Գևորգ Արծրունի
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Արծրունի ազգանունով այլ մարդկանց մասին։
Գևորգ Երեմիայի Արծրունի (1771[1], Վան, Վանի էյալեթ, Օսմանյան կայսրություն[1] - օգոստոսի 6, 1830[1], Թիֆլիս, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն[1]), հայ հասարակական գործիչ, ազնվական (Երան-Արծրունի տոհմից)։
Գևորգ Արծրունի | |
---|---|
Ծնվել է | 1771[1] |
Ծննդավայր | Վան, Վանի էյալեթ, Օսմանյան կայսրություն[1] |
Մահացել է | օգոստոսի 6, 1830[1] |
Մահվան վայր | Թիֆլիս, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | հասարակական գործիչ |
Ծնողներ | հայր՝ Երեմիա աղա Արծրունի, մայր՝ Ագրիպինա Նազարյանց-Արծրունի |
Երեխաներ | Երեմիա Արծրունի |
Կենսագրություն
խմբագրել1813 թվականին բնակություն է հաստատել Թիֆլիսում և ընդունել ռուսական հպատակություն։ 1820 թվականին կայսերական հրովարտակով ստացել է ազնվականի տիտղոս, որը պետք է փոխանցվեր ժառանգաբար։ Առևտրական, շինարարական և հասարակական լայն գործունեություն է ծավալել․ հիմնել է իջևանատներ, միջոցներ տրամադրել Ներսիսյան դպրոցի կառուցմանը և այլն։ 1819 թվականին Ամստերդամում գնել է հայկական տպարան և նվիրել Ներսիսյան դպրոցին։ Ներսես Աշտարակեցու Քիշնև աքսորվելուց հետո Գևորգ Արծրունին փաստորեն դարձել է դպրոցի տնօրենը։ Տպագրել է «Դարաստան խրատուց․․․ ի վայելս մանկանց Հայաստանի» (1829) ուսումնասիրությունը։ Նրա մի շարք անտիպ աշխատություններ հրո ճարակ են դարձել 1855 թվականին։
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 74)։ |