյունակների, խորագրերի միջև եղած տարածությունները։ Այսպիսի ծավալ և որակ ունեցող տպագրություն հայերը երբևէ չէին ունեցել։ Ըստ պատմաբանների՝ Աստվածաշնչի տպագրության համար հայ վարդապետ Մատթեոս Ծարեցին 1658թ. ժամանակի հայտնի փորագրիչ և գրաձուլիչ Քրիստոֆել վան Դեյքին պատվիրել էր երեք տեսակի հայերեն տպագրական տառահայրեր և տառամայրեր /մեծ, միջակ և փոքր չափերի/[14]: Ոսկանյան Աստվածաշնչում օգտագործվել են յոթ տեսակի տառեր` խոշոր և փոքր զարդագրեր, խոշոր և փոքր գլխագրեր, խոշոր և փոքր բոլորագիր, Ոսկանի նոտրգիր։ Աստվածաշնչի բարձրորակ տպագրությունն արժանացել է Ֆրանսիայի Լյուդովիկոս XIV թագավորի հատուկ ուշադրությանն ու հավանությանը[15]։

«Հայատառ տպագիր առաջին քարտեզ» խմբագրել

 
Համատարած Աշխարհացույց

Հայերեն առաջին տպագիր քարտեզ «Համատարած Աշխարհացույցը» լույս է ընծայվել 1695 թվականին Ամստերդամում։ Այն կազմել և հայերեն գրությունները կատարել են Մատթեոս Հովհաննիսյանը, Թովմաս եպիսկոպոսը, Ղուկաս և Միքայել Նուրիջանյան եղբայրները։ Քարտեզը պղնձի վրա փորագրել են Անդրիանուս և Պետեր Շխոնբեկ եղբայրները, ովքեր եվրոպական լեզուներով հրատարակված կիսագնդերի քարտեզներ քանդակելու մեծ փորձ ունեին։ Կարևոր նշանակություն ունի «Համատարած աշխարհացոյցի»  անունների հայերեն տառադարձությունը։ «Համատարած աշխարհացոյցը» գիտության և արվեստի լավագույն նմուշ է։ Վերածննդի արվեստին բնորոշ է տարվա չորս եղանակների պատկերումը կիսագնդերի շրջանակից դուրս, որտեղ արտացոլվել են տեսարաններ  հին հունական դիցաբանությունից։ Աջում՝ վերևը «Գարնանայինք»։ Այստեղ են Ֆաետոնը, Հրատը և Լուսաբերը։ Ձախում՝ «Ամառնայինք», ուր ներկա են Արտեմիսը, Հերան և մոլորակներից Երևակը, Փայլածուն ու Արուսյակը`այսինքն Լուսաբեր։ Ներքևում` հարավային բևեռի տակ՝ «Աշնանայինք»։ Այստեղ պատկերված են պտուղներ ու գինու տիկ։ Ներկա են Պոմոնան,Քլորինդան, Պանը և Բաքոսը։ Հարավային բևեռի աջում՝ «Ձմեռայինք»։ Ներկայացված են Պոսեյդոնը, Թետիսը, հյուսիսային քամու աստված Բորեասը և այլն։ Քարտեզի վերևի, կենտրոնական մասում պատկերված են աստղերի ու համաստեղությունների քարտեզները, որոնք քարտեզը դարձնում են ոչ միայն  աշխարհացույց այլ նաև աստեղացույց։ Երկնակամարների քարտեզների ներքևում ներկայացված է արեգակնային համակարգը։ Արեգակը պատկերված է որպես չորրորդ մոլորակ։ Ավստրալիան, որն այստեղ կոչված է Նոր Հոլլանդիա, դեռ ամբողջովին հետազոտված և ուսումնասիրված չէ, հետևաբար ցուցադրված է անկատար, պարունակում է  այդ ժամանակաշրջանում հայտնի տեղեկությունները[16]։ 1695 թվականին Ամսերդամում լույս տեսած աշխարհացույցից պահպանվել է 12 օրինակ, որոնցից մի քանիսը գտնվում են Հայաստանում։ Աշխարհացույցը բարձր որակով և գունազարդված տարբերակով վերահրատարակվել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության տպարանում` 1749 թվականին։ Քարտեզը տպագրված է 8 մասով ընդհանուր չափսերն են 150ը`120 սմ վրա։ 1696 թվականին Թովմա Վանանդեցին Ամստերդամում հրատարակում է 30 էջանոց մի գրքույկ, որը կոչվում է «Բանալի Համատարածի Աշխարհացոյցին մերոց նորածնի»։ Գրքույկը բացատրում է քարտեզը կարդալու և հասկանալու օրենքներն ու պայմանները և պարունակում է կարևոր տեղանունների աշխարհագրական տվյալների աղյուսակ։ Աղյուսակում մեծ մասամբ առկա են այն քաղաքների տվյալները, ուր ճամբորդում էին հայ առևտրականները։ Դրանք են՝ Սպահանը, Շամախին, Միլանը, Կրակովը, Մօսկովը, Ըստօքոլմը, Արխանգիլը և այլն, որոնք ժամանակի կարևոր առևտրական կենտրոններն էին[17]։

 
Հայերեն առաջին տպագիր գլոբուսը

Հօ՛լմեա, որև՝ Ըստօքօլմ--Ստոկհոլմ

Հա՛ֆնեա, որև՝ Կօպընհագ—Կոպենհագեն

Լօնդրա—Լոնդոն

Վե՛նա, որև՝Բէչ—Վիեննա

Փարէզ—Փարիզ

Բրասիլստան—Բրազիլիա

Գուրջիստան—Վրաստան

Հայերեն տպագիր առաջին գլոբուսի տպանմուշները, հեղինակ՝ Վիեննայի Մխիթարյան միաբանության միաբան Արսեն Այտընեան, Վիեննա, 1850 թ. ևս ցուցադրվում է Գրատպության թանգարանում։

 
«Որոգայթ Փառաց»

«Որոգայթ Փառաց» խմբագրել

Սահմանադրության առաջին տպագիր նախագիծը հայ իրականության մեջ, Մադրաս 1773, Շահամիր Շահամիրյան։ Հրատարակվել է Շահամիր Շահամիրյանի որդու Հակոբ Շահամիրյանի անունով[18]։ Գիրքը բաղկացած է 2 մասից։ Գրքի երկրորդ մասը սահմանադրության նախագիծն է (521 հոդված). ներկայացված են ապագա անկախ Հայաստանի հասարակական-պետական կառուցվածքը, կառավարման մարմինների ստեղծման կարգը, դրանց իրավասությունները, քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները,տնտեսության, կրթության, զինված ուժերի կազմակերպման և այլ  հարցեր։ Բազմաթիվ հոդվածներ նվիրվել են լուսավորության, տնտեսության զարգացման հարցերին, ընտանեկան հարաբերություններին[19] Կրթությունը բոլոր քաղաքացիների համար դառնալու էր պարտադիր, առանց սեռի տարբերության։ Կարիքավորների, որբերի կրթությունն ու բժշկությունը հոգալու էր պետությունը։ Հանրապետության անվտանգության երաշխավորը համարվում էր մշտական զորաբանակը՝ 90 հազար զինվորով։

«Ազդարար» Հայատառ առաջին պարբերականը խմբագրել

Լույս է տեսել 1794-96թթ. Հնդկաստանի Մադրաս քաղաքում 18 տետրակ (համար)։ Խմբագիր-հրատարակիչը Հարություն Շմավոնյանն է[20]։ «Ազդարարաը» ունեցել է գիտահանրամատչելի, գրական-հասարակական բնույթ։ Հանդեսի հիմնական լեզուն գրաբարն է, կան նաև աշխարհաբար տեքստեր՝ հայտարարություններ, լուրեր։ Հանդեսը անդրադարձել է հայ ժողովրդի լուսավորության, ազգային ինքնաճանաչման, հայրենիքի ազատագրությանը առնչվող խնդիրներին։ Ամսագիրը ներկայացրել է նաև Անդրկովկասի քաղաքական դեպքերը[21]։ էջերում տպագրվել են արձակ և չափածո մի շարք ստեղծագործություններ, առևտրական, քաղաքական, տնտեսական լուրեր, բարոյախոսական առակներ, բանասիրական հետազոտություններ, նմուշներ հայ մատենագրությունից, ինչպես նաև Խաչատուր Ջուղայեցու «Պատմութիւն Պարսից» աշխատությունը[22]։

«Հայկական գրատպության սփյուռք»[3] խմբագրել

Հայ գրչությունը՝ նվաճված Հայաստանի պայմաններում, չէր կարող իր ուսերին կրել հայ գիրքը բազմացնելու գործը։ Տպարաններ հայրենիքում հիմնելն անհնար էր։ Կար միայն մի ելք. հայ գրքերի տպագրությունը կազմակերպել եվրոպայում։

Հայ տպագրությունը Նոր Ջուղայում[23] խմբագրել

 
Հայ գրատպության սփյուռք

17-րդ դարում Նոր Ջուղայի մշակութային խոշոր գործիչներից էր Խաչատուր Կեսարացին (ծնվել է 1590 թ. Կեսարիա – մահացել է 1646 թ.  Նոր Ջուղա)։ Նա երիտասարդ տարիներն անց է կացրել Կիպրոսի Ս. Մակարավանքում, ապա մեկնել Երուսաղեմ, Կոստանդնուպոլիս, այնտեղից էլ՝ Էջմիածին։ 1620թ. դարձել է Նոր Ջուղայի թեմի առաջնորդ։ Նրա օրոք է սկսվում ուսումնական գործի, գրչության արվեստի ծաղկումը Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքում։ Այս ամենին ավելանում է նաև գրատպությունը։ Կեսարացին իր շուրջն է հավաքում իր գաղափարները կիսող աշխարհիկ ու հոգևորական մարդկանց՝ 20-25 հոգու, ովքեր պատրաստում են  տպագրական մեքենա՝ իր մամուլով և տառերով, կաղապարներ ու զարդեր, թանաք,  թուղթ և կատարում մի փորձնական տպագրություն՝ «Սաղմոսարանը» (1638թ.): «Սաղմոսարանի» առայժմ մեզ հայտնի  միակ օրինակը գտնվում է Անգլիայում` Օքսֆորդի Բոդլեյան գրադարանում։ Կեսարացին մահացել է 1646թ. և թաղված է Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի բակում։ Խաչատուր Կեսարացու տպագրած  գրքերն են «Սաղմոսարան» 1636-1638թթ., «Հարանց վարք» 1639-1641թթ., «Խորհրդատետր»   1641թ., «Ժամագիրք ատենի» 1641-1642թթ.: Ցուցափեղկում ներկայացված են Կեսարացու տպագրած գրքերից «Հարանց վարք» և «Խորհրդատետր»։ «Ժամագիրք ատենի» 1642թթ. պահպանվում է Հայաստանի ազգային գրադարանում։

