Պոսեյդոն (հին հունարեն՝ Ποσειδών), հին հունական դիցաբանության պանթեոնի Տասներկու Օլիմպիական աստվածներից մեկն էր։ Նրա հիմնական տիրապետությունը օվկիանոսն էր, նրան կոչում էին «Ծովի Աստված»։ Բացի այդ, նրան կոչում էին՝ «Երկիրը - Թափահարող / սասանող»՝ շնորհիվ նրա կարողության առաջացնելու երկրաշարժեր և «Ձիերի զսպիչ»։ Աշխարհի բաժանման ժամանակ, երբ տիտանները պարտություն կրեցին և գահավիժ եղան Տարտարոս, Պոսեյդոնին հասավ ջրային տարերքը։ Աստիճանաբար նա դուրս մղեց տեղական ծովային հին աստվածներին՝ Ներևսին, Պրոտևսին, Օվկիանոսին և այլք։

Պոսեյդոն
Տեսակջրի աստվածություն, հունական դիացաբանության աստված և օլիմպիական աստված
ԴիցաբանությունՀին հունական
Սեռարական
Այլ մշակույթներումՆեպտուն
Երևի համընկնում էՆեպտուն, Ahti?, Ægir?, Նյորդ[1] և Yam?
ՎայրՕլիմպոս, ծով
ՀայրԿրոնոս[2][3]
ՄայրՀռեա[2][4]
ԵղբայրԶևս և Հադես
ՔույրԴեմետրա, Հերա, Հեստիա
Քույր/ԵղբայրՀեստիա, Հադես, Զևս[2][5], Հերա և Դեմետրա
ԱմուսինArne?, Ամփիտրիտա, Տիրո, Էվրիտա և Corcyra?
ԿողակիցԱֆրոդիտե, Թեմիստո, Aba?, Էֆրա, Agamede?, Alcyone?, Ալոպե, Ամիմոնե, Anippe?, Lysianassa?, Arene?, Arethusa?, Argiope?, Astypalaea?, Beroe?, Calchinia?, Hermippe?, Calyce?, Canace?, Celaeno?, Սելենո, Cerebia?, Ceroessa?, Քիոնե (Բորեասի դուստր), Chrysogeneia?, Cleito?, Cleodora?, Դեմետրա, Europa?, Eurycyda?, Eurynome?, Գեա, Հալիա, Helle?, Hippothoe?, Iphimedeia?, Լիբիա, Մեդուսա Գորգոնա, Melantho daughter of Deucalion?, Melite?, Molione?, Mytilene?, Oenope?, Պերիբեա, Փիլիրա, Pirene?, Salamis?, Satyrion?, Syme?, Theophane?, Thoosa?, Melanthia?, Midea?, Ascra?, Pitane?, Pronoe?, Pero?, Laodice?, Alistra?, Alta?, Anticleia?, Bithynis?, Brylle?, Celusa?, Դիոպատրա, Larissa?, Arethusa? և Antiope?
ԶավակներBoeotus?, Ալոեուս, Aeolus?, Պոլիֆեմոս, Eryx?, Neleus?[6][7], Տրիտոն, Պրոտևս, Ռոդոս, Benthesikyme?, Halirrhothius?, Phaeax?, Nireus?, Amphimarus?, Պելիաս[8], Բելոս[9], Պրոկրուստյան մահիճ, Անթեոս[10], Amycus?, Evadne?, Onchestus?, Nauplius?, Էոլոս, Atlas?, Ակեսամեն, Achaeus?, Pelasgus?, Ագենոր[11], Cymopoleia?, Ergiscus?, Թեսևս, Dictys?, Actor?, Belus?, Aethusa?, Հիրիուս, Anthas?, Hippothoon?, Busiris?, Idas?, Աբանտ, Cercyon of Eleusis?, Eurypylus?, Ancaeus?, Erginus?, Peratos?, Minyas?, Cycnus?, Triopas?, Epopeus?, Ասոպուս, Nycteus?, Lycus?, Eurypylus?, Celaenus?, Polydectes?, Byzas?, Եվմոլպոս, Ampheres?, Elasippus?, Mestor?, Azaes?, Արեյոն, Despoina?, Euphemus?, Eleius?, Bellerophon?, Խարիբդա, Almops?, Paeon?, Taphius?, Otus?, Ephialtes?, Ալֆեպ, Lelex?, Chrysaor?, Պեգաս, Eirene?, Delphus?, Mygdon of Bebryces?, Eurytus?, Cteatus?, Mytilus?, Megareus of Onchestus?, Astacus?, Sithon?, Nausithous?[12][13], Aon?, Phocus?, Cychreus?, Taras?, Cycnus?, Chthonius?, Leucon?, Աբդերոս, Chios?, Melas?, Agelus?, Alebion?, Dercynus?, Lamia?, Lepreus?, Palaestinus?, Periphetes?, Ֆինեյ, Poltys?, Sarpedon?, Սկիրոն, Sinis?, Syleus?, Taenarus?, Բուտես, Ավգեաս, Eumelus?, Chrysomallos?, Parnassus?, Periclymenus?, Amyrus?, Autochthon?, Mneseus?, Lamus?, Լևկոնոյա, Evaemon?, Phthius?, Sikanos?, Siculus?, Hyperes?, Anathamus?, Arpiátes?, Anthes?, Aspledon?, Alcippe?, Athos?, Byzinus?, Caanthus?, Cenchrias?, Chryses?, Cromus?, Dicaeus?, Dorus?, Dyrrachius?, Eusirus?, Glaucus?, Oeoclus?, Leches?, Hopleus? և Diaprepes?
Ասպարեզծով, երկրաշարժ և Ձիաբուծություն
ՀատկանիշներԾովի աստված
 Poseidon Վիքիպահեստում

Համարվել է, որ այս աստծո զայրույթը կատաղի է, ինչպես և նրա տարրը, անհաշտ բարկությամբ նա հետապնդում է նրանց, ովքեր վիրավորել են նրան կամ հանդգնել չենթարկվել։ Հիմնական առանձնահատկությունը, որը տարբերում է Պոսեյդոնին առասպելներում՝ դա իշխանական, անողորմ և բռնի ուժն է, որը դրսևորվում է իր անբաժան թագավորական վեհությամբ։ Հնագույն արվեստի գործերում նա սովորաբար պատկերված է որպես տարեց տղամարդ, որպես կանոն, եռաժանին ձեռքին, կապտաչյա[14], գանգուր մազերով ու մորուքով, իսկ նրա դեմքը արտահայտում է հիմնականում զայրույթ և գրգռվածություն, ի տարբերություն Զևսի, ով ավելի շատ պատկերված էր լինում օլիմպիական հանգստությամբ և ներդաշնակությամբ։

Էտրուսկական Նեթունս (Nethuns) ծովի աստվածության անունը փոխառվել է Լատինական Նեպտունին։ Այս երկու աստվածներն էլ Պոսեյդոնի համակերպներն էին։ Գծային վանկային ձեռագրերը տախտակիկների վրա ապացուցում էին այն, որ Պոսեյդոնին պատվում էին Պիլոս և Թեբետ նախա-Օլիմպյան Բրոնզեդարյան Հունաստանում որպես գլխավոր աստծո, բայց նա ինտեգրվեց Օլիմպական աստվածների շարքերը, ինչպես նաև դարձավ Զևսի և Հադեսի եղբայրը։

Գոյություն ունի Հոմերոսյան XXII օրհներգ և XVII օռփեական օրհներգ ի պատիվ Պոսեյդոնին, որը համարվում էր պաշտպան բազմաթիվ Հունաստանի քաղաքների, թեև նա կորցրել էր Աթենքը Աթենասի հետ մրցույթում։

Համաձայն Պլատոնի Timaeus և Critias երկխոսությանը, Ատլանտիս կղզին եղել էր Պոսեյդոնի ընտրված տիրույթը/հայրենիքը։

Ստուգաբանություն

խմբագրել

Ամենավաղ հաստատված ամվամբ հայտնությունը, գծային վանկային ձեռագրով՝ Po-se-da-o[15] կամ Po-se-da-wo-ne, համապատասխանում են Poseidaōn և Poseidawonos Միկենյան հունարենին։ Հոմերոսյան հունարենում հայտնի է որպես Ποσειδάων (Poseidaōn), Էոլիկական հունարենում ՝ Ποτειδάων (Poteidaōn), իսկ Դորիկական հունարենում որպես՝ Ποτειδάν (Poteidan), Ποτειδάων (Poteidaōn) և Ποτειδᾶς (Poteidas)[16]: Պոսեյդոնի հիմնական մակդիրն էր Γαιήοχος / Gaiēochos (Երկիր- թափահարիչ/ող), որը նույնպես հայտնաբերվել էր գծային վանկային ձեռագրերում։ Մեկ այլ հաստատված E-ne-si-da-O-NE[17] բառը հիշեցնում է իր Ennosidas և Ennosigaios մակդիրները, որոնք մատնանշում էին Պոսեյդոնի խթոնիկ բնույթը։

Պոսեյդոնի անվան ծագումը անհասկանալի է։ Համաձայն մի տեսությանը, անունը առաջացել է երկու բաղադրիչ տարրերից՝ "ամուսին" կամ "Տեր" (հունարեն πόσις (posis) - ից PIE * pótis) և "հող" (δᾶ (da), Դորիկական հունարենից γῆ (GE)), այսինքն Տեր Հողի, Հողի Հայր կամ Ամուսին։ Ըստ այդ թեորեմին, Պոսեյդոն անվան ստուգաբանությունը կապ է հաստատում [[]Դեմետրա]] աստվածուհու հետ, ում անունը նշանակում է "Երկրի մայր": Ուոլտեր Բյորկերտ գտնում էր, որ "da երկրորդ տարրը մնում է անհուսալիորեն անորոշ" և գտնում է, որ "ամուսինը Երկրի" ընդերքը «միանգամայն անհնար է ապացուցել»։

Մեկ այլ տեսության համաձայն, երկրորդ՝ "հող" (δᾶ (da) տարրը մեկնաբանվում է, որպես δᾶϝον dâwon "ջուր" բառ։ Այսինքն, հանգում ենք Posei-dawōn "Տեր Ջրի" տարբերակին։ Կա նաև հնարավորություն, որ տարրը ունի նախա-հունական ծագում։ Պլատոնն իր Cratylus երկխոսության մեջ տալիս է երկու այլընտրանքային ստուգաբանություններ. ποσί – δεσμον և πολλά εἰδότος կամ πολλά εἰδῶν[18]:

Պոսեյդոն դիցաբանության մեջ

խմբագրել

Ծագում

խմբագրել

Կրոնոսի և Հռեայի երկրորդ որդին, Զևսի, Հերայի, Դեմետրայի, Հեստիայի և Հադեսի եղբայրը։ Հայրը՝ տիտան Կրոնոսը կուլ էր տվել նրան, և մյուս զավակներին, դեռևս նորածին ժամանակ, սակայն հետագայում փրկվում է, իր մյուս եղբայրների և քույրերի հետ միասին, Զևսի շնորհիվ։

  • Ըստ որոշ բանահյուսությունների, նա, ինչպես և իր եղբայր Զևսը, չի կիսում իր մյուս եղբոր ու քույրերի ճակատագիրը, որոնց կուլ էր տվել Կրոնոսը։ Նրան փրկել էր դաժան հորից և սարսափելի ճակատագրից մայրը՝ Հռեան, որը թաքցրել էր նորածին Պոսեյդոնին գառների հոտի մեջ, իսկ ամուսնուն՝ Կրոնոսին, ասել էր, թե քուռակ է ծնել։
  • Սիցիլյան Դեոդորը պատմում է, որ Հռեան կարողացել էր թաքցնել նորածին Պոսեյդոնին Կրոնոսից, տալով իր ամուսնուն կուլ տալ երեխայի փոխարեն ձիու մտրակ։ Հետագայում երիտասարդ Պոսեյդոնին գաղտնի փոխանցում է Օվկիանոսի դստերը՝ Կաֆիրեին և հրաբխային ոգիներին՝ Տելքիներին, Ռոդոս կղզից, ովքեր մեծացրել են և դաստիարակել փոքր աստծուն։
  • Համաձայն Ջոն Ցեցեսին (John Tzetzes), Պոսեյդոնի դայակն էր Արնեն, ով խաբել էր Կրոնոսին, երբ նա փնտրում էր որդուն, և չէր մատնել Պոսեյդոնին։ Նա մեծացել էր Ռոդոսում և նրան պահպանել են Տելքիներ[19], ինչպես Զևսն էր մեծացել Կրետեում և պահպանվել Կորիբանտներով։ "Ոդիսականում" նրա հայրենիքը համարվում էր Էգեան։
  • Ըստ այլ տարբերակի, Կրոնոսը գցել էր նրան ծով[20]։

