Սիմեոն Ա Երևանցի

հայ քահանա, Ամենայն Հայոց Կաթողիկոս

Սիմեոն Ա Երևանցի (1710[1][2], Երևան - 1780[1][2], Վաղարշապատ), Ամենայն Հայոց Կաթողիկոս, 18-րդ դարի հայ ականավոր աստվածաբան, մատենագիր, մշակութային և քաղաքական գործիչ։

Սիմեոն Ա Երևանցի
Սիմեոն Երևանցին ըստ Խորեն Հակոբյանի
Ընդհանուր տեղեկություններ
ԵկեղեցիՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Գահակալություն1763
Ծնվել է1710[1][2]
ԾննդավայրԵրևան
Մահացել է1780[1][2]
Մահվան վայրՎաղարշապատ
ԻրավանախորդՀակոբ Ե Շամախեցի
ԻրավահաջորդՂուկաս Ա Կարնեցի

Կենսագրություն

խմբագրել

Ուսումնառությունն ու հոգևոր ողջ գործունեությունը կապվում են Սուրբ Էջմիածնի և Հայ առաքելական եկեղեցու հետ։ 1752-ին Սիմեոն Երևանցին արդեն վարդապետ էր, իսկ 1759-ին՝ եպիսկոպոս։ 1756 թ. Սիմեոն Երևանցի վարդապետը գնում է Կոստանդնուպոլիս, որտեղ և շարունակում է իր հոգևոր գործունեությունը։ Եղել է նվիրակ Կոստանդնուպոլսում, այնուհետև՝ Մադրասում։ 1763 թ. մարտի 21-ին վախճանվում է Հակոբ Ե Շամախեցի կաթողիկոսը և մեկ ամիս անց՝ ապրիլի 20-ին Սիմեոն եպիսկոպոս Երևանցուն օծում են իբրև ամենայն հայոց կաթողիկոս։

Գործունեություն

խմբագրել

Իր տասնյոթամյա հայրապետության ընթացքում (1763-1780) Սիմեոն կաթողիկոսը աչքի է ընկնում ոչ միայն ազգային-հայրենասիրական, հոգևոր ու մշակութային, այլև շինարարական ու նորոգչական հսկայածավալ աշխատանքներով։ Նախ և առաջ վերաշինում է Մայր Աթոռի արտաքին պարիսպը, որի գոյություն չունենալու պատճառով վանքապատկան մի շարք շինություններ բազմիցս ենթարկվում էին ասպատակողների վայրագություններին։ Պարսպի շինության ժամանակ Վաղարշապատ գյուղի այն տները, որոնք խառնիխուռն շինություններով շրջապատել էին Մայր Աթոռը, քանդում ու հեռացնում է Մայրավանքից մոտ 200-250 մ դեպի հյուսիս։ Այնուհետև իր միջոցներով կառուցում է արդեն նոր գյուղի տներն ու գյուղի Սբ. Աստվածածին եկեղեցին, որը կանգուն է մինչ օրս։

Սիմեոն Ա Երևանցու շինարարական գործերի թվին են պատկանում Մայր Աթոռի սեղանատան, մոմատան, դպրատան, միաբանական խցերի, նոր քանքանի, ձիթահանքի և այլնի կառուցումները։ Նորոգել է Մայր տաճարի չորս հաստահիմն և բարձր սյուները, իսկ 1771 թվականին Մայր Աթոռում Սիմեոն Երևանցու ջանքերով հիմնվում են առաջին տպարանը, ապա թղթի գործարանը (1776 թ.)[3]։

Իր գործունեության ընթացքում Սիմեոն կաթողիկոսը կարգավորել է նաև հայոց Տոնացույցը, որն էլ տպագրեց իր հիմնած տպարանում՝ 1774 թ.։

1779 թվականից սկսած Սիմեոն Երևանցու մոտ նկատվում է հիվանդության խորացում, իսկ 1780 թվականի հուլիսի 16-ին, Վարդավառի օրը, վախճանվում է հայոց շինարար կաթողիկոսը։ Նրա աճյունն ամփոփված է Սբ. Գայանե եկեղեցու գավթի հարավային կողմում։ Տապանաքարն ունի չափածո արձանագրություն։

Կաթողիկոսական գահին Սիմեոն Ա Երևանցուն հաջորդում է Ղուկաս Ա Կարնեցին։

Հիշատակ

խմբագրել

Սիմեոն Երևանցու անունով Երևանի Կոնդ թաղամասում կոչվում է փողոց։

Աշխատություններ

խմբագրել

Սիմեոն կաթողիկոսի գիտական ժառանգության մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում նրա «Ջամբռ» աշխատությունը[4], ուր ամփոփված են ոչ միայն հայ ժողովրդի ու եկեղեցու, այլև տիրապետության հասած երկրների ռազմական, քաղաքական և սոցիալական պատմությունը։ Պաւել Չոբանյանի կողմից կազմվել է Սիմեոն Երևանցու լիակատար մատենագիտությունը[5]։

Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսի կարգադրությամբ՝ հավատացյալների կողմից սիրված «Տէր ողորմեա» աղոթքն հավելվել է Սուրբ Պատարագի մեջ։ Մինչ այդ, երգը ցասման ժամի մաս է կազմել ու ընդհանրապես կատարվում էր բնական աղետների և թշնամիների հարձակումների ժամանակ։

Գրականություն

խմբագրել
  • Հ. Աբրահամյան, Թղթի գործարան Հայաստանում,- «Գիտական նյութերի ժողովածու», Երեւան, 1941, թիվ 1, էջ 61-72։
  • Երուանդ Շահազիզ, Մեծագործ Սիմէոն Երևանցին,- «Հասկ», Բ տարի, 1949-1950, էջ 209-234։
  • Վարազդատ Յարութիւնեան, Սուրբ Էջմիածնի շինարար գահակալները, Երևան, 1996։
  • Լեո, Հայոց պատմութիւն, հտ. 3, գիրք 2, Երևան, 1973։
  • Մսեր Մսերեանց, Պատմութիւն կաթողիկոսաց Էջմիածնի ի Սիմէօնէ մինչև ցՅովհաննէս Ը, Ամք Տեառն 1763-1831, Մոսկուա, 1876, էջ 1-4։
  • Մաղաքիա Օրմանեան, Ազգապատում, մասն Բ, Կ. Պոլիս, 1914, § 2070-2139։
  • Թադեոս Ավդալբեգեան, Սիմէոն կաթողիկոսի «Յիշատակարան»-ի ծածկագիրը, - Ավդալբեգեան Թ., Հայագիտական հետազոտություններ, Երևան, 1969, էջ 361-338։
  • Հրաչյա Աճառյան, Հայոց անձնանունների բառարան, հտ. Դ, Երևան, 1948, էջ 518-519։
  • Բաբայան Լ. Հ., Դրվագներ Հայաստանի XIV-XVIII դարերի պատմագրության, Երևան, 1984, էջ 201-209։
  • Sebouh Aslanian, Dispersion History and the Policentric Nation։ The Role of Simeon Yerevantsi's Girk or koci Partavcar in the 18th Century Nation Revival, Venise-S. Lazarus, 2004 (Bibliotheque d'Arménologie "Bazmavep" N 39).

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 CERL ThesaurusConsortium of European Research Libraries.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 opac.vatlib.it
  3. Հ. Աբրահամյան, Թղթի գործարան Հայաստանում,- «Գիտական նյութերի ժողովածու», Երեւան, 1941, թիվ 1, էջ 61-72։
  4. Սիմէօն կաթուղիկոս Երեւանցի, Ջամբռ, Գիրք,որ կոչի յիշատակարան արձանացուցիչ,հայելի եւ պարունակող բնաւից որպիսութեանց Սրբոյ Աթոռոյս,եւ իւրոց շրջակայից վանօրէիցն, Վաղարշապատ, 1873
  5. # Գիրք աղօթից, որ կոչի Զբօսարան հոգեւոր, Էջմիածին, 1772, (184 էջ)։ Այլ տպագրութիւններ` Նոր Նախիջեւան, 1790 եւ 1794 Արխիվացված 2017-01-27 Wayback Machine։
    1. Տօնացոյց, հտ. 1-2, Էջմիածին, տպ. Ս. Գրիգոր Լուսաւորչի, 1774-75. 564 էջ. երկրորդ տպագր. ՍՊԲ, 1786 թ. II հատոր (ինքնագիր օրինակը տե՛ս Մաշտոցի անուան Մատենադարան, ձեռ. 9191) Արխիվացված 2016-03-05 Wayback Machine։
    2. Կարգ թաղման կարգաւորաց. Էջմիածին, 1777, Էջմիածին։ 160 էջ Արխիվացված 2017-05-11 Wayback Machine։
    3. Տաղարան փոքրիկ, Էջմիածին, 1777, 40 էջ Արխիվացված 2016-03-05 Wayback Machine։
    4. Պարտավճար, Էջմիածին, 1779-1783, 383 էջ Արխիվացված 2016-03-04 Wayback Machine։
    5. Սահմանադրութիւն վասն հնգից կիւրակէիցն, Կ. Պոլիս, 1766։
    6. Սիմէոն կաթուղիկոսի Յիշատակարանը (1763-1767),- «Դիւան հայոց պատմութեան», հատոր Ա, Կենսագրութեամբ եւ յաւելուածներով ու ծանօթութիւններով հրատարակեց Գիւտ քահ. Աղանեանց, Թիֆլիս, 1894, էջ 5-892։
    7. Սիմէոն կաթուղիկոսի Յիշատակարանը, մաս երկրորդ (1767-1776),- «Դիւան հայոց պատմութեան», հատոր Ը, Հրատարակեց Գիւտ քահ. Աղանեանց, Թիֆլիս, 1908, էջ 1-664։
    8. Սիմէոն կաթուղիկոսի Յիշատակարանը, մասն երրորդ (1777-1779),- «Դիւան հայոց պատմութեան», հատոր ԺԱ, Հրատարակեց Գիւտ քահ. Աղանեանց, Թիֆլիս, 1913, էջ 1-504։
    9. Քարոզգիրք, Մաշտոցի անուան Մատենադարան, ձեռ. 25, 2157, 2207, 2212
    10. Մաղթանք կայսերական (Առ կայսրուհին Եկատերինէ եւ արքայորդին Պաւել Պետրովիչ), Մաշտոցի անուան Մատենադարան, ձեռ. 7788
    11. Լուծմունք արտաքին գրոց Պորփիւրի ներածութեան, Արիստոտելի (10) ստորագրութեանց եւ Պերիարմէնիաս գրքի,- Մաշտոցի անուան Մատենադարան, ձեռ. 9595, 2652, 2499
    12. Լուծմունք Դաւիթ Անյաղթի «Հնգից առակիցն», «Բաժանման գոյից», մեկնութիւն,- Մաշտոցի անուան Մատենադարան, ձեռ. 2220
    13. Մեկնութիւն Պրոկղի, Մաշտոցի անուան Մատենադարան, ձեռ. 2502, 2552, 8214
    14. Կանոնական թուղթք, ՄՄ ձեռ. 4479, 9120 (Օրինակք գրութեանց Սիմէոնի Երեւանցւոյ 1737-1779 թթ.)
    15. Սիմէոն Երեւանցու մանրանկարը տե՛ս Մաշտոցի անուան Մատենադարան, ձեռ. 8712 (Գիրք աղօթից)։
    16. Սիմէոնի կաթողիկոսի մեկնութիւն յայտնութեան Յովհաննու - Մաշտոցի անուան Մատենադարան, ձեռ. 3091

Արտաքին հղումներ

խմբագրել


Նախորդող՝
Հակոբ Ե Շամախեցի
Կաթողիկոս
1763–1780
Հաջորդող՝
Ղուկաս Ա Կարնեցի