Հայ տպագրությունը Ֆրանսիայում[24] խմբագրել

1538 թվականին արևելագետ Պոստելը Փարիզում լույս է ընծայել  «Բազմալեզվյան քերականություն» 75 էջանոց լատիներեն աշխատությունը, որտեղ ամփոփված է   12 լեզունների փայտափորագիր այբուբեններ, որոնցից մեկը հայերենն է։

Տպագիր առաջին գիրքը  Ֆրանչիսկոս Ռիվոլայի «Բառգիրք հայոց » (բառարան), վերահրատարակվել է 1633-ին`Կայսերական տպարանում։

1669 թվականին Ոսկան Երևանցին մի խնդրագիր է հղում Փարիզ` Լուի XIV թագավորի անունով, ուղարկելով նաև իր տպագրած Աստվածաշնչից մեկ օրինակ, և խնդրում իրեն թույլ տալ Ֆրանսիայում հայկական տպարան հիմնադրել։ Հրամանագրով նրան այդ իրավունքը շնորհվում է։ Ոսկան Երևանցին 1672 թ. Մարսելում սկսում է իր աշխատանքը։ Առաջին գիրքը,որ Ոսկան Երևանցին Մարսելում սկսեց տպագրել Գրիգոր Նարեկացու «Գիրք Աղօթից» (Մատյան Ողբերգություն)։ Տպագրությունը սկսվել է ըստ անվանաթերթի 1673թ. ապրիլի 23-ին։ Սա հայոց միջնադարյան նշանավոր երկի՝ Նարեկի, առաջին հրատարակությունը պետք է դառնար, եթե տպագրությունը չընդհատվեր երկրորդ մամուլի ավարտով։ Նախքան մահանալը Ոսկանը բացի «Նարեկի», «Ժամագրքի» ու «Սաղմոսարանի» սկզբի մասերի տպագրությունից, Մարսելում 1673 թ. լույս է ընծայել մի գիքույկ վաճառականների համար ՝ «Պարզատօմար»։ Ոսկանի հիմնած տպարանը  Մարսելում գործել է մինչև 1683 թվականը։ 1675թ. Մարսելում տպագրվել է Սողոմոն Լևոնյանի  «Արհեստ համարողութեան»-ը՝ աշխարհաբարով թարգմանված հայատառ առաջին տպագիր մաթեմատիկական գիրքը։ (Ոսկանի քեռորդին է)։ Ֆրանսիայում 1673թ. մինչև 1800թ. հրատարակվել է 31 միավոր հայերեն գիրք, այդ թվում Մարսելում՝ 25 գիրք, Փարիզում՝ 6 գիրք։

Հայ տպագրությունը Գերմանիայում[25] խմբագրել

1680 թվականին գերմանական Լայպցիգ քաղաքում Հուստինիոս Բրանդի տպարանում հրատարակվել է հայագետ Անդրէաս Ակոլութոսի «Աբդիաս հայերէն» գիրքը, որը գերմանացիներին հայերենին ծանոթանալու հնարավորություն է ընձեռել։ Սա հայերեն լեզվի առաջին ուսումնասիրությունն էր արևմտյան գիտնականի կողմից։ Obadiah եբրայերեն Աստվածաշնչում նշվում է որպես մարգարե՝ լատինատառ թարգմանության արդյունքում ստացել է Abdias ձև, այստեղից հետևում է՝ գրքի անվանումը՝ հայերեն մարգարեություն։

Հայ տպագրությունը Անգլիայում[26] խմբագրել

Լոնդոնում հայերեն առաջին տպագրությունը Մովսես Խորենացու «Պատմութիւն և աշխարհագրութիւն» գիրքն է՝ լույս ընծայված Կարոլի Ակքերսի տպարանում Վիստոն եղբայրների խմբագությամբ 1736թ.: 1780թ. Լոնդոնում՝ Ջոն Ռիվինգտոնի տպարանում, նորջուղայեցի Գրիգոր Խալդարյանցը հրատարակել է «Դաւանութիւն հաւատոյ եկեղեցեաց Հայաստանեայց» լատիներեն և հայերեն երկլեզու գիրքը։ Լոնդոնում  մինչև 1800թ. հրատարակվել է 2 միավոր հայերեն գիրք «Դաւանութիւն հաւատոյ եկեղեցեաց Հայաստանեայց։ Հայ. և լատին. լեզ.», «Պատմութիւն եւ աշխարհագրութիւն», որտեղ զետեղված է Ն. Շնորհալու «Հավատով խոստովանիմը»։ 1863-1864թթ. Կարապետ Շահնազարյանը տպագրել է «Երկրագունդ» ամսագիրը։

 
Հայկական գրատպության սփյուռքը։ 3–րդ սրահ

Հայ տպագրությունը Իտալիայում[27] խմբագրել

Իտալիան համարվում է հայատառ տպագրության բնօրրան։ Հայ առաջին տպագրիչ Հակոբ Մեղապարտը 1512-13 թվականներին Վենետիկում տպագրել է 5 գիրք ` «ՈՒրբաթագիրքը», «Պատարագատետրը», «Աղթարքը», «Պարզատումարը», «Տաղարանը»։ Հայ երկրորդ տպագրիչը` Աբգար Դպիր Թոխաթեցին  1566 թվականին Վենետիկում տպագրել 1 գիրք` «Սաղմոսարանը» և 1 էջանոց օրացույց, որն անվանել է «Խառնայփնթուր տումարի գեղեցիկ և պիտանի»։ Հռոմում 1584 թվականին գրքեր տպագրեցին Հովհաննես Տերզնցին «Դաւանութիւն ուղղափառութեան» և Սուլթանշահ Թոխաթեցին «Տօմար Գրիգորեան» (Հայ գրատպություն և գրքավեստ, Երևան, 2015, էջ՝ 444)։ 1621 թվականին Հայերեն գրքեր տպագրվեցին Միլանում,  հայագետ Ֆրանցիսկո Ռիվոլայի «Բառգիրք հայոց», հայերեն-լատիներեն (Հայ գրատպություն և գրքավեստ,Երևան 2015, էջ՝ 444-445)։ 1644 թվականին Լիվոռնոյում Հակոբ Ջուղայեցի տպագրել է «Սաղմոսարան» (Միակ գործը)։ 1690 թվականին Պադուայում ասորի եպիսկոպոս Տիմոթեոս Գառնուկը «Դաշանց թուղթ», (Սխալաշատ) հայերեն-իտալերեն լեզուներով։ Գրքի մեջ ներառված էր Ներսես Շնորհալու «Հավատով Խոստովանիմ» աղոթքը (24ժամվա)։  1669-1672 թվականներին Լիվոռնոյում աշխատել է Ոսկանյան տպարանը։ Իտալիայում հայերեն գրքեր հրատարակել են նաև եվրոպացի տպագրիչներն ու հրատարակիչները։ Հայատառ տպագրության գործում մեծ ներդրում ունեն Մխիթարյան միաբանության միաբանները։ 1701 թվականին Մ.Սեբաստացին միաբանություն հիմնեց Կ. Պոլսում, խուսափելով կրոնական հալածանքներից 1715 թվականին Միաբանությունը տեղափոխվեց Վենետիկ։ 1717 թվականին Վենետիկի Ծերակույտը հրովարտակով Սբ. Ղազար կղզին շնորհել է միաբանությանը։ Այստեղ Սեբաստացին կառուցել է եկեղեցի, բացել դպրոց, պատրաստել է միաբան գործիչներ։ Սբ. Ղազարում առաջին գիրքը տպագրվել է 1719 թվականին՝ «Պարտէզ հոգեւոր»:(թարգմանություն- Թարգմանեցեալ ի Յոհաննիսէ վարդապետէ Կոստանդինուպօլսեցւոյ; Հրատարակիչ՝ Մխիթար Սեբաստացի)։ Սբ. Ղազարում նա զբաղվել է գիտական, մատենագիտական ուսումնասիրություններով, կատարել թարգմանություններ, հրատարակել գրքեր։ Նա աշխարհաբարի քերականության առաջին դասագրքի՝ «Դուռն քերականութեան» (1727) հեղինակն է։ Արժեքավոր է նրա «Քերականութիւն գրաբառի լեզուի» (1730) երկը։ Հայագիտական մեծ նվաճում է Սեբաստացու «Բառգիրք Հայկազեան լեզուի» (1749–69) երկհատոր աշխատությունը։ Բայրոնն առաջին հայագետներից է։ Վենետիկի Սուրբ Ղազար կղզում գտնվող Մխիթարյան միաբանության  վանականներից նա սովորել էր հայերեն, նրա օգնությամբ անգլերենից հայերեն և հայերենից անգլերեն են թարգմանվել մի շարք կրոնական և աշխարհիկ ձեռագրեր, ստեղծվել է անգլերեն-հայերեն բառարան։ 1772 թվականին միաբանների մի խումբ կանոնադրության փոփոխման շուրջ առաջացած վեճի պատճառով թողել են Վենետիկը և 1773 թվականին հաստատվել Տրիեստում, Աստվածատուր Բաբիկյանի գլխավորությամբ հիմնեցին տպարան և 35տարիների ընթացքում հրատարակեցին շուրջ 60-ից ավելի անուն գիրք, որոնցից մոտ 2 տասնյակը հայատառ թուրքերեն։ Տրիեստում 1776 թվականին տպագրված առաջին գիրքն է «Այբբենարանը»։ 1811 թվականին տեղափոխվել են Վիեննա։ Նույն թվականին Ավստրիայի կառավարությունը պաշտոնապես ճանաչել է նրանց կարգավիճակը, և ստեղծվել է Վիեննայի Մխիթարյան միաբանությունը։ Վիեննայում առաջին գիրքը տպագրվել է 1812 թվականին «Վարք ամենասուրբ կույս Մարիամին»։

