«Գարեջրային հեղաշրջում», առավել հայտնի է, որպես Հիտլերի և Լյուտենդորֆի հեղաշրջում[1](գերմ.՝ Hitler-Ludendorff-Putsch), Գերմանիայի նացիոնալ-սոցիալիստանական աշխատավորական կուսակցության պարագլուխներ Ադոլֆ Հիտլերի և գնդապետ էրիխ Լյուդենդորֆի նախաձեռնությամբ կատարված պետական հեղաշրջման անհաջող փորձ, որը տեղի է ունեցել 1923 թվականի նոյեմբերի 9-ին Մյունխենում։

Գարեջրային հեղաշրջում
Մարիենպլաց հրապարակը գարեջրային հեղաշրջման ժամանակ
ԵրկիրԳերմանիա, Մյունխեն, Բավարիա
Ամսաթիվ1923 թվականի նոյեմբերի 89
ՊատճառՆոյեմբերյան հեղափոխություն
Հիմնական նպատակՀանրապետական ռեժիմի տապալում
ԱրդյունքՀեղաշրջման ձախողում, կազմակերպիչների ձերբակալում
ԿազմակերպիչԱդոլֆ Հիտլեր, Էրիխ Լյուդենդորֆ, Էռնեստ Ռյոմ
Մասնակիցների քանակգրեթե 3000
Կողմեր
Զոհեր16 մարդ սպանվեց հեղափոխականների կողմից, 4 մարդ կառավարության կողմից
Վիրավորներմի քանի տասնյակ
ՁերբակալվածներԱմբողջ ՆՍԳԲԿ-ի ղեկավարությունը, հեղաշրջման կազմակերպիչներն ու մասնակիցները

Նախադրյալները խմբագրել

1923 թվականի հունվարին Գերմանիայում բռնկվեց ճգնաժամ, որի պատճառը հանդիսանում էր ֆրանսիացիների կողմից Ռուրի ավազանի օկուպացումը։ Կառավարությունը՝ անկուսակցական ռեյխկանցլեր Վիլհեմ Կունոյի գլխավորությամբ, գերմանացիներին կոչ էր արել ձեռնարկել պասիվ դիմադրություն, որը հանգեցրեց խոշոր տնտեսական կորուստների։ Նոր կառավարությունը ռեյխկանցլեր Գուստավ Շտրեզեմանի հետ 1923 թվականի սեպտեմբերի 26-ին ստիպված եղավ ընդունել Ֆրանսիայի բոլոր պահանջները և արդյունքում ենթարկվեց հարձակման աջակողմյան ուժերի ու կոմունիստների կողմից։ Դա զգալով, Շտրեզեմանը հասավ նրան, որ նախագահ Ֆրիդրիխ Էբերտի կողմից 1923 թվականի սեպտեմբերի 26-ից երկրում հայտարարվեց արտակարգ դրություն, դրա հետ կապված բացառիկ լիազորություններով էին օժտված պաշտպանության նախարար Օտտո Գեսսլերը և ռեյխսվերի ցամաքային ուժերի վարչության պետ Հանս Ֆոն Սեկտը։

