Հայկական աշխարհ, գրական, մանկավարժական և կրոնական ամսագիր, որը լույս է տեսել 1864-1871, 1874-1879 թվականներին, Թիֆլիսում, Շուշիում, Գանձակում, Բաքվում, Երևանում։ Խմբագիր-հրատարակիչ Խորեն Ստեփանե (Ստեփան Ստեփանյան)[1][2]։

Պատմություն խմբագրել

Ծանոթացրել է գրական կյանքի իրադարձություններին, տպագրել նյութեր Հայաստանի պատմության, աշխարհագրության, հայոց լեզվի ու գրականության վերաբերյալ։ Աջակցել և ուղղություն է տվել հայ մանկավարժների գործունեությանը, անդրադարձել կանանց կրթության ու դաստիարակության հարցերին։ Ներկայացրել է Վիսարիոն Բելինսկու, Նիկոլայ Դոբրոլյուբովի, Դ․ Պիսարևի և այլոց մանկավարժական հայացքները։

Հանդեսում տեղ են գտել Գրիգոր Արծրունու հոդվածներն ու հաղորդումները, Մկրտիչ Պեշիկթաշլյանի, Պ․ Մադաթյանի (Սեյադ) բանաստեղծությունները, ռուս և եվրոպական հեղինակների գործեր։

Լայն տեղ է հատկացրել հայ եկեղեցուն, նրա պատմությանը, հայ աստվածաբանության հարցերին, շեշտել կրթված հոգևորականներ ունենալու անհրաժեշտությունը։ Աշխատակցել են Զ․ Գրիգորյանը, Ռուբեն Հասան-Ջալալյանը, Հ․ Քուչուբեկյանը, Հ․ Առաքելյանը և այլք։

1864-1965-ին կոչվել է «Հայկական աշխարհի կռունկ»[3][4]։ «Կռունկ հայոց աշխարհին» ամսագրի շարունակությունն է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ՀԱՅԿԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ». Վերցված է 2023 թ․ հունվարի 11-ին.
  2. «Համահայկական թվանշային գրադարան».
  3. «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ՀԱՅԿԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ԿՌՈՒՆԿ». Վերցված է 2023 թ․ հունվարի 11-ին.
  4. «Համահայկական թվանշային գրադարան».
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 169