Պոսեյդոն և Ամփիտրիտե

խմբագրել
Ծովի հորձանուտի խորքում կանգնած է ամպրոպային Զևսի եղբոր, երկրասասան մեծ Պոսեյդոնի զարմանահրաշ պալատը։ Տիրում է Պոսեյդոնը ծովերին, և ծովի ալիքները ենթարկվում են ահեղ եռաժանիով զինված նրա ձեռքի մինչև իսկ ամենաթեթև շարժմանը։ Այնտեղ, ծովի խորքում, ապրում է Պոսեյդոնը իր գեղանի ամուսին Ամփիտրիտեի՝ ծովային գուշակ ծիրանազարդ Ներևսի դստեր հետ, որին ծովային խորքերի մեծ տիրակալ Պոսեյդոնն առևանգել է հոր մոտից։ Մի անգամ տեսել է, թե Ներեոսի դուստրն ինչպես է իր քույրերի հետ շուրջպար բռնել Նաքսոս կղզու ափին։ Գերվել է ծովի աստվածը սքանչելի Ամփիտրիտեով և կամեցել տանել նրան իր երկանվով։ Բայց խուսափել է Ամփիտրիտեն իրեն հետապնդող աստծուց և ապաստան գտել տիտան Ատլասի մոտ, որն իր հզոր ուսերի վրա պահում է երկնակամարը։ Երկար ժամանակ Պոսեյդոնը չէր կարողացել գտնել Ներեոսի գեղանի դստերը։ Ի վերջո, նրա ապաստանի տեղը հայտնել է դելփինը. Այդ ծառայության համար Պոսեյդոնը դելփինին դասել է երկնային համաստեղությունների մեջ՝ Պոսեյդոնը Ատլասի մոտից հափշտակել է Ներեոսի գեղանի դստերը և ամուսնացել նրա հետ։
Այդ ժամանակից ի վեր Ամփիտրիտեն, իր ամուսին Պոսեյդոնի հետ, ապրում է ստորերկրյա պալատում։ Պալատից վերև շառաչում են ծովային ալիքները։ Ծովի աստվածությունների բազմությունը շրջապատում է Պոսեյդոնին՝ հլու-հնազանդ նրա կամքին։ Նրանց մեջ է նաև Պոսեյդոնի որդին՝ Տրիտոնը, որ իր խեցեղեն փողի որոտալից հնչյուններով ահեղ փոթորիկներ է առաջ բերում։ Աստվածների մեջ էին նաև Ամփիտրիտեի գեղանի քույրերը՝ ներեիդները (ներեհուները)։ Պոսեյդոնը տիրում է ծովերին։ Երբ հրաշք նժույգներ լծած երկանվով Պոսեյդոնը սուրում է ծովի վրայով՝ հավերժ ծփացող ալիքները ետ են քաշվում և ճամփա բացում տիրակալ Պոսեյդոնի առաջ։ Իր գեղեցկությամբ մինչև իսկ Զևսին չզիջող Պոսեյդոնը սրաթռիչ սուրում է անծայրածիր ծովի վրայով, իսկ նրա շուրջը խաղում են դելփինները. ձկները դուրս են լողում ծովի խորքից և խռնվում նրա երկանվի շուրջը։ Երբ Պոսեյդոնը նշան է անում իր ահեղ եռաժանիով՝ լեռների պես բարձրանում են փրփրաբաշ ալիքները և ծովի վրա մոլեգնում է կատաղի փոթորիկը։ Եվ այդ ժամանակ ծովային ալիքները դղրդոցով բախվում են առափնյա ժայռերին և ցնցում երկիրը։ Բայց առաջ է մեկնում Պոսեյդոնն իր եռաժանին ալիքների վրա, և նրանք հանդարտվում են։ Փոթորիկը մեղմանում է, ծովի վրա կրկին անդորր է տիրում, ծովը դառնում է հայելու նման ողորկ, և հազիվ է լսվում կոհակների ծփանքը ափերի մոտ։

Պոսեյդոն և նրա շրջապատը

խմբագրել
 
Պոսեյդոն, Տրիտոն և Ամփիտրիտե
Շատ աստվածություններ են շրջապատում Զևսի եղբորը՝ Պոսեյդոնին. Նրանց մեջ է ծովային գուշակ ծերունի Ներեոսը, որ գիտակ է ապագայի բոլոր նվիրական գաղտնիքներին։ Սուտն ու խաբեությունը օտար են Ներևսին։ Աստվածներին ու մահկանացուներին նա միայն ճշմարտությունն է հայտնում։ Իմաստուն են գուշակ ծերունու տված խորհուրդները։ Հիսուն գեղանի դուստր ունի Ներեոսը։ Ուրախ-ուրախ խայտում են դեռատի ներեիդները ծովի ալիքների մեջ՝ շողալով իրենց աստվածային գեղեցկությամբ։ Ձեռք-ձեռքի տված նրանք շարեշար դուրս են լողում ծովային հորձանուտի միջից և շուրջպար բռնում հանդարտված ծովի՝ մեղմորեն դեպի ափ գլորվող կոհակների շոյող ծփանքի տակ։ Եվ առափնյա ժայռերի արձագանքը կրկնում է նրանց նրբահյուս երգի հնչյունները, որոնք նման են ծովի մեղմ աղմուկին։ Ներեոսի դուստրերը հովանավորում են ծովագնացին և նրան երջանիկ նավարկություն պարգևում։
Ծովի աստվածությունների մեջ է և ծերունի Պրոտևսը, որ ծովի նման փոխում է իր կերպարը, և ըստ ցանկության, տարբեր կենդանիների ու հրեշների տեսք ընդունում։ Նա ևս գուշակ աստված է, միայն թե նրան պիտի հանկարծակի բերել, տիրել նրան և ստիպել, որ բաց անի ապագայի գաղտնիքը։ Երկիրը ցնցող Պոսեյդոնի ուղեկիցների մեջ է նաև Գլավքոս աստվածը՝ ծովայինների ու ձկնորսների հովանավորը, նա ևս օժտված է գուշակության ձիրքով։ Հաճախ, ծովի խորքից դուրս լողալով, նա կանխատեսել է գալիքը և իմաստուն խորհուրդներ տվել մահկանացուներին։ Հզոր են ծովի աստվածները, մեծ է նրանց իշխանությունը, բայց նրանց բոլորի վրա էլ իշխում է Զևսի եղբայր մեծն Պոսեյդոնը։
Բոլոր ծովերն ու բոլոր երկրները ողողում է ալեհեր Օվկիանոսը՝ տիտան աստվածը, որ իր պատվով ու փառքով հավասար է մինչև իսկ Զևսին։ Նա ապրում է հեռվում, աշխարհի սահմանագլխին, և նրան չեն հուզում երկրի գործերը։ Օվկիանոսը երեք հազար որդի ունի՝ գետային աստվածներ, և երեք հազար դուստր՝ առվակների ու աղբյուրների աստրվածուհինները։ Օվկիանոս մեծ աստծու որդիներն ու դուստրերը բարություն ու հրճվանք են բերում մահկանացուներին իրենց հավերժահոս կենսատու ջրերով, հագեցնում են ամբողջ երկիրը և ամենայն կենդանի արարածի։