Հայ տպագրությունը Կ. Պոլսում  և Զմյուռնիայում[28] խմբագրել

Կ․ Պոլսի հայկական առաջին տպարանը 1567թ հիմնադրել Է Աբգար Թոխաթեցին Սբ․ Նիկողայոս եկեղեցում ` իր որդի Սուլթանշահի հետ համագործակցելով։ Առաջին գիրքը կոչվում էր «Փոքր քերականություն»։ Տպարանը գործել է մինչև 1569թ.։ Տպագրվել է վեց գիրք։ Ավելի քան մեկդարյա ընդմիջումից հետո՝ 1677թ., Երեմիա Չելեպի Քյոմուրճյանը  հիմնել է մի նոր տպարան, որը երկու գրքույկ տպագրելուց հետո փակվել է 1678թ.։ 1698թ. Գրիգոր Մարզվանեցին  և Աստվածատուր Կոստանդնուպոլսեցին  իրենց հիմնադրած տպարանում լույս ընծայեցին «Տաղարան վայելուչ և գեղեցիկ ի զանազանից բանաստեղծից» գիրքը, որից հետո նրանցից յուրաքանչյուրը հիմնեց իր առանձին տպարանը։ Մարզվանեցու տպարանը գործեց մոտ 40 տարի, իսկ Աստվածատուր Կոստանդնուպոլսեցու տպարանը՝ մոտ 50 տարի։ Երեմիա  Քյոմուրճյանի տպարանի պահպանված մասը` տպատառերով հանդերձ անցել է  Գրիգոր Մարզվանեցուն։ Կ. Պոլսում 1820թ. գործել է Արապյան տպարանը։ 1816թ Պողոս Արապյանը Մահմուդ 2–րդի հրովարտակով նշանակվել է արքունի տպարանի տեսուչ։ Պողոս Արապյանը 1831թ նոյեմբերից տպագրել է Օսմանյան կայսրության առաջին պաշտոնական թերթը՝ «Թագվիմի վէգայի» թերթը, և նրա հայկական տարբերակը  «Լրոյ գիրը» (1832 թ.): Սուլթանը Պողոս Արապյանին շնորհել է գլխարկի վրա «Մամուլ- նշանը»  կրելու իրավունքը[1]: Արապյանների տպարանը գործել է 130 տարի տպագրել 176 անուն գիրք։ Կ. Պոլսում 1839 թ. Հովհաննես Մյուհենտիսյանը հիմնել է իր տպարանը՝  ձեռնամուխ լինելով հայկական տպագրական նոր տառերի ստեղծման աշխատանքներին։ Հ. Մյուհենտիսյանն է առաջին անգամ ստեղծել հայկական նոտագրության (խազերի) հայրատառերի ու մայրատառերի կաղապարները։ 19-րդ դարից մինչև  20-րդ դարի  սկիզբը Կոստանդնուպոլսում գործել է շուրջ 80 հայկական տպարան։ Հայ պարբերական մամուլի պատմության մեջ՝ որպես ամենաերկարակյաց տպագրություն, իր ուրույն տեղն ունի «Ժամանակ» թերթը։ Անդրանիկ համարը լույս է տեսել 1908 թվականին Միսաք (Քասիմ) և Սարգիս Գոչունյանների ջանքերով և շարունակվում է տպագրվել մինչ այսօր։ Թուրքիայում հայկական տպագրության երկրորդ խոշոր կենտրոնը եղել է Զմյուռնիան։ Առաջին տպարանը հիմնադրել է 1759թ. Մահտեսի Մարկոսը«Գիրք Մեկնության»։ Առաջին անգամ այստեղ է տպագրվել Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոցը» (1762 թ.): Այստեղ գրքեր հրատարակել են Ամերիկյան մարդասիրական ընկերությունը 1830-50թթ. շուրջ 150 անուն գրքեր։ Մինչև 1922թ. Զմյուռնայի շուրջ 20 հայկական տպարաններում լույս են տեսել 50 հայկական պարբերականներ[29]։

Հայ տպագրությունը Ռուսաստանում[30] խմբագրել

Ռուսական կայսրությունում հայկական առաջին տպարանը սկսել է գործել 1781 թվական։ Նորջուղայեցի վաճառական Գրիգոր Խալդարյանցը Լոնդոնում պատրաստած իր հայերեն տպատառերը ռուսահայերի հոգևոր առաջնորդ արքեպիսկոպոս Հովսեփ Արղությանի նախաձեռնությամբ  բերել է Պետերբուրգ, գնել տպագրական անհրաժեշտ սարքեր, որտեղ հրատարակել է գրքերից առաջնեկը` «Տետրակ այբբենականը»՝ մայրենի լեզվի դասագիրքը։ Պետերբուրգում տպագրել է 16 գիրք։ 1787 թվականից՝ Խալդարյանցի մահից հետո, տպարանը ղեկավարել է կինը` Եկատերինան։ 1789 թվականին  արքեպիսկոպոս  Արղությանը, ով հովանավորել  էր տպարանի աշխատանքները, որպես Էջմիածնի սեփականություն՝  տպարանը տեղափոխել է Նոր Նախիջևան (այժմ Ռոստով), հաստատել Սբ. Խաչ վանքում։ Այն Ռուսաստանի առաջին տպարանն էր։ 1790 թվականին հրատարակել է առաջին գիրքը՝ Աղեքսանդր Ջուղայեցու «Աղոթամատոյց»։ Տպարանը գործել է 6 տարի, տպագրել 21 գիրք։ 1795 թվականի վերջերին արքեպիսկոպոս Արղությանի որոշմամբ տպարանը փոխադրվել է Աստրախան։ 1796 թվականին Աստրախանում տպագրվել է առաջին նյութը։ Այն կայսրուհի Եկատերինա Երկրորդի հրովարտակն էր` Պարսկաստանին հայտարարված պատերազմի կապակցությամբ։ Տպագրվել է 2 լեզուներով` հայերեն և ռուսերեն։ Տպարանը գործել է մինչև 1837 թվական։ «Արաքս» գրական գեղարվեստական պատկերազարդ հանդեսը լույս է տեսել Պետերբուրգում` 1887-1898 թթ.- ին։  Խմբագիր-հրատարակիչ` Սիմեոն Գուլամիրյան։ Այն հարուստ բովանդակության, լավ տպագրության համար 1893 թվականին Չիկագոյում արժանացել է «Կոլումբեան աշխարհահանդիսի մասնաժողովի» մրցանակին։ Համաշխարհային ցուցահանդեսը անցկացվել է 1893թվականին Չիկագոյում և նվիրված էր Կոլոմբոսին, ԱՄՆ հայտնագործման 400-ամյակի կապակցությամբ։ Մոսկվայում առաջին հայերեն գիրքը տպագրվել է 1819 թվականին։ 1781-1800 թվականներին Ռուսաստանում տպագրվել է 37 միավոր  հայերեն գիրք այդ թվում Նոր Նախիջևանում (այժմ՝ Ռոստով)՝ 21 գիրք, Պետերբուրգում՝ 16 գիրք[31]։

Հայ տպագրությունը Բուլղարիայում[32] խմբագրել

Հայերեն գրքեր տպագրվել են Ռուսչուկում (Ռուսե)` 1892 թվականից, Վառնայում  և Պլովդիվում՝ 1897 թ.-ից, Սոֆիայում` 1904թ.-ից։ 1885թ.-ին Վառնայում Հովհաննեսքու ռումինահայի տպարանում լույս է տեսել «Իրավունք» շաբաթաթերթը։ 1897-1900 թթ. հրատարակվել   են «Խուզակ», «Կատակ», «Հայելի», «Աշխարհ», «Շարժում» ,  «Տաւրոս» և «Շաւիղ»  լրագրերը։

Հայ տպագրությունը Ռումինիայում[33][34] խմբագրել

Ռումինիայի հայ գաղութը Եվրոպայում հնագույններից է։ Ռումինահայ մամուլի ավելի քան հարյուրամյա պատմության ընթացքում լույս են տեսել շուրջ 50 անուն հայերեն պարբերականներ, որոնց զգալի մասը կարճատև կյանք է ունեցել («Օր», «Հրազդան», «Հայաստան», «Նոր ուղի», «Հայ հայրենասերների միություն», «Երկիր», «Նոր կյանք», «Արազ»,, «Շեփոր», «Արի», «Գարուն», «Գաղութահայ տարեգիրք», «Արոր» և այլն):, «Նեղոսի» խմբագիր Անտոն Ռշտունին կամ Ղևոնդ քահանա Փափազյանը, ով Եգիպտոսից տեղափոխվել էր Գալաց, 1892-94թ.թ. տեղական տպարաններից մեկում հրատարակել է «Արոր» շաբաթերթը։  Ռումինիայի Պուքրեշ քաղաքում գործել են` «Հայ մամուլ», «Արարատ», «Մասիս», «Նոր արշալույս», «Ալֆա», «Ասթօրիա» «Շեփոր»  պարբերականները։

Հայ տպագրությունը Անդրկովկասում[35] խմբագրել

 

Թիֆլիսում  հայկական առաջին տպարանը հիմնադրել է հայոց հոգևոր թեմի առաջնորդ արքեպիսկոպոս (1843 թվականից՝ կաթողիկոս) Ներսես Աշտարակեցին 1823 թվականին։ Տպարանի ստեղծման գործում նյութական մեծ աջակցություն է ցույց տվել վանեցի հարուստ վաճառական Գևորգ աղա Արծրունին, ով Եվրոպա կատարած իր ճանապարհորդության ժամանակ Ամստերդամում գնում է հայկական տպագրական պատրաստի տառեր, բերում Թիֆլիս և նվիրում Ներսիսյան դպրոցին։ Միայն 1825-1830 թվականներին Տպարանի խմբագիրն էր Հարություն Ալամդարյանը։ Տպարանը գործել է մինչև 1860-ական թվականների սկիզբը։ Հրատարակել է Շնորհալու  «Ողբ Եդեսիոյ», Աբովյանի «Վերք Հայաստանի», «Ռուս-հայերեն բառարան» և այլ գրքեր։ Հայ տպագրական գործի խոշոր կենտրոն է եղել Շուշին, որտեղ տպագրական գործը ծնունդ է առել XIX դ. առաջին կեսից (1828)։ Շուշիում տպագրության գործի կազմակերպողները եղել են Շվեյցարիայի Բազել քաղաքի «Ավետարանական-քարոզչական ընկերությունը»։ Ծրագրի կենսագործումը ձեռնարկել է Հովհաննես Կարբեցի կաթողիկոսը, ում նախաձեռնությամբ տառեր են բերվում Մոսկվայի Լազարյան ճեմարանից։ Շուշիում առաջին գիրքը լույս է տեսնում 1828 թվականին՝ «Պատմութիւն սուրբ գրոց»։ 1836 թվականին բազելցիներին արգելվում է շարունակել իրենց գործունեությունը, և տպարանը գնում է Արցախի թեմի առաջնորդ Բաղդասար մետրոպոլիտը, ով շարունակում է գրքեր տպագրել։ 1880-ական թվականներին Շուշիում բացվում է նոր, արագատիպ տպարան, ուր  1881 թվականին առաջին անգամ լույս է տեսնում Րաֆֆու «Խենթը»։ Շամախիում առաջին տպարանը հիմնադրել են 1848 թվականին Մովսես Զոհրապյան, Մարգարե Ղուլոյանը ու Մինաս Տարղլիջյանը և տպագրել «Համառօտ պատմութիւն սուրբ գրոց»։ Տպարանը կոչվել է «Երիցն ընկերացն Զօհրապյանց»։ Բաքվում առաջին հայկական տպարանը հիմնել է Հայոց Մարդասիրական ընկերությունը 1870 թվականին։ Իր գործունեության 13 տարիների ընթացքում տպարանը հրատարակել է 20-ից ավելի գրքեր։ Մինչև 1920 թվական Բաքվում հրատարակվել է ավելի քան 60 պարբերական։ Գանձակում առաջին տպարանը 1874 թվականին հիմնադրում են Ֆյոդորովը և Թառումյանը։ Տպարանը գործում է մինչև 1879 թվական և տպագրում 6 գիրք, իսկ 1874-1875 թվականներին` «Հայկական աշխարհ» ամսագիրը (Խմբագիր` Խորեն Ստեփանե)։

