Սուրբ Ղազար կղզի
Սուրբ Ղազար կղզի (իտալ.՝ San Lazzaro degli Armeni, անգլ.՝ Saint Lazarus Island), փոքր կղզի Վենետիկի ծոցի մերձավոր ջրերում, հյուսիսային Իտալիա, Լիդո կղզուց անմիջապես դեպի արևմուտք։ Պատկանում է Մխիթարյան միաբանությանը, այդ միաբանության մայրավանքն է։
Սուրբ Ղազար կղզի | |
---|---|
Տեսակ | կղզի |
Երկիր | Իտալիա |
Վարչատարածքային միավոր | Վենետիկ |
Մակերես | 3 հեկտար |
Ընդհանուր տեղեկություններ
խմբագրելԿղզյակի մեկուսացումը, որոշ հեռավորության վրա գտնվելը Վենետիկ քաղաքը կազմող հիմնական կղզիներից, այն նպաստավոր վայր է դարձրել բորոտ գաղութ կարանտինի կայարանում։ Կղզին հիմնադրվել է տասներկուերորդ դարում, ստանալով իր անունը սուրբ Ղազար, հովանավոր՝ սուրբ և բորոտավարակների։ Լքված է տասնվեցերորդ դարում, իսկ 1717ին Վենետիկի իշխող խորհրդի կողմից այն տրվել է մի խումբ հայ վարդապետերի։ Մխիթարը և նրա տասնյոթ վարդապետերը կառուցել են վանքը, վերականգնել հին եկեղեցին և ընդլայնել կղզին իր ներկա 30,000 քմ, մոտ չորս անգամ ավել իր նախնական տարածքից։
Հիմնադիրների եռանդի և բարեգործության շնորհիվ, արևելագիտական ուսումնասիրությունների համար, հիմնվում է Մխիթարեան Կարգը։ Միաբանությունը հրատարակում է պատմական, բանասիրական և գրականագիտական աշխատություններ և դրանց վերաբերող նյութեր, որոնք հայտնի էին ինչպես իրենց գիտական մակարդակով և ճշգրտությամբ, այնպես և բազմալեզու հրատարակությունների գեղարվեստական արժեքով։ Տպագրատունը փակվեց 1991 թ, սակայն 18րդ դարի տպագրական մեքենան այժմ էլ կարելի է տեսնել։ Սուրբ Ղազար կղզու եկեղեցու պահոցներում կա շուրջ 150,000 անուն գիրք, ինչպես նաև 4,000 ավել հայկական ձեռագրերով, վարդապետների կողմից հավաքած և նվեր ստացած Արաբական, հնդկական և Եգիպտական արվեստի փաստաթղթերով հարուստ թանգարան։
Եկեղեցին և նրա պարտեզները, որոնք հայտնի են իրենց սիրամարգերով, կարելի է հասնել վապորետոյով (#20 Ս. Զաքարիայից, Սան Մարկո հրապարակի մոտ)։ Զբոսաշրջիկների խմբերը կարող են մասնավոր այց խնդրել համապատասխան ժամանակացույցով։ Հոգևորականներն ուղեկցում են այցելուներին և մի քանի լեզուներով ներկայացնում կղզու պատմությունը։ Սուրբ Ղազար կղզին՝ գիտնականների և ուսանողների հյուրընկալելու երկարաժամկետ ավանդույթ ունի։ Կղզում հյուրընկալվել է Լորդ Բայրոնը, ով 1816 թ. ընթացքում հայերեն էր ուսումնասիրում։ Ջորջ Բայրոնի հյուրընկալությունը հիշատակվում է մշտական ցուցադրությամբ։
Աշխարհի ամենահին բրոնզե թուրը
խմբագրելԻտալուհի Վիտորիա դալ Արմելինան 2017 թվականին այցելել է Սուրբ Ղազար կղզու միաբանության եկեղեցի։ Նա այդ ժամանակ Կա Ֆոսկարի համալսարանի ուսանողուհի էր և պատրաստվում էր դոկտորական թեզի պաշտպանությանը։ Վենետիկի հայկական եկեղեցում ներկայացված բրոնզե սուրը տեսնելով՝ Վիտորիա դալ Արմելինան ինտուիտիվ հասկացել է[1], որ այն պատկանում է բորնզե դարի սկզբին, երբ առաջին անգամ սկսել են բրոնզից սուր պատրաստել։
Փորձագետների երկու տարի տևած ուսումնասիրությունից հետո պարզվել է, որ իրոք, սուրը ոչ թե մի քանի հարյուր տարեկան է, այլ շատ ավելի հին՝ մոտ 5000 տարեկան[2]։ Սուրի պատմության մանրամասներն իմանալու համար համալսարանը դիմել է Վենետիկի Մխիթարյան միաբանությանը։
Հայր Սերաֆիմո Ջամորլյանը (Father Serafino Jamourlian) արխիվների ուսումնասիրությունից հետո պարզել է, որ մոտ 150 տարի առաջ սուրը Մխիթարյան միաբանության անդամ Ղևոնդ Ալիշանին է նվիրել արվեստի ստեղծագործությունների կոլեկցիոներ, ազգությամբ հայ Երվանդ Խորասարդջյանը, որը առաջատար ինժեներ-շինարար էր Օսմանյան կայսրությունում[1]։ Հետագայում, 1901 թվականին Ալիշանը, որը հայտնի էր որպես Հայր Լեոնցիո, մահացել է և նրա ունեցվածքը փոխանցվել է Վենետիկի հայկական եկեղեցուն[1][2]։
Մշակութային
խմբագրելՀովհաննես Շիրազը կղզու մասին պոեմ ունի.
Օտար ջրերում հայացեալ Կղզի |
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 CNN, Francesca Giuliani-Hoffman. «'Unbelievable' discovery of a 5,000-year-old sword is made by an archaeology student at a Venetian monastery». FOX10 News (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.
{{cite web}}
:|last=
has generic name (օգնություն) - ↑ 2,0 2,1 «World's oldest sword discovered in the Armenian Monastery in Venice». PeopleOfAr (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ հուլիսի 21. Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Սուրբ Ղազար կղզու վանքը (պատկերներով ակնարկ) Արխիվացված 2007-03-11 Wayback Machine
- SlowTrav report on the island Արխիվացված 2008-06-29 Wayback Machine
- Google Maps-ի արբանյակային նկարներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Ղազար կղզի» հոդվածին։ |