Խաչատուր Կեսարացի
Խաչատուր Կեսարացի (1590, Կեսարիա, Թուրքիա - 1646, Նոր Ջուղա, մարզ 5, Սպահան, Իրան), կրթական-լուսավորական գործիչ։
Խաչատուր Կեսարացի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1590 |
Ծննդավայր | Կեսարիա, Թուրքիա |
Մահացել է | 1646 |
Մահվան վայր | Նոր Ջուղա, մարզ 5, Սպահան, Իրան |
Մասնագիտություն | արքեպիսկոպոս |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Երիտասարդ տարիներն անց է կացրել Կիպրոսի Ս. Մակարվանքում, ապա մեկնել Երուսաղեմ, Կոստանդնուպոլիս, այնտեղից էլ՝ Էջմիածին։ Աշակերտել է Գրիգոր Դարանաղցուն, Գրիգոր Կեսարացուն, Մովսես Սյունեցուն, Մելիքսեթ Երևանցուն, ստացել աստվածաբանական, պատմական, փիլիսոփայական գիտելիքներ, ուսումնասիրել Դավիթ Անհաղթի երկերը, ծանոթացել Արիստոտելի, Պլատոնի ուսմունքներին։ Եղել է Նոր Ջուղայի առաջնորդը և Ս. Ամենափրկիչ վանքում (վանահայր 1620-1646 թվականներին) կատարել է կրթական-լուսավորական աշխատանք։ Հիմնել է դպրոց, գրադարան, հավաքել Հայաստանից և այլ տեղերից բերված ձեռագիր գրքեր։ Նրա սաներից էին Հակոբ Ջուղայեցին, Ոսկան Երևանցին, Հովհաննես Ջուղայեցին և ուրիշներ։ Կրոնական, տրամաբանական, ճարտասանական գործերի հեղինակ է։ 1630 թվականին Մովսես կաթողիկոսի կարգադրությամբ փիլիսոփա և քերական Սիմեոն Ջուղայեցու հետ մեկնել է Լվով՝ լեհահայ համայնքի առաջնորդ Նիկոլ Թորոսովիչի և համայնքի միջև ծագած վեճերը հարթելու։ Վերադառնալով Նոր Ջուղա՝ 1638 թվականին հիմնել է Իրանի առաջին տպարանը[1]։ Խաչատուր Կեսարացին թաղված է Ս. Ամենափրկիչ վանքի տաճարում։
ՀրատարակություններԽմբագրել
- Հարանց վարք, Նոր Ջուղա, 1641։ Archived 2016-03-05 at the Wayback Machine.
- Խորհրդատետր, Նոր Ջուղա, 1641։ Archived 2019-04-07 at the Wayback Machine.
- Ժամագիրք, Նոր Ջուղա, 1642։ Archived 2019-04-07 at the Wayback Machine.
ԳրականությունԽմբագրել
- Զարբհանալեան Գարեգին, Պատմութիւն հայկական տպագրութեան, Վենետիկ-Սբ. Ղազար, 1895։
- Լևոն Մինասեան, Նոր Ջուղայի տպարանը, Նոր Ջուղա, 1972։
- Հ. Սահակ Ճեմճեմեան, Հայ տպագրութիւնը և Հռոմ (ԺԷ. դար), Վենետիկ-Սբ. Ղազար, 1989 (Հայագիտական մատենաշար «Բազմավէպ» թիւ 29)։
- Ն. Ա. Ոսկանյան, Ք. Ա. Կորկոտյան, Ա. Մ. Սավալյան, Հայ գիրքը 1512-1800 թվականներին. Հայ հնատիպ գրքի մատենագիտություն, Երևան, 1988։
- Ռաֆայել Իշխանյան, Հայ գրքի պատմություն, հատոր 1, Հայ տպագիր գիրքը 16-17-րդ դարերում, Երևան, 2012։
- Raymond H. Kévorkian, Catalogue des «incunables» arméniens, 1511-1695 ou Chronique de l'imprimerie arménienne, avec Jean-Pierre Mahé, Genève։ P. Cramer. 1986.
- Raymond H. Kévorkian, Le livre arménien à travers les âges, avec Jean-Pierre Mahé, Catalogue de l'Exposition Marseille 1985.
- Vrej Nersessian, Catalogue of Early Armenian Books, 1512-1850, The British Library, 1980. ISBN 0904654354
- Էդիկ Բաղդասարյան։ Իրանահայ տպագրություն։ Archived 2016-03-05 at the Wayback Machine.
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Լեւոն Մինասեան, Նոր Ջուղայի տպարանը, Նոր Ջուղա, 1972։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 23)։ |