Հայ տպագրությունը Հնդկաստանում խմբագրել

Հնդկաստանում առաջին հայկական տպարանը 1772 թվականին հիմնել են Շահամիրյանները Մադրասում։ Այս տպարանում 1772 թվականին լույս է տեսել Մովսես Բաղրամեանի «Նոր տետրակ որ կոչի յորդորակը», իսկ 1773 թվականին Շահամիր Շահամիրյանի «Որոգայթ փառացը»։ Այս երկերը անկախ հանրապետական Հայաստան ստեղծելու ծրագիրն էին առաջ մղում։ Շահամիրյանների տպարանը գործել է 1772-1783 թվականներին։ Շահամիրյանների տպարանի գործունեության դադարեցմամբ հնդկահայ տպագրական գործը չավարտվեց։ 6 տարի անց Մադրասում բացվեց մի նոր տպարան։ Տպարանատերն էր Հարություն քահանա Շմավոնյանը։ Տպարանը գործել է 1789-1809թթ.: 1794թ. հոկտեմբերից Շմավոնյանի նախաձեռնությամբ սկսվեց տպագրվել հայոց պարբերական մամուլի առաջնեկը `«Ազդարար» ամսագիրը (հրատարակումը տևեց մինչև 1796թ.): Մադրասում հայկական մյուս տպարանը 1812 թվականին հիմնել է Նազար Շամրեանն իր որդիների` Հակոբի և Հովսեփի անունով։ Տպարանը աշխատել է մեկ տարի։ Այն իրականացրել է ընդամենը երկու հրատարակություն։ Կալկաթայում առաջին հայկական տպարանը հիմնել է Հովսեփ Ստեփանոսյանը Ս. Նազարեթ եկեղեցուն կից (1796-1798թթ.): 1796թ. հրատարակել է Աբրահամ Կրետացու «Պատմութիւն անցից»։ Տպարանում Արխիվացված 2021-05-11 Wayback Machine տպագրվել է 5 գիրք։ Կալկաթայում գործել է 7 տպարան, որոնցից ամենաերկարակյացն ու բեղմնավորը Մարդասիրական ճեմարանի տպարանն էր, որը լույս է ընծայել 60-ից ավելի դասագրքեր, օրացույցներ, թարգմանական գեղարվեստական երկեր։ Սինգապուրում տեղի հայկական համայնքի համար սկսել է հրատարակվել «ՈՒսումնասեր» կիսամսյա լրագիրը (լույս է տեսել մինչև 1853 թվականը):Ցուցափեղկում ներկայացված է ապակետիպ եղանակով տպագրված «Միմոս կամ բանք զուարճարարք» գիրքը, (թարգմանությունը`Հ. Միքայելյան) որը լույս է տեսել 1853 թվականին։ Ապակետիպ տպագրությունը հարթ տպագրության ձևերից մեկն է, երբ ապակու վրա անցկացնում են տպագրվող նյութը քիմիական քայքայման միջոցով:Այս եղանակով ստացված տպագրությունը այդքան էլ որակյալ չէ և մեծ տարածում չի ունեցել։ 18-րդ դարի վերջին Բենգալիայի(Հնդկաստան) Սերամփուր քաղաքում բրիտանական Արևելա-Հնդկական ընկերության հովանավորությամբ կրթական և գիտական աշխույժ գործունեություն է ծավալել Ֆորթ Վիլյամ անգլիական բողոքական միսիոներների քոլեջը:Այս հաստատության մեջ գործել է հատուկ խումբ` Աստվածաշնչյան ընկերակցությունը, Սուրբ Գիրքն արևելյան լեզուներով թարգմանելու նպատակով։ Խմբի ղեկավարները փափագել են Սուրբ Գիրքը թարգմանել չինարեն և որոնել են այդ լեզվին հմուտ տիրապետող մեկին, ով ոչ միայն կթարգմանի, այլև քոլեջում կդասավանդի չինարեն։ Արևելա-Հնդկական ընկերության Բենգալիայի տարածքում չի եղել մեկը, ով նույնիսկ տարրական չինարեն գիտենար։ Ֆորթ Վիլյամի պաշտոնյաները գտել են չինահայ  առևտրական Հովհաննես Ղազարյանին /Յոհաննես Լասար/:  Ծնվել էր 1778 թվականին, Չինաստանի Մակաո (այժմ` Աոմին) քաղաքում, որն այդ ժամանակ եղել է պորտուգալական տիրույթ (1557 թվականից սկսած, ընդհուպ մինչև 1999 թվականը, Մակաոն պատկանել է Պորտուգալիային)։ Հովհաննես Ղազարյանի հայրը հարուստ առևտրական էր, ծնունդով հավանաբար Նոր Ջուղայից։ Որդին չինարեն լեզվին տիրապետել է մանկուց` իրենց տանը ապրող երկու քրիստոնյա չինացի տղամարդ և կին ծառաներից։ Նա վարժ իմացել է նաև հայերեն, անգլերեն և պորտուգալերեն լեզուները։ 1802 թվականին 24-ամյա Հովհաննեսը մեկնել է Կալկաթա` առևտրական նպատակներով, որտեղ որոշ դժվարություններ է ունեցել։ Անգլիական իշխանութունները Սիրամփուրի միսիոներական հաստատության ղեկավարությունը, տեղեկանալով նրա չինագիտությանը, հրավիրել են աշխատելու որպես չինարենի թարգմանիչ։ Հովհաննեսին առաջարկել են  զբաղվել Աստվածաշնչի չինարեն թարգմանությամբ։ Ձեռքի տակ ունենալով հայերեն և անգլերեն հրատարակությունները` նախապես նա թարգմանել է Հովհաննու Ավետարանը։ 1805 թվականի դրությամբ նա թարգմանել է  Գիրք Ծննդոցը, Մատթեոսի Ավետարանը, և երկուսից էլ որոշ գլուխներ տպագրվել են 1807 թվականին։ Ղազարյան-Լասսարն ավարտել է Մատթեոսի Ավետարանի թարգմանությունը, արտագրել չինական գեղագրությամբ և ուղարկել Մեծ Բրիտանիա, Քենթրբերիի արքեպիսկոպոսին։ Նրա թարգմանած Մատթեոսի, Ղուկասի և Մարկոսի Ավետարանները արդեն տպագրվել են 1808-ին` քոլեջում հաստատված չինական տպագրական մեքենայով։ Թեև Լասսարի անժամանակ մահը (ենթադրվում է, որ մահացել է 1820-ական թթ.) խանգարել է գործն ավարտին հասցնել, սակայն փաստը մնում է, որ Աստվածաշնչի առաջին չինարեն թարգմանիչը եղել է հայորդի և որի թարգմանությունը համարվում է Սուրբ Գրքի չինարեն թարգմանություններից լավագույնը։ Լասսարի չինարեն թարգմանած Հին և Նոր կտակարանները լույս տեսան1815-1822 թվականներին, Սերամփուրում։ Սա չինարեն աստվածաշնչի ամենավաղ տպագրությունն է, քանի որ ավարտվել էր 1822-ին, մեկ տարի շուտ, քան չինագիտությանն առավել հայտնի «Շեն-ծիան շեն-շու» աստվածաշնչյան թարգմանությունը, որ կատարել էին Ռոբերթ Մորիսոնը և Վիլյամ Միլնը:[8] Արխիվացված 2016-03-04 Wayback Machine

Հայ տպագրությունը Հոլանդիայում[36] խմբագրել

Հայ տպագրության սկզբնավորումը Հոլանդիայում սկսվել է 1660 թվականին, երբ Ամենայն հայոց կաթողիկոս Հակոբ Ջուղայեցին իր քարտուղար Մատթեոս Ծարեցուն ուղարկել է Եվրոպա՝ հայատառ Աստվածաշնչի տպագրությունը իրականացնելու առաքելությամբ։ Հռոմում և Վենետիկում հաջողության չհասնելով՝ Ծարեցին մեկնել է Ամստերդամ, որտեղ 1660 թվականին հիմնել է տպարան։ Տպարանի տառերը պատրաստել է փորագրիչ Քրիստոֆել վան Դեյկը։ Ծախսերի հետ կապված Մաթեոսը տպարանը վաճառեց Ավետիս Ղլիճեցուն, ով 1661 թվականին, հրատարակել  է Ներսես Շնորհալու «Յիսուս Որդին» գիրքը 1200 տպաքանակով։ 1661-1664 թվականներին տպագրությամբ զբաղվել է Կարապետ Ադրիանացին։  1664 թվականին Ավետիս Ղլիճեցին  հրավիրել է Ուշիի  Ս. Սարգիս վանքի առաջնորդ իր եղբորը՝ Ոսկանին՝ ստանձնելու տպարանի տնօրինությունը։ Ոսկան Երևանցին 1664 թվականից արդեն Ամստերդամի տպարանում էր, որը կոչվել է Ս. Սարգսի և Ս. Էջմիածնի։ Տպարանը գործել է երեք քաղաքներում` Ամստերդամում (մինչև 1669), Լիվոռնոյում (մինչև 1672), Մարսելում (մինչև 1686թ.): 1666-1668թթ.  Ոսկանյան տպարանում տպագրվել է  հայերեն առաջին Աստվածաշունչը։  Ոսկանյան տպարանը գործել է 26 տարի։ 1685թ. Ոսկան Երևանցու աշակերտներից Մատթեոս Վանանդեցի Հովհաննիսյանը Ամստերդամում հիմնադրել է հայկական երկրորդ տպարանը, որի տնօրենը դարձել է Թովմաս Վանանդեցին, իսկ նրա մահից հետո (1703թ.)` Ղուկաս Վանանդեցին։ Տպարանը գործել է 32 տարի։ Այս տպարանում 1695-96 թվականներին Թովմաս Վանանդեցու ջանքերով լույս է ընծայվել  «Համատարած Աշխարհացոյցը»՝ առաջին հայատառ կիսագնդերի քարտեզը։ 1695 թ. առաջին անգամ տպագրվել է Մովսես Խորենացու «Հայոց պատմութիւնը», 1699թ.  հայ վաճառականների համար գործնական նշանակություն ունեցող Ղուկաս Վանանդեցու կազմած «Գանձ չափոյ, կշռոյ, թուոց եւ դրամից բոլոր աշխարհի» աշխատությունը։ Այս տպարանում է տպագրվել եվրոպացի առաջին հայագետ Յոհան Յոախիմ Շրյոդերի (1680-1756) գրաբարին նվիրված  «Արամեան լեզուին գանձ» (1711թ.) (Thesaurus linguae armenicae) լատիներեն ուսումնասիրությունը, որի մի փոքր՝ «Քաղաքացիական հայոց լեզվի նկարագիրը» (Synopsis linguae civilis armenorum) խորագրով հատվածը,  նվիրված է աշխարհաբարի քերականությանը։ Առաքել Դավրիժեցու «Պատմութիւնը» առաջին անգամ լույս է տեսել դեռևս հեղինակի կենդանության օրոք՝ 1669 թվականին, Ամստերդամում, Ոսկան Երևանցու աշխատասիրությամբ 1717-1720 թվականներին տպարանը պարտքերի դիմաց գրավադրվել է, որոնց մի մասը գնել է Մխիթար Սեբաստացին և տարել Վենետիկ, իսկ մնացած տառերն ու տառամայրերը 1819 թվականին Գևորգ Արծրունին գնել և ընծայել է նորաբաց Ներսիսյան դպրոցի տպարանին։ (Հայ տպագրություն և գրքարվեստ, Երևան 2015, էջ 70-71) 1756 թվականի մայիս 15-ին Ամստերդամի Սուրբ Հոգի եկեղեցու երեցփոխան ջուղայեցի Առաքել Տեր Առաքելյանցը հիմնել է տպարան, որի առաջին ու առայժմ մեզ հայտնի միակ գործը «Կոչը», ներկայացված է Գրատպության թանգարանում։ Ամստերդամում 1660-1800 թվականներին հրատարակվել է 60 անուն գիրք։