Պոսեյդոնի մրցությունները

խմբագրել

Կան մի քանի առասպելներ, որոնք պատմում են Պոսեյդոնի և աստվածների միջև ծավալված վեճերի մասին քաղաքների շուրջ։ Չնայած Երկիրը բոլոր աստվածների համար ազատ գոտի էր, Պոսեյդոնը ժամանակ առ ժամանակ վիճարկում էր այլ Օլիմպիացիներից բացառիկ իրավունքներ ձեռք բերել տիրապետման որոշակի տարածքների նկատմամբ։ Այդպես եղել է Ատիկայի նկատմամբ, որի համար Պոսեյդոնը մրցում է իր եղբոր աղջկա, Աթենասի հետ[21]։ Նա հարվածել է իր եռաժանիով Միջնաբերդի բլրին և, այսպիսով ստեղծել էր ջրի աղբյուր (կամ, այլ տարբերակով, ձի[22]Աթենասը, մրցակցելով Պոսեյդոնի հետ, առաջարկել էր որպես նվեր Ատիկային ձիթապտղի ծառ։ Աստվածները (կամ այլ լեգենդի համաձայն, հերոս Կեկրոպս և Էրիսեքտոն) խոստովանել են, որ Աթենասի նվերը ավելի օգտակար է, և կոչել են հիմնական ատիկական / դասական քաղաքը նրա անվամբ։ Զայրացրեց Պոսեյդոնին պարտության զգացումը, ջրհեղեղներ առաջացրեց Ատիկայում[23]։

Կորինթոս տարածքը վիճարկել էր Հելիոսից[24], բայց հարյուրաձեռքանի հսկա Բրիարևսը, գործելով որպես արբիտր, արժանացրել էր Պոսեյդոնին միայն Իսթմուս նեղուցին (Պելոպոնեսի և Կենտրոնական Հունաստանի միջև), իսկ Հելիոսին տվել էր ամբողջ Կորինթոս քաղաքը, իր միջնաբերդով։ Աթենասի հետ էլի էր եղել վիճարկություն, բայց արդեն Թրեզեն քաղաքի հանդեպ։ Զևսը որոշում էր կայացրել և բաժանել էր քաղաքը երկուսի միջև։ Ապարդյուն փորձել էր խլել Դիոնիսոսից Նաքսոս[25] և Էգեյան կղզիները։ Հերայից ուզում էր խլել Արգոլիսը, բայց Զևսը փոխանցել էր վեճի որոշումը քաղաքի առաջին բնակիչներին՝ Փորոնեոսին և գետի աստվածներին՝ Ինաքոսին, Կիփիսին և Աստերիոնին։ Երբ նրանք արտահայտվեցին Հերայի օգտին, զայրացած Պոսեյդոնը չորացրել էր վերը նշված երեք գետերը։ Զևսից ուզում էր խլել նայադ Էգինեին, կամ այլ տարբերակով. Էգինե[26] կղզին, բայց ապարդյուն։ Ապոլլոնից ուզում էր վիճարկել Դելփիկներ, սակայն և այստեղ ծովի աստվածը հաջողության չի հասնում։ Միայն լեգենդար Ատլանտիսն էր կոչվում Պոսեյդոնի և նրա հետնորդների թագավորությունը։ Սակայն Զևսը հետագայում պատժում է ատլանտիսներին, անոմիայի, անարխիայի համար։

Պոսեյդոնը և Տրոյայի պարիսպը

խմբագրել
 
Նեպտունի քանդակը

Պոսեյդոնը ստիպված էր ճանաչել Զևսի գերիշխանությունը, բայց՝ համարելով իրեն նրան հավասար, դեմ է դուռս գալիս Զևսին։ Պոսեյդոնը և Ապոլլոն, Հերայի գաղափարին համաձայն, (կամ Աթենասի[27] ու Հերայի, կամ էլ Ափրոդիտեի ու Հերայի) կազմակերպել էին ապստամբություն Զևսի դեմ։ Սակայն ըմբոստ եռյակը տանուլ է տալիս և արժանանում է շանթարձակի զայրույթին։ Կա վարկած, որ նրանց փրկել էր Թետիսը։ Նրանք ժամանակավորապես զրկվում էին իրենց աստվածային իշխանությունից և աքսորվում էին ծառայել Տրոյայի Լաոմեդոն[28] թագավորին։ Լաոմեդոնը կարկադրում է նրանց կառուցել հսկայական պարիսպ[29] ամբողջ քաղաքի շուրջ և խոստանում է լավ պարգևատրել նրանց, բայց նա դրժում է իր տված խոստումը։ Վրեժխնդրությամբ լցված ( նախքան տրոյական պատերազմ), Պոսեյդոնը մի ահռելի հրեշ է ուղարկում Տրոյայի վրա։ Հետագայում այդ հրեշին սպանում է Հերակլեսը։

