Օքսֆորդի համալսարանը (անգլ.՝ University of Oxford, ոչ պաշտոնական Օքսֆորդ) տեղակայված է Օքսֆորդ քաղաքում՝ Օքսֆորդշիր դքսությունում։ Օքսֆորդյան «գիտելիքների շտեմարանն» աշխարհի երկրորդ ամենահին համալսարանն է, ամենաառաջին անգլալեզու ուսումնական հաստատությունը և Բրիտանիայում հիմնադրված առաջին ու օտարերկրացիների համար դեռևս լավագույն ու ամենանախընտրելի կրթօջախը։

Օքսֆորդի համալսարան
(Օքսֆորդ)
University of Oxford
(Oxford)
Տեսակկոլեգիալ համալսարան, exempt charity?, հասարակական համալսարան, բարձրագույն ուսումնական հաստատություն և կրթական կազմակերպություն
ԿարգախոսDominus Illuminatio Mea (լատ․) «Աստված - իմ լուսավորություն»
Հիմնադրված էհիմնադրման թվականն անհայտ է․ 1096 թվականին այստեղ արդեն սովորում էին[1]։
Ռեկտորլորդ սըր Քրիս Պատտեն
Ուսանողներ20,330[2]
Անդամակցություն«Ռասսել» խումբ, ORCID[3][4], Jisc[5], IIIF Consortium[6], Հետազոտական համալսարանների միջազգային միություն, Digital Preservation Coalition[7], Համացանցի կոնսորցիում[8][8], Shibboleth Consortium?[9], Orbital Reef University Advisory Council?[10], ArXiv[11], Եվրոպական հետազոտական ​​համալսարանների լիգա և ELIXIR UK?
ԳույներOxford Blue?
Երկիր Միացյալ Թագավորություն[12][13]
ՏեղագրությունՕքսֆորդ
ՀասցեUniversity of Oxford, University Offices, Wellington Square, Oxford, Oxfordshire, OX1 2JD
Կայքox.ac.uk(անգլ.)
Օքսֆորդի համալսարան (Միացյալ Թագավորություն)##
Օքսֆորդի համալսարան (Միացյալ Թագավորություն)
Օքսֆորդի համալսարան, Միացյալ Թագավորություն
 University of Oxford Վիքիպահեստում

Պատմություն

խմբագրել

Համալսարանի հիմնադրման ստույգ տարեթիվն անհայտ է, թեև որոշ փաստերի համաձայն՝ այստեղ դասախոսում էին դեռևս 11-րդ դարում[14]։

Ըստ բրիտանացի և ֆրանսիացի պատմիչների՝ Օքսֆորդի համալսարանում մարդիկ կարողանում էին կրթություն ստանալ դեռևս 1096 թվականիից, սակայն այդ տարիներին համալսարանը մեծ հեղինակություն չէր վայելում բրիտանացիների շրջանում, և շատերը նախընտրում էին սովորել հարևան Ֆրանսիայում` Փարիզի համալսարանում[15]։

1167 թվականին Բրիտանիայի արքա Հենրի II-ն իր հպատակներին արգելեց սովորել Ֆրանսիայում և նրանց ուղարկեց Օքսֆորդ` այնտեղ կրթվելու, համալսարանը զարգացնելու և անգլերենին ավելի լավ տիրապետելու համար[16]։ Որպես կրթօջախի առաջին դասախոս հիշատակվում է բրիտանացի հանրահայտ պատմիչ Ջերարդ Ուելսցին, ով ուսանողների համար դասախոսություններ էր կարդում 1188 թվականից։ Առաջին գիրքը, որ համալսարանում պատրաստվել է 1190 թվականին, «Emo of Friesland» խորագրով պատմական տվյալների ժողովածուն է, որտեղ մանրամասն նշվում են Օքսֆորդի պատմությունը, քաղաք եկած շուրջ 50 ուսանողների առաջին տպավորությունները[17]։ Սկզբում համալսարանում կրթվելու իրավունք ունեին միայն տղամարդիկ, սակայն 1879 (Սոմերվիլ քոլեջ) թվականից այդտեղ կարող էին կրթություն ստանալ նաև կանայք, բայց՝ տղամարդկանցից առանձին։

 
Սոմերվիլ քոլեջ

Ավելին՝ 1974 թվականին ստեղծվեց «Սուրբ Հիլդայի» կրոնական քոլեջը, որտեղ կարող էին կրթվել միմիայն կանայք. տղամարդիկ իրավունք չունեին այդ քոլեջում կրթվելու։ Այդ արգելքը «Սուրբ Հիլդայի» քոլեջում վերացավ միայն մի քանի տարի առաջ՝ 2008 թվականին[18]։