«Գրահրատարակչություն»[3] խմբագրել

 
ԳՐԻ ՀԱՎԵՐԺՈՒԹՅՈՒՆ

Տպագրության  հիմնական գաղափարը  կրկնօրինակելու, բազմացնելու գաղափարն է։ Առաջին տպագիր գրքերը եղել են փայտափորագիր և պատրաստվել են Չինաստանում։ Փայտե տախտակի հարթ մակերևույթին փորագրել են բնագրի հայելային պատկերը, ապա վարպետը սուր դանակով փորել, հանել է տառագծերի միջև եղած փայտը, և ստացվել է բնագրի ցցուն, ուռուցիկ պատկերը։ Դրա վրա ներկ են քսել, վրան դրել մագաղաթ կամ թուղթ ու սեղմել, ներկը փայտից փոխանցվել է թերթերի վրա։ Նույն կերպ են վարվել նաև պատկերափորագրության ժամանակ։ Մեզ հասած հնագույն տպագիր գիրքը՝ բուդդայական քարոզների ժողովածուն՝ «Դիամանտ Սուտրան»,  տպագրվել է 868թ. Չինաստանում (ունի 30սմ բարձրություն)։ Այսպիսի տպագիր գրքերը  կոչվել են  քսիլոգրաֆիական (փայտագիր) գրքեր։ 1044–48 թթ. Չինաստանում Պի Շենն առաջինն էր, ով գրքի տպագրության համար շարժական տառեր է օգտագործել։ Նա ստեղծել է յուրաքանչյուր նշանի համար առանձին տառամարմիններով հավաքովի տառաշար։ Այս  գյուտը կամաց-կամաց տարածվել է հարևան երկրներում։ Եվրոպայում գերմանացի Գուտենբերգին է հաջողվել  ի մի բերել արդեն կուտակված փորձը և  1445թ. Եվրոպայում շարժական տառերի շարվածքով իրականացնել տպագրություն։

Կորեական  Բուդդայական փաստաթղթի կրճատ անվանումն է Ջիկջին, որը թարգմանաբար նշանակում է  «Մեծ վարդապետների կողմից Բուդդայի ոգու բացահայտման ուսուցումը Զեն քուրմի մեթոդի շնորհիվ»։ Այն  տպագրվել է Կորեայում Գորյո դինաստիայի օրոք 1377 թվականին՝  դառնալով շարժական մետաղական տառերով տպագրված առաջին գիրքը։ Այն բաղկացած է 307 գլխից։ Ջիկջին հրատարակվել է Հեունգդեոկ ամրոցում 1377թվականին, Գուտենբերգի Աստվածաշնչի տպագրությունից  78տարի առաջ (1452-1455թթ)։  Այն բաղկացած էր երկու հատորից, որի  հեղինակն էր բուդդայական կուսակրոն Բեագունը (1298-1374թթ)։ Ջիկջին բուդդայական ուսմունքը ներկայացնող փիլիսոփայական ժողովածու է։ Գրքի մեծ մասը չի պահպանվել։ Դրա  վերջին հատորը այժմ պահվում է Ֆրանսիայի Ազգային գրադարանում։ Ջիկջին UNESCO_ի կողմից 2001թ.-ի  սեպտեմբերի 4-ին հաստատվեց որպես շարժական մետաղական տառերով առաջին տպագիր գիրքն աշխարհում։

Յոհան Գուտենբերգ (մոտ 1398 - փետրվարի 3, 1468), գերմանացի դարբին, ոսկերիչ և գյուտարար, ով առաջինը Եվրոպային մատուցեց շարժական տպատառերով տպագրությունը։ Այս հայտնագործությունը հեղափոխություն էր գրահրատարակչական գործում, որով նաև հիմք դրվեց զանգվածային կրթությանը։ Յոհան Գուտենբերգը ծնվել է Գերմանիայի Մայնց քաղաքում։ Նա է ստեղծել մետաղից առանձին տառեր ձուլելու եղանակը։ Գյուտարարը դրանցով կազմել է շարվածքի տողեր ու էջեր, որոնցից արտատպվածք է կատարել թղթի վրա։ Շարժական տպատառերի գործածումը հնարավոր դարձրեց ցանկացած բնագրի անհրաժեշտ քանակությամբ էջեր տպագրել։ 1440թ.  Գուտենբերգը հայտնագործել է նաև տպագրահաստոցը։ Սա մեխանիկական մեքենա է, որի թանաքապատ մակերեսը սեղմման միջոցով թղթի կամ այլ տպագրական մակերևույթի վրա արտատպում է թանաքը։ Գուտենբերգը 1455 թվականին 180 տպաքանակով տպագրեց «Աստվածաշունչը», որն իր գեղագիտական և տեխնիկական որակների համար բարձր գնահատականի է արժանացել և հայտնի է որպես «Գուտենբերգի Աստվածաշունչ» (կոչվել է նաև 42 տողանի Աստվածաշունչ կամ Մազարին Աստվածաշունչ,  ինչպես նաև B42)։ Աշխարհում պահպանվել է «Աստվածաշնչի» այս հրատարակության 48 օրինակ։ Գրատպության գյուտը մարդկության պատմության մեջ խոշորագույն հայտնագործություններից մեկն էր։ Շնորհիվ տպագիր գրքի, մարդկության կուտակած գիտելիքն ու տեղեկատվությունը սկսեցին ավելի արագ տարածվել։ Տպագրության սկզբնավորումից մինչև 1500-ը անվանվում է խանձարուրային (լատիներեն` ինկունաբուլա) շրջան, իսկ գրքերը` խանձարուրային գրքեր:Արտաքին տեսքով հիշեցնում են ձեռագիր գրքեր։ Տառատեսակը գոթական է, պարբերություններ չունի, տպաքանակը՝ 100-300օրինակ։ Խանձարուրային հայերեն հրատարակություններ չկան։ Թանգարանում ցուցադրված է ինկունաբուլայի նմուշ. Հարթման Շեդելի «ՇԵԴԵԼԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ» գրքից 1 թերթ հրատարակված Նյուրենբերգում  1493 թվականին։ Տպագրական կլիշե  (ֆրանս. cliché), բարձր տպագրության եղանակով պատկերների պոլիգրաֆիական վերարտադրման տպաձև։ Կախված բնագրի բնույթից՝ լինում է գծավոր (ստանում են միատեսակ հագեցվածության բնագրերից) և ցանցավոր (տարբեր հագեցվածության տարրերով կիսերանգ պատկերներից)։ Կլիշե պատրաստում են փայտի, լինոլեումի, ցինկի, արույրի, պղնձի,պլաստմասսայի վրա։ Առավել տարածված է ցինկի կլիշեն, որը պատրաստելիս պատկերը նախապես լուսանկարում են ժապավենի վրա, ֆոտոմեխանիկական եղանակով փոխադրում լուսազգայուն դաբաղվող շերտով պատած ցինկի թիթեղի վրա, ապա քիմ. կամ էլեկտրաքիմիական խածատման միջոցով խորացնում են տպագրվող տարրերի արանքները։ Մեկ կլիշեից կարելի է արտատպել 40 000-50 000 տպվածք։

Բարձր տպագրություն խմբագրել

Տեքստի և նկարների պոլիգրաֆիական  բազմացման  եղանակ, որի դեպքում տպաձևի տպագրվող և բացատային տարրերը գտնվում են տարբեր հարթությունների վրա։ Տպագրության ամենահին և տարածված տեսակն է։ Եվրոպայի առաջին տպագրիչ Յոհան Գուտենբերգին է պատկանում տպագրական ողջ պրոցեսի  մշակման վաստակը։ Եվրոպայի  առաջին մեծածավալ գրքի՝ Աստվածաշնչի հրատարակման համար նա օգտագործել է բարձր տպագրության մեթոդը։

Խոր տպագրություն խմբագրել

Խորատիպ տպագրության ժամանակ տպաձևի տպագրվող տարրերը խորացված են։ Խորատիպ տպագրությունը հիմնականում կիրառում են նկարազարդ հանդեսների և մեծ քանակությամբ պատկերներով հրատարակությունների համար։

Հարթ, օֆսեթ տպագրություն խմբագրել

Պոլիգրաֆիական տպագրության եղանակ, երբ տպաձևի տպագրվող և չտպագրվող տարրերը գտնվում են նույն հարթության մեջ։ Հարթ տպագրության ամենատարածված եղանակը օֆսեթ տպագրությունն է, որի դեպքում  ներկը տպագրական տպաձևից թղթի վրա փոխադրվում  է միջանկյալ էլաստիկ ռետինե շերտի  միջոցով։ Օֆսեթ տպագրությունը լայնորեն կիրառվում է բազմագույն հրատարակությունների ժամանակ[37]։

«Գրի հավերժություն»[3] խմբագրել

 