Պահպանողական բավարական նախարարների խորհուրդը սեպտեմբերի 26-ին հայտարարեց տարածքում արտակարգ դրություն մտցնելու, աջ միապետական և նախքին վարչապետ Գուստավ Ֆոն Կարին Բավարիայի կոմիսսար նշանակման մասին, հույս ունենալով նրա բռնապետական լիազորություններով։ Իշխանությունը կենտրոնացած էր` Կարի, Բավարիայում ռեյխսվերայի ուժերի հրամանատար գեներալ Օտտո ֆոն Լոսսովի և բավարական ոստիկանության պետ Հանս ֆոն Սեյսերի եռամիասնության ձեռքում։ Կարը ընդունեց, որ Գերմանիայի նախագահի կողմից արտակարգ դրության իրագործումը Բավարիայում իրավացի չէ, այդ իսկ պատճառով չկատարեց Բեռլինի մի շարք հրամանները, մասնավորապես բանտարկել երեք հայտնի զինված ուժերի պարագլուխներին և փակել ՆՍԳԲԿVölkischer Beobachter մարմինը։ Սեկտը հրամայեց Լոսսովին փակել նացիստական թերթը և ձերբակալել ռազմական ջոկատների երեք առաջնորդներին։ Սակայն գնդապետը, լինելով բավարական ծննդով, Կարի ազդեցության տակ վարանվեց։ Հոկտեմբերի 24-ին Սեկտը հեռացրեց Լոսսովին հրամանատարությունից, սակայն Կարը չէր ցանկանում համաձայնվել Բեռլինի թելադրանքի հետ, հայտարարեց, որ Լոսսովը կմնա Բավարիայում ռեյխսվերայի ուժերի հրամանատար, և անտեսելով սահմանադրության դրույթները, պահանջեց սպաներից ու շարքայիններից հավատարմության երդում տալ բավարական կառավարությանը։ Բեռլինում դա գնահատեցին, որպես ռազմական խռովություն, գնդապես Ֆոն Սեկտը զգուշացում ուղղարկեց բավարական եռամիասնությանը, Հիտլերին և ռազմական ջոկատներին, որ ցանկացած նրանց ելույթը կճնշվի ուժով։

Հիտլերին ոգեշնչեց Բենիտո Մուսոլինիի Հռոմի երթը, նա հույս ուներ կրկնել նման բան, կազմակերպել երթ դեպի Բեռլին և դիմեց Կարի և Լոսսովին առաջարկով ձեռնարկել երթ դեպի Բեռլին մինչև, Բեռլինը կգար Մյունխեն։ Կարը, Լոսսովը և Սեյսերը հետաքրքրված չէին անցկացնել անիմաստ ակցիաներ և նոյեմբերի 6-ին տեղեկացրեցին են «Պայքարի գերմանական միությանը», որտեղ Հիտլերը առաջատար քաղաքական գործիչ, որ մտադիր չէ ներքաշվել հապճեպ գործողությունների մեջ ու իրենք որոշում կկայացնեն իր գործողությունների մասին։ Հիտլերը ընդունեց դա որպես ազդանշան, որ պետք է վերցնել նախաձեռնությունը սեփական ձեռքերը։ Նա որոշեց գերի վերցնել ֆոն Կարին և ստիպել նրան աջակցել երթը[2]։

 
Բյուրգերբրոյկելլերը 1923 թվականին

Հեղաշրջման սկիզբը խմբագրել

 
Օդեոնսպլաց, Ֆելդհենխալե: 1923 թվականի նոյեմբերի 9
      Նացիոնալ-Սոցիալիզմ
Հիմնական գաղափարներ

Բռնապետություն Անհատի պաշտամունք Ճշմարիտ գաղափարախոսություն Շովինիզմ Նացիստական ռասայական քաղաքականություն Միլիտարիզմ Հակադեմոկրատիզմ

Գաղափարախոսություն

Ազգային շարժում «25 կետ» «Իմ պայքարը» Կիսամարդ Նյուրնբերգյան սկզբունքներ Գյունտերի ռասայական վարկած Ռասայական քաղաքականություն «Քսաներորդ դարի միֆը»

Պատմություն

Տուլեի ընկերություն Գերմանական բանվորական կուսակցություն Երրորդ Ռեյխ Երկար դանակների գիշեր Բյուրեղապակյա գիշեր Երկրորդ համաշխարհային պատերազմ Չեխական հարցի լուծումը / Հրեական հարց Եվրոպական հրեականության խնդիրը Հոլոքոստ Ռազմական հանցագործություններ ԽՍՀՄ-ի բնակիչների նկատմամբ Նյուրնբերգյան դատավարություն

