Աղթարք
Աղթարք, 1513 թվականին Վենետիկում հայ տպագրիչ Հակոբ Մեղապարտի հրատարակած երրորդ տպագիր գիրքն է։ Գիրքը գուշակությունների մասին է։
Աղթարք | |
---|---|
![]() | |
Հեղինակ | Հակոբ Մեղապարտ |
Տեսակ | գիրք |
Թեմա | գուշակություններ |
Բնօրինակ լեզու | հայերեն |
Լեզու | հայերեն |
Ստեղծման տարեթիվ | 1513թ․ |
Էջեր | 380[1] |
Երկիր | Իտալիա |
Հրատարակման վայր | Վենետիկ |
Հրատարակիչ | Հակոբ Մեղապարտ |
Հրատարակման տարեթիվ | 1513թ․ |
Պատմություն խմբագրել
Բանասիրության մեջ հայ հնատիպ գրքերից առաջինը «Աղթարք»-ն է հիշատակվել՝ 1865 թ., Ղևոնդ Ալիշանի կողմից («Բազմավեպ», 1865, էջ 221)։ Ավելի ուշ, Գարեգին Զարբհանալյանը իր «Հայկական մատենագրության» մեջ (1883 թ.) նկարագրել է «Աղթարք»-ը և Ուրբաթագիրքը (վերջինս` «Կիպրիանոս» վերնագրով)։ Ուրբաթագրքի մասին գրված է՝ «Անթուական ամենահին տպագրութիւն, առանց նշանակութեան տեղվոյ, քաղաքի և հրատարակչի»։
Նկարագրություն խմբագրել
Աղթարք գրքի հրատարակիչը Հակոբ Մեղապարտն է։ Այն տպագրվել է Վենետիկում, 1513 թվականին, էջերի քանակը 380 է[1]։ Գրքի տպատառերը և զարդագրերը նման են Մեղապարտի հրատարակած «Ուրբաթագիրք» և «Պատարագատետր» գրքերին։ Գիրքը ցուցադրվում է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի՝ գրականությանը նվիրված ցուցասրահում (գրական ֆոնդ, գրադարանի բաժին)[2]։ «Աղթարք», ըստ Հր. Աճառյանի` պարսկերենից է և նշանակում է «աստղեր», այն գուշակությունների մասին է։
Ծանոթագրություններ խմբագրել
Աղբյուրներ խմբագրել
- Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան, հնատիպ գրքերի ֆոնդ