Կեսարիա կամ Կայսերի[1] (թուրքերեն՝ Kayseri, լատ.՝ Caesarea in Cappadocia, նախկին անվանումը Փոքր Հայքի՝ Մաժաք), քաղաք ժամանակակից Թուրքիայի տարածքում, որը նախկինում պատկանում էր Բյուզանդական կայսրությանը։ Մ.թ. 4-րդ դարի առաջին կեսին, մինչև Պապ թագավորը, այնտեղ էին օծվում և օրհնություն ստանում բոլոր հայոց կաթողիկոսները։

Քաղաք
Կեսարիա
Kayseri
Kayseri Turkey.jpg
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ԵրկրամասԿայսերիի մարզ
ԲԾՄ1050±1 մետր
Բնակչություն844․656 մարդ (2011)
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ352
Փոստային դասիչ38x
Պաշտոնական կայքkayseri.bel.tr
##Կեսարիա (Թուրքիա)
Red pog.png

ԱնվանումԽմբագրել

Մովսես Խորենացու վկայությամբ՝ հայոց ավանդական թագավոր Արամը Կապադովկիայում կուսակալ է նշանակել Մշակին։ Վերջինս այստեղ՝ հետագա Կեսարիայի տեղում կառուցել է դաստակերտ, պատել պարիսպներով և այն անվանել իր անունով, որը հետագայում աղավաղվելով դարձել է Մաժաք։ Մ․ թ․ 17 թվականից Կապադովկիան դարձել է Հռոմեական նահանգ, իսկ Մաժաքը՝ ի պատիվ Գայոս Հուլիոս Օկտավիանոս կայսեր, վերանվանվել է Կեսարիա։

Քաղաքը թուրքերենում կոչվում է Կայսերի, որը թուրքերենի հնչյունաբանությանը հարմարեցվաց «Կեսարիա» անվանումն է[2]։

Քաղաքի մոտ գտնվում է Այվասիլ լեռնագագաթը[3]։

ՊատկերասրահԽմբագրել

Աղբյուրներ և գրականությունԽմբագրել

  • Հիմնական կանոնք և ծրագիր ուսմանց ժառանգաւորաց վարժարանի Ս. Կարապետի վանուց ի Կեսարիա, Գ. տիպ, Զմիւռնիա, տպ. Մատթէոս Մամուրեանի, 1897, 44 էջ։
  • Սենեքերիմ Խըտրեան, Համառօտ պատմութիւն Կեսարիոյ Նիրզէ գիւղի, Ուոթրթաո՞ւն, 1918, 146, 2 էջ։
  • Արշակ Ալպօյաճեան, Պատմութիւն հայ Կեսարոյ. Տեղագրական, պատմական և ազգագրական ուսումնասիրութիւն, հտ. Ա, Գահիրէ, 1937, ԼԴ+1-1295 էջ։
  • Արշակ Ալպօյաճեան, Պատմութիւն հայ Կեսարոյ. Տեղագրական, պատմական և ազգագրական ուսումնասիրութիւն, հտ. Բ, Գահիրէ, 1937, 1295-2479 էջ։
  • Տրդատ եպս. Պալեան, Հայ վանորայք, հրատարակութեան պատրաստեց Կարինէ Աւետեանը, Ս. Էջմիածին, 2008։ Archived 2016-03-22 at the Wayback Machine.
  • Արիս Տ. Կ. Գալֆայեան, Չօմախլու (Կեսարիա), Նիւ Եորք, Տպ. Կոչնակ, 1930, 168 էջ։
  • Ալէքս Գրիգորեան և Սեդրաք Գարակէօզեան, Յիշատակարան Էվէրէկ-Ֆէնէսէի, Փարիզ, տպ. Տէր Յակոբեան, 1963, 967 էջ։
  • Aleksan Krikorian, Evereg-Fenesse. Its Armenian history and traditions, Detroit, 1990, 186 p..
  • Garabed Kalfayan, Chomaklou. The history of an Armenian village, trans. Krikor Asadourian, New York, 1982։
  • Raymond H. Kevorkian, Paul B. Paboudjian, Les Arméniens dans l'Empire ottoman à la veille du génocide, Paris։ Arhis, 1992.

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Հովհաննես Բարսեղյան (2006)։ «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում»։ Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու։ Երևան: 9-րդ հրաշալիք։ էջ 55։ ISBN 99941-56-03-9 
  2. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս» 
  3. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 238 — 992 էջ։

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 386