Բրոնզեդարյան Հունաստան

խմբագրել
 
Նեպտուն եռաժանիով

Եթե պահպանված գծային վանկային ձեռագրերին՝ կավե տախտակիկների վրա, կարելի է վստահել, ապա PO-SE-da-wo-ne ("Պոսեյդոն") անունը ավելի հաճախ է հանդիպում, քան di-u-ja («Zeus") անունը։

PO-SE-de-ia – անվան կանացի տարբերակն նույնպես գտնվել է, ինչը ցույց է տալիս, որ կա կորցրաց ամուսնուն աստվածոհի, փաստորեն, նախքան Ամփիտրիտեի հայտնվելը, Պոսեյդոնը արդեն ուներ կին։

Պոսեյդոնը հաճախ կրում էր WA-na-ka (wanax) տիտղոսը և գծային վանկային արձանագրություններում հայտնի էր ինչպես դժոխքի արքա։ Պոսեյդոնի խթոնյան բնույթը ընդգծվում էր E-ne-si-da-O-ne տիտղոսով, Միկենյան Կնոսում և Պիլոսում[17], և հզոր հատկանիշով (երկրաշարժ առաջացնել, որը ուղեկցվում էր փլուզներով)։ Ամնիսոս (Կրետե) քարայրում Էնիսիդաոն (Enesidaon) կապված էր Իլիփիայի՝ ծննդաբերության աստվածուհու պաշտամունքի հետ։ Պիլոսյան տախտակիկների վրա արված էր զոհաբերական ապրանքների օգրագործման գրառումները ՝ "Երկու թագուհու և Պոսեյդոնի" համար (wa-na-soi, wa-na-ka-te - "Երկու թագուհի և Թագավոր") : "Երկու թագուհի" գրառումը կարող էր կապված լիներ Դեմետրայի և Պերսեփոնեի հետ, կամ այլ աստվածուհիների հետ, որոնք ոչ մի կապվածությում չունեին Պոսեյդոնի հետ հետագա ժամանակաշրջաններում[30]։

Հնարավոր է, որ Դեմետրան հանդես է գալիս որպես Da-ma-TE գծային վանկային (Միկենյան հունարեն) (PN EN 609) արձանագրությամբ, սակայն հայտնաբերված Պիլոսում գծային վանկային՝ E-ne-si-da-O-ne, կապված Պոսեյդոնի և Si-to PO-tini-ja, հավանաբար կապված Դեմետրայի հետ, ձեռագրերի մեկնաբանությունը դեռևս վեճիլի է։ Միկենյան մշակույթում չկար կապվածություն Պոսեյդոնի և ծովի միջև։ Հոմերը և Հերոդոտոսը վկայում են, որ Պոսեյդոնը դարձավ Ծովի Արքան, հոր՝ Կրոնոսի պարտությունից հետո, երբ եղբայրներով սկսել էին բաժանել աշխարհը. Զևսին հասավ երկինքը, Հադեսին բաժին հասավ դժոխքը, իսկ Պոսեյդոնին՝ ծովը, սակայն Երկիրը և Օլիմպոս լեռը պատկանում էր բոլոր երեքին հավասարաչափ։

Նոբուո Կոմիլան ենթադրում էր, որ Պոսեյդոնը ի սկզբանե եղել էր ազնվական հնդեվրոպական ձի-աստված, հետագայում ձուլվելով հույների կողմից, վերափոխվում է ծովի աստվածությանը, դուռս մղելով Պրոտեոսին և Ներեոսին, հակառակն էր պնդում Ուոլտեր Բյորկերտը, ով եմթադրում էր, որ հույների պաշտամունքը Պոսեյդոնին, որպես ձի-աստվածին, կարող էր կապված լինել ձիու և ռազմական կառքերի ներդրմանը Անատոլիայից Հունաստան 1600մ.թ.ա։ Ամեն դեպքում, Պոսեյդոնի կարևորությունը կարելի է տեսնել Հոմերի "Ոդիսականում", որտեղ Պոսեյդոնն է, այլ ոչ թե Զևս, հիմնական իրադարձությունների շարժիչ։

Կենակիցներ և երեխաներ

խմբագրել
Սիրուհիններ և երեխաններ
Մայրը Երեխան
Ամփիտրիտե
  1. Տրիտոն
  2. Ռոդիս
  3. Բենթեսիկիմե
Ափրոդիտե
  1. Ռոդիս (վարկած է)
  2. Սիբիլ (վարկած է)
Դեմետրա
  1. Դեսպոինե
  2. Արեոն, խոսացող ձի
Գեա
  1. Անթեոս
  2. Քարիբդիս
Հեստիա( մերժում)
Աբա հավերժահարս Էրգիսկուս[31]
Ագամեդե Դիկտիս
Էթրե Թեսևս
Ալիստրե[32] Օգիգոս
Ալքիոնե
  1. Էթուզա
  2. Հիրևս
  3. Հիպերենոր
  4. Հիպերես
  5. Անթաս
Ալոպե Հիպոթուն
Ամփիմեդուզա, դանայուհի Էրիթրաս
Ամիմոնե Նաուպլոս
Արենե Իդաս (վարկած)
Ամե (Մելանիպե)
  1. Էլոս
  2. Բոիթոս
Արեթուզե Աբաս
Ասկրե Օեոկլոս[33]
Աստիդամեա, Փորբասի դուստր Կոկոն
Աստիպալեա
  1. Անկևս
  2. Էվրիպիլոս Կոսից
Բերոա, Ափրոդիտեի դուստր
Բոդեա
  1. Էրգինոս
Կաինևս
Կալքինիա Պերատուս
Կանակիս
  1. Հոպլևս
  2. Նիրևս
  3. Ալոևս
  4. Էրոպևս
  5. Տրիոպաս
Կելեինե
  1. Լայքոս
  2. Նեկտևս
  3. Եվրիպիլոս
  4. Լիքաոն
Կելենո դանայուհի Կելենոս
Կերեբիա[34]
  1. Դիկտուս
  2. Պոլիդևկոս
Կերուզա Բիզաս
Կլեոդորա Պարնասոս
Քիոնե Էվմոլպոս
Քրիզոգենիա Քրիզաս
Կորկիրա հավերժահարս Փաեքս
Կորոնիս
Դիոպատրա հավերժահարս
Էվրիալե Օրիոն (վարկած)
Էվրիցիդե Էլևս
Էվրինոմե Բելերոփոն
Էվրիտե/Բաթիկլեա Ալիրոթիոս
Հալիա
  1. Ռոդիս (վարկած է)
  2. վեց որդի
Հարպալե/Սկամանդրոդիկե/Կալիկե Կիկնոս
Հելլա
  1. Ալմոպս
  2. Էդոնաս
  3. Պաիոն
Հերմիպե Մինիաս (վարկած է)
Հիպոթոե Տափիոս
Իփիմեդեա Ալոադներ
Լաոդիկե[35]
Լարիսա
  1. Արքևս
  2. Պելասգոս
  3. Պիթիոս
Լեիս Ալտեփոս[36]
Լիբիս
  1. Ագենոր
  2. Բելոս
  3. Լելեզ
Լիսինասա/Անիպե Բոսիրիս
Մեքիոնիկե/Եվրոպա Եվփեմոս արգոնավորդ
Մեդուզա
  1. Պեգասոս
  2. Քրիսաոր
Մելանթեա Էյրենե
Մելանթո Դելփոս
Մելիա
  1. Ամիկոս
  2. Միկդոն
Մելիսա Դիրփակիոս[37]
Մեսթրե
Միդեա Ասպլեդոն
Մելիոնե Մելիոնիդներ (Էվրիտոս և Կտըտոս)
Միտիլենե Միտոն[38]
Օենոպե Միգերոս
Օլբիա հավերժահարս Աստակոս[39]
Օսսա Սիթոն
Պեյրենե
  1. Կենքրիաս
  2. Լեքես
Պերիբոե Նավսիթոս
Պերո կամ Կելուզա հավերժահարս Ասոպոս
Պիտանե հավերժահարս/ Լենա Էվադնե
Փիոնիկ Տորոն[40]
Պրոնոե Փոկուս
Ռոդիս[41]
  1. Լալիսոս
  2. Կամերոս
  3. Լինդոս
Ռոդոպե Աթոս[42]
Սալամիս Կիքրևս
Սատիրիա Տարասի հավերժահարս Տարաս[43]
Սիմե Քթոնիոս
Թեմիստո Լևքոն (վարկած)
Թեոփանե Խոյ (Ոսկե գեղմ)
Թիա
Տիրո
  1. Պելիաս
  2. Նելեոս
Թուզա Պելիփեմոս
Անանուն, Ամփիկտիոնի դուստր Կերկիոն
Քիոսի հավերժահարս
  1. Մելաս
  2. Ագելաս
Անանուն կանայք
  1. Ամփիմարոս[44]
  2. Ամիրոս[45]
  3. Էոն[46]
  4. Աստրաևս[47]
  5. Կալավրոս[48]
  6. Կորինեթես (վարկած)
  7. Կիմոփոլեա
  8. Կրոմաս[49]
  9. Գերեն[50]
  10. Դիքևս[51]
  11. Էվսեիրոս
  12. Լալեբիոն[52]
  13. Լեստրիգոն
  14. Լամոս
  15. Լոտիս (վարկած)
  16. Մեսապոս
  17. Օնքեստոս[53]
  18. Օվրեա[54]
  19. Պելեստինոս[55]
  20. Փորբաս Ակարնանիայից
  21. Պոլթիս
  22. Պրոկրուստես
  23. Պրոտեոս
  24. Սարպեդոն Աինոսից
  25. Սկիրոն
  26. Սիլևս
  27. Տիներոս (վարկած)

Պոսեյդոնը բազմաթիվ հերոսների հայրն էր։ Նրանցից ամենահայտնին էր Աթենացիների սիրելի հերոս Թեսևսը։

Պլատոնի առասպելներում, Պոսեյդոնը և Կլեիտոն ունեին տասը որդի. Ամփերես, Ատլաս, Ավտոֆթոն, Ազևս, Դիապրեպես, Էլասիպոս, Էվամոն, Էվմելոս (Գադերիոս), Մեստոս, Մնեսևս։

Նաև ունեցել յ սիրային կապ Ներիտեսի, Պելոպսի և Պատրոկլոսի հետ։

Ատրիբուտներ

խմբագրել
  • Եռաժանի, որը փախարինում էր Զևսի կայծակին, ըստ այլ աղբյուրների, Պոսեյդոնը սկզբում բռնում էր մի պարզ, ձկնորսական հարպուն, նիզակ,
  • Դելփին, ջրի մակերեսի հանգիստության մարմնացումն է,
  • Ձի (սև), ջրի բուռն և կատաղած հատկությունների մարմնացումն է,
  • Ցուլ (սև), ջրային հոսքերի զայրույթի և բռնի ուժի մարմնացումն է,
  • Նոճենի[56]։

