Լինոլեում (լատին․՝ linum - կտավ և լատին․՝ oleum - յուղ), հատակապատման պոլիմերային փաթթոցային նյութ։

Լինոլեում

Տեսակներ խմբագրել

Կախված կապակցանյութից, լինում է պոլիվինիլքլորիդային (առանց հենքի և գործվածքային հենքով), ռետինե (ռելին), նիտրոթաղանթանյութային (նիտրոլինոլեում), գլիֆտալային։

Կիրառում խմբագրել

Բացի հիմնական կապակցանյութից լինոլեումի արտադրության համար օգտագործվում են զանազան լցանյութեր՝ տալկ, բարիտ, կաոլին, կավիճ, ասբեստ, փայտի ալյուր են։ Լինոլեում թողարկվում է թոփերով՝ երկարությունը՝ 6-20 մ, լայնությունը՝ մինչև 2 մ, հաստությունը՝ 1,5-4 մմ լինոլեում կպցնում են հատուկ մածիկներով և սոսինձներով։ Լինոլեումը կիրառվում է կերպարվեստում։ Երևանի «Պոլիպլաստ» գործարանում արտադրվում է պոլիվինիլքլորիդային լինոլեում։

Տես նաև խմբագրել


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 619  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լինոլեում» հոդվածին։