Անհատներ

Ադոլֆ Հիտլեր Հենրիխ Հիմմլեր Հերման Հերինգ Ռուդոլֆ Հեսս

Կազմակերպություններ

ՆՍԳԲԿ Գրոհայիններ ՍՍ Հիտլերյուգենդ Գեստապո Վերվոլֆ Գերմանուհիների դաշինք Յուգնֆոլք Աղջիկների դաշինք Ձմեռային օգնուլթյուն Գերմանական աշխատանքային ճակատ Ուժ ուրախության միջոցով Հավատ և գեղեցկություն Կազմակերպումը Երրորդ Ռայխում Նացիոնալ-սոցիալիստական մեխանիկական բաժին Ավիաբաժին Ազգային բարեգործություն Կանանց կազմակերպություն Ուսանողների միություն Բժիշկների միություն Ուսուցիչների միություն Իրավաբաններիական միությում Պատերազմից տուժածներին օգնելու միություն)

Նացիստական կուսակցություններ և շարժումներ

Հունգարիա Հյուսիսային Կովկաս Բելգիա Նիդերլանդներ Չեչնիա Նորվեգիա Լատվիա Բելառուս

Մոտ գաղափարներ

Ֆաշիզմ Հակակոմունիզմ Նեոնացիզմ Ինտեգրալ նեոնացիզմ Նացիստական օկկուլտիզմ


1923 թվականի նոյեմբերի 8-ի երեկոյան գրեթե 3000 մարդ[3] հավաքվեցին մյունխենական «Բյուրգերբրոյկելլերի» շենքում (Bürgerbräukeller), որպեսզի լսեն ֆոն Կարի ելույթը։ Նրա հետ հարթակում էին տեղական բարձրաստիճան պաշտոնյաները՝ գնդապետ Օտտո ֆոն Լոսսովը, Բավարիայի զինված ուժերի հրամանատարը, և բավարական ոստիկանության պետ գնդապետ՝ Հանս ֆոն Սեյսերը։ Մինչև ֆոն Կարը հանդես էր գալիս հավաքվածների դեմ, գրեթե 600 գրոհայիններ աննկատ շղթայեցին դահլինճը։ Գրոհային ջոկատների անդամները փողոցներում տեղադրեցին գնդացիրներ։ Նացիստների ղեկավար՝ Ադոլֆ Հիտլերը կանգնած էր դռան մոտ մի գավաթ գարեջուրը ձեռքին։ Մոտավորապես 20:45 նա նետեց այն գետնին, և զինված հարվածային ջոկատի գլխավորությամբ, նետվեց դահլիճի միջնամաս, կանգնեց աթոռի վրա, կրակեց ատրճանակից առաստաղին և լռության մեջ բղավեց. «Ազգային հեղափոխությունը սկսվեց»։ Այնուհետև նա դիմեց զարմացած հանրությանը. «Դահլիճը շրջափակված է մինչև ատամները զինված վեց հարյուր մարդկանցով։ Ոչ ոք իրավունք չունի լքել դահլիճը։ Եթե հենց հիմա լռություն չսահմանվի, ես կհրամայեմ պատկերասրահում տեղադրել գնդացիր։ Բավարական և ռեյխի կառավարությունը տապալված են, կազմվում է ռեյխի ժամանակավոր կառավարություն, ռեյխսվերի և հողային ոստիկանության զորանոցները գրաված են, ռեյխսվերը և հողային ոստիկանությունը արդեն հանդես են գալիս սվաստիկայով»։

Ֆոն Կարը, ֆոն Լոսսովը և ֆոն Սեյսերը կողպված էին սենյակներից մեկում։ Հիտլերը ատրճանակով համոզում էր նրանց զբաղեցնել պաշտոններ նոր կառավարությունում, սակայն անարդյունք։ Մինչդեռ Շոյբներ-Ռիխտերը իր հետ գարեջրատուն բերեց գնդապետ Լյուդենդորֆին, Առաջին համաշխարհային պատերազմի հերոսին, ով մինչև հիմա ոչինչ չգիտեր հեղաշրջման մասին, բայց աջակցում էր Հիտլերին։ Լյուդենդորֆի ժամանումից հետո ֆոն Կարը, ֆոն Լոսսովը և ֆոն Սեյսերը հայտարարեցին, որ միանում են դեպի Բեռլին երթին։ Հիտլերը հռչակեց ֆոն Կարին Բավարիայի ռեգենտ և հայտարարեց, որ հենց այդ օրը Մյունխենում կկազմվի նոր գերմանական կառավարություն, որը կհեռացնի իշխանությունից նախագահ Ֆրիդրիխ Էբերտին։ Լյուդենդորֆին Հիտլերտը միանգամից նշանակեց գերմանական բանակի (ռեյխսվերի) գլխավոր հրամանատար [4], իսկ իրեն ռայխկանցլեր։ Մոտավոր 22:30 Հիտլերը դուրս եկավ գարեջրատնից [5], որպեսզի կարգավորի գրոհայինների և կանոնավոր կազմավորումների միջև ընթացող բախումները։

Լոսսովը խնդրեց փողոց դուրս գալ, տալով Լյուդենդորֆին «ազնիվ սպայական խոսք», որ նա պետք է կարգադրություններ տա շտաբում, Կարը և Սեյսերը նույնպես լքեցին գարեջրատունը։ Կարը տեղափոխեց կառավարությունը Ռեգենսբուրգ և հրատարակեց թռուցիկ, որում հրաժարվում է «ատրճանակի նշանառության տակ» կատարած բոլոր հայտարարություններից, և հայտարարեց Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության և գրոհային ջոկատների լուծարման մասին։ Այդ ժամանակ գրոհայինները Էռնեստ Ռյոմի հրամանատարությամբ գրավում են ցամաքային զորքերի շտաբը ռազմական նախարարությունում, բայց գիշերը շենքը պաշարում են կանոնավոր զորքերը, ովքեր հավատարիմ էին կառավարությանը։

Այդ դրությունում Լյուդենդորֆը Հիտլերին առաջարկեց գրավել քաղաքի կենտրոնը, հաշվի առնելով, որ նրա հեղինակությունը կօգնի բանակին ու ոստիկանությանը ներքաշել իրենց կողմը։

Երթ Մյունխենում խմբագրել

Նոյեմբերի 9-ին՝ առավոտյան ժամը 11-ին, նացիստների ամբոխը սվաստիկայով և ռազմական ստանդարտ շարասյունով շարժվեց դեպի քաղաքի կենտրոն՝ Մարիենպլաց, հույս ունենալով ճեղքել ռազմական նախարարությունում պաշարումը։ Շարասյան գլուխն անցած էին Հիտլերը, Լյուդենդորֆը և Հերման Գյորինգը։ Քայլերդին մասնակցողների շարքում կային նաև պատանդներ[6]։ Մարիենպլացում նացիստներին միացավ Յուլիուս Շտրեյխերը, ով իմացել էր հեղաշրջման մասին և եկել էր Նյուրնբերգից։

Սկզբից փոքրաթիվ ոստիկաններ բաց թողեցին շարասյունը, բայց երբ ցուցարարները մտան Ֆելդենհերնհալլեից ոչ հեռու գտնվող Օդեոնսպլաց և պաշտպանության նախարարություն, նրանց ճանապարհը կտրեցին ազգային ոստիկանության միավորումները, ովքեր զինված էին հրացաններով։ Երեք հազար նացիստներին դիմադրում էին գրեթե 100 ոստիկաններ։ Հիտլերը հրամայեց ոստիկանությանը հանձնվել, սակայն մերժում ստացավ, ինչից հետո լսվեցին կրակոցներ (տվյալները, թե ով է սկսել կրակել առաջինը, անհայտ է[7])։ Փոխհրաձգությունից զոհվեց 16 նացիստ, այդ թվում Շոյբներ-Ռիխտերը, և 3 ոստիկան, շատերը վիրավորվեցին, այդ թվում և Հերինգը։ Հիտլերը և ուրիշ պուտչիստներ շտապեցին դեպի կամուրջը, իսկ հետո փորձեցին փախչել։ Լյունդենդորֆը մնաց Օդեոնպլացում և ձերբակալվեց։ Սրանից երկու ժամ անց հանձնվեց Ռյոմը։

Այդ իրադարձությունների անմիջական վկա, Մյունխենում ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոս Ռոբերտ Մերֆին իր հուշերում գրել է[8].