Պոսեյդոնի տիտղոսները

խմբագրել
  • Պոսեյդոնը ունի բազմաթիվ տիտղոսներ, շատերը ստացվել են իր աստվածային գործառույթներից.
Հունարեն անվանումը Լատիներեն անվանումը Նշանակությունը
Βασιλευς Basileus Թագավոր, Տեր
Πελαγαιος Pelagaeus Ջրային, ծովային
Αιγαιων Aegaeon Էգեյան ծովի
Προσκλυστιος Prosclystius Ով բոլորի դեմ
Ασφαλιος Asphalius Ապահովող անվտանգ ճանապարհորդություն
Εποπτης Epoptes Վերակացու, դիտող
Γαιηοχος Gaeochus Երկիր պահող (բռնող)
Εννοσιγαιος Ennosigaeus Երկիր թափ տվող
Ἱππιος Hippius Ձիու
Ἱπποκουριος Hippocurius Ձի մրցող, ծանոթացնող
Φυταλμιος Phytalmius Բույսեր դաստիարակող
Πατρος Patrus Հայր, նախնիներ
Γενεθλιος Genethlius Հարազատ, ցեղի
Δωματιτης Domatites Ձիու
Λαοιτης Laoites Մարդու
  • Այս տիտղոսները տոպոգրաֆիկ բնույղի են.
Հունարեն անվանումը Լատիներեն անվանումը Նշանակությունը
Ισθμιος Isthmius Իսթմոսցի (Կորինթոս)
Ταιναριος Taenarius Տայնարոնցի (Լակոնիա)
Γενεσιος Genesius Գենեզիոնից (Արգոլիս)
Σαμιος Samius Սամոսցի (Էլիս կղզի)
Ἑλικωνιος Heliconius Հելիկոն լեռից (Բիոտիա)
Ονχηστιος Onchestius Օնքեսթոնցի (Բիոտիա))
Αιγαιος Aegaeus Էգեացի (Էվբոա)
  • Գլխավոր տիտղոսներ, որոնք կապված են նրա սրբավայրերի հետ.
Հունարեն անվանումը Լատիներեն անվանումը Նշանակությունը
Ποσειδιον Poseideum Պոսեյդոնի տաճար
Ποσειδωνιον Poseidoneum Պոսեյդոնի տաճար
Ποσειδωνια Poseidonia Պոսեյդոնի փառատոն
Ισθμια Isthmia Իսթմիամ Խաղեր
 
Նեպտունի հաղթանակ

Պոսեյդոնի երկրպագություն

խմբագրել

Պոսեյդոնի պաշտամունքը լայն տարածում ուներ ամբողջ Հին Հունաստանում, հիմնականում ափամերձ տարածքներում և կղզիներում. հատկապես հարուստ էր իր պաշտամունքի վայրերով Պելեպոնեսը, իոնացիները պաշտում էին նրան, որպես նրանց ցեղի հովանավոր։

Պոսեյդոնը համարվում էր ձիաբուծության հովանավոր և ուներ Hippias (ձիու, ձիերի) մականուն։ Ըստ Բեթի Ռեդիսի, Պոսեյդոնի ձիերը, ում հետ նա պաշտվում էր, ի սկզբանե խտոնիկ էին, այլ ոչ թե ծովային։ Հենց նա էր, ով, ըստ լեգենդի, ստեղծել էր ձի և սովորեցրել վերահսկել այն։ Իր պատվին կազմակերպվում էին Իսթմիական խաղեր ձեիրի մարզադաշտերում։

Պոսեյդոնը հին հունական աստվածների հետ միասին մասնակցել էր տիտանների դեմ ճակատամարտին։ Հենց նա է, ով պատրաստել էր պղնձե դուռը[57], որի միջոցով պարտված տիտանները փակ էին մնում Տարտարոսում։

Ըստ Կրետացիներ, նա առաջին էր, ով ստեղծել էր նավ և զբաղվել ծովային աշխատանքներով[58]։

Պոսեյդոն աստուած Հին Հունաստանում համարվում էր առաջին ձի ստեղծողը։ Նա ստեղծել էր ձին կամ Ատիկայում, երբ վիճում էր Աթենասի հետ այդ տարածքի տիրապետման համար, կամ Թեսալիայում, երբ սերմնահեղուկ էր թափել Գեա՝ երկրի աստվածուհու վրա։ Պոսեյդոնը նաև սովորեցրել էր մարդկանց հեծնել և սանձել ձիերին։

Կրետե կղզու առասպելական Մինոս թագավորի խնդրանքվ, Պոսեյդոնը ջրի խորքից դուռս է հանում հսկայական ցուլին, որպիսզի հենց իրեն էլ այն զոհաբերվի։ Բայց Մինոսը հրաժարվում է ցուլին զոհաբերերել, այդպիսով մեծ վիրավորանք է հասցնում Պոսեյդոնին։ Ապա վերջինը՝ ցասումով լի, ներշնչում է թագավորի կնոջը՝ Պասիֆեին, անհագ սեր ցուլի նկատմամբ։ Այդ ահավոր կրքի պտուղը դարձավ հրեշ ցուլ Մինոտավրոսը։ Հետագայում Թեսևսը սպանում է նրան։ Ըստ Ա.Ֆ. Լոսեվի, հնագույն պատկերացությունը Պոսեյդոնի մասին եղել է կապված հողի բերրիության հետ, տոգոնված խոնավությունով։ Նա նշում է՝ "Օլիմպիական Պոսեյդոնը ամուր կապված է հենց ծովի հետ, պահպանելով, որպես մնացուկ, մականուններ, որոնք վկայում են նախկինում հողի հետ կապվածությանը. առասպելներ Պոսեյդոնի զոոմորֆ երրորդությունից մեկից՝ ձիու և ցուլի և լեգենդն Պոսեյդոնի մասին, որտեղ նա եռաժանիով ջուր է կոտրոմ քարից և աղբյուրներ ստեղծում":

Լյուբկերի բառարանում նշված է՝ "Հին Պալիստինյան ժամանակահատվածում, Պոսեյդոնը ոչ միայն ծովի աստուած էր, այլև աստուածն էր տարածված երկրի վրա և նրա շուրջը ամենայն ջրին, նա հնարավորություն էր տալիս առաջանալ աղբյուրներին, գետերին ու լճերին։ Հետևաբար, նա եղել է նաև բուսական թագաւորության սնուցողը և արգասավորն, ու կանգնաց էր մոտ Դեմետրային"

Ըստ Բեթի Ռեդիսի ձեռնարկի, Պոսեյդոնը ի սկզբանե երկրաշարժերի աստվածն էր և միայն ավելի ուշ ծովի։ Լյուբկերի մոտ, ի թիվս այլ բաների, նշվում էր, որ նա գետինը ընդգրկող ու պահողն է, նաև, որ նա երկրաշարժ առաջացնողն և գետինը տատանողն է։

Համաձայն Հոմերին, Տրոյական պատերազմի ժամանակ նա եղել է աքեյնցիների կողմից։ Եռաժանի հարվածով Պոսեյդոնը կոտրում է մի ապառաժ և ոչնչացնում է դրանով Օիլիդին։ Այնուհետև, Պոսեյդոնը հետապնդում է Ոդիսևսին, նրա համար, որ նա համարձակվել էր կուրացնել իր որդի Պոլիփեմոսին։ Ըստ լեգենդի, Պոսեյդոնը եռաժանի հարվածով բացել էր Թեսալիայում Թեսալյան դաշտավայրը։ Գեղեցկուհի Անդրոմեդան պետքէ զոհաբերվեր Պոսեյդոնին, որպիսզի մեղմանար նրա զայրույթը, բայց չքնաղ Անդրոմեդային փրկության է հասնում քաջ Պերսևսը։