Հայ տպագրությունն իր սկզբնավորումից  259 տարի անց՝ 1771 թվականին, հաստատվեց Հայաստանի Հանրապետության ներկայիս տարածքում՝ Էջմիածնում, Սիմեոն Երևանցի կաթողիկոսի օրոք։  Տպարան հիմնադրելու գաղափարը Սիմեոն Երևանցուն ներշնչել է ջուղայեցի մեծահարուստ վաճառական Գրիգոր Միքայելյան-Չաքիկյանցը, ով խոստացել էր Էջմիածնում տպարան հիմնադրելու դեպքում հոգալ ամբողջ ծախսը։ Սիմեոն Երևանցին սկսում է տպարանի համար տառեր ձեռք բերելու մասին բանակցություններ վարել Կ. Պոլսում և Զմյուռնիայում տպագրական գործով զբաղվող մի շարք անձնավորությունների հետ, բայց հաջողության չի հասնում։ Ապա նա որոշում է հենց վանքում, տեղական միջոցներով պատրաստել տառեր, փորագրություններ, զարդագրեր։ Տպարանը հիմնադրվում է 1771 թվականին վանքի բակում  և կոչվում Ս. Գրիգոր Լուսավորչի անունով։ Էջմիածնի տպարանի առաջին արգասիքը Սիմեոն Երևանցու «Գիրք աղօթից, որ կոչի Զբօսարան հոգևոր» գիրքն է։ 1776 թվականին Սիմեոն Երևանցուն հաջողվում է Էջմիածնում հիմնադրել թղթի գործարան, որը  գործում է 5-6 տարի։ 1868 թվականին Էջմիածնում հիմնվում է «Արարատ» Մայր աթոռի պաշտոնական ամսագիրը Գևորգ 4-րդ կաթողիկոսի օրօք մինչև 1919։ 1944-ից Գևորգ 6-րդ կաթողիկոսի օրօք  լույս է տեսնում «Էջմիածին» Մայր աթոռի պաշտոնական ամսագիրը:(Սկզբում Երևանում, ապա Էջմիածնում)։ 1870-ական թթ-ին տպագրությունը մուտք է գործել նաև Երևան, Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի) և Հայաստանի այլ քաղաքներ։ 1874թ. հոկտեմբերի 25-ին Երևանում հիմնադրվել է առաջին տպարանը։ Տպարանի հիմնադիրը Թիֆլիսից Երևան տեղափոխված մտավորական, մանկավարժ, հրատարակիչ Զաքարիա Գևորգյանն էր։ 1875 թվականին Երևանում տպագրված առաջին գիրքն է Աբգար Գուլամիրյանի կազմած «Օրացույց 1876 նահանջ թվականին»։ Երևանում առաջին թերթը «Պսակն» էր, որը լույս է տեսել 1880թ. մարտի 15-ից և ընդհատումներով տպվել մինչև 1884 թվականի ապրիլի 7-ը։ Թերթի հրատարակիչ-խմբագիրն էր Վասակ Պապաջանյանը։ Իսկ 1918 թվականին Հայոց պետականության վերականգնումից  հետո Երևանն աստիճանաբար  վերածվեց աշխարհում հայ մշակույթի  և տպագրության խոշոր կենտրոնի։ Հայկական տպագրության խորհրդային շրջանի կարևոր իրադարձություններից էր 1921 թվականին Երևանում Հայպետհրատի ստեղծումը։ Այս շրջանում ստեղծվել է բարձրարժեք տպագիր գրաֆոնդ, տպագրվել են  հայ և համաշխարհային դասականների բազմահատոր հատընտիր գրականություն, մանկական պատկերազարդ գրքեր։ 1918-1920 թթ. ՀՀ-ում լույս են տեսել մոտ 60 անուն պարբերականներ, որոնց ճնշող մեծամասնությունը Երևանում։  Խորհրդահայ առաջին պարբերականը ՀԿԿ Կենտկոմի և Երևանի կոմիտեի օրգան «Կոմունիստ» թերթն էր (1920 թվականի դեկտեմբերի 5-ից, խմբ. Աշոտ Հովհաննիսյան), որն ուներ «Կնոջ թերթիկ», «Երիտասարդ կոմունիստ» և այլ մշտական բաժիններ։

Արցախի պարբերական մամուլ խմբագրել

1874 թվականին Շուշիում լույս է տեսել Արցախի պարբերական մամուլի առաջնեկը՝ «Հայկական աշխարհ» հանդեսը։ Խմբագիր հրատարակիչը Խորեն Ստեփանեն էր։ Հանդեսի նպատակն էր տպագիր խոսքի միջոցով նպաստել մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության գործին, մարդկանց մեջ սեր արթնացնել դեպի ուսումն ու գիտությունը Արցախի պարբերական մամուլի պատմության մեջ նշանակալի իրադարձություն է  1896 թվականին «Ազգագրական հանդեսի» առաջին գրքի հրատարակությունը։ Խմբագիր հրատարակիչը բանասեր Երվանդ Լալայանն էր։ Հանդեսի էջերում տպագրվում էին հայ ազգագրության, բանահյուսության հոդվածներ։ Խորհրդային իշխանության տարիներին լույս տեսած պարբերականներից կարելի է առանձնացնել «Ղարաբաղի գեղջուկը», որը դարձավ Արցախի մայր թերթը, ստանալով տարբեր անվանումներ՝ «Սովետական Ղարաբաղ»։ Մինչև 1920 թվական Շուշիում տպագրվել է երկու տասնյակից ավելի թերթ ու  ամսագիր, այդ թվում նաև ռուսերեն։ 1988-2016թթ. ընթացքում այդ թիվը եռապատկվել է՝ հատելով 180-ի սահմանը։ Խորհրդային Հայաստանում պլակատը լայնորոն կիրառվել է 1920-30-ական թթ. Առավել զարգացել է 1950-ական թթ.: 1912 թվականին լրացել է հայ գրերի գյուտի 1500 և հայ տպագրության 400-ամյակները։ 1912- 1913 թթ. մեկ ամբողջ տարի տարբեր հայաշատ քաղաքներում (Ալեքսանդրապոլ, Վենետիկ, Թիֆլիս, Կ. Պոլիս, Մոսկվա, Էջմիածին, Եվդոկիա, Նոր Նախիջևան, Շուշի, Թավրիզ և այլն), հայկական համայնքներում  տոնել են այս համազգային հոբելյանները։ Կազմակերպվել են տարբեր միջոցառումներ, տոնակատարություններ, հրատարակվել են գրքեր։

Google Arts & Culture խմբագրել

Հարթակ՝ որը բերում է աշխարհը քո շուրջ խմբագրել

Google Arts & Culture-ը հարուստ, ինտերակտիվ թվային ռեսուրս է, որը առաջարկում է օգտվողներին ուսումնասիրել արվեստ, գիտություն, պատմություն, տեխնոլոգիա և այլն։ Հարթակը հնարավորություն է տալիս ակնթարթորեն տեղափոխվել աշխարհի հանրահայտ թանգարաններ կամ շրջել պատմական և հայտնի տեսարժան վայրերով։

Google Arts and Culture-ը շահույթ չհետապնդող նախաձեռնություն է, որը համագործակցում է աշխարհի տարբեր մշակութային հաստատությունների և անհատ արվեստագետների հետ։ Առաքելությունը՝ աշխարհի տեղեկատվությունը, արվեստն ու  մշակույթը պահպանել և բերելով առցանց տիրույթ՝ դարձնել համընդհանուր հասանելի ցանկացած վայրում։

Ներկայում Google Cultural Institute-ում ներկայացված են մոտ 2000 մշակութային կառույցներ շուրջ 70 երկրից, ավելի քան 200.000 արվեստի բնօրինակ գործերի բարձր թվային տարբերակներ, 7 միլիոն արխիվային նմուշներ, 18003D մոդելավորմամբ մշակութային հաստատություններ և ավելի քան 3000 առցանց ցուցադրություն։

Հարթակը հարուստ է բաղադրիչներով, որոնք թույլ են տալիս առավելագույնս օգտագործել հարթակի հնարավորությունները կրթական, ժամանցային, տեղեկատվական նպատակներով։

Առաջին սերնդի Google Arts and Culture-ի առանձնահատկություններ խմբագրել

Վիրտուալ շրջայց խմբագրել

Վիրտուալ պատկերասրահներում օգտվողները կարող են «շրջել» յուրաքանչյուր գործընկեր մշակութային կազմակերպության սրահներով՝ օգտագործելով նույն կառավարման գործիքները, ինչ Google Street View-ի դեպքում։

Արվեստի գործի դիտում խմբագրել

Գործիքը հնարավորություն է տալիս մոտեցնել արվեստի գործերը՝ մանրամասն ուսումնասիրելու համար։ Այս կերպ տրամադրվում է ստեղծագործության դինամիկ պատկեր, գիտական և բովանդակային տեղեկատվության մաքսիմալ ընկալման համար։ Ուսումնասիրության ընթացքում օգտվողները կարող են ստանալ տեղեկատվություն ֆիզիկական բնութագրերի մասին (օր.՝ չափ, նյութ, հեղինակ և այլն)։ Յուրաքանչյուր հաստատություն ինքն է որոշում տրամադրվող տեղեկատվության քանակը, ուստի, տեղեկատվության մակարդակը տարբեր է։

Հավաքածուի ստեղծում և համալրում խմբագրել

Օգտվողներին հնարավորություն է տրվում սեփական ցուցանմուշներից բացի օգտագործել նաև գործընկեր կազմակերպությունների կողմից հրապարակված նմուշները, մեկտեղել նոր հավաքածուում՝ ստեղծելով նոր, անհատական ցուցադրություն։

Երկրորդ սերնդի  Google Arts and Culture-ի առանձնահատկությունները. խմբագրել

  • Ուսումնասիրել և բացահայտել

Երկրորդ գործարկման ժամանակ Google-ը բարելավվեց հարթակի որոնման հնարավորությունները՝ պարզ օգտագործմամբ առավել նպատակային վերջնարդյունք ապահովելու համար։ Որոնման արդյունքները ցուցադրվում են սլայդ շոու ձևաչափով, ինչն ավելի ճկուն է դարձնում անհրաժեշտ արդյունքի որոնումը։

  • Տեսա-ձայնային բովանդակություն

Որոշ գործընկեր կազմակերպություններ ներառել են էքսկուրսիոն տեսա-ձայնագրություններ, որոնք օգտվողներին հնարավորություն են տալիս «շրջել» վիրտուալ թանգարանում, ունկնդրել արվեստի գործերի ձայնային զբոսավարին /աուդիո գիդ/ կամ հետևել հոլովակին, որը կառաջնորդի նրանց պատկերասրահի ողջ տարածքում։

  • Կրթական ծրագրեր

Աշակերտների, ուսանողների, ինչպես նաև դասավանդողների համար հարթակում ներառված են ռեսուրսներ և կրթական գործիքներ, ինչպիսիք են կրթական տեսանյութերը, արվեստի պատմության ժամանակացույցը, արվեստի գործիքակազմը, համեմատական ուսուցման ռեսուրսները և այլն։ Հարթակում ներառված են դասընթացների ներբեռնելի ծրագրեր PDF ձևաչափով։ Վիրտուալ էքսկուրսիաների միջոցով հնարավոր է «այցելել» աշխարհի տարբեր թանգարաններ, տեսարժան վայրեր, ինչպես նաև գրքերից, ֆիլմերից հայտնի վայրեր։

