Հայաստանի ազգային գրադարան

ազգային գրադարան, մշակութային հուշարձան Հայաստանում

Հայաստանի ազգային գրադարանը աշխարհի ամենախոշոր հայերեն գրականության պահոցն է։ Հայաստանի ազգային գրադարանը հիմնադրվել և պետական կարգավիճակ է ստացել 1919 թվականի հուլիսի 4-ին։ Գտնվում է Աբովյանի պուրակի հարևանությամբ, Տերյան 72 հասցեում։ 2020 թվականի օգոստոսի 21-ից Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն է ընտրվել Աննա Չուլյանը։

Հայաստանի ազգային գրադարան
Изображение логотипа
Երկիր Հայաստան[1]
Տեսակազգային գրադարան
Հիմնվել է1832
ՏեղադրությունԵրևան և Կենտրոն վարչական շրջան
ՀասցեՏերյան փող. 72[1]
Այլ տվյալներ
ՏնօրենԱննա Չուլյան
Կայքnla.am(հայ.), nla.am/en/(անգլ.) և nla.am/ru/(ռուս.)

Պատմություն Խմբագրել

Հայաստանի ազգային գրադարանը Հայաստանի գլխավոր գրադարանն է՝ գիտակրթական, մշակութային, տեղեկատվական խոշոր հաստատություն, որը հավաքում, պահպանում և սպասարկում է տպագիր արտադրանքի տարբեր տեսակներ (գիրք, ամսագիր, թերթ, քարտեզ, պլակատ, ատենախոսություն, նոտա, ձայնապնակ, դրամ, բացիկ, բուկլետ, բրոշյուր և այլն)։ Ազգային գրադարանը գրադարանագիտական, մատենագիտական, մեթոդական, միջգրադարանային բաժնույթի, տեղեկատվության և գրքափոխանակության, տպագիր արտադրանքի թվայնացման համապետական կենտրոն է։

Ազգային գրադարանի ֆոնդերը ձևավորվել են պետական, հասարակական, գիտական և մշակութային նշանավոր գործիչների անձնական գրադարանների, կրթական և ուսումնական հաստատությունների հավաքածուների և նվիրատվությունների հիման վրա։

Հայաստանի ազգային գրադարանի պատմության սկիզբը համարվում է 1832 թվականին, երբ հիմնադրվում է Երևանի Արական գիմնազիայի գրադարանը։ Հայաստանի Մինիստրների Խորհրդի նիստում ընդունված «Պետական հանրային մատենադարանի մասին» օրենքով գրադարանը ստանում է պետական գլխավոր գրադարանի կարգավիճակ։ 1919-1921 թվականներին գրադարանի առաջին տնօրեն Ստեփան Կանայանի ջանքերով հաջողվում է հավաքել, գնել և ժողովել Թիֆլիսի, Բաքվի, Ախալցխայի և Կարսի հայկական կազմակերպությունների, ընկերությունների, ուսումնական հաստատությունների գրադարանները և դրանք տեղափոխել Երևան։ Գրադարանը տեղավորված է 4 մասնաշենքում։ Ամենահինը Ալ. Թամանյանի նախագծած գլխավոր մասնաշենքն է (1939 թվական)։ Թամանյանական մասնաշենքի կառուցումը ֆինանսավորել են Խորհրդային Հայաստանի կառավարությունը և «Գրիգոր և Կարապետ Մելքոնյան» հիմնադրամը[2]։ Այնուհետև շենքը հիմնանորոգվել է 2008-2011-ին՝ այս անգամ Հայաստանի կառավարության ֆինանսավորմամբ։

 
Հայաստանի ազգային գրադարանի լոգոն

1924 թվականից գրադարանը ստանում է Հայաստանում լույս ընծայվող տպագիր արտադրանքի պարտադիր անվճար օրինակներ։ 1925-1991 թվականներին գրադարանը ստացել է ԽՍՀՄ-ում լույս տեսնող գրականության պարտադիր օրինակները։

  • 1982 թվականին հիմնադրման 150-ամյակի կապակցությամբ, գրադարանը պարգևատրվել է «Ժողովուրդների բարեկամության» շքանշանով։
  • 1999 թվականից հուլիսի 4-ը նշվում է որպես Հայաստանի Ազգային գրադարանի օր։
  • 2017 թվականի սեպտեմբերի 25-ին Հայաստանի ազգային գրադարանում բացվեց Գրատպության թանգարանը՝ տպագրության պատմությունն արտացոլելով վեց սրահներում։ Թանգարանի հավաքածուն ընդգրկում է գրատպության պատմությունը ներկայացնող ցուցանմուշներ՝ հնատիպ գրքեր, կլիշեներ, տպագրական մեքենաներ և այլն։
  • 2019 թվականին լրացավ Հայաստանի ազգային գրադարանի պետական կարգավիճակ ստանալու 100 ամյակը։

