Նոտրգիր
Նոտրգիր, սերում է բոլորգրից։ Այն մշակվել ու հարմարեցվել է արագագրության համար։ Տառերն ունեն համապատասխան գծագրումներ, կառուցվածքային ու դիրքային հատկանիշներ։ Նոտրգիր անվանումը սերում է հունական notarios (լատ.՝ notarius)` դպիր, գրագիր բառից` իբրև դպիրների, գրագիրների գիր։ Գործածությամբ հայտնի է 13-րդ դարից, բայց առավել տարածում է ստացել 15-րդ դարից։ Նոտրգիրն ընկած է ձեռագիր տարբերակների հիմքում[1]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Հ. Զ. Պետրոսյան, Հայրենագիտական բառարան, Երևան, 1987