Բոլշևիզմ, գաղափարաքաղաքական հոսանք, որը ձևավորվել է 1903 թվականին՝ Վլադիմիր Լենինի կողմնակիցների և հակառակորդների՝ մենշևիկների միջև պայ­քարի ընթացքում։ Անջատումն ու առճակատումը տեղի ունեցավ հիմնականում Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցության (ՌՍԴԲԿ) երկրորդ համագումարում կուսակցության կանոնադրության առաջին կետի և անդամակցության հարցի կա­պակցությամբ։ Ձայների մեծամասնութ­յամբ անցնում է Լենինի ձևակերպումը (մասնավորապես ժողովրդավարական ցենտրալիզմի սկզբունքը), իսկ նրա կողմնակիցները անվանվեցին մեծամասնականներ (բոլշևիկներ)։ Բոլշևիզմը հետագա զար­գացումը ընթացել է լենինիզմի հունով։

Տես նաև

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 1-12, 1974-1986 թթ, Երևան
  • Է․ Աղայան «Արդի հայերենի բացատրական բառարան», հատոր 1-2, 1976 թ, Երևան
  • А․ Б. Барихин "Большой юридический словарь", 2002 թ, Москва