Առաջին հավաքածուները, որոնց հիմքի վրա ձևավորվում են գրադարանի ֆոնդերը, հայ պետական, հասարակական և մշակութային գործիչներ Ալեքսանդր Մյասնիկյանի, Ն. Արղությանի, Բ. Ղորղանյանի, Լեոյի անձնական գրադարաններն էին, Ներսիսյան դպրոցի և այլ ազգային, մշակութային, ուսումնական հաստատությունների հավաքածուները։

Գրադարանի հարուստ հավաքածուներում առանձնանում են հայերեն առաջին տպագիր գիրքը «Ուրբաթագիրքը» (1512, Վենետիկ), առաջին պարբերականը «Ազդարարը» (1794 , Մադրաս), առաջին տպագիր քարտեզը «Համատարած աշխարհացոյցը» (1695, Ամստերդամ)։ Գրադարանի գործառույթները բազմապիսի են՝ ընթերցողների սպասարկում, տպագիր նյութի համալրում, մշակում, պահպանում, թվայնացում, մատենագիտական հետազոտական աշխատանքներ, որոնք արժևորում են գրադարանը՝ որպես գիտական կառույց։ Գրադարանի ընթերցողական շրջանակը շատ լայն է։ Տարբեր տարիներին գրադարան են հաճախել հայ անվանի գրողներ Ավետիք Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Պարույր Սևակը, Նաիրի Զարյանը, հայտնի գիտնականներ Վիկտոր Համբարձումյանը, Սերգեյ Մերգելյանը, Ջոն Կիրակոսյանը, Էդվարդ Ջրբաշյանը և շատ ուրիշներ։

Հայաստանի ազգային գրադարանը տարբեր տարիներին տարբեր անուններ է ունեցել Խմբագրել

 
Անձեռնմխելի գրականության բաժին[3]
  • 1919-1921 թթ. Հայաստանի Հանրային կրթության նախարարաության պետական Հանրային գրադարան
  • 1921-1946 թթ. ՀՍՍՌ Լուսավորության ժողովրդական մինիստրության կոմիսարիատի պետական հանրային գրադարան
  • 1946-1953 թթ. ՀՍՍՌ Մինիստրների սովետին կից կուլտուրա–լուսավորչական հիմնարկների գործերի կոմիտեի Ալ. Մյասնիկյանի անվան պետական հանրային գրադարան
  • 1953-1967 թթ. ՀՍՍՌ Կուլտուրայի մինիստրության կուլտուրա-լուսավորչական հիմնարկների վարչության Ալ. Մյասնիկյանի անվան պետական հանրապետական գրադարան
  • 1967-1990 թթ. ՀՍՍՌ կուլտուրայի մինիստրության Ալ. Մյասնիկյանի անվան պետական հանրապետական գրադարան
  • 1990-1995 թթ. ՀՀ մշակույթի նախարարության Հայաստանի ազգային գրադարան
  • 1995-2003 թթ. ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության Հայաստանի ազգային գրադարան
  • 2003-2007 թթ. ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ
  • 2007-2019 թթ. ՀՀ մշակույթի նախարարության «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ
  • 2019 թ. առ այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ

Հայաստանի ազգային գրադարանի տնօրենները Խմբագրել

ՀԱԳ բաժիններ Խմբագրել

  • Համալրման բաժին
     
    ԳԼԽԱՎՈՐ ԳՐԱՊԱՀՈՑ[20]
  • Համագործակցության, գրքափոխանակության և բաժնույթների բաժին
  • Հայերեն գրականության մշակման և գրացուցակների կազմակերպման բաժին
  • Օտարալեզու գրականության մշակման և գրացուցակների կազմակերպման բաժին
  • Գլխավոր գրապահոց
  • Սպասարկման բաժին
  • Անձեռնմխելի գրականության բաժին
  • Արվեստի գրականության և ոչ գրքային հրատարակությունների բաժին
  • Մատենագիտության և գրադարանագիտության բաժին
  • Հանրության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման բաժին
  • Հրատարակությունների գրանցման և ինդեքսավորման բաժին
  • Գրականության հանրահռչակման բաժին
  • Գրադարանային ԳՐԻԴ տեխնոլոգիաների գիտահետազոտական կենտրոն
  • Տպագիր արտադրանքի վերականգնման և հրատարակչական ծառայությունների բաժին
  • Արտաքին կապերի բաժին
  • Գրատպության թանգարան

ՀԱԳ ընթերցասրահներ Խմբագրել

 
Ընդհանուր ընթերցասրահը՝ թամանյանական մասնաշենքում
  • Գիտական և ընթացիկ մամուլի ընթերցասրահ
  • Ընդհանուր ընթերցասրահ
  • Ատենախոսությունների և սեղմագրերի ընթերցասրահ
  • Անձեռնմխելի գրականության բաժնի ընթերցասրահ
  • Արվեստի գրականության և ոչ գրքային հրատարակությունների բաժնի ընթերցասրահ
  • Նոտային-երաժշտական գրականության ենթաբաժնի ընթերցասրահ
  • Տեղեկատու-մատենագիտության ենթաբաժնի ընթերցասրահ
  • «Արև» (կույրերի և տեսողական խնդիրներ ունեցողների) ընթերցասրահ

Գրատպության թանգարան[21] Խմբագրել

 
Հայ գրատպության սփյուռքը: Սրահ 4-րդ[22]

2017 թվականի սեպտեմբերի 25-ին Հայաստանի ազգային գրադարանում բացվեց տարածաշրջանում իր տեսակի մեջ եզակի Գրատպության թանգարանը:

Տպագրության պատմությունն արտացոլված է Գրատպության թանգարանի վեց սրահներում։

Գրի ակունքներ սրահում ներկայացված է նախագրային շրջանից մինչև գիրն ընկած ժամանակահատվածում ստեղծված գրավոր մշակույթի նմուշներ՝ ժայռապատկերներ, սեպագիր արձանագրություններ։

Հայոց այբուբենը սրահում ներկայացված են գրչության տեսակները և եվրոպացի հրատարակիչների գրքերում փայտափորագիր հայոց այբուբենը։

 
Գրահրատարակչություն։ Սրահ 5-րդ[23]

Հայ գրատպության առաջնեկները սրահում ներկայացված են հայերեն տպագիր առաջին գիրքը՝ «Ուրբաթագիրքը» (Վենետիկ, 1512 թ.), Աստվածաշունչը (Ամստերդամ, 1666-1668 թթ.), առաջին տպագիր քարտեզը՝ «Համատարած աշխարհացոյցը» (Ամստերդամ, 1695 թ.), առաջին տպագիր պարբերականը՝ «Ազդարարը» (Մադրաս, 1794-1796 թթ.):

Հայկական գրատպության սփյուռքը սրահում ներկայացված են այն հիմնական օջախները, որտեղ գործել են հայկական տպարաններ և տպագրվել են հայերեն գրքեր։ Սրահում կարելի է ծանոթանալ տպագրավայրերի համառոտ պատմությանը։

Գրահրատարակչություն սրահում ցուցադրված են տպագրական մեքենաներ, կլիշեներ, տարբեր երկրներում գործած հայկական տպարանների նկարներ։

Հոլոգրաֆիկ ցուցադրության միջոցով ներկայացված են տպագրության հիմնական ձևերը։

Գրի հավերժությունը սրահում ներկայացված է տպագրության սկզբնավորումը ներկայիս Հայաստանի տարածքում։ Ցուցադրված են Հայաստանի և Արցախի մամուլի եզակի նմուշներ։ Թանգարանը հագեցած է նոր տեխնոլոգիաներով, որը ստեղծում է ոչ ֆորմալ կրթության ինտերակտիվ միջավայր[24]։

Արտաքին կապեր Խմբագրել

«Հայաստանի ազգային գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպության արտաքին կապերի բաժինը Հայաստանի ազգային գրադարանի կառուցվածքային ստորաբաժանումներից մեկն է, որի հիմնական գործառույթներից է Հայաստանի ազգային գրադարանի համագործակցության ապահվումը ներպետական և օտարերկրյա ազգային, պետական, համալսարանական գրադարանների ու միջազգային կազմակերպությունների հետ, ինչպես նաև Հայաստանի ազգային գրադարանի ինտեգրումը համաշխարհային գիտակրթական և մշակութային գործընթացներին։

Արտաքին կապերի բաժնի գործունեությունը ապահովում է Հայաստանի ազգային գրադարանի և միջազգային կազմակերպությունների միջև համագործակցության ամրապնդումը։ Բաժինը զբաղվում է Հայաստանի ազգային գրադարանի գործունեության և ճանաչման շրջանակի ընդլայման մի շարք խնդիրների լուծմամբ, ինչպիսիք են՝