  երբ սկսվեց հրաձգությունը․․․ Լյուդենդորֆն ու Հիտլերը պահում էին իրենց նույնանման, ինչպես և վայել է երկու մարտերում կոփված զինվորներին։ Երկուսն էլ միաժամանակ բերանքսիվայր նետվեցին գետնին, որպեսզի խուսափեն իրենց վրա ընթացող փամփուշտների կարկուտից։ Ընդ որում Լյունդենդորֆի թիկնապահը, ով երթաքայլում էր նրա կողքին, Հիտլերի շատ ուղեկիցների պես սպանվեց
- Ռոբերտ Մերֆի
 

Ստորև ներկայացված են 1923 թվականի նոյեմբերի 9-ին զոհված նացիստների ցանկը․

  1. Ֆելիքս Ալֆարտ, վաճառական, ծնվ. 1901 թ. հուլիսի 5
  2. Անդրեյ Բաուրիդլ, գլխարկագործ, ծնվ. 1879 թ. մայիսի 4
  3. Թեոդոր Կազելլա, բանկային ծառայող, ծնվ. 1900 թ. օգոստոսի 8
  4. Վիլհելիմ Էրլիխ, բանկային ծառայող, ծնվ. 1901 թ. հունվարի 27
  5. Մարտին Ֆաուստ, բանկային ծառայող, ծնվ. 1894 թ. օգոստոսի 19
  6. Անտոն Ռեխենբերգեր, փականագործ, ծնվ. 1902 թ. սեպտեմբերի 28
  7. Օսկար Կերներ, վաճառական, ծնվ. 1875 թ. հունվարի 4
  8. Կարլ Կուն, մատուցող, ծնվ. 1897 թ. հուլիսի 27
  9. Կարլ Լաֆորս, ուսանող, ծնվ. 1904 թ. հոկտեմբերի 28
  10. Կուրց Նեյբաուեր, ծառա, ծնվ. 1899 թ. մարտի 27
  11. Կլյաուս Պապե, վաճառական, ծնվ 1904 թ. օգոստոսի 16
  12. Թեոդոր Պֆորտեն, մրցավար, ծնվ. 1873 թ. մայիսի 14
  13. Յոհանն Ռիքմերս, զինվորական, ծնվ. 1881 թ. մայիսի 7
  14. Էրվին Շեյբներ-Ռիխտեր, ինժեներ, ծնվ. 1884 թ. հունվարի 9
  15. Լորենց Ստրոնսկի, ինժեներ, ծնվ. 1899 թ. մարտի 14
  16. Վիլհելմ Վոլֆ, վաճառական, ծնվ 1898 թ. հոկտեմբերի 19

Հետևանքներ խմբագրել

 
Գերմանիայի փոստային նամականիշ նվիրված «գարեջրային հեղաշրջման» տարելիցին, 1944 (Սքոթ #B289). Նամականիշ-պարոդիա, Հայնրիխ Հիմլեր

Չստանալով ոչ մի աջակցություն ո՛չ բնակչության և ո՛չ զինվորականների կողմից (ինչը հատկապես նախատեսել էր Հիտլերը կապված ՆՍԳԲԿ և ականավոր զինվորական, գնդապետ Լյուդենդորֆի հանդեպ համակրանքով), հեղաշրջումը, այսպիսով ճնշվեց։ Հեղաշրջման ճնշումից մի քանի օրվա ընթացքում ձերբակալվեցին բոլոր առաջնորդները՝ բացառությամբ Գյորինգի և Հեսսի (նրանք փախան Ավստրիա, Հեսսը ավելի ուշ վերադարձավ և նույնպես դատապարտվեց)։ Երթի մասնակիցները, այդ թվում և Հիտլերը, բանտարկվեցին տարբեր ժամկետներով։

Լանդսբերգյան բանտում[9], որտեղ նրանք կրում էին իրենց պատիժը (շատ մեղմ պայմաններում, օրինակ՝ նրանց թույլատրված էր հավաքվել ընդհանուր սեղանի շուրջ և քննարկել քաղաքական հարցեր), Ադոլֆ Հիտլերը «Իմ պայքարը» գրքի մեծ մասը։