  • Ժամանցային ծրագրեր

Այս բաժնում ներկայացված են արվեստի և մշակույթի օրական չափաբաժինը, մշակութային խաղ-վիկտորինաները, օրական ժամանակակից մշակութային մարտահրավերները։

Հարթակի վերաբերյալ դրական արձագանքների հիմքում ընկած է ավելի լայն լսարանի՝ արվեստի գործերին ծանոթանալու հնարավորությունը, թանգարանների շուկայական հավասարակշռության փոփոխությունները (նկատի ունենալով ինչպես առաջարկը, այնպես էլ պահանջարկը) և նախաձեռնության զարգացման հետագա ներուժը։

  • Արվեստի հասանելիության բարձրացում

Ինտերնետ ունեցող յուրաքանչյուր անձ, ցանկացած վայրում և ցանկացած պահի կարող է այցելել Google Arts and Culture։ Ֆիզիկապես թանգարան այցելելու և արվեստի գործերին ծանոթանալու հնարավորություն չունեցող օգտվողների համար հասանելի են դառնում համաշխարհային ճանաչում ունեցող արվեստի գործերը։ Հետազոտողները, ուսանողները կարող են «ճամփորդել» առանց որևէ ծախսի, հեռավար զրույց և քննարկումներ ունենալ թանգարանի կամ այլ հաստատության փորձագետի հետ։

  • Այցելուների փորձառության բարելավում

Օգտվողները կարող են խուսափել ժամանակի, գումարի և ֆիզիկական դժվարությունների սահմանափակումներից։ Այս դեպքում նրանք կարիք չունեն ծրագրել սահմանափակող մեկանգամյա այցելություն հավաքածուն ուսումնասիրելու համար կամ այցելելով հաստատություն՝ պարզել, որ ցանկալի աշխատանքը ներկայացված չէ ցուցադրության։

  • Ավելացնում է հաստատություններ իրական այցելությունները

Շատ պատմաբաններ, գիտնականներ և ոլորտի հետազոտողներ պնդում են, որ առցանց ցուցահանդեսները ավելի շատ մարդկանց են «հրավիրում» պատկերասրահ կամ թանգարան։ Google Arts and Culture-ը աջակցում է այս տեսությանը։ Հետազոտությունները հաստատում են, որ վիճակագրորեն նշանակալի կապ կա հարթակից օգտվողների և թանգարանների իրական այցելուների միջև։ Թեև որոշակի թերահավատություն կար, որ Google Arts and Culture-ը փորձում է փոխարինել արվեստի պատկերասրահներ իրական այցելություններին, սակայն կարճ ժամանակում կարծրատիպը փոխվեց այլ մոտեցման՝ վիրտուալ շրջագայությունները լրացնում են իրական այցելություններին։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ վիրտուալ շրջագայությունից հետո մարդիկ ավելի մեծ հետաքրքրությամբ են անցկացնում իրենց այցը թանգարանում։

  • Մշակույթի հանրայնացում

Առցանց հասանելիության տեղեկատվության արագ աճին զուգահեռ՝ մենք գտնվում ենք գիտելիքների հանրայնացման ժամանակաշրջանում։ Մասնագետների, փորձագետների, հետազոտողների խումբն այլևս միակը չէ, որ ունեն արժանահավատ տեղեկատվություն տարածելու ունակություն և հնարավորություն։ Վիքիպեդիայի նման վեբ նախաձեռնությունների միջոցով ինտերնետային հասանելիություն ունեցող յուրաքանչյուր ոք կարող է նպաստել և օգնել ձևավորելու հանրային գիտելիք։

Ոմանց կարծիքով Google Arts & Culture-ը ժողովրդավարական նախաձեռնություն է։ Այն նպատակ ունի արվեստը դարձնել հասանելի ավելի շատ մարդկանց համար՝ հեռացնելով արժեքի, գտնվելու վայրի խոչընդոտները։ Արվեստի կամ մշակութային որոշ ցուցանմուշներ սահմանափակվել են օգտվողների փոքր խմբով (ասպիրանտներ, գիտական հետազոտողներ)՝ պայմանների վատթարացման, թանգարանում համապատասխան տարածքի բացակայության կամ այլ գործոնների հետևանքով։ Թվայնացված վերարտադրություններն, այնուամենայնիվ, կարող են հասանելի լինել յուրաքանչյուրին։ Նմանօրինակ առցանց ռեսուրսը կարող է փոխել գիտական ոլորտը՝ հասանելիություն ապահովելով նախկինում անհասանելի բացառիկ արվեստի գործերին՝ հնարավորություն ստեղծելով բազմակողմանի և բազմաինստիտուցիոնալ ուսուցման։ Հնարավորություն է տալիս յուրաքանչյուրին անհատապես զգալու արվեստը և օգտագործելու հարթակը քննարկումների, սեփական պատկերացումներն ու տեսակետը արտահայտելու համար։

Հարթակի հնարավորություններն օգտագործելու երկու եղանակ կա՝ այցելել Google Arts & Culture կայք[38] կամ ներբեռնել հավելվածը հեռախոսներում։

Հարթակում ամեն ինչ մշակվում է ամբողջ աշխարհից գործընկեր կազմակերպությունների կողմից։ Հարթակում կարող եք գտնել՝

  • Մուտք աշխարհի ավելի քան 2000 հանրահայտ թանգարաններ, պատկերասրահներ, պատմական վայրեր
  • Google Street View շրջայցեր ավելի քան 1000 պատմամշակութային վարերում
  • Հազարավոր արվեստի գործեր խոշորացնելու և մանրակրկիտ դիտելու հնարավորություն
  • Միջառարկայական և ինտերակտիվ փորձեր, որոնք նորովի բացահայտում են երաժշտությունը, արվեստը, կենսաբանությունը, էկոլոգիան, գրականություն և բազում այլ թեմաներ։

Ինչու՞ օգտագործել Google Arts & Culture հարթակ խմբագրել

  • Թեմաների լայն ընտրություն. Դուք, անշուշտ կգտնեք Ձեզ հետաքրքրող թեմայի մասին անհրաժեշտ և բավարար տեղեկատվություն՝ նորովի ներկայացված։
  • Ինտերակտիվ և ներգրավող փորձառություններ. Օգտվողները կարող են ուսումնասիրել հետաքրքրող բովանդակությունը բազում տարբերակներով, օրինակ՝ օբյեկտների եռաչափ հետազոտումը, 360 աստիճանի տեսանյութի ուսումնասիրումը և պատկերների, տեսանյութերի և street view-երի անթերի փորձարկմամբ։
  • Հեղինակավոր տեղեկություններ. Հարթակը համագործակցում է աշխարհի տարբեր թանգարանների և մշակութային հաստատությունների հետ, այսպիսով Ձեզ տրամադրում ենք արժանահավատ տեղեկատվություն առաջատար փորձագետներից։
  • Հիմնական աղբյուրներ. Օգտվողները կարող են գտնել և ուսումնասիրել բազում թեմաների նյութերը հիմնական աղբյուրից մեկ առցանց վայրից։

Հավաքածուները հնարավորություն են տալիս շփվել աշխարհի տարբեր ծայրերից մեկտեղած արվեստի, արտեֆակտների և առցանց ցուցանմուշների հետ։

Համագործակցություն Google Cultural Institute-ին և Google Arts & Culture-ի անդամակցում խմբագրել

  • Հրավեր

Հարթակը բաց է շահույթ չհետապնդող հաստատությունների, թանգարանների, պատկերասրահների, գրադարանների, հեղինակային իրավունքի սահմանափակումներից ազատ կամ հեղինակային իրավունքով բովանդակությամբ նյութերի համար։ Համագործակցությունը կատարվում է միայն հրավերի հիման վրա։ Եթե ունեք մշակութային բովանդակությամբ հավաքածու, որը ցանկանում ենք հրապարակել հարթակում, անհրաժեշտ է լրացնել անդամակցության հայտը[39], որը ներառում է կազմակերպության, ներկայացվող նյութերի, իրավաբանական հարցերին վերաբերող մանրամասն տեղեկատվություն։ Համապատասխանության և պահանջներին բավարարելու դեպքում հրավերը կուղարկվի էլ. փոստի միջոցով։

  • Հարթակի տրամադրում

Հրավերը ստանալուց հետո, կազմակերպությանը տրամադրվում է համապատասխան կարգավորումներ ստացած էջը, որի ամբողջական կառավարումը հանձնվում է պատասխանատու անձին։ CSV ֆորմատի ֆայլում լրացվում են ցուցանմուշների ողջ մետատվյալները, այնուհետև կատարվում է սինխրոնացում և ողջ տեղեկատվությունը տեղափոխվում է համապատասխան էջ, որտեղ էլ ձևավորվում է ցուցադրությունը։ Յուրաքանչյուր քայլի տևողությունը կախված է նյութերի քանակից և տրամադրվող տեղեկատվության ծավալից։ Հրապարակման որոշ գործիքներ կարող են պահանջել լրացուցիչ կարգավորումներ։

  • Ցուցադրության հրապարակում

Բոլոր անհրաժեշտ քայլերից հետո, երբ յուրաքանչյուր ցուցանմուշի կողքին կստանաք «կանաչ լույս»[40], ձեր ցուցադրությունը պատրաստ կլինի հրապարակման։ Հարթակի Ձեր էջից ազդանշան եք ուղարկում Ձեզ կցված կոորդինատորին, ով հանձնում է ցուցադությունը հանձնաժողովի դիտարկմանը և պատասխանում է Ձեզ 1-2 շաբաթվա ընթացքում։

  • Վիճակագրության տրամադրում

Ցուցադրության հրապարակումից մեկ ամիս անց, համակարգը տրամադրում է վիճակագրական տվյալներ, թե որ երկրներից են մուտք գործել Ձեր էջ, ինչ սարքավորումով (համակարգիչ, պլանշետ, հեռախոս), յուրաքանչյուր ցուցանմուշի ուսումնասիրության համար որքա՞ն ժամանակ է ծախսվել, օրական քանի՞ «այցելություն» եք ունեցել և այլն։

Հայաստանի ազգային գրադարանը Google Arts & Culture-ում խմբագրել

Դեռ միջնադարում ձեռագիր մատյանները մշտապես եղել են օտար նվաճողների կողմից հափշտակման և ոչնչացման վտանգի տակ։ Դրանք փրկելն ու պահպանելը մեր ազգային ինքնության ոչ պակաս կարևոր էջերից է։

