Կուրտ Ֆերդինանդ Ֆրիդրիխ Հերման ֆոն Շլեյխեր (ապրիլի 7, 1882(1882-04-07)[1][2], Հաֆելի Բրանդենբուրգ, Պոտսդամ, Բրանդենբուրգ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[3] - հունիսի 30, 1934(1934-06-30)[4][5][6][…], Neubabelsberg, Պոտսդամ, Պրուսիայի ազատ պետություն, Նացիստական Գերմանիա[2])[8], Գերմանիայի վերջին կանցլերը (Ադոլֆ Հիտլերից առաջ) Վայմարյան հանրապետության ժամանակաշրջանում։ Որպես իշխանության հավակնորդ Շլեյխերը սպանվեց Հիտլերի հրամանով ՍՍ-ի կողմից Երկար դանակների գիշերը 1934 թվականին։

Կուրտ ֆոն Շլեյխեր
գերմ.՝ Kurt von Schleicher
Դիմանկար
Ծնվել էապրիլի 7, 1882(1882-04-07)[1][2]
ԾննդավայրՀաֆելի Բրանդենբուրգ, Պոտսդամ, Բրանդենբուրգ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[3]
Մահացել էհունիսի 30, 1934(1934-06-30)[4][5][6][…] (52 տարեկան)
Մահվան վայրNeubabelsberg, Պոտսդամ, Պրուսիայի ազատ պետություն, Նացիստական Գերմանիա[2]
ԳերեզմանParkfriedhof Lichterfelde[7]
Քաղաքացիություն Գերմանիա
Կրոնլյութերականություն
ԿրթությունՊրուսական ռազմական ակադեմիա
Մասնագիտությունքաղաքական գործիչ և սպա
ԱմուսինElisabeth von Schleicher?[2]
Զբաղեցրած պաշտոններReich Chancellor in the Weimar Republic?, Պրուսիայի վարչապետ, կանցլեր և Federal Minister of Defence?
Կուսակցությունանկախ քաղաքական գործիչ
Պարգևներ և
մրցանակներ
Երկաթե խաչ
 Kurt von Schleicher Վիքիպահեստում

Շլեյխերը ծնվել է զինվորականի ընտանիքում 1882 թվականի ապրիլի 7-ին Հաֆելի Բրանդենբուրգում։ Միանալով Պրուսական բանակին որպես լեյտենանտ 1900 թվականին, նա դարձավ Գլխավոր շտաբի պաշտոնյա երկաթուղային դեպարտամենտում և ծառայեց Գլխավոր հրամանատարական կետում Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Շլեյխերը կապող օղակ հանդիսացավ բանակի և Վայմարյան հանրապետության միջև 1918-1919 թվականների Գերմանական հեղափոխության ժամանակ։ Նա կարևոր դեր ուներ Ռայխսվերում և խուսափեց կրճատումներից, որից հետո Շլեյխերն ունեցավ կարիերայի աճ մինչև Ռայխսվերի զինված ուժերի դեպարտամենտի պետ և դարձավ նախագահ Պաուլ ֆոն Հինդենբուրգի խորհրդականը 1926 թվականին։ Իր ղեկավար Վիլհելմ Գրյոներին պաշտպանության նախարար նշանակելուց հետո 1928 թվականին, Շլեյխերը դարձավ նախարարության աշխատակազմի ղեկավար 1929 թվականին։ 1930 թվականին նա կարևոր դերակատարում ունեցավ Հերման Մյուլերի կառավարության պաշտոնանկության և Հայնրիխ Բրյունինգի նշանակման մեջ որպես կանցլեր։ Նա հավանություն տվեց Նացիստական կուսակցության Շտուրմային ջոկատներին որպես Ռայխսվերի սատարող ուժեր 1931 թվականին։

1932 թվականից սկսված Շլեյխերը դարձավ պաշտպանության նախարար Ֆրանց ֆոն Պապենի կառավարությունում և Պրուսիայում Սոցիալ դեմոկրատների կառավարության տապալման հովանավորողներից մեկը։ Շլեյխերը կազմակերպեց Պապենի պաշտոնանկությունը և դարձավ կանցլեր դեկտեմբերի 3-ին։ Իր կարճատև պաշտոնավարման ընթացքում Շլեյխերը բանակցեց Գրեգոր Շտրասսերի հետ Նացիստական կուսակցությունը լքելու նկատառումով, սակայն ապարդյուն։ Շլեյխերն առաջարկեց Հիտլերին համագործակցել իր կառավարության և՝ սպառնալով ստեղծել հականացիստական կուսակցությունների դաշինք։ Հիտլերը հրաժարվեց կանցլեր չդառնալու առաջարկից և Շլեյխերի պլանները ձախողվեցին։ Դրանից հետո Շլեյխերն առաջարկեց Հինդենբուրգին ցրել Ռայխտագը և դե ֆակտո դառնալ դիկտատոր, սակայն Հիդենբուրգը նույնպես մերժեց։

1933 թվականի հունվարի 28-ին քաղաքական փակուղու և առողջության վատթարացման պատճառով Շլայխերը հրաժարական տվեց և առաջարկեց իր փոխարեն նշանակել Հիտլերին։ Շլայխերը փորձում էր վերադառնալ քաղաքականություն՝ շահարկելով Էռնստ Ռյոմի և Հիտլերի միջև եղած տարաձայնությունները, բայց 1934 թվականի հունիսի 30-ին նա և նրա կինը՝ Էլիզաբեթը սպանվեցին Հիտլերի հրամանով Երկար դանակների գիշերը։

Վաղ կյանք և ընտանիք խմբագրել

 
Լեյտենանտ ֆոն Շլեյխերը 1900 թվականին։

Կուրտ ֆոն Շլեյխերը ծնվել է Հաֆելի Բրանդենբուրգում, նա պրուսացի սպա և ազնվական Ֆրիդրիխ Ֆերդինանդ ֆոն Շլեյխերի և հարուստ նավասեփականատիրոջ դուստր Մագդալենա Հեյնի որդին է։ Շլեյխերն ուներ ավագ քույր Տուսնելդա Լուիս Ամելի Մագդալենա անվամբ և եղբյար՝ Լյուդվիգ-Ֆերդինանդ Ֆրիդրիխ անվամբ։ 1931 թվականի հուլիսի 28-ին Շլեյխերն ամուսանացավ Ելիզաբեթ ֆոն Շլեյխերի հետ, ով պրուսացի գեներալ Վիկտոր ֆոն Հենինգսի դուստրն էր։ Մինչ այդ Ելիզաբեթը ամուսնացած է եղել Շլեյխերի զարմիկ Բոգիսլավ ֆոն Շլեյխերի հետ, որից բաժանվել էր 1931 թվականի մայիսի 4-ին[9]։

Շլեյխերը սովորել է Լիխտերֆելդեում 1896-ից 1900 թվականներին։ Նա ստացել է լեյտենանտի կոչում 1900 թվականի մարտի 22-ին և նշանակվել 3-րդ հետևակային գվարդիայում ծառայության, որտեղ նա ծանոթացել է երիտասարդ սպաներ Օսկար ֆոն Հինդենբուրգի, Կուրտ ֆոն Համերշտայն-Էքուորդի և Էրիխ ֆոն Մանշտեյնի հետ[10]։։

1909 թվականի հոկտեմբերի 18-ին ստանալով ավագ լեյտենանտի կոչում՝ նա ընդունվել է Պրուսական զինվորական ակադեմիա, որտեղ հանդիպել է Ֆրանց ֆոն Պապենի հետ[10]։ 1913 թվականի սեպտեմբերի 24-ին ավարտելուց հետո նա նշանակվել է Գերմանիայի գլխավոր շտաբում, որտեղ նա միացել է երկաթգծային դեպարտամենտին սեփական նախաձեռնությամբ[10]։ Շլեյխերը ստացել է կապիտանի կոչում 1913 թվականի դեկտեմբերի 18-ին։

Առաջին համաշխարհային պատերազմ խմբագրել

Առաջին համաշխարհային պատերազմի բռնկումից հետո Շլեյխերը ընդունվեց ծառայություն գլխավոր շտաբում։ Վերդենի ճակատամարտի ընթացքում նա քննադատեց պատերազմից հարստացող որոշ արդյունաբերական ճյուղերի՝ գրավելով Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Ֆրիդրիխ Էբերտի ուշադրությունը և ձեռք բերեց լիբերալիստի համբավ։ 1916 թվականի նոյեմբերից մինչև 1917 թվականի մայիսը Շլեյխերը ծառայեց Kriegsamt-ում (Պատերազմի գրասենյակ), որի նպատակն էր կառավարել պատերազմական տնտեսությունը[10]։

Շլեյխերի ռազմաճակատային միակ գործողությունը եղել է որպես 237-րդ դիվիզիայի շտաբի պետ Արևելյան ռազմաճակատում 1917 թվականի մայիսի 23-ից մինչև 1917 թվականի օգոստոսի կեսերը Հունիսյան գրոհի ժամանակ։ Նա պատերազմի մնացած հատվածում ծառայեց գլխավոր շտաբում։ 1918 թվականի հուլիսի 15-ին նա ստացավ մայորի կոչում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bell A. Encyclopædia Britannica (բրիտ․ անգլ.)Encyclopædia Britannica, Inc., 1768.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Deutsche Biographie (գերմ.)München BSB, Historische Kommission bei der Bayerischen Akademie der Wissenschaften, 2001.
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #118608037 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. 4,0 4,1 4,2 Шлейхер Курт фон // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 Encyclopædia Britannica
  6. 6,0 6,1 6,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  7. https://www.berlin.de/senuvk/umwelt/stadtgruen/friedhoefe_begraebnisstaetten/downloads/eg-liste.pdf
  8. «Kurt von Schleicher 1882–1934». LeMO. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 2-ին.
  9. Marriage Register: Լիխտերֆելդե։ No. 4/1916.
  10. 10,0 10,1 10,2 10,3 Hayes, 1980, էջ 37