25 կետ
ՆՍԳԲԿ-ի «25 կետ» ծրագիր, նացիոնալ-սոլիալիստական ծրագիր (գերմ.՝ 25 Punkte-Programm N.S.D.A.P.), ՆՍԳԲԿ-ի պաշտոնական ծրագիր 1920 թվականի ապրիլի 1-ին:
ՊատմությունըԽմբագրել
1919 թվականի հունվարի 5-ին Անտոն Դրեկսլերի Անկախ աշխատավորների կոմիտեի և Հարրեր Կարլի «Քաղաքական աշխատավոր միությունների» միավորմամբ ստեղծվեց Գերմանական բանվորական կուսակցությունը («Deutsche Arbeiterpartei»; DAP)[1]: Ադոլֆ Հիտլերը դրան միացավ 1919 թվականի սեպտեմբերին:
1920 թվականի փետրվարի 24-ին Մյունխենյան «Հոբրոյհաուսում» Հիտլերը բարձրաձայնեց «25 կետ» ծրագիրը, որը ստեղծվել էր հենց իր, Գոտֆրիդ Ֆեդերի և Անտոն Դրեկսլերի կողմից (Էսսեր Գերմանի մասնակցությամբ): Նույն ժամանակ կայացվեց կուսակցության անունը փոխելու որոշումը. վերջինիս ավելացվեց «Նացիոնալ-սոցիալիստական» արտահայտությունը: 1920 թվականի ապրիլի 1-ից «25 կետը» դարձավ ՆՍԳԲԿ-ի պաշտոնական ծրագիր, իսկ 1926 թվականին նրա դիրքերը «անսասան» հայտարարվեցին[2]:
Ծրագրի բովանդակությունըԽմբագրել
Գերմանական բանվորական կուսակցության ծրագիրը ժամանակավոր բնույթ էր կրում: Իրական ծրագրի իրագործումից հետո կուսակցության ղեկավարությունը հրաժարվեց նոր ծրագրերի նպատակներ առաջադրելուց միայն նրա համար, որ ապահովի կուսակցության հետագա գոյությունը՝ հասարակության շրջաններում դժգոհությունների աճի միջոցով:
1. Մենք պահանջում ենք ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա Հզոր գերմանական ազգի միավորումը Հզոր Գերմանիայի շուրջ:
2. Մենք պահանջում ենք իրավահավասարություն գերմանական ազգի և այլ ազգերի միջը, Վերսալյան և Սեն Ժերմենի հաշտության պայմանագրերի չեղարկում:
3. Մենք կենսական տարածություն ենք պահանջում՝ տարածքներ և հող (գաղութներ), որոնք անհրաժեշտ են մեր ազգի կերակրման և նրա մեծագույն մասի տարաբնակեցման համար:
4. Գերմանիայի քաղաքացի կարող է լինել միայն նա, ով պատկանում է գերմանական ազգին, ում երկաներով հոսում է գերմանական արյուն՝ անկախ կրոնական պատկանելիության: Այսպիսով, ոչ մի հրեա չի կարող գերմանակ ազգի ներկայացուցիչ և Գերմանիայի քաղաքացի համարվել:
5. Նա, ով Գերմանիայի քաղաքացի չի համարվում, կարող է այստեղ ապրել իբրև հյուր՝ օտարերկրացիների իրավունքներով: Ամեն օտարերկրացի պարտավոր է հետևել օտարերկրացիների մասին օրենքի պահանջներին:
6. Օրենսդրական և երկրի ղեկավարման պաշտոններ զբաղեցնելու իրավունքը պատկանում է միայն Գերմանիայի քաղաքացիներին: Այդ պատճառով պահանջում ենք, որ ցանկացած հասարակական կազմակերպության ցանկացած աստիճանի պաշտոններ՝ հասարաքաղաքական, տեղական կամ մունիցիպալ, զբաղեցնեն միայն հանրապետության քաղաքացիները: Մենք պայքարում ենք փտող պառլամենտական պաշտոնների զբաղեցման փորձի դեմ միայն կուսակցական պատկանելիությունը հաշվի առնելով՝ անկախ բնավորությունից և հնարավորություններից:
7. Մենք պահանջում ենք, որ պետությունը առաջին հերթին պարտավորվի հոգ տանել աշխատանքի տեղավորում և Գերմանիայում քաղաքացիների կյանքի մասին: Եթե հնարավոր չէ կերակրել պետության ողջ բնակչությունը, ապա այլ ազգերին պատկանող անձինք (ոչ պետության քաղաքացիները) պետք է երկրից աքսորվեն:
8. Գերմանիա ոչ գերմանական ներկայացուցիչների հետագա ներգաղթը պիտի կանգնեցվի: Մենք պահանջում ենք, որ բոլոր ոչ գերմանական ծագում ունեցող անձինք, որոնք Գերմանիա են ներգաղթել 1914 թվականի օգոստեսի 2-ից հետո, հեռացվեն պետությունից:
9. Պետության բոլոր քաղաքացիների պիտի ունենան հավասար իրավունքներ և պարտականություններ:
10. Գերմանիայի բոլոր քաղաքացիների առաջնահերթ պարտականությունը մտավոր կամ ֆիզիկական աշխատանքի կատարումն է: Ցանկացած քաղաքացու գործողությունները չպետք է հակասեն ողջ հասարակության շահերին: Ընդհակառակը, նմանատիպ գործունեությունը պիտի ընթանա հասարակության շրջանակում և ընդհանուր օգուտին ուղղված: Այդ պատճառով մենք պահանջում ենք.
11. Ոչ աշխատավորական և հեշտ եկամուտների ոչնչացում, ստրկության տոկոսի նվազեցում:
12. Հաշվի առնելով մեծանքանակ մարդկային զոհերը և գույքային կորուստները՝ ազգից պահանջում ենք, որ պատերազմի ընթացքում անտահական հարստացումը դիտարկվի որպես ազգի նկատմամբ հանցանք: Այսպիսով, մենք պահանջում ենք պատերազմական իրադրությունում անձանական հարստացման հետ կապված բոլոր եկամուտների առգրավում:
13. Մենք պահանջում ենք բոլոր (նախկինում) ստեղծված բաժնետիրական ընկերությունների (տրեստերի) ազգայնացում:
14. Մենք պահանջում ենք աշխատավորների և ծառայողների մասնակցությունը խոշոր առևտրական ընկերությունների եկամուտի բաշխմանը:
15. Մենք պահանջում ենք իսկապես արժանի թոշակային ապահովման մշակում և ստեղծում:
16. Մենք պահանջում ենք առողջ միջին շերտ ստեղծել և այն պահպանել, անձնական սեփականության խոշոր խանութները անհապաղ բռնագրավել և ցածր գներով վարձու տալ փոքր ձեռնարկատերերին: Մենք պահանջում ենք փոքր ձեռնարկատիրություններից ապրանքների մատակարարման, որոնք իրակացվում են պետական, համայնքների և հողերի հիմքով պատվերով, խիստ հսկողություն:
17. Մենք պահանջում ենք հողային բարեփոխումներ, որոնք կհամապատասխանեն ազգի պահանջներին և շահերին, հասարակական կարիքների համար հողերի անհատույց առգրավման մասին օրենքի ընդունում: Հողային գրավադրման տոկոսների զրոյացում, հողի չարաշահման արգելում:
18. Մենք անողորմ պայքար ենք պահանջում նրանց դեմ, ովքեր իրնեք գործունեությամբ վնասում են հասարակությանը: Մենք պահանջում ենք հանցագործների, ովքեր հանցագործություն են կատարել գերմանական ազգի դեմ, վաշխառուների, սպեկուլյանտների և մյունսերի դեմ մահապատժի կիրառում՝ անկախ կրոնական և ռասայական պատկանելիության:
19. Մենք պահանջում են հռոմեական օրենքների փոխարինում մատերիալիստական խաղաղ կարգի շահերին ծառայող գերմանական ազգային օրենքներով:
20. Ցանկացած ունակ և քրտնաջան աշխատող գերմանացուն բարձրագույն կրթություն ստանալով և ղեկավարի դիրք զբաղեցնելով ապահովելու համար պետությունը պետք է հոգ տանի մեր ողջ ազգային կրթական համակարգի բազմակողմանի և լայն զարգացման մասին: Բոլոր ուսումնական հաստատությունների ծրագրերի համակարգման հարցում պիտի հաշվի առնվեն գործնական կյանքի պահանջները: Երեխայի գիտակցության զարգացման ամենասկզբից դպրոցը պետք է նպատակաուղղված ուսուցանի նրանց քաղաքական մտքերը հասկանալ: Մենք պահանջում ենք, որ աղքատ ընտանիքների տաղանդավոր երեխաները անկախ հասարակությունում իրենց զբաղեցրած դիրքից ու զբաղվածության ոլորտից կրթություն ստանան պետության հաշվին:
21. Պետությունը պիտի ողջ ջանքերն ուղղի ազգի ապաքինմանը. ապահովի մայրության և երեխաների անվտանգությունը, արգելի մանուկների աշխատանքը, բարելավի հասարակության ֆիզիկակակն վիճակը համընդհանուր և պարտադիր պարապմունքների ու ֆիզիկակական վարժությունների ներմուծմամբ, երիտասարդության ֆիզիկակական զարգացմամբ զբաղվող խմբակների աջակցմամբ:
22. Մենք պահանջում ենք վարձու զորքի ոչնչացում և ազգային բանակի ստեղծում:
23. Մենք պահանջում ենք քաղաքական ակնհայտ ստի և դրա մամուլում տարածում դեմ պայքար: Գերմանական մամուլի ձևավորման համար մենք պահանջում ենք, որ.
ա) գերմաներեն տպագրվող գերմանական թերթերի բոլոր աշխատակիցները, խմբագիրները և հրատարակիչները լինեն հանրապետության քաղաքացիներ,
բ) գերմանական թերթերը պետք է հրատարակվելու կառավորության հատուկ թույլտվությունը ստանան: Ընդ որում դրանք չպետք է հրատարակվեն գերմաներեն լեզվով,
գ) ոչ գերմանացի անձանց չի թույլատրվում որևէ ֆինանսական հետաքրքրություն կամ ազդեցություն ունենալ թերթերի վրա: Այս օրենքի խախտման դեպքում թերթը կփակվի, իսկ օտարերկրացիներն անհապաղ կաքսորվեն: Հասարակությանը վնասող թերթերը պիտի արգելվեն: Մենք պահանջում ենք օրենսդրական պայքար մղել գրական և մշակութային այն հոսանքների դեմ, որոնք քայքայիչ ազդեցություն են թողնում հասարակության վրա, նաև արգելել այդ քայքայմանը նպաստող բոլոր միջոցառումները:
24. Մենք պահանջում ենք հանրապետությունում կրոնական բոլոր ուղղությունների ազատություն այնքան ժամանակ, մինչև դրանք վտանգ չներկայացնեն նրա համար և հանդես չգան գերմանական (արիական) ազգի բորոյական և խրատական զգացմունքների համար: Կուսակցությունը, որպես այդպիսին, կանգնած է քրիստոնեության կողմը, սակայն միևնույն ժամանակ համոզմունքներով կապված չէ դավանական որևէ կառույցի հետ: Նրանք հրեամատերիալիստական ոգու դեմ պայքարում են ներսում և մեզնից դուրս ու վստահ են, որ մեր ազգային հետագա ապաքինությունը կարող է կայանալ միայն մեր ներսում ընթացող անընդմեջ ապաքինմամբ: Վերջինս հնարավոր է իրագործել սեփական անձի նկատմամբ հասարակական հետաքրքրությունների գերակայության սկզբունքը զարգացնելով[3][4]:
25. Ամբողջ վերը թվարկվածի իրագործման համար մենք պահանջում ենք.
- պետության ուժեղ համակենտրոնացված իշխանության ստեղծում,
- ողջ պետության և բոլոր կազմակերպությունների սահմաններում կենտրոնական քաղաքական պառլամենտի անվիճելիություն,
- շերտերի և բոլոր ֆեդերալ տարածքներում պետության կողից ընդունված բոլոր օրենքների իրագործման համար մասնագիտական ատյանների ստեղծում:
Կուսակցության ղեկավարները իրենք վրա պատասխանատվություն են վերցնում վերը նշված կետերի ցանկացած գնով իրագրծման համար և, անհրաժեշտության դեպքում, նույնիսկ պատրաստ են զոհել սեփական կյանքը:
ՔննադատությունԽմբագրել
Գերմանական լրագրողի՝ մինչև 1935 թվականը ՆՍԳԲԿ-ի անդամի կարծիքով «25 կետերը» ոչ կառուցվածքով, ոչ բովանդակությամբ չեն կարող համարվել քաղաքական կուսակցության ծրագիր, առավել ևս՝ «անխախտ»: «25 կետերը», ինչպես ցույց է տալիս Գեյդենը իր «Գերմանական ֆաշիզմի պատմությունը» գրքում, իրենից ներկայացնում է հայեցական, անհապաղ, քիչ հստակեցված և նույնիսկ որոշ չափով միմյանց հակասող պահանջների հավաքածու:
ԳրականությունԽմբագրել
- Гейден К. История германского фашизма. — М.-Л.: Госсоцэкономиздат, 1935
- Устрялов, Николай Васильевич Германский национал-социализм
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Some 2000 people attended the meeting at the Hofbrauhaus; Hitler offered the program point-by-point, to an approving crowd. Toland John (1976)։ Adolf Hitler։ New York: Doubleday & Company։ էջեր 94–98։ ISBN 0-385-03724-4
- ↑ Kershaw Ian (2008)։ Hitler: A Biography։ New York: W. W. Norton & Company։ էջ 87։ ISBN 978-0-393-06757-6
- ↑ Barbara Miller Lane, Leila J. Rupp, introduction and translation Nazi Ideology Before 1933: A Documentation, Manchester University Press (1978) p. 43
- ↑ Konrad Heiden, A History of National Socialism, 1935. Translated by Alfred A. Knopf, page 17.