Հայաստանի ազգային գրադարանը պայմանագիր է կնքել Google Cultural Institute-ի հետ և հարթակում հասանելի է արդեն Գրատպության թանգարանի առաջին՝ «Հայ գրատպության առաջնեկները» առցանց հավաքածուն»[41]։ Այժմ աշխատում ենք երկրորդ հավաքածուի ստեղծման վրա, որը մինչ տարեվերջ նույնպես կլինի հասանելի։

Google Cultural Institute-ի կողմից ստեղծվել են գործիքներ, որոնք տալիս են անսահման հնարավորություններ՝ առցանց տիրույթում ցուցադրելու մշակութային հարուստ ժառանգությունը։ Հարթակը կարող ենք օգտագործել որպես հայապահպանությանն ուղղված արդյունավետ միջոց։

izi.travel հարթակ խմբագրել

Պատմություն խմբագրել

2011 թվականին Նիդեռլանդներում բնակվող նորարարների մի  թիմ  ստեղծել է  գլոբալ, բաց և անվճար համակարգ` աշխարհի բոլոր թանգարանների պատմությունները մեկ տեղ հավաքելու և ճանապարհորդներին ներկայացնելու համար։

izi.TRAVEL-ի նպատակն է օգնել բոլորին, առաջին հերթին մշակութային ժառանգության և զբոսաշրջության ոլորտի կազմակերպություններին՝ իրենց պատմությունները ամենապարզ և ժամանակակից ձևով փոխանցելու հետաքրքրված ունկնդիրներին։

izi.travel–ը անվճար հարթակ է, որտեղ ցանկացած թանգարան հնարավորություն ունի ստեղծել իր պատմությունը և տրամադրել այն այցելուին՝  աուդիոձայնագրության միջոցով։ Ներկայացված է 25.000 աուդիո ուղեցույց` 5 միլիոն ներբեռնմամբ[42]:Կարելի է տեղադրել նաև վճարովի նյութեր, ստեղծել պատմություններ ավելի քան 60 լեզվով։

Հայաստանի ազգային գրադարանի Գրատպության թանգարանը izi.travel հարթակում խմբագրել

Գրատպության  թանգարանը միացել է izi.TRAVEL նախագծին և շարունակում է ստեղծել աուդիոպատմություններ թանգարանի ցուցանմուշների մասին։ Օգտատերերը կարող են ունկնդրել 21 աուդիոպատմություն՝ անգլերենով, առաջիկայում  կլինեն նաև ռուսերեն և գերմաներեն տարբերակները[43]։

AEPM-ի ծագում խմբագրել

Եվրոպական գրատպության  թանգարանների ասոցիացիան (AEPM)[44] հիմնադրվել է Լյուքսեմբուրգում 2003 թվականի փետրվարին՝ եվրոպական գրատպության թանգարանների միջև համագործակցությունը խրախուսելու և տպագրական ժառանգությունը խթանելու նպատակով։  

2012 թվականի սեպտեմբերին AEPM-ը որոշել է իր անդամակցությունը բացել տպագրական ժառանգության բնագավառում գործող կազմակերպությունների համար։ 2014 թվականի փետրվարին AEPM-ը պաշտոնապես բացվել է  որպես շահույթ չհետապնդող միություն, որը գրանցվել է Բրյուսելում՝ Բելգիայի Օրենսդրությամբ։ 2015 թվականի հոկտեմբերին այն պաշտոնապես բացել է իր անդամակցությունը շահագրգիռ կազմակերպությունների և անհատների համար։

Որպես թանգարանների, ժառանգության արհեստանոցների և հավաքածուների լայն ցանց, AEPM-ի գործունեությունը կենտրոնացած է տեղեկատվության, փորձի և գիտելիքների փոխա­նա­կման, մասնագետների պատրաս­տման, նոր տեխնիկայի մշակման գործընթացների վրա՝ անցյալի և ներկայի հաղորդակցական տեխնոլոգիաների միջև կապերը զարգացնելու համար։

AEPM-ի նպատակն է խթանել գրաֆիկական արվեստի բոլոր բնագա­վառ­ներում գիտելիքների, փորձի, նախաձեռնությունների և ռեսուրսների փոխանակումը, քանի որ դրանք գործել են Գուտենբերգի ժամանակներից մինչ օրս։ Սկզբնապես հիմնադրվել է որպես եվրոպական գրատպության թանգարանների ասոցիացիա, հետո AEPM-ն աստիճանաբար ընդլայնել է իր իրավասությունը` ընդգրկելու ժառանգու­թյան տպագրմամբ հետաքրքրված կազմակերպությունների և անհատների լայն շրջանակ, ինչպես Եվրոպայում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։

Ովքե՞ր կարող են անդամակցել խմբագրել

Եվրոպական գրատպության  թանգարանների ասոցիացիան տպագրական ժառանգության ցանց է. անդամակցությունը բաց է տպագրության ոլորտի բոլոր թանգարանների  և արհեստանոցների համար, որոնք ակտիվորեն ներգրավված են տպագիր  ժառանգության պահպանման գործում։

AEPM-ի անդամ կազմակերպությունները նշվում են մանուշակագույնով։ Սեղմելով կայքի հասցեին՝ կարող ենք տեսնել AEPM-ի անդամների ամբողջական ցանկը[45]։

Ասոցիացիան  ներառում է.

Բելգիայի, Կոլումբիայի, Էստոնիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Հունաստանի, Իտալիայի, Նիդերլանդների, Նորվեգիայի, Հյուսիսային և Հարավային Կորեաների, Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի, Շվեյցարիայի տպագրության թանգարանները, արհեստանոցները, տպարանները, գրադարանները,  արխիվները և այլն։

Հայաստանի ազգային գրադարանի Գրատպության թանգարանը 2018թ.-ից Եվրոպական գրատպության  թանգարանների ասոցիացիայի անդամ է[46]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայաստանի ազգային գրադարանում կբացվի Գրատպության թանգարան
  2. Ազգային գրադարանում բացվեց Հայ գրատպության թանգարանը
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 «Գրատպության թանգարան». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 1-ին.
  4. «Association of European Printing Museums ~ Members». www.aepm.eu. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  5. Association of European Printing Museums, National Library of Armenia. The Museum of Printing
  6. Զաքարյան, Մարի (2002). Հայ գրերի պատմության հարցերի շուրջ. Երևան.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  7. Գրեկյան, Երվանդ (2016). Բիայնիլի-Ուրարտու.պետություն և հասարակություն (պատմահնագիտական ուսումնասիրություն). Երևան.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  8. Կարապետյան, Լյուդվիգ (2016). Հայոց գիրը. Երևան.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  9. Հայերենի գրչության տեսակները
  10. Իշխանյան, Ռաֆայել (2012). Հակոբ Մեղապարտ. Երևան. էջեր էջ 43-50.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  11. «Editors' Choice: ChemInform 50/2012». ChemInform. 43 (50): no–no. 2012 թ․ նոյեմբերի 29. doi:10.1002/chin.201295002. ISSN 0931-7597.
  12. Իշխանյան, Ռաֆայել (2012). Հակոբ Մեղապարտ. Երևան. էջեր 40–45.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  13. [1]
  14. Գալչյան, Ռուբեն (2010). Սբ. Էջմիածին. Էջմիածին.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  15. Ղարիբյան, Նազենի (2018). Ոսկանյան Աստվածաշնչի պատկերագրությունը Եվրոպական արվեստի զուգահեռներով. Երևան։. էջեր էջեր 146–149.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  16. Աթոյան, Վանիկ (2009). Աստղագիտության դասավանդման մեթոդիկայի հիմունքները. Տեսական և մասնավոր մասեր։. Ստեփանակերտ: «Դիզակ պլյուս». ISBN ISBN 9789939800677. {{cite book}}: Check |isbn= value: invalid character (օգնություն)
  17. Գալչյան, Ռուբեն (2010). Սբ. Էջմիածին. Երևան.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  18. [2]
  19. [3]
  20. [4]
  21. Հանդեսի
  22. [5]
  23. Թաջիրյան, Էլիզաբեթ (ֆճէֆ). Նոր Ջուղայի հայ գաղթօջախը 17-18-րդ դդ. եվրոպական աղբյուրներում. Երևան. ISBN 978-99941-73-72-3;. {{cite book}}: Check |isbn= value: invalid character (օգնություն)CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  24. Զարբանալյան, Գարեգին (1995). Հայկական համառոտ հանրագիտարան. Վենետիկ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  25. Լևոնյան, Գարեգին (194). Հայկական գրքերը և մշակույթի տպագրությունը. Երևան.
  26. Բաբախանյան Ա․, Լեո (1905). Հայկական Տպագրություն. Թիֆլիս.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  27. [6]
  28. Բաբայան, Արամ (1963։). Հայ գիրքը եվ տպագրությունը. Երևան: հայպետհրատ.
  29. Կորկոտյան, Քնարիկ (1964։). Հայ տպագիր գիրքը Կոստանդնուպոլսում (1567-1850 թթ.),. Երեւան,.{{cite book}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  30. Армянская книга и книгопечатание // Армянская советская энциклопедия. Երևան. 1987. էջեր С. 464-465.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  31. Ишханян, Рафаел (1977). История армянской книги,. էջեր , стр. 351-379.
  32. [7] Արխիվացված 2021-05-11 Wayback Machine
  33. http://www.ysu.am/files/04Hakob_Kilikyan.pdf
  34. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 11-ին.
  35. Հակոբյան, Հովհաննես (1932). Ուղեգրություններ, հ. Ա.,. Երևան. էջ 55.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  36. Ն. Ա. Ոսկանյան, Ք. Ա. Կորկոտյան, Ա. Մ. Սավալյան, (1988). Հայ գիրքը 1512-1800 թվականներին. Երևան.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  37. Բաղդասարյան,, Արա (ֆճէջ). Ինչպես է ստեղծվում գիրքը,. Երևան. էջեր 20–25.{{cite book}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  38. «Google Искусство и культура». artsandculture.google.com (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 13-ին.
  39. «Google Cultural Institute - Join Us! – Google». services.google.com. Վերցված է 2023 թ․ մայիսի 13-ին.
  40. «Add items - Google Arts & Culture Platform Help». support.google.com. Վերցված է 2023 թ․ մայիսի 13-ին.
  41. «The Pioneers of Armenian Printing». Google Искусство и культура (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 13-ին.
  42. «О нас | izi.TRAVEL». izi.travel. Վերցված է 2023 թ․ մայիսի 14-ին.
  43. «The Museum of Printing of National Library of Armenia». izi.TRAVEL (անգլերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 14-ին.
  44. «Welcome to the AEPM». Association of European Printing Museums. Վերցված է 2023 թ․ մայիսի 16-ին.
  45. «Members». Association of European Printing Museums. Վերցված է 2023 թ․ մայիսի 16-ին.
  46. «printing.museum.armenia, Author at Association of European Printing Museums». Association of European Printing Museums. Վերցված է 2023 թ․ մայիսի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել