Հարություն Շմավոնյան
Հարություն Շմավոնյան (1750[1], Շիրազ, Իրան - 1824[1], Չեննայ, Բրիտանական Հնդկաստան), հայ հասարակական գործիչ, տպագրիչ, հայ առաջին պարբերականի՝ «Ազդարարի» հիմնադիր[2]։
Հարություն Շմավոնյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1750[1] |
Ծննդավայր | Շիրազ, Իրան |
Մահացել է | 1824[1] |
Մահվան վայր | Չեննայ, Բրիտանական Հնդկաստան |
Քաղաքացիություն | Իրան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | լրագրող և հոգևորական |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Սովորել է ծննդավայրում, քահանա ձեռնադրվել Ամենափրկիչ վանքում։ Մինչև 1777 թվականը պաշտոնավարել է Շիրազում։ 1777-1784 թթ. անցել է մենակեցության, ինքնուրույն ուսումնասիրել պարսկերեն և արաբերեն լեզուներ ու գրականություն, փիլիսոփայություն, աստվածաբանություն, սովորել արհեստներ։
1784 թվականին որպես ավագ քահանա ուղարկվել է Մադրաս։ Տեղի հայությանը ծանոթացրել է բրուտագործության, ձիթհանության և այլ արհեստների։ 1789 թվականին հիմնադրել է Մադրասի երկրորդ հայկական տպարանը, իսկ 1794 թվականին՝ «Ազդարարը»։
1809 թվականից տպարանը հանձնել է իր աշակերտներին, ամբողջապես նվիրվել գաղութի հասարակական-լուսավորական կյանքին։ Ունեցել է ընդգծված ռուսամետ կողմնորոշում, սերտ կապերի մեջ եղել Ռուսաստանի և Հայաստանի առաջադեմ շրջանների հետ, հանգանակություններ կազմակերպել ի նպաստ կրթական և մշակութային գործի։
ՊատկերասրահԽմբագրել
Հարություն Շմավոնյանի հուշարձանը Երևանի Մամուլի շենքի առջև
ԱղբյուրներԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |