Մատթեոս առաքյալ
Մատթեոս առաքյալ (հուն. «Աստծո պարգև») նաև՝ Մատթեոս ավետարանիչ, եբրայերեն՝ מתי, հուն․՝ Ματθαίος, Ղևի (եբր. «միացած»)), ըստ Նոր Կտակարանի Հիսուս Քրիստոսի տասներկու առաքյալներից մեկը, համաձայն եկեղեցական ավանդության՝ իր անունով հասած Ավետարանի հեղինակ։
Մատթեոս առաքյալ | |
---|---|
![]() | |
Ծնունդ | 1-ին դար |
Ծննդավայր | Իսրայել |
Վախճան | 74 |
Վախճան վայր | Եթովպիա |
Եկեղեցի | քրիստոնեություն |
Սրբացված կարգ | սուրբ |
Հիշատակության օր | Սեպտեմբերի 21[1] և Նոյեմբերի 16 |
Աշխատանք | tax collector, քահանա և publican |
Պաշտոն | առաքյալ |
Բնակավայր | Կապարնաում |
Ուսուցիչ | Հիսուս |
Հայր | Ramonus? |

Մատթեոս առաքյալը Նոր ԿտակարանումԽմբագրել
Մատթեոս առաքյալը հիշատակվում է բոլոր համատեսների՝ Մատթևսի, Մարկոսի և Ղուկասի Ավետարաններում (վերջին երկուսում՝ որպես Ղևի, Ալփեոսի որդի (Մարկոս, 2։14. Ղուկաս, 5։27,29)։ Նրանցից միայն ինքը Մատթեոսն է իրեն այդ անվամբ կոչում Հիսուսի կողմից կանչվելու դրվագում. §Եվ Հիսուս այնտեղով անցնելով՝ տեսավ Մատթեոս անունով մի մարդու, որ նստել էր մաքսատանը, ու նրան ասաց. §Իմ հետևի՛ց արի¦։ Եվ նա վեր կենալով՝ գնաց նրա հետևից։ Եվ երբ Հիսուս նրա տանը սեղան էր նստել, ահա բազմաթիí մաքսավորներ ու մեղավորներ եկան բազմեցին Հիսուսի և նրա աշակերտների հետ¦ (Մատթ. 9։9-10 հմմտ. Մարկ. 2։14, Ղուկ. 5։27-29)։ Մարկոս ավետարանիչը նրան հիշատակում է որպես Ալփեոսի որդի (Մարկ. 2։14)։ Որպես Մատթեոս՝ հիշատակվում է 12 առաքյալների ընտրության ժամանակ (Մատթ. 10։3, Մարկ. 3։18, Ղուկ. 6։15)։ Հարկահավաք Ղևի-Մատթեոսը հավանաբար բնակությամբ Կափառնաումից էր, քանի որ մաքսատունն էլ սահմանամերձ Կափառնաումում էր գտնվում։ Որպես մաքսավոր՝ նա պետք է ատելի լիներ հրեա ժողովրդի կողմից, քանի որ մաքսավորները աշխատում և հաճախ էլ հարստահարում էին հրեաներին հօգուտ Հռոմեական կայսրության, ուստի և Մատթեոսի ընտրությունը որպես առաքյալ, չափազանց լուրջ քայլ էր։ Վերջին հիշատակությունը Մատթեոս առաքյալի մասին արվում է Գործք առաքելոցում (1։13)։
Մատթեոսը որպես Ավետարանի հեղինակԽմբագրել
Համաձայն Հիերոպոլսի եպիսկոպոս Պապիասի (60-130 թթ) առաջին Ավետարանի հեղինակը Մատթեոսն է։ Տիրապետող է կարծիքը, թե Մատթեոսը սկզբում գրի է առել Հիսուսի խոսքերը, որոնք հավելել է Մարկոսի Ավետարանի եղածին։ Այդ պատճառով էլ 2-րդ դարից սկսած Ավետարանը կոչվել է նրա անունով։ Պապիասը հայտնում է, որ Մատթեոսը քարոզել է հրեաների միջավայրում, ինչի համար էլ Ավետարանը եղել է եբրայերենով գրված, չնայած որ այն մեզ չի հասել և եղածը հունարեն թարգմանություն է։
Մատթեոս առաքյալը ավանդության մեջԽմբագրել
Համաձայն եկեղեցական ավանդության՝ Մատթեոս առաքյալը 15 տարի ավետարանել է հրեաներին՝ Հրեաստանում, այնուհետև ճանապարհորդել է Եթովպիա, Մակեդոնիա, Պարսկաստան և Պարթևաստան։ Հակասական է ավանդվում նրա մահվան հանգամանքների մասին։ Ըստ մի ավանդության մահացել է բնական մահով Եթովպիայում կամ Մակեդոնիայում, սակայն ըստ Կաթոլիկ և Ուղղափառ եկեղեցիներում ընդունված վարկածի նա մահացել է որպես մարտիրոս։
Հիշատակության օրըԽմբագրել
Սուրբ Մատթեոս առաքյալը Ընդհանրական Եկեղեցու սուրբ է։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է նրա տոնը 12 առաքյալների հետ և Խաչի 6-րդ կիրակիին նախորդող շաբաթ օրը՝ մյուս 3 ավետարանիչների հետ միասին նույն օրը։ Հույն Եկեղեցին տոնում է նոյեմբերի 16-ին, Լատին Եկեղեցին՝ փետրվարի 24-ին։
ԱղբյուրներԽմբագրել
- Աստուածաշունչ Մատեան Հին և Նոր Կտակարանների, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և Հայաստանի Աստուածաշնչային ընկերութիւն, 2004։
- Շնորհք արքեպիսկոպոս Գալույտեան, Աստուածաշնչական սուրբեր, Երևան, 1997։
- Ավետարանների գործող անձինք, Սուրբ Էջմիածին, 2010։
- Новый библейский словарь, часть 1, Санкт-Петербург, 1999г.
- ↑ Calendarium Romanum (լատ.): Ex decreto Sacrosancti Œcumenici Concilii Vaticani II instauratum auctoritate Pauli PP. VI promulgatum. Editio typica — Civitas Vaticana: 1969. — P. 30.