Հեղաշրջման ընթացքում նացիոնալ-սոցիալիստների կողմից զոհվածները ավելի ուշ հայտարարվեցին պաշտոնապես պրոպագանդայով «նահատակներով»[10], իսկ այդ իրադարձությունը՝ ազգային հեղափոխություն։ Դրոշը, որի տակ նրանք գնում էին (և որի վրա պաշտոնական տվյալներով ընկնում էին նահատակների արյան կաթիլները), ավելի ուշ օգտագործվեց, որպես «սրբազան» դրոշ, կուսակցական խորհրդանիշների «օծման» ժամանակ։ Նյուրնբերգում կուսակցական երթերի ժամանակ Ադոլֆ Հիտլերը կիրառեց նոր դրոշները որպես «սրբազան» խորհրդանիշ, այդ օրինակով կատարելով, նոր խորհրդանիշների «օծման» ծեսը։

 
ՆՍԳԲԿ-ի ադմինիստրատիվ շենքը և Պատվո տաճարի հարավային շենքը

1935 թվականի նոյեմբերի 9-ին սարկոֆագերը գարեջրային հեղաշրջման ժամանակ զոհված 16 նացիստների աճյուններով, տեղափոխվեցին մյունխենական Կյոնիգսպլաց հրապարակ։ Այստեղ կառուցվեցին երկու (հյուսիսային և հարավային) Պատվո տաճարներ։ Դրանք տեղակայված էին ՆՍԳԲԿ-ի վարչական շենքի և Ֆյուրերբաուի միջև։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամերիկական օկուպացիոն ադմինիստրացիան տեղակայված էր Ֆյուրերբաույում, իսկ Պատվո տաճարները պայթեցվեցին (ներկայումս պահպանվել է միայն գետնախարիխսները, որոնք պատված են բաղեղով

1933-ից 1939 թվականները Բյուրգերբրոկելլերում ՆՍԳԲԿ-ն ամեն տարի նշում էր հեղաշրջման տարելիցը՝ Հիտլերի անմիջական մասնակցությամբ։ Վերջին անգամ, 1939 թվականին, սրահը ուժեղ վնասվել է ռմբի պայթյունից, տեղադրված հյուսնով Գեորգ Էլզեր, փորձելով մահափորձ կատարել Հիտլերի դեմ։ 1940-ից մինչև 1943 թվականներին, կապված Բյուրգերբրոյկելլերի փլուզման հետ, տարելիցը նշվում էր «Լյովենբրոկելլեր» գարեջրատանը (պահպանվել է մինչև օրս), իսկ 1944 թվականին՝ Կրոնե կրկեսում (1944 թվականի նոյեմբերի 12-ին հերթական տարելիցի կապակցությամբ «Կրոնե» կրկեսում, Հիտլերի հանձնարարությամբ հանդես եկավ, Մյունխեն չգնացած, ռայխսֆյուրեր ՍՍ Հայնրիխ Հիմլերը

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Dan Moorhouse, ed. The Munich Putsch. Արխիվացված 2017-01-05 Wayback Machine schoolshistory.org.uk, accessed 2008-05-31.
  2. Ширер, У. Взлёт и падение Третьего рейха. Т. 1. С. 100—101.
  3. Piers Brendon, The Dark Valley: A Panorama of the 1930s, p. 36 0-375-40881-9
  4. Kershaw, 2008, էջ 128
  5. Kershaw, 2008, էջ 129
  6. Ширер, У. Взлёт и падение Третьего рейха. Т. 1. С. 110.
  7. Ширер, У. Взлёт и падение Третьего рейха. Т. 1. С. 111.
  8. Пападаки Валериан Георгиевич. дипломат среди воинов
  9. Hitler's Festungshaft ("fortress-way"). Hitler's sentence was to be served in the mildest form of incarceration under German law.
  10. Claudia Koonz, The Nazi Conscience, p. 24, 0-674-01172-4.

Գրականություն խմբագրել