 
Մեծ դահլիճը թամանյանական մասնաշենքում (150 տեղ )
  • Հայաստանի ազգային գրադարանի արտաքին կապերի զարգացման ռազմավարության մշակում,
  • Գործընկեր գրադարանների և միջազգային կազմակերպությունների հետ պայմանագրերի և հուշագրերի կնքման գործընթացի պատրաստում ու վերահսկում,
  • Գործընկեր գրադարանների հետ համագործակցության և միջազգային կապերի հետագա ընդլայնմանը ուղղված նամակների և գրությունների պատրաստում,
  • Միջազգային դրամաշնորհային ծրագրերին գրադարանի մասնակցության հեռանկարի վերլուծություն ու մասնակցության ապահովում,
  • Հայաստանի ազգային գրադարանի գիտական և մշակութային ձեռքբերումների ներկայացում օտարերկրյա և ներպետական գործընկերներին,
  • Գործընկեր գրադարանների հետ համատեղ գիտական և մշակութային ծրագրերի իրականացում։

Համագործակցություն Խմբագրել

Հայաստանի ազգային գրադարանը համագործակցում է աշխարհի 40 երկրների 160 կազմակերպությունների, գրադարանների և անհատների հետ։ ՀԱԳ-ի միջազգային գրքափոխանակության մշտական գործընկերներն են Ռուսաստանի ազգային գրադարանը, Ռուսաստանի պետական գրադարանը, ԱՄՆ Կոնգրեսի գրադարանը, Անգլիայի, Ֆրանսիայի, Իրանի, Կորեայի, Լեհաստանի, Ռումինիայի, Բուլղարիայի, Գերմանիայի, Հունգարիայի, Բելառուսի, Ճապոնիայի և այլ երկրների ազգային և համալսարանական գրադարանները։

Գրադարանը անդամագրված է Գրադարանային ասոցիացիաների և հաստատությունների միջազգային դաշնություն (IFLA) կազմակերպությանը։

Ազգային գրադարանը անդամագրված և մասնակցում է Եվրոպայի ազգային գրադարանավարների համաժողովի (CENL) աշխատանքներին։

Ազգային գրադարանը 1992թ. ստեղծված Եվրասիայի գրադարանային վեհաժողով (ռուս.՝ БАЕ) կազմակերպության հիմնադիր անդամներից է։ Գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը ներկայումս БАЕ-ի փոխնախագահն է։

Գրադարանը համագործակցում է նաև Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO), Մետաքսի ճանապարհ գրադարանների միջազգային դաշինք (SRILA), Հասանելի ձևաչափով գրքերի կոնսորցիում (ABC) միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հետ։

Գրքերի հավաքանին Խմբագրել

2023 թվականի հունվարի 1-ի տվյալներով գրադարանի հավաքածուն կազմում է 6.790 184 միավոր, որից գործող հավաքածուն՝ 6.489.919 միավոր, գրքափոխանակության հավաքածուն՝ 169.335 միավոր։ Գրադարանի հավաքածուն 2022 թվականին համալրվել է 68014 միավոր գրականությամբ, որից հայերեն՝ 46686 միավոր, ռուսերեն՝ 14271 միավոր, այլ լեզուներով՝ 7057 միավոր։ Ամենահին գիրքն Ուրբաթագիրքն է։ Այն առաջին հայկական տպագիր գիրքն է (Վենետիկ, 1512) և տպագրվել է Հակոբ Մեղապարտի կողմից։ Գրադարանում պահվում են նաև Մեղապատի կողմից տպագրված բազմաթիվ այլ գրքեր՝ Պատարագատետրը (պատճեն), Պարզատումարը, Տաղարանը, Աղթարքը (պատճեն)։

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. «Մելքոնյան եղբայրները և Ազգային գրադարանը»։ www.irates.am (անգլերեն)։ Վերցված է 2021 թ․ փետրվարի 18 
  3. «Facebook»։ www.facebook.com։ Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 20 
  4. Նահապետյան Սուսանա (2019-07-24)։ «ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՏՆՕՐԵՆ ՍՏԵՓԱՆ ԿԱՆԱՅԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ»։ Բանբեր Հայաստանի գրադարանների 5 (1): 2–27։ ISSN 1829-4685։ Արխիվացված է օրիգինալից 2021-01-15-ին։ Վերցված է 2021-01-14 
  5. Հայաստանի Ազգային գրադարան, Ղազարյան Ռաֆիկ Արշալույսի, Սարգսյան Դավիթ Մկրտչի և այլք:, eds. (2007)։ Հայաստանի ազգային գրադարան 175։ 1832-2007։ Ուղեցույց։ Երևան: Գիրք։ ISBN 978-99930-65-48-7 
  6. «H. P. journal»։ www.flib.sci.am։ Վերցված է 2021 թ․ հունվարի 14 
  7. Ղազարյան Ռաֆիկ (2008-12-05)։ «Մամիկոն Գևորգյան»։ Պատմա-բանասիրական հանդես (3): 295–302։ ISSN 0135-0536։ Արխիվացված է օրիգինալից 2021-01-16-ին։ Վերցված է 2021-01-14 
  8. Հայաստանի Ազգային գրադարան, ed. (2009)։ Հայաստանի Ազգային գրադարան։ Պետական կարգավիճակ ստանալու 90 ամյակ:1919-2009 հուլիսի 4։ Համառոտ ուղեցույց։ Երևան: Ա. հ 
  9. Գրիգորյան Ս Հ, Ղազարյան Ռ Ա, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան և այլք:, eds. (2007)։ Հայաստանի ազգային գրադարանի պատմության ուրվագծեր։ 1832-1925։ Երևան: Գիրք։ ISBN 978-99930-65-49-4 
  10. Казарян Айкануш, Аргутян Ани (01.01.2020)։ «Замдиректор НБА»։ Вестник библиотечной ассамблеи Евразии։ Վերցված է 01.01.2020 
  11. Ղազարյան Ռաֆիկ (2003)։ Իրականի և ցանկալիի հոլովույթում։ Երևան: Գիրք։ էջեր 89–100։ ISBN 99930-65-61-1 
  12. Դանիելյան Ն, Մակարյան Ս, Լիլոյան Հենրիկ, Իշխանյան Ռաֆայել Ավետիսի, Հայաստանի ազգային գրադարան, eds. (1991)։ Հիշարժան տարեթվեր 1991։ Մատենագիտական եռամսյա գիրք։ Երևան: Գիրք 
  13. Սարգսյան Դավիթ Մկրտչի, Հայրապետյան Ներսես, Ղազարյան Ռաֆիկ, Մանուկյան Սիլվա Նաթալի, Հայաստանի ազգային գրադարան, eds. (2000)։ Հայաստանի ազգային գրադարան։ Ուղեցույց։ Երևան: Գիրք։ ISBN 978-99930-65-04-3 
  14. Սարգսյան Դավիթ Մկրտչի, Հայրապետյան Ներսես, Ղազարյան Ռաֆիկ, Մանուկյան Սիլվա Նաթալի, Հայաստանի ազգային գրադարան, eds. (2000)։ Հայաստանի ազգային գրադարան։ Ուղեցույց։ Երևան: Գիրք։ ISBN 978-99930-65-04-3 
  15. Հայաստանի Ազգային գրադարան, Ղազարյան Ռաֆիկ Արշալույսի, Սարգսյան Դավիթ Մկրտչի և այլք:, eds. (2007)։ Հայաստանի ազգային գրադարան 175։ 1832-2007։ Ուղեցույց։ Երևան: Գիրք։ ISBN 978-99930-65-48-7 
  16. «Տիգրան Զարգարյան»։ 2020-07-04 
  17. Այվազյան Հովհաննես Մնացականի, Գուլակյան Հասմիկ, Խանիկյան Էսթեր և այլք:, eds. (2015)։ Հայ գրատպություն և գրքարվեստ։ Հանրագիտարան։ Երևան: Հայկական հանրագիտարան։ ISBN 978-5-89700-042-5 
  18. «ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՆՈՐԸՆՏԻՐ ՏՆՕՐԵՆ ԱՆՆԱ ՉՈՒԼՅԱՆԻՆ — Հայաստանի Ազգային Գրադարան»։ nla.am։ Վերցված է 2021 թ․ հունվարի 14 
  19. ORCID։ «Anna Chulyan (0000-0003-4316-7284)»։ orcid.org (անգլերեն)։ Վերցված է 2021 թ․ հունվարի 22 
  20. «Հայաստանի Ազգային գրադարան — 101 — Հայաստանի Ազգային Գրադարան»։ nla.am։ Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 10 
  21. «Մուտք գործել Ֆեյսբուք»։ Facebook (հայերեն)։ Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 21 
  22. «The Museum of Printing / Գրատպության թանգարան»։ www.facebook.com։ Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 21 
  23. «The Museum of Printing / Գրատպության թանգարան»։ www.facebook.com։ Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 21 
  24. Հարությունյան Բալասան (2018-01-29)։ «ԳՐԱՏՊՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ»։ Բանբեր Հայաստանի գրադարանների: 102–105։ ISSN 1829-4685։ Արխիվացված է օրիգինալից 2021-03-01-ին։ Վերցված է 2020-12-22 

Արտաքին հղումներ Խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 227