Պֆենիգը (գերմաներեն՝ Pfennig, գոյություն են ունեցել նաև Pfennige, Pfenning և Pfenninge գրաձևերը) համատարած մետաղադրամ էր գերմանական աշխարհում՝ վաղ Միջին դարերից մինչև XXI դարի սկիզբը։

Ռեգենսբուրգի պֆենիգ, X դար։

Անունը

խմբագրել

Գերմաներեն Pfennig բառը, ինչպես և անգլերեն penny և շվեդերեն penning ցեղակից բառերը ծագում են նույն ընդհանուր գերմանական արմատից, բայց այդ արմատի նշանակությունը ստույգ հայտնի չի, թեև գոյություն ունեն մի քանի կայուն, բայց չհաստատված վարկածներ։

Պատմություն

խմբագրել
 
Գերմանիայի 50 պֆենիգ թղթադրամ, 1921

IX դարի սկզբին Կարլոս Մեծի հրամանով հաստատվեց պֆենիգի՝ որպես համապետական դրամական միավորի, կշռային ստանդարտ՝ այն պետք է հատվեր բարձրորակ արծաթից, և մեկ ֆունտ արծաթը հավասարվում էր 240 պֆենիգի։ Այսպիսով, յուրաքանչյուր պֆենիգ պարունակում էր մեկ ու կեսից երկու գրամ արծաթ։ Հետագայում, երբ առանձին իշխանությունները և քաղաք-պետությունները սկսեցին արտադրել իրենց սեփական դրամները, պֆենիգի ստանդարտը խախտվեց և տարբեր տեղերում ու տարբեր ժամանակներում պֆենիգն ուներ տարբեր կշիռ, արծաթի պարունակություն և արժեք։

Ժամանակի ընթացքում պֆենիգի արծաթի պարունակությունը գնալով ցածրանում էր, հասնելով բիլոնի որակի։ Արծաթի և բիլոնի հետ համատեղ սկսվեց պֆենիգի արտադրումը պղնձից։ Այս երեք մետաղները երկար ժամանակ մնացին պֆենիգի հատման հիմքը։ Ավելի ուշ (XIX դարի վերջից մինչև XXI դարի սկիզբը) այն սկսվեց արտադրվել է՛լ ավելի էժան մետաղներից՝ բրոնզից, պողպատից, երկաթից, ալյումինից, և այլն։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո, 20-ական թվականների սկզբին, Գերմանիային համակած հիպերինֆլյացիայի տարիներին, պֆենիգը թողարկվում էր նույնիսկ թղթադրամի տեսքով (տես՝ նոտգելդ

Տարբեր ժամանակներում և վայրերում պֆենիգը եղել է մի շարք դրամական միավորների մանրուն դրամը՝ ֆրանկի, մարկի, գուլդենի, կրոնի, թալերի և դուկատի։

Շրջանառություն

խմբագրել
 
Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության 1 պֆենիգ,1979

Պֆենիգը գործածությունից դուրս եկավ 2002 թվականին, Եվրոպայում եվրոյի ընդունման հետևանքով և մեկ հազարամյակից ավելի կյանք ունենալուց հետո։ Այժմ միայն Բոսնիա և Հերցեգովինայում կա ֆենինգ անունով մանրադրամ, որը, թեև գերմաներեն Pfenning բառի պարզապես սերբերեն թարգմանությունն է, այնուամենայնիվ դրամագիտական գրականության մեջ ճանաչվում է այդ յուրահատուկ անունով («ֆենինգ»)։

Աշխարհագրական առումով պֆենիգը գործածվել է ժամանակակից հետևյալ երկրների տարածքում (արդի սահմաններով)՝ Ավստրիա, Գերմանիա, Դանիա, Լեհաստան, Շվեյցարիա, Չեխիա, Պապուա Նոր Գվինեա, Ֆրանսիա։

Ավստրիա

խմբագրել

Գերմանիա

խմբագրել

Լեհաստան

խմբագրել

Շվեյցարիա

խմբագրել

Պապուա Նոր Գվինեա

խմբագրել

Ֆրանսիա

խմբագրել