Քարտեզ

խմբագրել

 

Կրթություն

խմբագրել

Համալսարանում կրթություն կարելի է ստանալ բազմաթիվ ուղղություններով՝ երգ-երաժշտություն, մաթեմատիկա ու բնագիտական գիտություններ, սոցիոլոգիա, բժշկություն, տնտեսագիտություն, իրավագիտություն, քաղաքագիտություն, լրագրություն, պատմություն, միջմշակութային հարաբերություններ, լեզվաբանություն, գրականություն, բանասիրություն, աստվածաբանություն և այլն։ Մեծ ուշադրություն է դարձվում նաև սպորտին[19]։ Ակադեմիական կրթությունը բաժանվում է երեք մասի՝ հոկտեմբերից դեկտեմբեր, հունվարից մարտ, ապրիլից հունիս ժամանակահատվածներով։ Ուսումնական տարին համալսարանում ավելի կարճ է, քան Բրիտանիայի այլ բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Այստեղ ուսանողները տարվա մեջ երեք անգամ արձակուրդի հնարավորություն են ստանում՝ ձմռանը՝ Սուրբ Ծննդին, գարնանը՝ Սուրբ Զատիկին և ամառային երկար արձակուրդ։ Օքսֆորդի համալսարանում կրթությունը վճարովի է՝ տարեկան շուրջ 8 հազար ֆունտ ստեռլինգ։ Կախված ընտրված մասնագիտացումից՝ այն կարող է աճել կամ նվազել. արվեստ սովորելու համար անհրաժեշտ է տարեկան 6300 ֆունտ ստեռլինգ վճարել, գիտության համար՝ 8400, բժշկության համար՝ 15400։

 

Դասախոսներ

խմբագրել

Ներկայումս համալսարանի ռեկտորն է Բարն դքսության լորդ սըր Քրիս Պատտենը, իսկ նրա տեղակալը՝ Էնդրյու Համիլթոնը։ Համալսարանում դասավանդում են 4 հազարից ավելի դասախոսներ ու գիտնականներ։ Նրանցից 70-ը Լոնդոնի Գիտնականների թագավորական միությունից են, իսկ 100-ից ավելին՝ Բրիտանական ակադեմիայից։

Ֆինանս

խմբագրել

Ֆինանսապես Օքսֆորդի համալսարանը շատ կայուն է, քանի որ բուհում ուսուցումը վճարովի է։ Օրինակ՝ 2005-2006 ուստարում կատարված հետազոտության արդյունքում պարզվել է, որ համալսարանը միայն 21-րդ դարում ունեցել է շուրջ 605 միլիոն ֆունտ ստեռլինգի եկամուտ։ Համալսարանը գնահատվում է շուրջ 3 մլրդ ֆունտ ստեռլինգ, իսկ տարեկան բյուջեն՝ շուրջ կես մլրդ։ Այդ գումարը կազմվում է ոչ միայն ուսանողների վարձերից, այլև մի շարք դոնոր կազմակերպություններից ու համաշխարհային կրթական ֆոնդերից։

Համալսարանն ունի իր գույնը՝ մուգ կապույտը, ինչպես նաև իր լոգոն, որի վրա լատիներենով գրված է՝ «Աստված է իմ լուսավորությունը» («Dominus Illuminatio Mea»)։

