Վասակ Պապաջանյան

հայ հասարակական գործիչ

Վասակ Պապաջանյան (1847, Երևան, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1893, Ծաղկաձոր, Հայաստան), հայ խմբագիր, մանկավարժ, հասարակական գործիչ։ Եղել է Երևանի առաջին պարբերական «Պսակ» լրագրի խմբագիր-հրատարակիչը։

Վասակ Պապաջանյան
Ծնվել է1847
ԾննդավայրԵրևան, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել է1893
Մահվան վայրԾաղկաձոր, Հայաստան
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունհասարակական գործիչ, ուսուցիչ և խմբագիր

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Թիֆլիսի դասական գիմնազիան, ուսումը շարունակել Հայդելբերգի, Բոննի, Լայպցիգի համալսարաններում, ստացել դոկտորի աստիճան։ 1876 թվականին վերադարձել և 1877 թվականին ստանձնել է Շուշիի թեմական դպրոցի տեսչի պաշտոնը։ Եվրոպական մանկավարժության սկզբունքներով կազմել է դպրոցական նոր ծրագիր։ Առաջադիմական հայացքները հարուցել են Ղարաբաղի հոգևոր թեմի և էջմիածնի սինոդի դժգոհությունը, և Վասակ Պապաջանյանը 1878 թվականին հեռացվել է տեսչությունից։ Հրատարակել է «Պսակ» պարբերականը, աշխատակցել «Հայկական աշխարհ» հանդեսին։ 1882—1883 թվականներին Գևորգյան ճեմարանում վարել է փիլիսոփայության և մանկավարժության դասընթացներ։ 1883 թվականին սարքավորել է իր սեփական տպարանը, որտեղ նույն թվականին տպագրվել է բժիշկ Լևոն Տիգրանյանի «Առողջապահական թերթ»-ը[1]։ «Հայասեր-ազգասեր» հայրենասիրական խմբակին գործակցելու համար 1885 թվականին արտաքսվել է Կովկասից, 1889 թվականին վերադարձել Երևան, 1893 թվականին բնակություն հաստատել Դարաչիչակ գյուղում (այժմ՝ Ծաղկաձոր)[2], որտեղ էլ մահացել է[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Պսակ լրագրի». greenstone.flib.sci.am. Վերցված է 2019 թ․ ապրիլի 30-ին.
  2. ««Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր` Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007։». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 30-ին.
  3. «AV Production - Վասակ Պապաջանյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 30-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 130