Ազդարար

հայկական պատմա-մշակութային, գրական-հասարակական հանդես, պարբերական
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ազդարար (այլ կիրառումներ)

«Ազդարար», Հնդկաստանի Մադրաս քաղաքում տպագրվող հայկական պատմա-մշակութային, գրական-հասարակական հանդես, պարբերական։ Հայկական առաջին և Հնդկաստանի առաջին ոչ անգլերեն տպագիր պարբերականն է[1][2][3]։

Ազդարար
Azdarar.jpg
Տեսակպարբերական
Լեզուհայերեն
Գլխավոր խմբագիրՀարություն Շմավոնյան
Հիմնադրվել էհոկտեմբերի 16, 1794
ՀրատարակիչՀարություն Շմավոնյան
ԵրկիրՀնդկաստան
ԳրասենյակՉեննայ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
Լուծարվել էմարտ 1796
Commons-logo.svg Azdarar Վիքիպահեստում

ՊատմությունԽմբագրել

Հիմնադրվել է Մադրասում 1794 թվականի հոկտեմբերի 16-ին։ «Ազդարար» ամսագրի հիմնադիրն էր շիրազցի Հարություն քահանա Շմավոնյանը։ Այն գործել է մինչև 1796 թվականի մարտ ամիսը։ Այդ ընթացքում հրատարակել է 18 համար (տետրակ) յուրաքանչյուրը՝ մոտ 50 էջ, 965 էջ ընդհանուր ծավալով։

Ազդարարը՝ հայ իրականության մեջ առաջին պարբերականը, լույս է տեսել Հնդկաստանի Մադրաս քաղաքում, 1794 թվականին հոկտեմբերի 16-ին, խմբագիրն է եղել քահանա Հարություն Շմավոնյանը, հրատարակվել է մինչև 1796 թվականը (18 համար), դադարել է նյութական դժվարությունների պատճառով։ Տպագրել է գրաբարով, մասամբ՝ հնդկահայ և Նոր Ջուղայի բարբառներով։ Ազդարարը գիտաճանաչողական, պատմագիտական, գրական, հասարակական հանդես էր և արտացոլել է հնդկահայ կյանքը, անդրադարձել հայ ժողովրդի լուսավորության, ազգային ինքնագիտակցության, ազատագրության խնդիրներին։ Տպագրել է նաև բարոյախրատական բովանդակությամբ բանաստեղծություններ, առակներ, զրույցներ, պատմվածքներ, դաստիարակչական հոդվածներ, իրազեկել Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Ամսագիրը գաղութահայերին հորդորել է վերադառնալ հայրենիք։ «Ազդարարի» առանձին համարներ տպագրվել են պատկերազարդ, կարմրագույն տառերով։ Շմավոնյանը թղթակցություններ էր ստանում Մադրասից, Կալկաթայից, Բասրայից, Չինաստանից, Ֆիլիպիններից, նաև նյութեր էր տպագրում Երևանից և Շուշիից։ Ազդարարի հրապարակախոսներից աչքի էր ընկնում Սեթ Մամյանը։ Ազդարարի գրական բաժնում տպագրվել է Հակոբ Սիմեոնյան Այուբյանցի Հեյդար խանի պատմությունը, Շմավոնյանը թարգմանել է նաև ամերիկացի մանկագիր Թովմաս Դեյի Փոքրիկ Ջեկի պատմությունը, Ադիսոնի Միրզայի տեսիլքը, Ստիլլի Սանտոն Բարսիսայի պատմությունը։ Տպագրել է նաև Խաչատուր Կեսարացու «Պատմութիւն պարսիցը»։

ՎերահրատարակումԽմբագրել

«Ազդարարի» թողարկումը վերսկսվել է 2007 թվականին, Կալկաթայում։ Այն լույս է տեսել ամերիկահայ աստղագետ Նորա Անդրեասյանի մեկենասությամբ։ Վերահրատարակվող «Ազդարարի» խմբագիրն է Մարտիկ Սարգսյանը։ Նոր «Ազդարարը» տարբեր բարեգործների կողմից հովանավորվող գունավոր հանդես է՝ բաղկացած 40 էջից[4][5]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Kartar Lalvani (մարտի 10, 2016)։ The Making of India: The Untold Story of British Enterprise։ Bloomsbury Publishing։ էջեր 383–։ ISBN 978-1-4729-2484-1։ Վերցված է 2016 թ․ հունիսի 25 
  2. «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ԱԶԴԱՐԱՐ»։ Վերցված է 2022-12-13 
  3. «Համահայկական թվանշային գրադարան» 
  4. «Վերահրատարակվում է «Ազդարարը»»։ Հայաստանի Հանրապետություն։ դեկտեմբերի 26, 2007 
  5. Աղալարյան Քրիստինե (մարտի 27, 2009)։ «Վերահրատարակվում է «Ազդարար» հանդեսը»։ Հետք։ Վերցված է 2021 թ․ ապրիլի 20 

ԳրականությունԽմբագրել

  • Հանրագիտակ, Մշակույթի աշխարհ, Երևան, 2007, 220 էջ, ՀԳՄ հրատարակչություն
  • Գալեմքյարյան Գ., Պատմութիւն հայ լրագրութեան, հ. 1, Վնն., 1893
  • Լևոնյան Գ. Ջ., Հայոց պարբերական մամուլը, Ալեքսանդրապոլ, 1895
  • Մխիթարյան Մ. Հ., Առաջին հայ պարբերականը, «ՊԲՀ», 1964, №4
  • Գալեմքյարյան Գ., Պատմութիւն հայ լրագրութեան, հ. 1, Վնն., 1893
  • Ավդալբեգյան Թ., Հայագիտական հետազոտություններ, Ե., 1969, էջ 233—42, 246—54
  • Կարինյան Ա. Բ., Ակնարկներ հայ պարբերական մամուլի պատմության, հ. 1, Ե., 1956

Արտաքին հղումԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 115