Հովհաննես Տերզնցի (1540-ական թթ., հավանաբար՝ Բաղեշի Սալնաձոր գավառում - մահվան թվականն անհայտ), հայ տպագրիչ, մատենագիր, քահանա։

Հովհաննես Տերզնցի
Ծնվել է1540-ականներ[1]
Ծննդավայրենթդ․ Սալնո ձոր, Աղձնիք[1]
Մահացել էանհայտ[1]
Ազգությունհայ
Մասնագիտությունտպագրիչ, մատենագիր և քահանա

Մինչև 1570-ական թթ. վերջը բնակվել է Ամիդ քաղաքում, ապա որդու՝ Խաչատուրի հետ մեկնել Հռոմ։ Այստեղ թարգմանել է Գրիգոր XIII պապի մշակած նոր տոմարի ուղեցույցը, 1584 թվականին տպագրել այն (որդու՝ Սուլթանշահ Աբգարյան Թոխաթեցու օգնությամբ) «Տօմար Գրիգորեան յաւիտենական» վերնագրով։ 1586-1587 թվականներին Վենետիկում պատվիրել է հայկական նոր տպատառեր և Ջուան Ալբերտիի տպարանում լույս ընծայել Սաղմոսարան, որը հայ հին տպագրության կարևոր նմուշներից է (պատմական արժեքավոր աղբյուրներ են գրքի հիշատակարանները)[2]։ 1587 թվականին Մարսելում հայերենի է փոխադրել միջնադարյան Եվրոպայում տարածված «Պատմութիւն Փարէզի և Վեննայի» (հրատարակված 1966 թ.) ասպետական սիրավեպը։ Ենթադրվում է, որ Հովհաննես Տերզնցին կաթոլիկ գործիչ Ղոփուզենց Հովհաննես Տերզնո եպիսկոպոսն է (մահացած 1630 թ.)։

Հրատարակություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 566