Պոսեյդոնը մշակույթում

խմբագրել

Պատկերասրահ

խմբագրել

Պոսեյդոն կինոյում

խմբագրել
  1. Տիտանների բախում (1981)
  2. Հերակլեսի զարմանալի արկածները (1995 -1999)
  3. Փերսի Ջեքսոն և Հրեշների Ծով (2013)
  4. Փերսի Ջեքսոն և Կայծակների հափշտակողը (2010)
  5. Անմահները (2011)
  6. Ոդիսևս (1997)
  7. Ոդիսևս և Մառախուղային կղզի (2008)
  8. Տիտանների բախում (2010)
  9. Տիտանների զայրույթ (2012)

Գրականություն

խմբագրել
  • Պրելլեր "Հունական դիցաբանություն"
  • Վելքեր "Հունական դիցաբանություն"
  • Պանոֆկա "Պոսեյդոն և Դիոնիսոս"
  • Գերհարդ "Պոսեյդոնի ծագումը, բնույթը և գործողության ոլորտը"
  • Էշվեյլեր "Պոսեյդոնի դիցաբանական անուները"
  • Հոլբախ "Պոսեյդոնի պաշտամունքի բնույթը"

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://www.rumble.com/v3s9i9p-temple-of-poseidon-from-steppe-to-sea.html — 2023.
  2. 2,0 2,1 2,2 Любкер Ф. Ποσειδῶν (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 1094—1095.
  3. Любкер Ф. Κρόνος (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 356—357.
  4. Любкер Ф. Rhea (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 1153—1154.
  5. Любкер Ф. Ζεύς (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 1479—1482.
  6. Любкер Ф. Neleus (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 911.
  7. Нелей (ռուս.) // Нарушевич — Ньютон — 1916. — Т. 28. — С. 278.
  8. Любкер Ф. Pelias (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 998—999.
  9. Любкер Ф. Danaus (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 371.
  10. Антей (ռուս.) // Анрио — Атоксил — 1926. — Т. 3. — С. 37.
  11. Любкер Ф. Agenor (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 45—46.
  12. Навзитой (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1897. — Т. XX. — С. 403.
  13. Любкер Ф. Nausithous (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 905.
  14. Цицерон. О природе богов I 83
  15. Предметно-понятийный словарь греческого языка. Микенский период. Л., 1986. С. 143.
  16. Martin Nilsson. Die Geschichte der Griechische Religion. Erster Band Verlag C. H. Beck. p 444. Also Beekes entry "Poseidwn"
  17. 17,0 17,1 Adams, Professor John Paul. "Mycenaean Divinities". List of Handouts for Classics 315. Retrieved 2 September 2006.
  18. Plato, Cratylus, 402d 402e
  19. Диодор Сицилийский. Историческая библиотека V 55, 1
  20. Гигин. Мифы 139
  21. Геродот. История VIII 55
  22. Первый Ватиканский мифограф I 2, 2
  23. Гигин. Мифы 164
  24. Нонн. Деяния Диониса XLIII 182
  25. Плутарх. Застольные беседы IX 6, 1
  26. Схолии к Пиндару. Истмийские песни VIII 91
  27. Гомер. Илиада I 400
  28. Схолии к Гомеру. Илиада I 51 (из Дидима), XXI 444; Цец. Комментарий к «Александре» Ликофрона 34 // Комментарий Д. О. Торшилова в кн. Гигин. Мифы. СПб, 2000. С.110; Лосев А. Ф. Мифология греков и римлян. М., 1996. С.419
  29. Коллуф. Похищение Елены 290
  30. Wa-na-ssoi, wa-na-ka-te, (to the two queens and the king). Wanax is best suited to Poseidon, the special divinity of Pylos. The identity of the two divinities addressed as wanassoi, is uncertain ": George Mylonas (1966) Mycenae and the Mycenean age" p.159 .Princeton University Press
  31. Suda s. v. Ergiske
  32. Tzetzes on Lycophron, 1206
  33. Pausanias, Description of Greece, 9. 29. 1
  34. Tzetzes on Lycophron, 838
  35. Ovid, Heroides, 18 (19). 135
  36. Pausanias, Description of Greece, 2. 30. 5
  37. Stephanus of Byzantium s. v. Dyrrhakhion
  38. Stephanus of Byzantium s. v. Mytilene
  39. Stephanus of Byzantium, s. v. Astakos, with a reference to Arrian
  40. Stephanus of Byzantium s. v. Torōnē
  41. Tzetzes on Lycophron, 923
  42. Scholia on Theocritus, Idyll 7. 76
  43. Probus on Virgil's Georgics, 2. 197
  44. Pausanias, Description of Greece, 9. 29. 5
  45. Scholia on Apollonius Rhodius, Argonautica, 1. 596
  46. Scholia on Statius, Thebaid, 1. 34
  47. Pseudo-Plutarch, On Rivers, 21. 1
  48. Stephanus of Byzantium s. v. Kalaureia
  49. Pausanias, Description of Greece, 2. 1. 3
  50. Stephanus of Byzantium s. v. Gerēn
  51. Stephanus of Byzantium s. v. Dikaia
  52. Bibliotheca 2. 5. 10
  53. Pausanias, Description of Greece, 9. 26. 5
  54. Hyginus, Fabulae, 161
  55. Pseudo-Plutarch, On Rivers, 11. 1
  56. «Оняеиднм». Արխիվացված է օրիգինալից 2014-04-07-ին. Վերցված է 2014-06-14-ին.
  57. Гесиод. Теогония 732-733
  58. Диодор Сицилийский. Историческая библиотека V 69, 4

Աղբյուրներ

խմբագրել
  • Посейдон// Энциклопедический словарь Брокгауза и Ефрона: В 86 томах (82 т. и 4 доп.). - СПб., 1890-1907.
  • Ն․ Կուն - Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելները
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոսեյդոն» հոդվածին։