Կրթություն ստանալու համար

խմբագրել

Բակալավրիական կրթությունը հիմնականում իրականացվում է փոքր խմբերով ու անհատական աշխատանքների միջոցով։ 1-ից մինչև 4 ուսանող ունեցող խումբը պետք է հատկացված ժամանակի ընթացքում որոշակի ուսումնասիրություն կատարի՝ օգտվելով համալսարանի ահռելի քանակությամբ գրապահոց ունեցող 100-ից ավելի գրադարաններից ու դասախոսների խորհրդից։ Ամեն շաբաթվա սկզբում ուսանողները հավաքվում են, իրենց ղեկավարների ու դասախոսների հետ մոտ մեկ ժամ քննարկում հաջորդ շաբաթվա անելիքները, ապա անցնում գիտահետազոտական գործին։ Հետազոտության համար ուսանողներին տրվում է առավելագույնը մեկ կամ երկու շաբաթ՝ կախված թեմայի բարդությունից ու ծավալից։ Աշխատանքները քննարկվում են դասախոսությունների ու սեմինարների ժամանակ։ Ուսանողները կոչումներ ստանալու համար պետք է հանձնեն մի շարք քննություններ, որոնց անցկացման ձևը, ժամկետներն ու քանակն ամեն տարվա համար սահմանում է համալսարանի ղեկավարությունը։ Եթե ինչ-որ մեկը ցանկանում է դիմել համալսարան, ապա պետք է անգլերեն իմանա անգլիացուց ոչ պակաս, այլապես անհնար է Օքսֆորդ ընդունվելը։ Ասպիրանտուրա և մագիստրատուրա դիմելու համար ուսանողները նախապես պետք է հայտ լրացնեն ու մի շարք քննություններ հանձնեն։ Չեն ընդունվում այն դիմորդները, ովքեր մեկ տարվա մեջ դիմել են թե՛ Քեմբրիջի, թե՛ Օքսֆորդի համալսարաններ. այդ քայլն արվում է հավերժական մրցակից Քեմբրիջից ուսանողներ «փախցնելու» համար։ Թեև ուսում ստանալու հիմնական բեռն ընկած է ուսանողի ուսերին, սակայն այն թեթևացնելու համար կազմակերպվում են սեմինարներ ու դասախոսություններ, որոնց ժամանակ ուսանողը կարող է ստանալ իրեն անհրաժեշտ ինֆորմացիան, հարցերի ու քննարկման միջոցով ըմբռնել իրական խնդիրը։

 

Համալսարանը որպես ուսումնական կենտրոն

խմբագրել

Օքսֆորդը ոչ միայն ուսումնական մեծ կենտրոն է, այլև գիտահետազոտական հսկայական կառույց, որտեղ կան 100-ից ավելի գրադարաններ ու 1000-ից ավելի գիտահետազոտական լաբորատորիաներ։ Համալսարանն ունի 38 մասնագիտական դպրոց և հանրակացարանային 6 համալիր, որտեղ անվճար ապրում են բուհի ուսանողները։ Այսօր համալսարանում սովորում են շուրջ 20 հազար ուսանողներ, որոնց մեկ քառորդն արտասահմանցի է։ Այդ թիվը կտրուկ աճում է ամռանը, երբ բացվում են լեզու սովորեցնող ամառային դպրոցները։

Անվանի շրջանավարտներ

խմբագրել

Օքսֆորդի համալսարանում են կրթվել աշխարհահռչակ մի շարք արվեստագետներ, փիլիսոփաներ, մարդասերներ, գրական ու քաղաքական գործիչներ։ Նրանք են.

Քոլեջներ

խմբագրել

Տես նաև

խմբագրել

Գրականություն

խմբագրել

Բրոքհաուսի և Եփրոնի հանրագիտական բառարան, Օքսֆորդի համալսարան В 86 томах (82 т. и 4 доп.). - СПб., 1890-1907.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Համալսարանի համառոտ պատմություն». University of Oxford. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 30–ին-ին.
  2. «Цифры и факты». University of Oxford. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 30-ին.
  3. https://orcid.org/members/001G000001CAlw7IAD-university-of-oxford
  4. https://web.archive.org/web/20231020113811/https://orcid.org/members
  5. https://www.jisc.ac.uk/membership
  6. http://iiif.io/community/consortium/#the-iiif-consortium
  7. https://www.dpconline.org/about/members
  8. 8,0 8,1 https://www.w3.org/Consortium/Member/List
  9. https://www.shibboleth.net/about-us/members/
  10. https://blueorigin-static-assets.s3.amazonaws.com/assets/orbital-reef-press-release.pdf
  11. Our Members / Tier 1
  12. Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
  13. Global LEI index
  14. «A Brief History of the University». University of Oxford. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 30-ին.
  15. «World Top 300 Universities Alumni Ranking». Chasecareer.net. 2012 թ․ մայիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 6-ին.
  16. Christopher Nugent Lawrence Brooke. (1988.) Oxford and Cambridge, Cambridge University Press, Cambridge, p. 56.
  17. Morgan, John. «Top Six Universities Dominate THE World Reputation Rankings». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 8-ին. «"The rankings suggest that the top six-...Stanford University and the University of Oxford – form a group of globally recognised "super brands".»
  18. «Colleges and Halls A-Z». University of Oxford. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 4-ին.
  19. «Organ Awards Information for Prospective Candidates» (PDF). Faculty of Music, University of Oxford. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 22-ին. «It is possible for a candidate to enter the comparable competition at Cambridge which is scheduled at the same time of year.»
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օքսֆորդի համալսարան» հոդվածին։