Խաչատուր Ջուղայեցի (հայրանունը՝ Իսահակ (ծննդյան. և մահվան թվականներն անհայտ)), XVIII դարի հայ պատմագիր։

Խաչատուր Ջուղայեցի
Ծնվել էանհայտ[1]
Նոր Ջուղա[1]
Մահացել էանհայտ[1]
Բասրա[1]
Քաղաքացիություն Ղաջարական Պարսկաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունպատմաբան
Ալմա մատերՍուրբ Ամենափրկիչ վանք[1]

Ծնվել է Նոր Ջուղայում (Իրան) և սովորել է տեղի Սուրբ Ամենափրկիչ վանքում։ Հետագայում դարձել է հոգևորական ու ձեռնադրվել աբեղա։ Հայկական պատմագրական աղբյուրների տեղեկությունների հիման վրա գրել է «Պատմություն Պարսից» երկը՝ սկսելով Աքեմենյան Կյուրոս II Մեծից (մ. թ. ա. 550 - 530) և ավարտել զենդ Քերիմ խանի տիրակալությամբ (1760-1779)։ Վերջինիս գործունեությանն ավելի մեծ տեղ է հատկացրել, որովհետև ժամանակակից և ականատես է դեպքերին, մինչդեռ հին պատմությունը շարադրել է երբեմն բավարարվելով գահակալների ու նրանց տարեթվերի սոսկ հիշատակմամբ։ Իրանի պատմության հետ շաղկապված՝ գրքում բավականին տեղ է տրված նաև հայերին, առանձնապես XVII դարի սկզբին Հայաստանից Իրան՝ շահ Աբբաս I-ի կազմակերպած հայերի բռնագաղթին, Նոր Ջուղայի հիմնադրմանը, նրա կյանքին, հոգևոր առաջնորդների կենսագրությանը, Խաչատուր Կեսարացու լուսավորական գործունեությանը, դերձակ Թումիկի (Թոմաս) աղանդավորական շարժմանը և այլն։ Խաչատուր Ջուղայեցու երկը հատկապես կարևոր աղբյուր է Քերիմ խանի ժամանակաշրջանի, Նոր Ջուղայի հայ համայնքի և Թումիկի շարժման պատմության ուսումնասիրման համար։ Խաչատուր Ջուղայեցին վախճանվել է Բասրայում (այժմ՝ ԻրաքումՀնդկաստան մեկնելու ճանապարհին։

  • Խաչատուր Ջուղայեցի, Պատմութիւն Պարսից։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 5 (հայ.) — հատոր 5. — էջ 23.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 23