Բացել գլխավոր ցանկը
β-արույրը պղնձացինկի կառուցվածքում:
Արույրե սողնակ
400-ապատիկ մեծացված հղկված արույրի համաձուլվածքի կառուցվածքը։

Արույր, պղնձի հիմքի վրա երկու կամ ավելի բաղադրիչներից ստացված համաձուլվածք, որում լեգիրացնող հիմնական տարր է հանդիսանում ցինկը, երբեմն ավելացվում է անագ, նիկել, կապար, մանգան, երկաթ և այլ տարրեր։ Արույրը հիմնականում լեգիրացված մետաղ է, որը կազմված է 37 %-ով ցինկից և 63 %-ով պղնձից:

Բովանդակություն

ՊատմությունԽմբագրել

Հին Հռոմում արույրն ստանում էին պղինձը ցինկի հանքաքարի հետ ձուլելով։ Պղինձը մետաղական ցինկի ձուլելով արույրն առաջին անգամ ստացել են Անգլիայում, այդ եղանակի համար 1781 թվականի հուլիսի 13-ին արտոնագրեր է ձեռք բերել Ջեյմս Էմերսոնը (№1297 բրիտանական արտոնագիր)[1][2]:

Պղնձի և ցինկի համաձուլվածքը, որն անվանում են արույր (դասական հայերեն՝ գրաբար՝ «արոյր»[3], լատ.՝ օրիխալկում, la:orichalcum, անգլ.՝ բրաս, en:brass, ռուս.՝ լատուն, ru:латунь), Մեզ հասած հայ գրականության մեջ արույրն առաջին անգամ հիշատակված է հայերեն թարգմանված Աստվածաշնչում[4]:

ՀատկություններԽմբագրել

  • Խտությունը` 8300÷8700 կգ/մ3
  • Տեսակարար ջերմունակությունը 20 °C-ի դեպքում՝ 0,377 կՋ·կգ−1·Կ−1
  • Տեսակարար էլեկտրական դիմադրությունը՝ (0,07-0,08)×10−6 Օհմ·մ
  • Արույրի հալման ջերմաստիճանը բաղադրությունից կախված հասնում է 880—950 °C. Ցինկի պարունակության մեծացման հետ հալման ջերմաստիճանն իջնում է։

ԹոմբակԽմբագրել

Թոմբակը (մալայերեն tambaga՝ պղինձ բառից է) արույրի տեսակ է, որը պարունակում է 88÷97% պղինձ և մինչև 10 % ցինկ։ Ունի բարձր առաձգականություն, հակակորոզիոն և հակաֆրիկցիոն հատկություններ։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Woodcroft B. (1857)։ Subject-matter index (made from titles only) of patents of invention, from March 2, 1617 (14 James I.), to October 1, 1852 (16 Victoriae)։ London։ էջ 444 
  2. «IV. Specification of Mr. Emerson's Patent for making Brass with Copper and Spelter»։ The Repertory of Arts, Manufactures, and Agriculture V։ London։ 1796։ էջեր 24–25 
  3. Նոր բառգիրք հայկազեան լեզուի: Հայր Գաբրիէլ Աւետիքեան, Հայր Խաչատուր Սիւրմէլեան, Հայր Մկրտիչ Աւգերեան։ Տպարան ի Սրբոյն Ղազարու, Վենետիկ, 1836, Հատոր 1, Էջ 370։ [1]
  4. Օրինակ՝ Աստուածաշունչ, Գիրք Մնացորդաց, 28-2:

Արտաքին հղումներԽմբագրել

ԱղբյուրներԽմբագրել