Նիկողայոս Ծաղկարար

հայ նկարիչ
(Վերահղված է Նիկողայոս Մելանավորից)

Նիկողայոս Ծաղկարար կամ Մելանավոր (ծնված թվականը անհայտ - մահ. 1693), ղրիմցի-հայ նկարիչ, մանրանկարիչ, կազմարար, գրիչ, ոսկերիչ։ 17-րդ դարում նշանավոր գեղագիր։

Նիկողայոս Ծաղկարար
Ծնվել էԱնհայտ
ԾննդավայրՂրիմ
Վախճանվել է1693
Մահվան վայրԹեոդոսիա, Օսմանյան կայսրություն
ԱզգությունՀայաստան Հայ
Ղրիմ Ղրիմցի
Մասնագիտություննկարիչ
Ժանրնկարիչ

Կենսագրություն խմբագրել

Ապրել էր Ղրիմում, և, հավանաբար այնտեղ և ծնվել է (ծննդյան ամսաթիվը անհայտ է)։ Աշխատել է Թեոդոսիայի Սուրբ Սարգիս եկեղեցում որպես գրիչ։ Այդ եկեղեցում էլ գտնվում է գրիչի աճյունը[1]։

Կաֆայում աշակերտել Է գրիչ և ծաղկող Զաքարիա քահանային[2]։

1686 թվականին, երբ տարածվեց համաճարակը, նրան զոհ գնացին նկարիչի կինը և նրա երկու աղջիկները։ Որպես հիշողություն, նա պատվիրեց խաչքար, որը պահպանվել է եկեղեցու ներքին պատի նարտեքսում[2]։

1691 թվականին ուսուցանել է գեղագրություն և գրքային մանրանկարչություն Բախչիսարայյում կառուցված նոր հայկական եկեղեցիներում։ Միայն Մատենադարանում է պահվում նրա 29 ձեռագրերը, որոնք ստորագրվել են վարպետի կողմից։

Հայտնի է, որ նա մահացել է 1693 թվականին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1968 թվականի ամռանը Ա. Մնացականյանը գտել էր Ծաղկարարի տապանաքար, որի շնորհիվ պարզ դարձավ, թե երբ և որտեղ է մահացել Նիկողայոս Ծաղկարարը
  2. 2,0 2,1 «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 226։

Արտաքին հղումներ խմբագրել