Իզմիր
Իզմիր[1] (թուրքերեն՝ İzmir, հուն․՝ Σμύρνη, նախկինում՝ Զմյուռնիա[1]), քաղաք Թուրքիայի արևմուտքում, համանուն Իզմիրի մարզի վարչական կենտրոն։ Մեծությամբ Թուրքիայի երրորդ քաղաքն է։
Քաղաք | ||
---|---|---|
Իզմիր | ||
թուրքերեն՝ İzmir | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Ներքին բաժանում | Balçova?, Bayraklı?, Bornova?, Buca?, Çiğli?, Gaziemir?, Güzelbahçe?, Karabağlar?, Karşıyaka?, Konak? և Narlıdere? | |
Քաղաքապետ | Ազիզ Քոջաօղլու | |
Հիմնադրված է | մ․թ․ա․ 3 հազարամյակ թ. | |
Մակերես | 11 891 կմ² | |
ԲԾՄ | 25 մ | |
Բնակչություն | 3.868.308 մարդ (2009) | |
Ժամային գոտի | UTC+2 | |
Հեռախոսային կոդ | +90 232 | |
Փոստային դասիչ | 35x xx | |
Ավտոմոբիլային կոդ | 35 | |
Պաշտոնական կայք | izmir.bel.tr(թուրքերեն) (անգլ.) | |
| ||
Գտնվում է Եգեյան ծովի ափին, Իզմիրի ծովածոցի հանդեպ։ Ստամբուլից հետո Թուրքիայի երկրորդ կարևոր նավահանգիստն է։ Քաղաքում կա նաև միջազգային օդանավակայան։ Երկաթուղային գծով կապված է երկրի այլ խոշոր քաղաքների հետ, ինչպես Ստամբուլը և Դենիզլին։
ԱնվանումԽմբագրել
Հիմնադրվել է որպես էոլիացի հույների գաղութ մ․թ․ա․ 2֊րդ հազարամյակում և կոչվել Սմիրնա։ Անվանման առաջացումը կապում են հին հունարեն «զմուռս» (մի տեսակ անուշահոտ խունկ կամ յուղ, որ անտիկ շրջանում գործածվել է իբրև սպեղանի և օծանելիք) բառի հետ։
Հայերն անվանել են Զմյուռնիա։ 15-րդ դարում նվաճել են թուրքերը, որոնք քաղաքի անվանումը հարմարեցրին իրենց լեզվական հնչյունային օրենքներին և դարձրին Իզմիր[2]։
Քույր քաղաքներԽմբագրել
ԱղբյուրներԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Հովհաննես Բարսեղյան (2006)։ «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում»։ Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու։ Երևան: 9-րդ հրաշալիք։ էջ 50, 53։ ISBN 99941-56-03-9
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Իզմիր կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 312)։ |