Բացել գլխավոր ցանկը
Bolorgir.jpg

Բոլորգիր, սերում է փոքր երկաթագրից, ձևավորվել և գործածության մեջ է դրվել 10-11-րդ դարից, գերիշխող է դարձել ավելի ուշ։ տպագրության գիրն է դառնում 16-րդ դարից։ Ունի երկու հիմնական տարատեսակ` կիլիկյան և արևելյան։ Արևելյանը կիլիկյանից տարբերվում է տառերի քիչ խոշորությամբ և առանձին մի քանի տառերի գծագրային ձևավորումով։ Երկաթագրի համեմատությամբ տառերը նկատելի փոքր են, առկա է մեծատառի ու փոքրատառի զանազանություն։ Գրության մեջ գործածություն են ստանում և, օ, ֆ տառերը։ Տեքստում տեղ է գտնում բառանջատումը, առկա են կետադրության հիմնական նշանները[1]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Հ. Զ. Պետրոսյան, Հայրենագիտական բառարան, Երևան, 1987: